User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 27 81-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #391
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ասում եմ էլի, էդ նույն ճիշտ բաները ես ու դու էլ ենք կարողանում ասել, հետո՞
    Էդ ինչ ա տալիս մեզ, որ մենք դա ասեցինք ու դա լավ է՞
    Ոչ մի կետ էլ ցույց տալու ցանկություն չունեմ, ժամանակը իմ ասածները կետերով հերթով ցույց կտա
    Փաստորեն նրանք երկնքից չեն ընկել, այլ հստակ ցույց են տվել, որ իրենց քաղաքականությունը շատ ավելի լավն է եղել:

    Շնորհակալություն անկեղծության համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #392
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն նրանք երկնքից չեն ընկել, այլ հստակ ցույց են տվել, որ իրենց քաղաքականությունը շատ ավելի լավն է եղել:

    Շնորհակալություն անկեղծության համար:
    Դե դրա համար էլ էսօր սենց հիսքանչ պետություն ունենք,որ նրանք ավելի լավն են եղել, ես էլ եմ շնորհակալ, որ գոնե տենց բանի հավատացողներ կան:

  3. #393
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մի խումբ հայտնի սփյուռքահայեր բաց նամակ են հղել հայությանը։ Նամակում ասված է.

    «Սիրելի հայրենակիցներ,
    Հայաստանի նախագահի կողմից անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հնարավորությունների դուռ բացեց։ Այն արժանացավ ողջ միջազգային հանրության ուշադրությանն ու աջակցությանը։

    Ակնհայտ է, որ այս գործընթացը չի նշանակում, որ պետք է մոռանալ անցյալը և հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա ճանաչման կարևորությունը։ Առաջնորդվելով հայրենիքի և գալիք սերունդների ապագայի առջև բարձր պատասխանատվության զգացումով` Հայաստանի ղեկավարությունն այսօր գործում է իմաստորեն և խիզախությամբ` հանուն առանց նախապայմանների երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման և սահմանների բացման։

    Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը` Հայաստանի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին հորդորելով բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այս գործընթացին։

    Շառլ Ազնավուր - Փարիզ
    Արթուր Չիլինգարով - Մոսկվա
    Էդուարդո Էռնեկյան - Բուենոս Այրես
    Հրայր Հովնանյան - Վաշինգտոն
    Ժան Ժանսեմ - Փարիզ
    Արմեն Ջիգարխանյան – Մոսկվա
    Վաչե Մանուկյան – Լոնդոն
    Պերճ Սեդրակյան – Նյու Յորք
    Սերժ Չուրուկ – Փարիզ
    Ալեն Թերզյան –-Փարիզ
    Ռուբեն Վարդանյան – Մոսկվա»
    թերթ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.10.2009), REAL_ist (09.10.2009)

  5. #394
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Ամենևին կասկածի տակ չեմ դնում այս անձանցից յուրաքանչյուրի հայրենասիրությունը, սակայն նրանցից յուրաքանչյուրը լավ կաներ, եթե միակողմանի (իշխանական քարոզչության կողմից) ինֆորմացվելու փոխարեն լրջորեն ուսումնասիրեր գործընթացը ու դատողություններ աներ, կոչեր աներ ըստ դրա, այլ ոչ թե ստորագրեր ՀՀ նախագահականում գրված մի նամակի տակ, որը որոշակի անձանց կողմից ներկայացվել է իրենց, գովազդվել ու խնդրվել ստորագրել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (10.10.2009), Ribelle (09.10.2009), Քամի (09.10.2009)

  7. #395
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Վերջապես շվեյցարական հեռուստատեսությունը մեկ րոպե գտավ վաղվան նվիրված:

    Կարճ նկարագրվեց Ղարաբաղի վիճակը, տարօրինակ պրոհայկական կերպով (թեև չմոռացվեցին ադրբեջանական փախստականները), նշվեց (մի քանի հանրահայտ ֆոտոներով) ցեղասպանության փաստը, ասվեց, որ Թուրքիան մինչև հիմա չի ճանաչում այն: Ցույց տվեցին Լիբանանի դեմոն, նշեցին Ֆրանսիահայերի բողոքը, խոսեց Վահան հովհաննիսյանը՝ ասելով որ այդ թղթերի ստորագրումը դավաճանություն է հայ այգի նկատմամբ: Նշվեց, որ Թուրքիայում էլ շատ են դեմ ձայները և մինչև այս պահը(10 րոպե առաջ) ընդհանրապես հայտնի չէ, ստորագրումը կկայանա, թե չէ: Ասվեց, որ այս երկկողմանի բողոքների ալիքները ստիպում են Ցյուրիխի ոստիկանությանը պատրաստ լինել հնարավոր բախումների: Վերջում ցույց տվեցին մի 50 հատ մետաղական барьер, համալսարանի դիմացը (այդտեղ են գալու) նախորոք դասավորված:

    Այդ ամենը՝ 1 րոպե: Բայց վատ չէր, ես ավելի լղոզված էի սպասում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.10.2009)

  9. #396
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե դրա համար էլ էսօր սենց հիսքանչ պետություն ունենք,որ նրանք ավելի լավն են եղել, ես էլ եմ շնորհակալ, որ գոնե տենց բանի հավատացողներ կան:
    Չէի տեսել այս գրառումը:
    Ու քանի որ պատկերը խեղաթյուրվում է, ապա ես ամենայազվա ձևով մինչև վերջ գնալու եմ:

    Այսպես, ես մեջբերել էի նախկին պաշտոնյաների, ներկայիս ՀԱԿ անդամների խոսքեր, ովքեր համեմատություն էին անցկացնում հայ-թուրքական հարաբերությունների ներկա ուղղվածության, և իրենց պաշտոնավարման տարիներին բռնած ուղու հետ:

    Դու հեգնեցիր, որ նրանք հիշում են իրենց չարածը:

    Ես քեզ երեք անգամ առաջարկեցի ցույց տալ կետ, որտեղ նրանք սխալ են խոսում, սուտ են խոսում կամ կեղծում են: Դու դա չարեցիր (հասարակ պատճառով, որովհետև նրանց խոսքն այդ հարցում օբյեկտիվ էր): Այսուհանդերձ հնարավոր համարելով, որ ես սխալվում եմ, առաջարկում եմ չորրորդ անգամ. ցույց տուր կետ, ուր նրանց ասածները կամ վերլուծածները սուտ էին, իրականությանը չէին համապատասխանում, իրենց հրեշտակ սարքելու համար էին:

    Դրանից հետո ես ասացի, որ նրանց քաղաքականությունն այդ հարցում ավելի լավն է եղել, դու իմ խոսքերը խեղաթյուրեցիր, դարձնելով, որ «նրանք ավելի լավն են եղել»: Ես նման բան չեմ ասել:

    Ու հիմա նորից խնդրում եմ, ցույց տուր կետ, որտեղ նրանք խաբում են ու կհիմնավորվի, որ իրականում նրանց քաղաքականությունն ավելի լավը չի եղել: Ու խնդրում եմ խոսքերս այլ կերպ չմեկնաբանել, նորից չխեղաթյուրել:

    Եթե այդպիսի կետ ցույց չտաս, ակամա ստացվելու է, որ ասածդ ոչ մի հիմք չունեցող, էմոցիոնալ հարթության, որևէ իմաստ չպարունակող միտք էր, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (10.10.2009), murmushka (10.10.2009)

  11. #397
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենևին կասկածի տակ չեմ դնում այս անձանցից յուրաքանչյուրի հայրենասիրությունը, սակայն նրանցից յուրաքանչյուրը լավ կաներ, եթե միակողմանի (իշխանական քարոզչության կողմից) ինֆորմացվելու փոխարեն լրջորեն ուսումնասիրեր գործընթացը ու դատողություններ աներ, կոչեր աներ ըստ դրա, այլ ոչ թե ստորագրեր ՀՀ նախագահականում գրված մի նամակի տակ, որը որոշակի անձանց կողմից ներկայացվել է իրենց, գովազդվել ու խնդրվել ստորագրել:
    ինչի՞ Չուկ ջան, եթե գալուստսահակյանական մոտեցում ցույց տանք, ապա շատ հնարավոր է որսրանք մոլախոտ են…

  12. #398
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու


  13. #399
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Սերժ Սարգսյանի ուղերձը

    Այսօր երեկոյան /հոկտեմբերի 10/ Շվեյցարիայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների ստորգրման առիթով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին:

    Նախագահ Սարգսյանի ուղերձում ասված է.

    ՙՍիրելի՜ հայրենակիցներ,

    Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի ու ողջ հայության ուշադրության կենտրոնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը, մասնավորապես նախաստորագրված երկու արձանագրություններն էին: Այդ փաստաթղթերը հրապարակավ քննարկելու մեր կոչին արագորեն արձագանքեցին հայ ժողովրդի բոլոր հատվածներն ու շերտերը եւ ներգրավվեցին դրա շուրջ ծավալվող բանավեճերին։ Վերջին ամիսներին Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած մեծ ու փոքր խնդիրների քննարկումների մի նոր՝ հզոր ալիք բարձրացավ։

    Քննության առարկա են դառնում նաեւ հայ-թուրքական բանակցությունների հետ կապ չունեցող, բայց համայն հայությանը հուզող բազմաթիվ հարցեր։ Այս գործընթացն ընդհանրական առիթ ու խթան հանդիսացավ նոր՝ շահագրգիռ քննարկում ծավալելու Հայաստանի եւ հայության տեղի ու դերի մասին, Հայաստանի եւ հայության ներկայի ու ապագայի մասին: Արդյունքում, ողջ աշխարհը տեսավ ու հասկացավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում գործ ունի ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի, այլ տաս միլիոնանոց հայ ժողովրդի հետ: Եվ թող ոչ ոք չտեսնելու չտա, որ ի հեճուկս ցանկացած վանկարկումների` հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում եւ ուժեղ է իր զավակներով: Եվ թող ոչ ոք չփորձի սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, մեր քույրերի ու եղբայրների` Հայաստանի ապագայի համար անհանգստությունը ներկայացնելով որպես Հայաստանի Հանրապետությանը նրանց կողմից ինչ-որ բան պարտադրելու փորձ:

    Սիրելի՜ հայրենակիցներ,

    Մեր ժողովրդի պատմական ճակատագիրը բազմիցս է առնչվել բարդագույն իրավիճակ¬ներում խելամիտ ելք գտնելու հրամայականին: Հաջողություն ու առաջընթաց է գրանցվել միայն ժամանակի մարտահրավերներն իրատեսորեն գնահատելու եւ դրանց համարժեք քայլեր ձեռնարկելու դեպքում: Այսօր էլ մենք գտնվում ենք նման հանգրվանում: Պետականության կայացումն ու ամրապնդումը մեր հավաքական ինքնությունից պահան¬ջում է համարժեք մտածողություն ու գործելակերպ:

    Մենք այսօր փորձում ենք բնականոն հունի մեջ դնել հարաբերությունները մի երկրի հետ, որտեղ օսմանյան կայսրության տիրապետության տարիներին պետական մակարդակով մեր ժողովրդի հայրենազրկման ու բնաջնջման քաղաքականություն է իրականացվել: Ցեղասպանության վերքը չի սպիանում: Եվ մեր նահատակների հիշատակն ու մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն ու ամուր պետականություն, հզոր ու բարգավաճող երկիր, ողջ հայության երազանքների ծնունդը դարձած հայրենիք: Այդ ճանապարհի կարևոր քայլերից մեկը մենք համարում ենք բոլոր հարևանների, այդ թվում Թուրքիայի հետ բնականոն կապերի հաստատումը:

    Անկախությունը պահանջում է նաեւ պատասխանատու վճիռներ կայացնելու կամք ու վճռականություն, պահանջում է իրատեսություն ու հեռանկարին միտված հետեւողական աշխատանք: Ես ընտրել եմ այդ ճանապարհը: Ընտրել եմ պատմական պահի պատասխանատվության խոր զգացումով ու մեր ժողովրդի ապագայի նկատմամբ մեծ հավատով:

    Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի: Դա ժամանակի հրամայականն է: Այս անհրաժեշտությունը չէ այսօր տարակարծությունների առարկան: Առանձին անհատների ու քաղաքական ուժերի մտավախությունը ծնվում է ստորագրվող արձանագրությունների մի քանի դրույթների տարակերպ մեկնաբանություններից ու Թուրքիայի հանդեպ պատմական անվստահությունից:
    Իրատեսորեն գնահատելով այս հանգամանքները, համոզված լինելով ձեռնարկված քայլերի անհրաժեշտության ու ճշմարտացիության մեջ` պնդում եմ.

    1. ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է եւ պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ,

    2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում,

    3. Այս հարաբերությունները որեւէ ձեւով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է: Հայաստանը չի դիտարկում արձանագրություններում ամրագրված տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարցը որպես Ղարաբաղի հիմնախնդրի հետ որեւէ առնչություն ունեցող հիշատակում,

    4. Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա: Այս արձանագրություններով Հայաստանը միակողմանիորեն չի ստանձնում որեւէ պարտավորություն, չի կատարում որեւէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: Ուստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները եւ դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր:

    Դիմելով ձեզ, սիրելի՜ բարեկամներ, առանձնակի կարեւորությամբ ընդգծում եմ. այսօր առավել, քան երբեւէ մեր ժողովրդին միաբանություն է պետք, մեր հավաքական ինքնությունը պետական կյանքին հասու դարձնելու կարողություն է պետք: Սա է ապագայի մեր ճանապարհը:
    Արձանագրությունների ստորագրումից հետո սկսվելու են դրանց վավերացման եւ իրականացման փուլերը: Բոլոր մտահոգությունները, հնարավոր վտանգները, որոնք այնքան լիուլի հնչեցվեցին քննարկումների ընթացքում, անհրաժեշտաբար հաշվի են առնվելու, եւ մենք պետք է կարողանանք կանխել ազգային նպատակներին հակասող որեւէ զարգացում: Այսօր ես ավելի քան վստահ եմ, որ կկարողանանք: Ու միասին ենք անելու, ողջ հայությամբ: Մենք այսօր նույնը չենք, ինչպես ընդամենը ամիսներ առաջ: Սա այլեւս փաստ է:

    Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը: Ես հավատում եմ, որ միասին ենք մեր սերունդներին շեն ու խաղաղ հայրենիք ժառանգելու: Վստահաբար այդպես էլ լինելու է:
    Աստված մեզ պահապան՚:
    Չգիտեմ, թե ով է գրել այս ճառը, բայց վատ չի գրել։
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (10.10.2009), Տատ (10.10.2009)

  15. #400
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված մեզ պահապան՚:
    հատկապես էս մասը…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (10.10.2009)

  17. #401
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, թե ով է գրել այս ճառը, բայց վատ չի գրել։
    հիմա ինչ, դաշնակները պիտի Սերժի հրաժարականը պահանջե՞ն…

  18. #402
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա ինչ, դաշնակները պիտի Սերժի հրաժարականը պահանջե՞ն…
    Իրենց ասելով հա։ Բայց սա ընդհամենը ֆինտ է, սփյուռքին դաշնակցության պայքարը ցույց տալու համար։ Դաշնակները իրենց միամիտի տեղ են դրել, թե իբր չգիտեին, Սերժը ստորագրելո՞ւ է, թե՞ ոչ, այսինքն ամբողջ արևմուտքին ու սփյուռքին էլ հետը դնում են մանկամսուրի երեխաների տեղ։ Սփյուռքին ամենաշատը դաշնակներն են ֆռռացրել ու ամենաշատ վնասը սփյուռքին դաշնակներն են տվել իրենց դեմագոգիայով ու իմիտացիաներով։
    Si vis pacem, para bellum

  19. #403
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրենց ասելով հա։ Բայց սա ընդհամենը ֆինտ է, սփյուռքին դաշնակցության պայքարը ցույց տալու համար։ Դաշնակները իրենց միամիտի տեղ են դրել, թե իբր չգիտեին, Սերժը ստորագրելո՞ւ է, թե՞ ոչ, այսինքն ամբողջ արևմուտքին ու սփյուռքին էլ հետը դնում են մանկամսուրի երեխաների տեղ։ Սփյուռքին ամենաշատը դաշնակներն են ֆռռացրել ու ամենաշատ վնասը սփյուռքին դաշնակներն են տվել իրենց դեմագոգիայով ու իմիտացիաներով։
    ով որ անվերահսկելի ձևով կառավարում է, նա էլ ֆռռացնում է:

    դաշնակները իզուր չի որ օրորոցից երեխաներին վեռբովկա են անում:

  20. #404
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Արամի հերթական հիանալի մեկնաբանությունը:

    «Երկաթյա վարագույր» - 2

    Այս մի քանի շաբաթն ընթացող «հայ-թուրքական» քննարկումներն օգտակար էին այնքանով, որ ցույց տվեցին մեր հասարակության լրջության եւ հասունության աստիճանը: Անշուշտ, բոլորն իրավունք ունեն իրենց խոսքն ասելու, ու բոլոր տեսակետներն են հարգանքի արժանի: Բացարձակապես զարմանալի չէ, որ հնչած կարծիքների գերակշռող մասը զուտ հուզական է: Բնական է նաեւ, որ առավել ակտիվ են «դեմ»-երը: Նրանք, ովքեր անկեղծորեն (ոչ թե պաշտոնի բերումով) կողմ են, սովորաբար լռում են, քանի որ հուզական եւ կրքոտ «դեմ»-երի կողմից կարող են որակվել որպես «ուրացողներ», «դավաճաններ», «թուրքամետներ» եւ, որն ավելի սարսափելի է՝ «իշխանամետներ»: Հասկանալի է նաեւ, թե որտեղից է գալիս «դեմ»-երի հուզականությունը. տասնամյակներ շարունակ կենտկոմն ու «կագեբե»-ն, մտավորականներն ու հայոց լեզվի ուսուցիչները մեր մեջ ներարկում էին թույլի, պարտվածի հոգեբանությունը, զոհի բարդույթը: Դա անհրաժեշտ էր խորհրդային կայսրությանը՝ իր հարավային սահմանում վախեցած եւ միայն իր ողորմածության վրա հույս դնող ազգ ունենալու համար: Ընդհանրապես խորհրդային գաղափարախոսության կարեւորագույն մեխանիզմներից էր «երկաթյա վարագույրը»՝ որքան շատ ներփակվենք մեր մեջ, որքան շատ կտրվենք համաշխարհային իրողություններից, այնքան մեզ երջանիկ կզգանք: Թե ինչով ավարտվեց այդ պատրանքային, խաբուսիկ «երջանկությունը», բոլորին հայտնի է:

    «Դեմ»-երի գլխավոր փաստարկն այն է, որ բաց սահմանի դեպքում Թուրքիան կիրականացնի քաղաքական, տնտեսական եւ մշակութային էքսպանսիա Հայաստանի նկատմամբ: Ոչ մի կասկած չունեմ, որ Թուրքիան կցանկանա դա անել: Բայց ո՞վ ասաց, որ մենք այդքան թույլ ենք, որ չենք կարողանա դրան դիմակայել: Իսկ եթե այդքան անճար ենք, ուրեմն մեզ հասնում է: Ասում են, որ Թուրքիան կփորձի օգտագործել մեր հարաբերությունների բարելավումը՝ աշխարհում Ցեղասպանությունը մերժելու համար: Անպայման կփորձի: Դե, ուրեմն, եկեք մենք էլ քառապատկենք մեր ջանքերը՝ աշխարհին մեր ճշմարտությունը մատուցելու համար: Մրցակցային բաց դաշտ դուրս գալը այլընտրանք չունի: Դա, իհարկե, վտանգավոր է: Բայց այսօր 100 անգամ ավելի վտանգավոր է սեփական գավառամտության մեջ սահմանափակվելը:

    Շարքային քաղաքացիների մոլորությունները, կրկնեմ, հասկանալի են եւ նույնիսկ արդարացված: Աններելի է, երբ մարդիկ, որոնք ամեն ինչ շատ լավ հասկանում են, բոցաշունչ ճառեր են արտասանում եւ, իրենց նպատակներին հասնելու համար, խորացնում են այդ մոլորությունները, խաղում են ժողովրդի զգացմունքների վրա: Դա, ինձ թվում է, ցինիզմի բարձրագույն դրսեւորումն է:


    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


    մի բան մենակ ավելացնեմ Արամի ասածին, որ դա ոչ թե միայն սովետական կայսրության սրսկածն էր, այլ ռուսական կայսրության, ինչը նրանք շարունակուն են ցայսօր:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 10.10.2009, 16:23:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.10.2009), Norton (10.10.2009), REAL_ist (10.10.2009), Տատ (10.10.2009)

  22. #405
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Ինչքան էլ Դաշնակները իրանց ձև տված լինեն, մեկ ա, լավ ա գոնե իրանք ոտքի հելան, մանավանդ երեկվա երթն էլ որ արեցին, իրենք էլ չլինեին, ոչ մեկ ոտքի չէր հելնի, կողքից էլ տպավորություն կստեղծվեր, որ Հայ ժողովուրդը լավ էլ համաձայն ա:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

Էջ 27 81-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •