User Tag List

Էջ 12 33-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 492 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանի ուղևորությունը

  1. #166
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենիք ասելով սփյուռքը հաստատ Հայաստանի Հանրապետություն նկատի չունի:
    Հետաքրքիր ա ապեր, իսկ դու սփյուռք ասելով ի՞նչ ես հասկանում

  2. #167
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ներողություն, իսկ հիմա խնդրում եմ նորից ուսումնասիրել թե Ֆրանսիայում ինչ է կատարվել:

    Հավաքվել են մարդիկ (նաև ջղայնացած մարդիկ՝ արդարացի ջղայնացած), բայց հավաքվել են ընդամենը իրեն բողոքն արտահայտելու: Եկել է ոստիկանություն, նրանց հրահանգել է հեռանալ:

    Մարդիկ որոշել են չգնալ (ճիշտ են արել, որովհետև իրենք իրենց բողոքն արտահայտելու իրավունք ունեն), ոստիկանները սկսել են քաշքշել, առաջացել է տուրուդմփոց:

    Հիմա նորից. բա ի՞նչ անեին:
    Լուռ լսեին հրահանգն ու հեռանային, էդպես էլ կարծիքը չարտահայտելո՞վ:
    Բայց չէ՞ որ ես ու դու համաձայնության էինք եկել, որ իրենք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու:
    Դե Ֆրանսիայի ոստիկանները փաստորեն մեզ հետ համաձայնության չէին եկել, դա էլ ժողովրդավարական Եվրոպան: Ամեն դեպքում, թերևս այդ արդարացի ջղայնացած մարդիկ չափից դուրս շատ էին ջղայնացած, իմ ողջ ասելն էլ այդ է, որ նրանք չպիտի այդքան ջղայնանան հեռու Ֆրանսիայից:

  3. #168
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես արդեն ասել եմ. այդ հարցը հետապնդելու էին Սփյուռքյան կառույցներն ու ՀՀ հկ-ները, որոնք պետական քաղաքականության, հետևաբար բանակցությունների հետ ոչ մի առնչություն չունեին, որոնց վրա ըստ օրենքի տառի ՀՀ իշխանությունները լծակ չունեն:
    դա խելացի մոտեցում է, բայց ըստ ինձ հենց այդ մոտեցման արդյունքում Լևոնին սփյուռքում չնդունեցին, և դա նրա հրաժարականի պատճառներից մեկը դարձավ և ետ դեպքում սփյուռքի դժգոհությունը շատ ավելի մեծ կլիներ, քան հիմա, համամիտ չես
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  4. #169
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա ապեր, իսկ դու սփյուռք ասելով ի՞նչ ես հասկանում
    Սփյուռք ասելով, ապեր, հասկանում եմ ոչ հայաստանաբնակ բոլոր այն մարդկանց ովքեր իրենց հայ են համարում:

  5. #170
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Ֆրանսիայի ոստիկանները փաստորեն մեզ հետ համաձայնության չէին եկել, դա էլ ժողովրդավարական Եվրոպան: Ամեն դեպքում, թերևս այդ արդարացի ջղայնացած մարդիկ չափից դուրս շատ էին ջղայնացած, իմ ողջ ասելն էլ այդ է, որ նրանք չպիտի այդքան ջղայնանան հեռու Ֆրանսիայից:
    Ինչու՞:
    Եթե Հայաստանի Հանրապետություն ինքնահռչակ ոչընտիր նախագահը աճուրդի է հանել իրենց հուզող մի խիստ կարևոր հարց, որն անմիջականորեն վերաբերվում է իրենց, ապա ինչու՞ չպետք է ջղայնանային: Միթե՞ նրանք միայն կթվելու ու բարի ժպտալու համա՞ր են:

    Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի ոստիկանությանը, ապա նրանք ստացել են հրահանգ, կատարել են, արդյունքում այո, ժողովրդավար համարվող երկրում խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու ու արտահայտվելու իրավունքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #171
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում urartu-ի խոսքերից Նայել գրառումը
    դա խելացի մոտեցում է, բայց ըստ ինձ հենց այդ մոտեցման արդյունքում Լևոնին սփյուռքում չնդունեցին, և դա նրա հրաժարականի պատճառներից մեկը դարձավ և ետ դեպքում սփյուռքի դժգոհությունը շատ ավելի մեծ կլիներ, քան հիմա, համամիտ չես
    Ոչ, համամիտ չեմ

    Ինչ վերաբերվում է դժգոհություններին, ապա անշուշտ կլիներ: Բայց կարևորը, որ քաղաքականությունը ճիշտ լիներ: Նորմալ քաղաքական գործիչը միշտ էլ պատրաստ է դժգոհությունների ու չհասկացվածության: Բայց հրաժարականը դրա պատճառով չեղավ:

    Ի դեպ Տեր-Պետրոսյանը շատ քայլեր է արել Հայաստան-Սփյուռք մերձեցման համար, ինչի առաջին դրսևորումներից մեկը ՀՀ արտ. գործ նախարարի պաշտոնում սփյուռքահայի (Րաֆֆի Հովհաննիսյանի) նշանակումն էր ու բավական արդյունքներ էլ եղել են: Ճիշտ է թերացումները շատ էին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #172
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կարևորը, որ քաղաքականությունը ճիշտ լիներ: Նորմալ քաղաքական գործիչը միշտ էլ պատրաստ է դժգոհությունների ու չհասկացվածության: Բայց հրաժարականը դրա պատճառով չեղավ:
    դրա պատճառով չեղավ, բայց դա նույնպես նպաստեց, հետո ինձ թվում է, որ Սեռժը ետքան հիմար չէր, որ դա չհասկանար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Տեր-Պետրոսյանը շատ քայլեր է արել Հայաստան-Սփյուռք մերձեցման համար, ինչի առաջին դրսևորումներից մեկը ՀՀ արտ. գործ նախարարի պաշտոնում սփյուռքահայի (Րաֆֆի Հովհաննիսյանի) նշանակումն էր ու բավական արդյունքներ էլ եղել են: Ճիշտ է թերացումները շատ էին:
    երևի դաշնակցության փակումը նույնպես սփյուռքի հետ մերձեցման համար էր
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  8. #173
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում urartu-ի խոսքերից Նայել գրառումը
    երևի դաշնակցության փակումը նույնպես սփյուռքի հետ մերձեցման համար էր
    Դաշնակցությունը փակվել է, քանի որ այդ կուսակցության կառվարման մոդելը հակասության մեջ է եղել ՀՀ օրենքների հետ: ՀՅԴ-ին տրվել է հնարավորություն իր կառուցվածքը փոխելու ու օրենքներին համապատասխանացնելու: Փակվել է անօրինական լինելու պատճառով: Կառավարման ձևը փոխվելուց հետո բացվել է:

    Հայաստան-Սփյուռք կապի հետ այս խնդիրը որևէ առնչություն չունի: Սա իրավական դաշտի խնդիր է:

    Տեր-Պետրոսյանի հրաժարականին քո ասածը չի նպաստել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #174
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ոնց են արտահայտում, ՀՀ-ում էլ ինչպես տեսնում ես՝ տարակարծիք ենք:
    Շատ լավա որ տարակարծիք են, մնում էր բոլորը կողմ լինեին խայտառակ արձանագրություններին:
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  10. #175
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, բայց իրավունք էլ չունեն մեզ գնելու: Նույնիսկ ծնողները, որ մեծացրել են իրենց երեխաներին, ամեն ինչ տվել են նրանց, երբ գալիս է օրը, երբ զավակները իրենց կյանքի մասին որոշումներ են կայացնում, որքան էլ դեմ լինեն այդ որոշումներին, չեն պարտադրում իրենց տեսակետը:
    Ապեր, քեզ սփյուռքը չի առնում, քեզ էսօր քո "նախագահի" շնորհիվ Իստանբուլը, Եվրոպան ու ամերիկան են առնում… ու կարա՞ս կռահես ումից… չես կարա… Մոսկվայից… ոտ տակ բռատ…

    Սփյուռքը երևի միակ անշահախնդիր կողմն է էս ամեն ինչի մեջ… սփյուռքահայերի լավ ու վատ լինելը հայաստանից կախված չի շնորհիվ էսօրվա ղեկավարության, որովհետև հայաստանում նրանք ստեղծեցին հնարավոր ամենաոչբարենպաստ բիզնես պայմանները…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.10.2009), Rammer (05.10.2009)

  12. #176
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակցությունը փակվել է, քանի որ այդ կուսակցության կառվարման մոդելը հակասության մեջ է եղել ԼՏՊ-ի հետ: ՀՅԴ-ին տրվել է հնարավորություն իր կառուցվածքը փոխելու ու ԼՏՊ-ի ուզածին համապատասխանացնելու: Փակվել է անօրինական լինելու պատճառով: ԼՏՊ-ի հեռանալուց հետո բացվել է:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստան-Սփյուռք կապի հետ այս խնդիրը որևէ առնչություն չունի: Սա իրավական դաշտի խնդիր է:
    էտ նույնն է, ոնց որ այսօր Սեռժը ասում է, թե Հայաստանը աշխարհ ամենժողովրդավարական երկրներից է
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  13. #177
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում urartu-ի խոսքերից Նայել գրառումը
    էտ նույնն է, ոնց որ այսօր Սեռժը ասում է, թե Հայաստանը աշխարհ ամենժողովրդավարական երկրներից է
    Բարեկամս, նախքան իմ գրառումների մեջ «ուղղումներ» անելը խորհուրդ եմ տալիս ինֆորմացվել, ուսումնասիրել: Որովհետև լսածներով առաջնորդվելը բերում է նրան, ինչ տեսա քո գրառման մեջ. այսինք իրականության հետ եզր չունեցող պնդման:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #178
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Սակայն այս հարցին ես չեմ կարող պատասխանել ավելի լավ, քան արել է Տեր-Պետրոսյանը 11.01.2008թ. ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերը կարող եք ստուգել, ուսումնասիրելով արխիվները, պատմությունը.

    ՍՈՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, «Մարդիկ» վերլուծական կենտրոն. – Իմ հարցը բխում է Ձեր ընտրած կարգախոսից. «Իմաստավորելով անցյալը՝ դեպի ապագա»։ Ձեր իշխանության տարիներին գործող քաղաքական ուժ է փակվել, եւ պատճա­ռաբանությունները ծանրագույն մեղադրանքներ էին պարունակում` ահա­բեկ­չություն, պետական անվտանգության սպառնալիքներ, նարկոբիզնես եւ այլն։ Իմաստավորե՞լ եք անցյալը այդ քաղաքական ուժի հետ կապված, թե՞, ինչպես քիչ առաջ նշեցիք, եթե նախագահն ամեն ինչ հիշի, այդ դեպքում նա­խագահ չի դառնա։ Ձեր հրաժարականի ելույթում Դուք նշել էիք, որ հրաժա­րականը ներկայացվել է հայտնի ուժերի կողմից, կարո՞ղ եք այսօր կոնկրետ նշել, ո՞ր հայտնի ուժերն էին դրանք։

    Նախ՝ առաջին հարցի մասին. ես շատ սիրով դրան կպատասխանեմ։ Ինձ ներկայացվող ամենահիմնական մեղադրանքներից մեկն, իրոք, եղել է այն, որ իմ իշխանության օրոք կուսակցություն է փակվել, թերթեր են փակվել, դատա­վարություններ են տեղի ունեցել։ Ամեն ինչ ճիշտ է. փակվել են, դատա­վարություններ են տեղի ունեցել։ Սակայն այս փաստը դեռեւս հանցա­գործու­թյուն կամ ոճրագործություն չի նշանակում։ Պետք է պարզել, թե ինչի համար են փակվել, եւ օրենքո՞վ են փակվել, թե ոչ։ Աշխարհի բոլոր պետություն­նե­րում կան օրենքներ կուսակցությունների գործունեության մասին, որտեղ նախատեսված են դեպքեր նրանց գործունեությունը դադարեցնելու վերաբեր­յալ։ Շատ երկրներում այդ օրենքները նաեւ բազմիցս գործադրվել են, ինչպես Իսպանիայում, Ռուսաստանում եւ այլն։ Գերմանիայում ընդհանրապես արգ­ել­ված է կոմունիստական կամ նացիստական գաղափարախոսություն կրող կուսակցությունների գործունեությունը։ Բայց ոչ ոքի մտքով չի անցնում ասել, թե դրանք ժողովրդավարական երկրներ չեն, կամ նրանց իշխանությունները հանցագործություն են կատարել։ Եթե կա օրենք, ուրեմն այն կարող է գոր­ծադրվել։ Հայաստանի օրենսդրությամբ եւս՝ եթե կուսակցությունը խախտում է օրենքը, կարող է փակվել։ Այստեղ տերմինների որոշ շփոթ էլ կա. Դաշնակ­ցությունը չի փակվել, այլ ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է նրա գործունեությունը։ Տրվել է վեց ամիս ժամանակ՝ կուսակցության գործու­նեությունը Հայաստանի գործող օրենքին համապատասխանեցնելու համար։ Հարցը շատ պարզ էր. ըստ մեր օրենքի՝ կուսակցությունների ղեկավա­րությու­նը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից։ Դաշնակցության ղեկավար մարմինների՝ բյուրոյի եւ համագումարի մեծ մասը սփյուռքահայեր էին. սա էր խնդիրը։ Դատարանն այդ կուսակցությանը ո՛չ նարկոբիզնեսի, ո՛չ ահաբեկ­չու­թյան մեղադրանք չի ներկայացրել։ Չգիտես ինչու մարդիկ ակամա պատ­մությունը խառնում, շփոթում են, տպավորություն, մթնոլորտ ստեղծում եւ հետո վերագրումներ անում։ Դաշնակցությանը ներկայացվել է մեկ մեղա­դրանք` պահանջելով շտկել կանոնադրական անկարգությունը։ Նրա գործու­նեությունը նախ ժամանակավորապես դադարեցվել է նախագահի հրամա­նագրով, ապա՝ դատարանի որոշմամբ։ Իմ հրամանագրի գործողությունն, այդպիսով, տեւել է տասը-տասնհինգ օր։ Ես այդ իրավունքն ունեի. այդ ժամանակ թեեւ դեռեւս սահմանադրություն չկար, բայց կար Հայաստանի նախագահի մասին սահմանադրական օրենք։ Նախագահին տրված էր իրա­վունք՝ պետության համար վտանգ պարունակող իրադրություններում կիրա­ռել սահմանադրական ազատությունների որոշ սահմանափակումներ։ Հրա­մա­նագրին, ինչպես ասվեց, հետեւել է երկրորդ իրավական ակտը՝ դա­տա­րանի վճիռը, որում կուսակցության առջեւ պահանջ է դրվել իր գործու­նեու­թյունը վեց ամսվա ընթացքում համապատասխանեցնել Հայաստանի օրեն­քին։ Սակայն այդ պահանջը Դաշնակցության կողմից ժամանակին չի կա­տար­վել։ 1997 թվականին ես ինքս արդեն, իմ անձնական նախաձեռնությամբ, բանակցություններ եմ սկսել Դաշնակցության հետ՝ այդ հարցը լուծելու համար։ Տեղի է ունեցել բանակցությունների երեք ռաունդ։ Ամերիկայի Միաց­յալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Շուգարյանն իմ հանձնարարությամբ եւ իմ անունից դիմել է Դաշնակցության բյուրոյին՝ կու­սակ­ցությունը վերաբացելու վերաբերյալ բանակցություններ սկսելու առա­ջար­կով։ Խնդրո առարկան եղել են ոչ թե քաղաքական հաճոյա­խոսություն­նե­րը, այլ Դաշնակցության գործունեությունը Հայաստանում վերականգնելու իրա­վական լուծումները։ Բանակցությունների առաջին ռաունդն, այսպիսով, Վաշինգտոնում է տեղի ունեցել, երկրորդը` Երեւանում, որին մեր կողմից մասնակցել են Բաբկեն Արարքցյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Շահեն Կարամանուկյանը, իսկ երրորդը` Ամստերդամում, որը վարել է Ալեքսանդր Արզումանյանը։ Դժբախտաբար, իշխանափոխության պատճառով այդ գործ­ըն­թացը չունեցավ իր ավարտը։ Բայց ես գտնում եմ, որ այն, վերջին հաշվով, ունեցավ իր արդյունքը։ Այսօր Դաշնակցությունը իր կանոնադրությունն իսկա­պես համապատասխանեցրել է Հայաստանի օրենքին։ Դա Գերագույն մարմնի ստեղծումն է, որը գոյություն չուներ Դաշնակցության 120 տարվա գործունեության մեջ։ Սա այն իրավական լուծումն էր, որ գտնվեց պետության եւ Դաշնակցության համատեղ ջանքերով՝ լուծում, որում մենք էլ ավանդ ունենք։ Ինչ վերաբերում է այն գնահատականներին եւ մեղադրանքներին, որոնք հնչել են մեր իշխանության եւ Դաշնակցության հարաբերությունների առնչությամբ, ապա դրանք զուտ քաղաքական հարթության վրա են։ Մինչդեռ խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթության վրա, քանի որ նախա­գահի հրամանագիրը եւ դատական վճիռները իրավական ակտեր են։ Ի դեպ, «Դրոյի» գործով դատավարության վերաբերյալ ասում են, թե դատարանը չապացուցեց Դաշնակցության մեղքը։ Դաշնակցության նկատմամբ թե՛ նա­խա­քննությունը, թե՛ դատավարությունը որեւէ մեղադրանք չի ներկայացրել։ Մեղադրանքները ներկայացվել են կոնկրետ անհատների նկատմամբ, կոնկ­րետ հանցագործությունների համար։ Դաշնակցության դատ չի եղել Հայաս­տա­նում։ Ուրեմն, քանի որ խոսքը վերաբերում է զուտ իրավական ակտերի, ապա դրանց օրինականության վերաբերյալ գոյություն ունեցող հարցերը պիտի լուծվեն միայնումիայն իրավական ճանապարհով։ Եթե մարդիկ գտնում են, որ դատարանի վճիռը սխալ էր, ուրեմն նորից պիտի դիմեն դատարան՝ վերանայման կամ արդարացման վճիռ ստանալու։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ես վերջերս եմ իմացել, որ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ է հայտարարել 1994 թվականի դեկտեմբերի իմ հրամանագիրը։ Բայց դրա կարիքը չկար։ Այդ հրամանագիրն ուժը կորցրած էր դատական վճռի կայացման պահից։ Այսինքն. ընդամենը տասնհինգ օր հետո այդ հրամանագիրն այլեւս գոր­ծո­ղության ուժ չուներ։ Իրավական հարթության վրա գտնվող ցանկացած հարցում (այդ թվում 96‑ի ընտրությունների վերաբերյալ) իմ մոտեցումն, ահա, սա է։ Իրավական խնդիրներին վերաբերող վեճերը հարթվում են բացառապես իրավական պրոցեսներով։ Եթե լինեն այդպիսի պրոցեսներ, միայն ուրախ կլինեմ։ Երկրորդ հարցի կապակցությամբ՝ կսպասեք իմ հուշերին։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hay_XY (05.10.2009), Mephistopheles (05.10.2009)

  16. #179
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Ribelle-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նախանձում եմ ձեր միամտությանը: Թուրքիան ԵՐԲԵՔ չի ցանկանա ուժեղ Հայաստան տեսնել իր կողքին: Հայաստանը պատրաստ չէ սահմանների բացմանը: Մեր խնդիրները ներքին են, դրանք թող լուծեն, նոր անցնեն դիվանագիտական խաղերին:
    Ribelle ջան
    նախ բարև ու ուրախ եմ քեզ նորից տեսնել:
    իսկ հիմա արի իմ կարծիքը ասեմ:
    որտեղից՞ գիտես դու դրա մասին: հիմա ցանկացած երկիր էլ ուրախանում է որ իր կողքի երկիրը հզոր է ու հարուստ: ուրիշ բան է, որ այդ հարուստ երկիրը լինի քո բարեկամը, և ոչ թե թշնամին:
    այս պուճուրիկ քառակուսու մեջ մենք ու մեր կողքինները պարտավոր ենք լինել բարեկամ: թե չէ մենք էլ կընկներնք արաբ-հրեաներին օրը, երբ մեր այգիներում բոմբեր կպայթեն, ինչպես եղավ մի քանի տարի Ղարաբաղում:
    մենք ու մեր հարևանները կարծում եմ շաաատ ավելի խելոք ու քաղաքականապես գիտակ ենք: ինձ այդպես է թվում, որոշ թուրքերի ու քրդեր հետ շփվելուց հետո:
    Նրանց չես համեմատի արաբների հետ, որոնք իրանց քսակից ու նարգիլեից բացի ուրիշ բան չգիտեն:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (05.10.2009), urartu (05.10.2009)

  18. #180
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես բայց այդ իմ տեսած տուրուդմփոցների մեջ ոչ մի քաղաքակիրթ բան չտեսա, խեղճ ֆրանսիացիք էլ կրակն են ընկել, դրանց գլխին այս տուրուդմփոցները վրա գալիք են:
    քաղաքակիրթ ասելով ինչ՞ ես հասկանում
    քաղաքակիրթը որն է՞ . որ մարդիկ կանգնե ու հերթագրվեն, որ երբ ու Սերոժը թույլ տա, մի հատ փուչիկ բռնեն ձեռքերը ու իրան դիմավորեն՞ ցնծությամբ

    ասեմ, որ ֆրանսիացիքին մեր պես ազգ եմ համարում, ինքնահավան ու բռի:
    Նրանց մլիցեքը մեր մլիցեքից ոչ մի բանով չեն տարբերվում: հլա մի բան էլ ավելի բեթար են որովհետև ավելի պրոֆեսիոնալ են խփում ցավացնող տեղերին: երևի շատերտ տեսած կլինեք, թե անօրինական իմիգրանտների լագերը ոնց վայրենաբար ցրին Ֆրանսիայի հյուսիսում :

    Սենց բան Կանադայում հնարավոր չէ անգամ պատկերացնել: Որ ոստիկանը ձեռք բարցրացնի ու հրի պառկացնի ցուցարարին: Շրիները 15 օր փակել էին արագընթաց ճամփեն ու ցույց ոը երթ էին անում: Իսկ ոստիկանները նրանց անվտանգությունն էին ապահովում ու բարի դեմքերով կողքներից քայլում էին: նույնը եղավ Չինական դեսպանատան մոտի թուքերի ցույցի ժանաման: Երբ որ մի թրքուհի պլասմասի շշով խփեց չինացուն, նրան քաղաքակիրթ նստացրին մեքենան ու հանգստացրին:
    Եվրոպայում ոստիկանները լրիվ վայրենի են: Նույնը նաև ամերիկայում է…

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.10.2009), Աթեիստ (05.10.2009)

Էջ 12 33-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Սարգսյանի ջերմ պաշտպանն եմ ես
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2012, 10:17
  2. Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից մոնտաժված կադրեր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.12.2009, 18:01
  3. Ի՞նչ կանեիք, եթե տասն օրով լինեիք Սերժ Սարգսյանի տեղը
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 19.11.2009, 17:58
  4. Սերժ Սարգսյանի աջակցման հանրահավաք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 21.03.2008, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •