Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
Դե Ֆրանսիայի ոստիկանները փաստորեն մեզ հետ համաձայնության չէին եկել, դա էլ ժողովրդավարական Եվրոպան: Ամեն դեպքում, թերևս այդ արդարացի ջղայնացած մարդիկ չափից դուրս շատ էին ջղայնացած, իմ ողջ ասելն էլ այդ է, որ նրանք չպիտի այդքան ջղայնանան հեռու Ֆրանսիայից:
Ինչու՞:
Եթե Հայաստանի Հանրապետություն ինքնահռչակ ոչընտիր նախագահը աճուրդի է հանել իրենց հուզող մի խիստ կարևոր հարց, որն անմիջականորեն վերաբերվում է իրենց, ապա ինչու՞ չպետք է ջղայնանային: Միթե՞ նրանք միայն կթվելու ու բարի ժպտալու համա՞ր են:

Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի ոստիկանությանը, ապա նրանք ստացել են հրահանգ, կատարել են, արդյունքում այո, ժողովրդավար համարվող երկրում խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու ու արտահայտվելու իրավունքը: