Տրիբուն-ի խոսքերից
Ու վերջին հաշվով, անկախ այ բանից թե քանի հանձնաժողով է ստեղծվելու, ճանաչվելու են սահմանները թե ոչ, Ղարաբաղի վրա ազդեցություն ունենալու է այս գործընթացը թե ոչ, մենք հանգում ենք մի շատ պարզ բաժանարար գծի - կողմ ենք, թե ոչ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը: Անձամբ ես կողմ եմ: Եթե շահելու ենք դրանից, շահելու ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, եթե տուժելու ենք, էլի ոմիայն մենք ենք տուժելու: Իսկ շահելու ենք, թե տուժելու ենք, դժվարանում եմ ասել: Հաստատ կարող եմ ասել, որ որոշ ժամանակ բոլորս էլ հոգեբանորեն ճնշված ենք լինելու, քանի որ սա մեզ բոլորիս համար լրիվ նոր իրողություն է ձևավորում: Շուրջներս ավելի շատ թուրք ենք տեսնելու, ավելի շատ հայեր են ավտոներով ու ավտոբուսներով գնալու Անթալիայի ափերը, հնարավոր է նաև տեսնելու ենք թուրքական տնեսական ու քաղաքական ուժեղ էքսպանսիա: Բայց ո՞վ ասեց որ դա վատ է: Երևի մեզ հենց դա՞ էր պակասում մինչև հիիմա: Մենք, որպես անկախ պետություն, բացի Ղարաբաղի պատերազմում հաղթելուց, դեռ հնարավորություն չենք ունեցել մեզ դրսևորելու որպես ժամանակակից ու մրցունակ ազգ, քանի որ ոչ մեկի հետ մրցելու առիթ չենք ունեցել: Մեր փոխարեն որոշումներն ըդնունվել են ուրիշ տեղ, ու մենք մեզ միշտ ապահով ենք զգացել, քանի որ կողքներս ռուսի օրհնած ոտը կա: Իսկ հիմա ռուսի օրհնած ոտը փաստորեն կորցնելու է իր իմաստը, ու մենք կպարզենք, իրավունք ու հնարավորություն ունենք ինքուրույն գոյատևելու, թե՞ ոչ:
Էջանիշներ