User Tag List

Էջ 13 33-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 492 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանի ուղևորությունը

  1. #181
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ribelle ջան
    նախ բարև ու ուրախ եմ քեզ նորից տեսնել:
    իսկ հիմա արի իմ կարծիքը ասեմ:
    որտեղից՞ գիտես դու դրա մասին: հիմա ցանկացած երկիր էլ ուրախանում է որ իր կողքի երկիրը հզոր է ու հարուստ: ուրիշ բան է, որ այդ հարուստ երկիրը լինի քո բարեկամը, և ոչ թե թշնամին:
    այս պուճուրիկ քառակուսու մեջ մենք ու մեր կողքինները պարտավոր ենք լինել բարեկամ: թե չէ մենք էլ կընկներնք արաբ-հրեաներին օրը, երբ մեր այգիներում բոմբեր կպայթեն, ինչպես եղավ մի քանի տարի Ղարաբաղում:
    մենք ու մեր հարևանները կարծում եմ շաաատ ավելի խելոք ու քաղաքականապես գիտակ ենք: ինձ այդպես է թվում, որոշ թուրքերի ու քրդեր հետ շփվելուց հետո:
    Նրանց չես համեմատի արաբների հետ, որոնք իրանց քսակից ու նարգիլեից բացի ուրիշ բան չգիտեն:
    Բարև Դիվ ջան Ես քո հետ համաձայն չեմ: Թուրքիան թշնամի է, ու եթե ուզի բոմբերը կպայթեն: Այսօր կամ վաղը: Համաձայն չեմ նաև որ թուրքերը ավելի քաղաքակիրթ են քան արաբները: Դու քո տեսածն ես ասում, ես իմ: Ես ավելին քան համոզված եմ որ թուրքը չի փոխվում: Եթե իրանք կարող են Հայաստանը իրենցով անեն, ինչներին է պետք հարևան, եթե հարևանը կարող է ստրուկ դառնալ՞ Միթե դու գտնում ես որ ներկա ներքին քաղաքական իրավիճակում իսկը ժամանակն է սահմանները բացել ու թուրքի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել՞
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  2. #182
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Ribelle-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Դիվ ջան Ես քո հետ համաձայն չեմ: Թուրքիան թշնամի է, ու եթե ուզի բոմբերը կպայթեն: Այսօր կամ վաղը: Համաձայն չեմ նաև որ թուրքերը ավելի քաղաքակիրթ են քան արաբները: Դու քո տեսածն ես ասում, ես իմ: Ես ավելին քան համոզված եմ որ թուրքը չի փոխվում: Եթե իրանք կարող են Հայաստանը իրենցով անեն, ինչներին է պետք հարևան, եթե հարևանը կարող է ստրուկ դառնալ՞ Միթե դու գտնում ես որ ներկա ներքին քաղաքական իրավիճակում իսկը ժամանակն է սահմանները բացել ու թուրքի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել՞
    ես գտնում եմ որ ինչքան օր առաջ դա արվեր/արվի, էնքան մենք ավելի շանս կունենք ներքին ներքաղաքական իրավիճակը փրկելու:
    մի կախարդական շրջան է: ինչքան վատ ենք ներսում, էնքան օղակը սեղմում են դրսում, ինչքան օղակը սեղմում են դրսում, էնան ավելի ենք վատանում ներսում:
    այդ օղակից ցանկացած ձև էլ պրծնելը փրկություն է / քանի դեռ փրկելու ինչ որ բան կա/: Եթե հնարավոր լինել ներսում դզվել, լավ, եթե օգնում են դրսից դզվել - նորից լավ: Հիմա Աշխարհի ու մեր շահերհ համընկնում են ու նրանք ստիպում են դզվել աևտաքին մասով: ինչ՞ կարիք կա հին դավթարները քրքրել: Եթե դավթարները բացես, ապա առաջինը երևի պետք է պարսիկների հետ սահմանները փակենք: Հիշիր, որ վերջին հայկական պետականությունը այս տարածքում նրանց ձեռով է վերացել: Աբսուրդ բան եմ ասում չէ՞: համաձայն եմ

  3. #183
    Մշտական անդամ Nadine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2008
    Հասցե
    Մոնումենտ – Glendale
    Տարիք
    49
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Այսօրվա ցույցը Լոս Անջելեսում, ես ինքս մասնակցել եմ, 15000-ից ավելի ցուցարար կար...







    Վերջին խմբագրող՝ Nadine: 05.10.2009, 07:20:
    How can I move on with my past, if the only thing I want in my future is my past?

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.10.2009), dvgray (05.10.2009), Hay_XY (05.10.2009), Kuk (05.10.2009), Mephistopheles (05.10.2009), murmushka (05.10.2009), Norton (05.10.2009), Ribelle (05.10.2009), Tig (05.10.2009), urartu (05.10.2009)

  5. #184
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը


    ինչ ճշգրիտ նմանակում էր, Սերոժ ու Հիտլեր:

  6. #185
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    ինչ հիտլերա-ստալինյան ինքնաբացահայտում է արել Սերոժը, հայտարարելով որ
    "ով որ ինձ փորցի ահաբեկել, նա ամենաքիչը միամիտ է"

    Ով երկիր-երկիր, որ նախագահականում սենց կգբեական տականք ա նստած

  7. #186
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Հայաստանի Հանրապետություն ինքնահռչակ ոչընտիր նախագահը աճուրդի է հանել իրենց հուզող մի խիստ կարևոր հարց, որն անմիջականորեն վերաբերվում է իրենց, ապա ինչու՞ չպետք է ջղայնանային: Միթե՞ նրանք միայն կթվելու ու բարի ժպտալու համա՞ր են:
    Չուկ ջանմ Սփյուռքը լավ կաներ սկզբից մի հատ լավ ջղայնանար այն բանի վրա, որ Հայաստանում ինքնահռչակ նախագահ կա ու հետո նոր վրդովվեր, որ էտ ինքնահռչակը իրենց ոչ հաճելի որոշումներ է ընդունում: Սփյուռքին էլ մարդ չի հասկանում: Համաձայն եմ միանշանակա այն մտքի հետ, որ եթե բանակցությունների փաթեթում նույնիսկ ակնարկներ կան Ցեղասպանության մասին, ուրեմն Սփյուռքի կարծիքը հաշվի չառնելը բարոյական չէ, քանի որ նրանց մեծամասնությունը Ցեղասպանության ենթարկվածների ուղիղ ժառանգներ են: Բայց մյուս կողմից էլ չեմ կարող չհամաձայնվել այն մտքի հետ, որ Սփյուռքը Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական հարցերում որոշիչ դերակատարում չպետք է ունենա: Սփյուռքից ուղարկած փողերն ու Ղարաբաղում կռվելը, իմ համոզմամբ, արվում են զուտ հայրենասիրական նկրտումներից, ու դրանք չպետք է դիտարկել որպես ֆինասական ներարկումներ, որոնք իրավունք են տալիս մասնակցել ՀՀ-ում որոշումների ընդումման գործընթացին: Խորհրդատվական դերակատարումն ընդունելի, բայց Սփյուռքին դիտարկել որպես ՀՀ բաժնետեր, մի մի բան էլ այն կողմ, որպես վերահսկիչ փաթեթի սեփականատեր, չի կարելի: Վերջին հաշվով նրանք օտարերկրյա քաղաքացիներ են:

    Հայ-թուրքական հարաբերությունները, անկախ այն բանցի թե որքանով եմ ես կողմ կամ դեմ դրանց զարգացման ընթացիկ ձևին ու բովանդակությանը, ես կդիտարկեի որպես զուտ ՀՀ քաղաքական խնդիր, ու ՍՍ տեղը լինեի, առանձնապես Սփյուռք չէի էլ գնա, քանի որ Սփյուռքի արձագանքը կանխատեսելի էր: Համոզված եմ, որ եթե նույնիսկ ստորագրվող փաստաթղթերի մեջ ոչ մի բառ չլիներ պատմական հանձնաժողովի մասին, Սփյուռքում էլի լիքը մարդիկ կլինեին, որոնք պիկետներ կանեյին ու կբողոքեին:

    Ու վերջին հաշվով, անկախ այ բանից թե քանի հանձնաժողով է ստեղծվելու, ճանաչվելու են սահմանները թե ոչ, Ղարաբաղի վրա ազդեցություն ունենալու է այս գործընթացը թե ոչ, մենք հանգում ենք մի շատ պարզ բաժանարար գծի - կողմ ենք, թե ոչ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը: Անձամբ ես կողմ եմ: Եթե շահելու ենք դրանից, շահելու ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, եթե տուժելու ենք, էլի ոմիայն մենք ենք տուժելու: Իսկ շահելու ենք, թե տուժելու ենք, դժվարանում եմ ասել: Հաստատ կարող եմ ասել, որ որոշ ժամանակ բոլորս էլ հոգեբանորեն ճնշված ենք լինելու, քանի որ սա մեզ բոլորիս համար լրիվ նոր իրողություն է ձևավորում: Շուրջներս ավելի շատ թուրք ենք տեսնելու, ավելի շատ հայեր են ավտոներով ու ավտոբուսներով գնալու Անթալիայի ափերը, հնարավոր է նաև տեսնելու ենք թուրքական տնեսական ու քաղաքական ուժեղ էքսպանսիա: Բայց ո՞վ ասեց որ դա վատ է: Երևի մեզ հենց դա՞ էր պակասում մինչև հիիմա: Մենք, որպես անկախ պետություն, բացի Ղարաբաղի պատերազմում հաղթելուց, դեռ հնարավորություն չենք ունեցել մեզ դրսևորելու որպես ժամանակակից ու մրցունակ ազգ, քանի որ ոչ մեկի հետ մրցելու առիթ չենք ունեցել: Մեր փոխարեն որոշումներն ըդնունվել են ուրիշ տեղ, ու մենք մեզ միշտ ապահով ենք զգացել, քանի որ կողքներս ռուսի օրհնած ոտը կա: Իսկ հիմա ռուսի օրհնած ոտը փաստորեն կորցնելու է իր իմաստը, ու մենք կպարզենք, իրավունք ու հնարավորություն ունենք ինքուրույն գոյատևելու, թե՞ ոչ:

    Մեկ էլ մի բան, քանի չեմ մոռացել - պատմական հանձնաժողովի ստեղծումը մենք դիտարկում ենք միայն զուտ հայկական տեսանկյունից: Եկեք մի հատ դրան թուրքական տեսանկյունից նայենք: Թուրքիայում հիմա էլ շատ ուժեղ են ազգայնականներն ու քեմալական զինվորականները, որոնք անըդհատ ճնշում են գործադրում թուրքիայի աշխարհիկ իշխանությունների վրա: Էրդողանի կառավարությունը, վերջին քսան տարիների Թուրքիայի լավագույն/առաջադեմ կառավարություններից մեկն է: Էրդողանն էլ, ու էլի շատերը Թուրքիայում հասկանում են, որ Ցեղասպանության ճանաչման հարցը միշտ կախված է լինելու Թուրքիայի գլխին, ու որ լավագույն լուծումը կլիներ ճանաչել այն, վճարել կոնտրիբուցիա, ու հարցը փակել, ձեռի հետ էլ Եվրոպային զրկել այդ գործոնը խաղարկելու հնարավորությունից: Բայց նա հիմա դա չի կարող անել, քանի որ զինվորականներն ու ազգայնականները գլուխը կուտեն:

    Ու եկեք սենց նայենք հարցին - պետք է մեզ արդյո՞ք, որ Թուրքիան հենց այսօր ճանաչի Ցեղասպանությունը: Բա որ ճանաչի ու Թուրքիայում բողոքի ալիք բարձրանա ու իշխանության գան թուրք ազգայնականները: Ավելի սարսափելի սցենար պատկերացնելը դժվար է:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.10.2009), Norton (05.10.2009), REAL_ist (05.10.2009), Հայկօ (05.10.2009), Տատ (05.10.2009)

  9. #187
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    ինչպես ասում են
    նո քօմենթ

    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.10.2009), Mephistopheles (05.10.2009), Norton (05.10.2009), Ribelle (06.10.2009), Քամի (05.10.2009)

  11. #188
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    այս մեկն էլ է շատ հետաքրքիր

    http://b.static.ak.fbcdn.net/rsrc.ph...581343064&ev=0
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  12. #189
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Հոկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 15-ին ավելի քան 12000 ամերիկահայեր հավաքվել էին Լոս Անջելեսի Beverly Hilton Hotel հյուրանոցի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ: Հենց այս հյուրանոցում էր հյուրընկալվեր Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որը համայկական ուղեւորության է իրականացնում:

    Ըստ Asbarez.com-ի' «Սերժ, մի դավաճանիր հայ մարդկանց», «Թուրքիա, ընդունիր Ցեղասպանությունը», «Ոչ Արձանագրություններին» եւ այլ պաստառներով ամերիկահայերը իրենց «ոչ»-ն էին ասում հայ-թուրքական երկկողմ արձանագրություններին:

    Մինչ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրանոցի 12-րդ հարկի պատշգամբից հետեւել է ցուցարարներին: Ցուցարարները հուսով էին, որ Սերժ Սարգսյանը, անսալով իրենց կոչերը, կխոսի իրենց հետ: Սակայն Սերժ Սարգսյանը չի ընդունել նրանց կոչը:

    Ի դեպ, մինչ այս հանդիպումը մոտ 200 հոգի հավաքվել են Կալիֆորնիայի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ' սպասելով Սերժ Սարգսյանին: Սակայն վերջինս չի եկել եւ երեք ժամ անց ցուցարարները շարժվել են դեպի Beverly Hilton Hotel' միանալով այնտեղ հավաքվածներին:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (05.10.2009)

  14. #190
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Պատկերացնում եք , ինքը դեռ հավատում է
    տեսնես սկսե՞լ է աղոթել

    Սարգսյանը նշել է. «Այո՛, ես հավատում եմ, որ հնարավոր է նորմալ բանակցել, նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ եւ այդ ամենից ոչ միայն չտուժել, այլեւ' օգուտներ քաղել»:

    Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունը

    Նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների շուրջ ծավալված քննարկումների համատեքստում հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի "Հիլթոն" հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ:

    Ինչպես եւ համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած մյուս հանդիպումների ժամանակ, Հանրապետության Նախագահը հանդես է եկել բացման խոսքով, որտեղ հանգամանորեն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նախաստորագրված արձանագրություններին, փաստաթղթերի ընձեռած հնարավորություններին, առկա հիմնական մտահոգություններին, լսել հանդիպման մասնակիցների տեսակետները խնդրի վերաբերյալ, պատասխանել նրանց հարցերին:

    Հանդիպման մասնակիցները ողջունել են Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը' համազգային նշանակության այս խնդրի վերաբերյալ լսելու Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքը եւ առաջին ձեռքից ստանալու տեղեկություններ գործընթացի մասին: Կարեւորվել է Հանրապետության Նախագահի կողմից տրվող տեղեկությունների ու տեսակետների պատշաճ փոխանցումը հանդիպմանը մասնակից կազմակերպությունների անդամներին եւ Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին:

    Նախագահ Սարգսյանը' խոսելով հայ-թուրքական քաղաքական երկխոսության մասին, նշել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ վարվել են Հայաստանի անկախացումից ի վեր եւ վերջին շրջանում միայն դրանք հրապարակայնացվել են: Սերժ Սարգսյանը ցանկացած բանակցության համար կարեւոր է համարել ոչ միայն դրված նպատակներին հետամուտ լինելու կամքը, այլեւ այն ժամանակային ու իրավիճակային միջավայրը, որում ընթանում են դրանք' վստահություն հայտնելով, որ այն հայկական կողմի համար բարենպաստ է եղել ' ամրագրելու իր առջեւ դրված նպատակները: Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին' Նախագահ Սարգսյանը նշել է. "Այո՛, ես հավատում եմ, որ հնարավոր է նորմալ բանակցել, նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ եւ այդ ամենից ոչ միայն չտուժել, այլեւ' օգուտներ քաղել":

    Հանդիպման ավարտից հետո "Հիլթոն" հյուրանոցի սրահում' ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից տրվել է ընթրիք, որին մասնակցել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ու Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ավելի քան 500 ներկայացուցիչներ: Ընթրիքի սկզբում սրահ են բերվել Հայաստանի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կալիֆորնիա նահանգի դրոշները, հնչել են երկու երկրների օրհներգերը:

    Դիմելով ընթրիքին մասնակից սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին' Հայաստանի Հանրապետության Նախագահն ասել է.

    "Սրբազանազա՛ն հայրեր, սիրելի՛ հայրենակիցներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք:

    Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալություն հայտնում այս երեկոն միասին անցկացնելու հնարավորության համար:

    Այսօր մենք բավականաչափ արդյունավետ ու կարեւոր քննարկում ծավալեցինք, քննության առանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, դիտարկեցինք հեռանկարները, վերաամրագրեցինք ազգային երկարաժամկետ մեր նպատակները: Սա իմ կողմից նախաձեռնված համահայկական ուղեւորության երրորդ հանգրվանն ու քննարկումն էր, որին մասնակցեցին հայորդիներ ԱՄՆ Արեւմտյան ափից եւ Լատինական Ամերիկայի երկրներից:

    Պատճառներից մեկը, թե ինչու այսօր "հայ" բառարմատից առաջ ունենք ավելի քան 120 տարբեր երկրների անուններով սկսվող այլ արմատներ (ամերիկահայ, արգենտինահայ, բրազիլահայ եւ այլն), Թուրքիան է: 19-րդ, 20-րդ դարերի Թուրքիան: Սակայն ցավը' սեր, ընտանիք, օջախ կորցնելու ցավը, թերեւս, հազարամյակներով է չափվում... Բայց այսօր մենք դեռ զղջում չենք տեսնում, ավելին' մերժողականություն ենք տեսնում: Ժամանակի միջոցով մեր ձայնը ցածրանալու սին սպասում ենք տեսնում: Իզուր: Մեր ցավը խորն է: Մեր կորուստը' անամոքիչ: Մեր ձայնը' անլռելի: Մեր ոգին' անկոտրում: Այս ամենը կա: Բայց պակասող բաներ էլ ունենք: Մեզ շատ է խանգարում թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ:

    Այս գեղեցիկ դահլիճում եւ ողջ աշխարհում մեզ բոլորիս միավորում են հայոց իղձերն ու Հայաստանի ճակատագիրը, որ ամենաուղղակի կերպով կապված է աշխարհասփյուռ հայության ճակատագրի հետ: Մեր բոլոր մտքերը, ապրումները, երբեմն զայրույթն ու պոռթկումը, թեժ բանավեճերն ու հանդարտ քննարկումները, լուռ աշխատանքն ու բողոքի դրսեւորումները մեծ հաշվով ունեն մեկ նպատակ' տեսնել վաղվա Հայաստանը ավելի հզոր, ավելի գեղեցիկ, ավելի բարեշեն, տեսնել հայությունն ավելի համախումբ, ավելի կուռ ու կազմակերպված: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ազգային երազանքները:

    Ապագա Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին մենք այն կերազենք, կծրագրենք ու կսկսենք կերտել այսօր: Ալեքսանդր Թամանյանը երազում, ծրագրում ու սկսում էր կառուցել համայն հայության մայրաքաղաք Երեւանը: Հաջորդ սերունդներն իսկապես ապրեցին թամանյանական քաղաքում: Իհարկե, ժամանակն իր անխուսափելի սրբագրումներն արեց, բայց, կրկնում եմ, մենք ապրեցինք այդ քաղաքում: Նույն վիճակն է այսօր: Ինչպիսին մենք մեր մտքի ուժով կպատկերացնենք, այնպիսին էլ կլինի մեր վաղվա երկիրը: Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին այն հավատը, որ ուներ Թամանյանը. նախ' իր, ապա հայության ապագայի հանդեպ: Ես այստեղ եմ նաեւ նրա համար, որ մենք միասին նորոգենք մեր հավատը սեփական ուժերի եւ գալիքի նկատմամբ":
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.10.2009), Tig (05.10.2009)

  16. #191
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նրանք գոռում էին. <<Դավաճան>>

    Սերժին Լոս-Անջելեսում դիմավորել են 12000-անոց ցույցով.








    Նրանք գոռում էին. <<Դավաճան>>

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (05.10.2009), Tig (05.10.2009)

  18. #192
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպես ասում են
    նո քօմենթ
    Ինչպես ասում են ..... կերել են էդ գրողները: Բողոքում եք լավ եք անում, բա ինչ f*** այ բզդիկ ճիճուներ? f*** yourself
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  19. #193
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    պատմական հանձնաժողովի ստեղծումը
    Ես ընդհանրապես արդեն վաղուց չեմ հասկանում, ինչու է մեզ խանգարում այդ հանձնաժողովը: Մենք ինչէ, կասկածու՞մ ենք վերջնական պատասխանին: Չէ՞ որ մենք գիտենք «ճշմարտությունը» և դա ոչ մի հանձնաժողով չի կարող շուռ տալ, նույնիսկ 100 տոկոս թուրքերից բաղկացած (իսկ դա այդպես չէ): Պարզապես նոր առիթ է՝ փաստարկներով ապացուցել պատմական փաստը:
    Տրիբուն, դու ասում ես՝ թուրքերի կողմից եկեք նայենք...այո, հենց նրանց գուցե պետք է այդ հանձնաժողովի միջոցով իրենց ժողովրդին կամաց-կամաց հաշտեցնել ցեղասպանության մտքի հետ, զգուշությամբ մոտենալ եթե ոչ իսկույն ճանաչման, բայց գոնե չժխտման հարցին, որն իհարկե Թուրքիայի ոտքերին ծանր гиря-ի պես կապված է:

    Սերժի այս տուրը բավականին անսպասելի, կասեի՝ քաջ քայլ էր: Նա իհարկե գիտեր այդ հիստերիկ պլակատների ու դիմավորման մասին, ու էլի գնաց:
    Հիմա այդ քֆուրները մինչև հանդիպումներն էին, հետաքրքիր կլիներ լսել, ինչ էն ասում հետո: Համոզե՞ց:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (05.10.2009)

  21. #194
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանրապես արդեն վաղուց չեմ հասկանում, ինչու է մեզ խանգարում այդ հանձնաժողովը: Մենք ինչէ, կասկածու՞մ ենք վերջնական պատասխանին: Չէ՞ որ մենք գիտենք «ճշմարտությունը» և դա ոչ մի հանձնաժողով չի կարող շուռ տալ, նույնիսկ 100 տոկոս թուրքերից բաղկացած (իսկ դա այդպես չէ): Պարզապես նոր առիթ է՝ փաստարկներով ապացուցել պատմական փաստը:
    Տրիբուն, դու ասում ես՝ թուրքերի կողմից եկեք նայենք...այո, հենց նրանց գուցե պետք է այդ հանձնաժողովի միջոցով իրենց ժողովրդին կամաց-կամաց հաշտեցնել ցեղասպանության մտքի հետ, զգուշությամբ մոտենալ եթե ոչ իսկույն ճանաչման, բայց գոնե չժխտման հարցին, որն իհարկե Թուրքիայի ոտքերին ծանր гиря-ի պես կապված է:

    Սերժի այս տուրը բավականին անսպասելի, կասեի՝ քաջ քայլ էր: Նա իհարկե գիտեր այդ հիստերիկ պլակատների ու դիմավորման մասին, ու էլի գնաց:
    Հիմա այդ քֆուրները մինչև հանդիպումներն էին, հետաքրքիր կլիներ լսել, ինչ էն ասում հետո: Համոզե՞ց:
    Տատ ջան, մտքերդ առաջին հայացքից տրամաբանական են, միայն թե շատ շատ կասկածելիա որ թուրքական կառավարությունը այդ հանձնաժողովի միջոցով իրենց ժողովրդին կամաց-կամաց ուզում է հաշտեցնել ցեղասպանության մտքի հետ: Ավելի ճիշտ կասկածելի չի այլ ես համոզված եմ որ դա այդպես չի, նրանք ուղակի սարքում են իրենց հերթական խաղը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. #195
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Սերժի երևի առաջին նախաձեռնությունն է, որին կողմ եմ:
    Մի քանի օր առաջ կարդացի մի թերթում թուրքի խոսքերը, որ Թուրքիայում շատերն իսկապես չգիտեն, որ եղեռն եղել է:
    Հիմա համեմատության համար պատկերացրեք, մենք թուրքին ասում ենք "մայրիկդ պոռնիկ է եղել", նա էլ ինքնըստինքյան դա հերքում է, ու հերքելու է այնքան, մինչև ֆոտոն դեմ չտանք:
    Հիշեցնեմ, որ շատ թուրք մտավորականներ արդեն ընդունել են ցեղասպանության փաստը, որովեհտև նրանք գիտեն, իսկ շարքային թուրքը չգիտի ու չի ուզում պարզապես հավատալ: Ճիշտ այնպես ինչպես այսօր մեր բանակի սպաները չեն ուզում հավատալ, որ իրենց աշխատավերձերմ այդքան բարձրացրած ՍՍ-ն պատասխանատու է մարտի 1-ի համար:: Նրանց պետք է փաստերով ապացուցել:
    Հանձնաժողովի նպատակը լինելու է հենց փաստերով ապացուցելը (ֆոտոն դեմ տալը):
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 13 33-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Սարգսյանի ջերմ պաշտպանն եմ ես
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2012, 10:17
  2. Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից մոնտաժված կադրեր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.12.2009, 18:01
  3. Ի՞նչ կանեիք, եթե տասն օրով լինեիք Սերժ Սարգսյանի տեղը
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 19.11.2009, 17:58
  4. Սերժ Սարգսյանի աջակցման հանրահավաք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 21.03.2008, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •