User Tag List

Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 492 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանի ուղևորությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Այս մասին չէի կարող չգրել, քանի որ այն, թե ինչպես է տեղի ունեցածը մատուցվում ժողովրդին հեռուստատեսությամբ կամ մամուլով, ամենևին չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, իրականությունը յուրաքանչյուրս յուրովի է ընկալում, ըստ որի էլ ձևավորվում են կարծիքներ կամ համոզմունքներ:

    Ես կգրեմ իմ կարծիքի մասին:

    Ինքս բնակվում եմ Եվրոպայում: Հայաստանում լրագրողներն անհանգստանում են, թե ինչ են գրում եվրոպական թերթերը: Կարծում եմ՝ ոչ միայն լրագրողներին է հետաքրքրում այդ հարցն, այլ՝ բոլորին, ուստի և նրանց պատասխանել եմ, հիմա էլ ձեզ եմ պատասխանում: Կարճ ասեմ՝ չեն գրում: Որովհետև չեն գրել և չեն գրելու: Հայաստանն այլևս բացարձակ չի հետաքրքրում եվրոպական մամուլին: Շատ եվրոպացիներ (մեծամասնությունը) չգիտեն նույնիսկ՝ ինչ է Հայաստանը, ովքեր են հայերը: Ինչու՞: Այ այդ «ինչու»-ն մի հարթության վրա վերլուծելով՝ հնարավոր չէ պատասխան գտնել: Կան շատ արգումենտներ՝ սկսած հասարակությունների տարրական հետաքրքրություններից ու տեղեկացված լինելուց, չվերջացրած քաղաքական, տնտեսական և հակապետական-տնտեսական ու հակաժողովրդավար-տնտեսական շահադիտական կամ ոչ շահադիտական նկատառումներով կատարվող գործողություններով: Թվում է, թե բարդ միտք էր, բայց բարդ են հետևանքներն, իսկ միտքը պարզապես հասկանալ է պետք:

    Սերժ Սարգսյանի ուղևորության նպատակն ամենևին Եվրոպային, ԱՄՆ-ին կամ առհասարակ՝ ամբողջ աշխարհին իր՝ «ժողովրդասեր» կամ «ժողովրդավար» լինելու «փաստը» հրամցնելը չէ: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Եվրոպան ընդհանրապես հետաքրքրված չէ նրա «այցելություններով»: Նա իր ընտրություններից դեռ շատ առաջ, ինչպես նաև՝ ընթացքում ու դրանից հետո «կորցրած» (եթե կարելի է այդպես ասել, քանի որ չեղած բանը չեն կորցնում) հեղինակությունն է արդեն առնվազն 20 ամիս փորձում «վերականգնել»: Այլ կերպ ասած՝ հեղինակություն է փորձում ձեռք բերել, որպեսզի այն ամենն, ինչ ծրագրում է կատարել, չխոչընդոտվի կամ քարկոծվի առաջին հերթին՝ հայաստանաբնակ, և ապա նաև՝ եվրոպաբնակ հայերի կողմից:

    «Հ1» (կամ ավելի ճիշտ՝ «Ղ1») հեռուստաընկերությունն արդեն որքան ժամանակ է «ուղեղներ է լվանում»: Որոշ սահմանափակ ուղեղներ լվացվում են, որոշներն էլ՝ ավելի «կեղտոտվում»: Ինչևէ, պատահականություն չէ, որ այդ հեռուստաընկերության (և մնացած այլ «ժողովրդացավըտանեմ» հեռուստաընկերությունների) լրատվական միջոցները հայտնում են, որ նախ-ագահ Սարգսյանին ջերմ-ջերմ ընդունեցին Փարիզում:
    Այո, իրոք «ջերմ-ջերմ» ընդունեցին նրան: Պարզապես՝ մի քիչ շատ ջերմ՝ տաքացած, նույնիսկ՝ եռացած ու արդեն գրեթե գոլորշացած վիճակում ընդունեցին նրան, և ոչ թե՝ 90, (ինչպես, եթե կնկատեք՝ հաշվել էին ոմանք, ու նույնիսկ ոչ թե 100, այլ՝ հենց 90՝ 10-ի ճշտությամբ), այլ՝ 2000-3000 տաքարյուն ամբոխ (1000-ի ճշտությամբ՝ դժվար էր հաշվել):

    Իսկ Հայաստանում դիտում են «Ղ1» ու կարծիք կազմում (ոմանք), թե ցուցարարների մի «անկապ»՝ փոքր-մոքր բազմություն «պռոստը հավաքված ա էլէ, էլի»: Գումարած դրան՝ հեռուստատեսությամբ կարդում են Փարիզի և այլ երկրների հայ համայնքների «ղեկավարների» կամ «եսիմ ում» նամակները՝ հայաստանաբնակ հայերի մոտ տպավորություն ստեղծելու համար, թե իբր բոլոր սփյուռքահայերի անունից մի քանի անիմաստ ու անշուք դանդալոշներ ընդհանրացված ինչ-որ կարծիք են հայտնում:
    Ոչ, ոչ և ոչ: Նման բան չկա: Այնպես որ մի անհանգստացեք, խելացի հայեր: Նման հիպերտոնիկ ու պարոքսիզմալ ելույթներն ամենևին կարևոր չեն. դրանք մի կամ երկու մարդու կամ կենդանու կարծիքներ են, իսկ թե որ մի սահմանափակ ուղեղն այդ կարծիքով լվացվեց՝ ծախսելով այդքան միջոցներ, ուղևորություն և այլն, ոչինչ չի փոխում, քանի որ նման սահմանափակ ուղեղների միգրացիան «տախտակ» հարթությունից «չուգուն» հարթության, ոչ Սերժին է օգուտ տալու և ոչ էլ՝ մեզ վնաս:

    Ի՞նչ ասեմ: Բան չկա ասելու էլ: Դուք ասացեք:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 03.10.2009, 21:52:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (03.10.2009), Yellow Raven (04.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Սարգսյանի ջերմ պաշտպանն եմ ես
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2012, 10:17
  2. Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից մոնտաժված կադրեր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.12.2009, 18:01
  3. Ի՞նչ կանեիք, եթե տասն օրով լինեիք Սերժ Սարգսյանի տեղը
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 19.11.2009, 17:58
  4. Սերժ Սարգսյանի աջակցման հանրահավաք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 21.03.2008, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •