User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 492 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանի ուղևորությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ինչպե՞ս ես արտահայտում, ասեմ, որ միշտ հետաքրքիր ա քո հետ բանավիճելը, սա ի նշան այն բանի, որ հարցս հռետորական է, պատասխանը գիտեմ:
    Ես արտահայտել եմ հանրահավաքի մասնակցելով, ժամանակ չի եղել պիկետներին մասնակցելու, բայց հաջորդներին («Միացում» կազմակերպության նախաձեռնած) կաշխատեմ մասնակցել:

    Նշեմ, որ այդ պիկետներն էլ են «տուրուդմփոցով»:

    Բայց էական չի, թե ես ինչպես եմ անցկացնում, որովհետև ես հստակ ասել էի, որ իրանց արած ձևը համարում եմ նորմալ ու ճիշտ: Հարցը քեզ է վերաբերվում.

    Եթե կարծում ես, որ կարծիք արտահայտելու իրավունք չունեն, բայց միաժամանակ այս ձևին դեմ ես, ապա ինչպե՞ս ես կազմակերպում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Առանց իրար տալու, հա, ասացին՝ մենք դեմ ենք, մենք էլ հասկացանք, ֆրանսիայի ոստիկանները հաստատ ՍՍ-ի ձեռքին չեն ու հենց այնպես խաղաղ ցուցարարներին չէին ցրի, գուցե ես ճիշտ չեմ հասկանում, թե ինչ է պիկետը, բայց եթե դա նշանակում է խառնակություն կամ տուրուդմփոց, դրան դեմ եմ, կողմ եմ խաղաղ ցույցերի, մամուլի միջոցով արտահայտվելու, քննարկումների և այլն:

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց իրար տալու, հա, ասացին՝ մենք դեմ ենք, մենք էլ հասկացանք, ֆրանսիայի ոստիկանները հաստատ ՍՍ-ի ձեռքին չեն ու հենց այնպես խաղաղ ցուցարարներին չէին ցրի, գուցե ես ճիշտ չեմ հասկանում, թե ինչ է պիկետը, բայց եթե դա նշանակում է խառնակություն կամ տուրուդմփոց, դրան դեմ եմ, կողմ եմ խաղաղ ցույցերի, մամուլի միջոցով արտահայտվելու, քննարկումների և այլն:
    ներողություն, իսկ հիմա խնդրում եմ նորից ուսումնասիրել թե Ֆրանսիայում ինչ է կատարվել:

    Հավաքվել են մարդիկ (նաև ջղայնացած մարդիկ՝ արդարացի ջղայնացած), բայց հավաքվել են ընդամենը իրեն բողոքն արտահայտելու: Եկել է ոստիկանություն, նրանց հրահանգել է հեռանալ:

    Մարդիկ որոշել են չգնալ (ճիշտ են արել, որովհետև իրենք իրենց բողոքն արտահայտելու իրավունք ունեն), ոստիկանները սկսել են քաշքշել, առաջացել է տուրուդմփոց:

    Հիմա նորից. բա ի՞նչ անեին:
    Լուռ լսեին հրահանգն ու հեռանային, էդպես էլ կարծիքը չարտահայտելո՞վ:
    Բայց չէ՞ որ ես ու դու համաձայնության էինք եկել, որ իրենք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (05.10.2009)

  5. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ներողություն, իսկ հիմա խնդրում եմ նորից ուսումնասիրել թե Ֆրանսիայում ինչ է կատարվել:

    Հավաքվել են մարդիկ (նաև ջղայնացած մարդիկ՝ արդարացի ջղայնացած), բայց հավաքվել են ընդամենը իրեն բողոքն արտահայտելու: Եկել է ոստիկանություն, նրանց հրահանգել է հեռանալ:

    Մարդիկ որոշել են չգնալ (ճիշտ են արել, որովհետև իրենք իրենց բողոքն արտահայտելու իրավունք ունեն), ոստիկանները սկսել են քաշքշել, առաջացել է տուրուդմփոց:

    Հիմա նորից. բա ի՞նչ անեին:
    Լուռ լսեին հրահանգն ու հեռանային, էդպես էլ կարծիքը չարտահայտելո՞վ:
    Բայց չէ՞ որ ես ու դու համաձայնության էինք եկել, որ իրենք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու:
    Դե Ֆրանսիայի ոստիկանները փաստորեն մեզ հետ համաձայնության չէին եկել, դա էլ ժողովրդավարական Եվրոպան: Ամեն դեպքում, թերևս այդ արդարացի ջղայնացած մարդիկ չափից դուրս շատ էին ջղայնացած, իմ ողջ ասելն էլ այդ է, որ նրանք չպիտի այդքան ջղայնանան հեռու Ֆրանսիայից:

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Ֆրանսիայի ոստիկանները փաստորեն մեզ հետ համաձայնության չէին եկել, դա էլ ժողովրդավարական Եվրոպան: Ամեն դեպքում, թերևս այդ արդարացի ջղայնացած մարդիկ չափից դուրս շատ էին ջղայնացած, իմ ողջ ասելն էլ այդ է, որ նրանք չպիտի այդքան ջղայնանան հեռու Ֆրանսիայից:
    Ինչու՞:
    Եթե Հայաստանի Հանրապետություն ինքնահռչակ ոչընտիր նախագահը աճուրդի է հանել իրենց հուզող մի խիստ կարևոր հարց, որն անմիջականորեն վերաբերվում է իրենց, ապա ինչու՞ չպետք է ջղայնանային: Միթե՞ նրանք միայն կթվելու ու բարի ժպտալու համա՞ր են:

    Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի ոստիկանությանը, ապա նրանք ստացել են հրահանգ, կատարել են, արդյունքում այո, ժողովրդավար համարվող երկրում խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու ու արտահայտվելու իրավունքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Հայաստանի Հանրապետություն ինքնահռչակ ոչընտիր նախագահը աճուրդի է հանել իրենց հուզող մի խիստ կարևոր հարց, որն անմիջականորեն վերաբերվում է իրենց, ապա ինչու՞ չպետք է ջղայնանային: Միթե՞ նրանք միայն կթվելու ու բարի ժպտալու համա՞ր են:
    Չուկ ջանմ Սփյուռքը լավ կաներ սկզբից մի հատ լավ ջղայնանար այն բանի վրա, որ Հայաստանում ինքնահռչակ նախագահ կա ու հետո նոր վրդովվեր, որ էտ ինքնահռչակը իրենց ոչ հաճելի որոշումներ է ընդունում: Սփյուռքին էլ մարդ չի հասկանում: Համաձայն եմ միանշանակա այն մտքի հետ, որ եթե բանակցությունների փաթեթում նույնիսկ ակնարկներ կան Ցեղասպանության մասին, ուրեմն Սփյուռքի կարծիքը հաշվի չառնելը բարոյական չէ, քանի որ նրանց մեծամասնությունը Ցեղասպանության ենթարկվածների ուղիղ ժառանգներ են: Բայց մյուս կողմից էլ չեմ կարող չհամաձայնվել այն մտքի հետ, որ Սփյուռքը Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական հարցերում որոշիչ դերակատարում չպետք է ունենա: Սփյուռքից ուղարկած փողերն ու Ղարաբաղում կռվելը, իմ համոզմամբ, արվում են զուտ հայրենասիրական նկրտումներից, ու դրանք չպետք է դիտարկել որպես ֆինասական ներարկումներ, որոնք իրավունք են տալիս մասնակցել ՀՀ-ում որոշումների ընդումման գործընթացին: Խորհրդատվական դերակատարումն ընդունելի, բայց Սփյուռքին դիտարկել որպես ՀՀ բաժնետեր, մի մի բան էլ այն կողմ, որպես վերահսկիչ փաթեթի սեփականատեր, չի կարելի: Վերջին հաշվով նրանք օտարերկրյա քաղաքացիներ են:

    Հայ-թուրքական հարաբերությունները, անկախ այն բանցի թե որքանով եմ ես կողմ կամ դեմ դրանց զարգացման ընթացիկ ձևին ու բովանդակությանը, ես կդիտարկեի որպես զուտ ՀՀ քաղաքական խնդիր, ու ՍՍ տեղը լինեի, առանձնապես Սփյուռք չէի էլ գնա, քանի որ Սփյուռքի արձագանքը կանխատեսելի էր: Համոզված եմ, որ եթե նույնիսկ ստորագրվող փաստաթղթերի մեջ ոչ մի բառ չլիներ պատմական հանձնաժողովի մասին, Սփյուռքում էլի լիքը մարդիկ կլինեին, որոնք պիկետներ կանեյին ու կբողոքեին:

    Ու վերջին հաշվով, անկախ այ բանից թե քանի հանձնաժողով է ստեղծվելու, ճանաչվելու են սահմանները թե ոչ, Ղարաբաղի վրա ազդեցություն ունենալու է այս գործընթացը թե ոչ, մենք հանգում ենք մի շատ պարզ բաժանարար գծի - կողմ ենք, թե ոչ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը: Անձամբ ես կողմ եմ: Եթե շահելու ենք դրանից, շահելու ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, եթե տուժելու ենք, էլի ոմիայն մենք ենք տուժելու: Իսկ շահելու ենք, թե տուժելու ենք, դժվարանում եմ ասել: Հաստատ կարող եմ ասել, որ որոշ ժամանակ բոլորս էլ հոգեբանորեն ճնշված ենք լինելու, քանի որ սա մեզ բոլորիս համար լրիվ նոր իրողություն է ձևավորում: Շուրջներս ավելի շատ թուրք ենք տեսնելու, ավելի շատ հայեր են ավտոներով ու ավտոբուսներով գնալու Անթալիայի ափերը, հնարավոր է նաև տեսնելու ենք թուրքական տնեսական ու քաղաքական ուժեղ էքսպանսիա: Բայց ո՞վ ասեց որ դա վատ է: Երևի մեզ հենց դա՞ էր պակասում մինչև հիիմա: Մենք, որպես անկախ պետություն, բացի Ղարաբաղի պատերազմում հաղթելուց, դեռ հնարավորություն չենք ունեցել մեզ դրսևորելու որպես ժամանակակից ու մրցունակ ազգ, քանի որ ոչ մեկի հետ մրցելու առիթ չենք ունեցել: Մեր փոխարեն որոշումներն ըդնունվել են ուրիշ տեղ, ու մենք մեզ միշտ ապահով ենք զգացել, քանի որ կողքներս ռուսի օրհնած ոտը կա: Իսկ հիմա ռուսի օրհնած ոտը փաստորեն կորցնելու է իր իմաստը, ու մենք կպարզենք, իրավունք ու հնարավորություն ունենք ինքուրույն գոյատևելու, թե՞ ոչ:

    Մեկ էլ մի բան, քանի չեմ մոռացել - պատմական հանձնաժողովի ստեղծումը մենք դիտարկում ենք միայն զուտ հայկական տեսանկյունից: Եկեք մի հատ դրան թուրքական տեսանկյունից նայենք: Թուրքիայում հիմա էլ շատ ուժեղ են ազգայնականներն ու քեմալական զինվորականները, որոնք անըդհատ ճնշում են գործադրում թուրքիայի աշխարհիկ իշխանությունների վրա: Էրդողանի կառավարությունը, վերջին քսան տարիների Թուրքիայի լավագույն/առաջադեմ կառավարություններից մեկն է: Էրդողանն էլ, ու էլի շատերը Թուրքիայում հասկանում են, որ Ցեղասպանության ճանաչման հարցը միշտ կախված է լինելու Թուրքիայի գլխին, ու որ լավագույն լուծումը կլիներ ճանաչել այն, վճարել կոնտրիբուցիա, ու հարցը փակել, ձեռի հետ էլ Եվրոպային զրկել այդ գործոնը խաղարկելու հնարավորությունից: Բայց նա հիմա դա չի կարող անել, քանի որ զինվորականներն ու ազգայնականները գլուխը կուտեն:

    Ու եկեք սենց նայենք հարցին - պետք է մեզ արդյո՞ք, որ Թուրքիան հենց այսօր ճանաչի Ցեղասպանությունը: Բա որ ճանաչի ու Թուրքիայում բողոքի ալիք բարձրանա ու իշխանության գան թուրք ազգայնականները: Ավելի սարսափելի սցենար պատկերացնելը դժվար է:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.10.2009), Norton (05.10.2009), REAL_ist (05.10.2009), Հայկօ (05.10.2009), Տատ (05.10.2009)

  9. #7
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    ինչպես ասում են
    նո քօմենթ

    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.10.2009), Mephistopheles (05.10.2009), Norton (05.10.2009), Ribelle (06.10.2009), Քամի (05.10.2009)

  11. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջանմ Սփյուռքը լավ կաներ սկզբից մի հատ լավ ջղայնանար այն բանի վրա, որ Հայաստանում ինքնահռչակ նախագահ կա ու հետո նոր վրդովվեր, որ էտ ինքնահռչակը իրենց ոչ հաճելի որոշումներ է ընդունում:
    Տրիբուն ձյա, գրառմանդ համար շնորհակալություն եմ հայտնել, որովհետև կուռ է, լավ շարադրված է, իմ սրտով է: Բայց ես դիմելաձևից էնպիսի տպավորություն ա, որ ինձ հակաճառում ես, կարծես թե ես երբևէ հակառակ բանն ասել եմ, կարծես թե էս հարցում քո հետ մեծ մասամբ համակարծիք չենք:

    Իհարկե պիտի շուտ ջղայնանար: Դրա համար հենց էս թեմայում էլ բազմիցս ասել եմ, որ էս ամեն ինչին հասել ենք նաև իրենց կրավորական կամ ողջունող կեցվածքի պատճառով, որը որդեգրել էին 2008-ի նախագահական ընտրություններից ու մարտի 1-ից հետո:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սփյուռքին էլ մարդ չի հասկանում: Համաձայն եմ միանշանակա այն մտքի հետ, որ եթե բանակցությունների փաթեթում նույնիսկ ակնարկներ կան Ցեղասպանության մասին, ուրեմն Սփյուռքի կարծիքը հաշվի չառնելը բարոյական չէ, քանի որ նրանց մեծամասնությունը Ցեղասպանության ենթարկվածների ուղիղ ժառանգներ են: Բայց մյուս կողմից էլ չեմ կարող չհամաձայնվել այն մտքի հետ, որ Սփյուռքը Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական հարցերում որոշիչ դերակատարում չպետք է ունենա: Սփյուռքից ուղարկած փողերն ու Ղարաբաղում կռվելը, իմ համոզմամբ, արվում են զուտ հայրենասիրական նկրտումներից, ու դրանք չպետք է դիտարկել որպես ֆինասական ներարկումներ, որոնք իրավունք են տալիս մասնակցել ՀՀ-ում որոշումների ընդումման գործընթացին:

    Խորհրդատվական դերակատարումն ընդունելի, բայց Սփյուռքին դիտարկել որպես ՀՀ բաժնետեր, մի մի բան էլ այն կողմ, որպես վերահսկիչ փաթեթի սեփականատեր, չի կարելի: Վերջին հաշվով նրանք օտարերկրյա քաղաքացիներ են:

    Հայ-թուրքական հարաբերությունները, անկախ այն բանցի թե որքանով եմ ես կողմ կամ դեմ դրանց զարգացման ընթացիկ ձևին ու բովանդակությանը, ես կդիտարկեի որպես զուտ ՀՀ քաղաքական խնդիր, ու ՍՍ տեղը լինեի, առանձնապես Սփյուռք չէի էլ գնա, քանի որ Սփյուռքի արձագանքը կանխատեսելի էր: Համոզված եմ, որ եթե նույնիսկ ստորագրվող փաստաթղթերի մեջ ոչ մի բառ չլիներ պատմական հանձնաժողովի մասին, Սփյուռքում էլի լիքը մարդիկ կլինեին, որոնք պիկետներ կանեյին ու կբողոքեին:
    Միանշանակ համաձայն եմ, բայց այստեղ մի նրբություն կա:
    Քո ասածը գործում է, եթե բարեգործություններն ու կռվելը լինում են ինքնակամ: Իսկ երբ մենք դառնում ենք պահանջատեր (իսկ մենք պահանջատեր ենք), արդեն խնդրի դրվածքը փոխվում է: Եթե պահանջում ես իրանցից քեզ օգնել, ապա անբարոյական է նրանց հետ հաշվի չնստելը (էլի եմ կրկնում, հաշվի նստել, ոչ թե նրանց ասածով անել, ոչ թե որ նա որոշիչ դերակատարում ունենա):

    Այլ հարց, որ անձամբ իմ համար անընդունելի է այդ պահանջատիրական կեցվածքը: Այլ հարց, որ ես համարում եմ, որ չպետք է պահանջենք ու չպետք է կախման մեջ ընկնենք: Եթե Սփյուռքից որևէ մեկն ուզում է իր հայրենիքին ու հայրենակիցներին օգնել, դա ուրիշ խնդիր է, նույն կերպ վաղը ես կարող է ուզեմ Սփյուռքից ինչ-որ մեկին կամ ինչ-որ կազմակերպության օգնել (եթե հնարավորություն ունենամ), բայց գնալ ու նրա վզից բռնել ու ասել. «չէ, եթե դու ինձ չես օգնում, ուրեմն հայրենասեր չես» համարում եմ անընդունելի: Բայց դե քանի որ անում ենք, ուրեմն ինքներս մեզ կախման մեջ ենք դրել, ուրեմն իրենց կարծիքը պետք է հաշվի առնենք (ոդ թե այդպես անենք):

    Իսկ կոնկրետ այս հարցը լրիվ ուրիշ է: Խնդիրը միայն մեր պետության ներքին խնդիրը չի, այլ մեր իշխանավորների թեթև ձեռքով դարձել է նաև նրանց խնդիրը հանդիսացող ցեղասպանությունը:

    Ես էլ եմ վստահ, որ այդ խնդիրը չլինելու դեպքում նրանցից ոմանք էլի աղմուկ էին բարձրացնելու ու եթե մեջտեղում չլիներ էս հարցը, մեկը ես ասելու էի. «Սա ձեր գործը չի»: Բայց ունենք էն, ինչ ունենք: Ու էս պարագայում իրավունք չունենք նրանց կարծիքը հաշվի չառնել (ուրիշ հարց, որ Սարգսյանը հաշվի չի առնելու ոչ միայն նրանց, այլև ՀՀ քաղաքացիների կարծիքը):

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու վերջին հաշվով, անկախ այ բանից թե քանի հանձնաժողով է ստեղծվելու, ճանաչվելու են սահմանները թե ոչ, Ղարաբաղի վրա ազդեցություն ունենալու է այս գործընթացը թե ոչ, մենք հանգում ենք մի շատ պարզ բաժանարար գծի - կողմ ենք, թե ոչ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը: Անձամբ ես կողմ եմ: Եթե շահելու ենք դրանից, շահելու ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, եթե տուժելու ենք, էլի ոմիայն մենք ենք տուժելու: Իսկ շահելու ենք, թե տուժելու ենք, դժվարանում եմ ասել: Հաստատ կարող եմ ասել, որ որոշ ժամանակ բոլորս էլ հոգեբանորեն ճնշված ենք լինելու, քանի որ սա մեզ բոլորիս համար լրիվ նոր իրողություն է ձևավորում: Շուրջներս ավելի շատ թուրք ենք տեսնելու, ավելի շատ հայեր են ավտոներով ու ավտոբուսներով գնալու Անթալիայի ափերը, հնարավոր է նաև տեսնելու ենք թուրքական տնեսական ու քաղաքական ուժեղ էքսպանսիա: Բայց ո՞վ ասեց որ դա վատ է: Երևի մեզ հենց դա՞ էր պակասում մինչև հիիմա: Մենք, որպես անկախ պետություն, բացի Ղարաբաղի պատերազմում հաղթելուց, դեռ հնարավորություն չենք ունեցել մեզ դրսևորելու որպես ժամանակակից ու մրցունակ ազգ, քանի որ ոչ մեկի հետ մրցելու առիթ չենք ունեցել: Մեր փոխարեն որոշումներն ըդնունվել են ուրիշ տեղ, ու մենք մեզ միշտ ապահով ենք զգացել, քանի որ կողքներս ռուսի օրհնած ոտը կա: Իսկ հիմա ռուսի օրհնած ոտը փաստորեն կորցնելու է իր իմաստը, ու մենք կպարզենք, իրավունք ու հնարավորություն ունենք ինքուրույն գոյատևելու, թե՞ ոչ:
    Լրիվ համաձայն եմ:
    Ես էլ եմ կողմ հայ-թուրքական հարաբերություններին:
    Ուղղակի իմ համար խիստ ցավալի է, որ այս հարցում այդպիսի նախապայմաններ են մտել, որոնք մեծ հավանականությամբ լավ ուղղությամբ չեն տանի, ինչպես նաև խիստ ցավալի է, որ այս պայմանագիրը ստորագրելու է ժողովրդի քվեն չստացած անձը, հայերին փողոցում գնդակահարելու հրաման տվողներից մեկը:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ մի բան, քանի չեմ մոռացել - պատմական հանձնաժողովի ստեղծումը մենք դիտարկում ենք միայն զուտ հայկական տեսանկյունից: Եկեք մի հատ դրան թուրքական տեսանկյունից նայենք: Թուրքիայում հիմա էլ շատ ուժեղ են ազգայնականներն ու քեմալական զինվորականները, որոնք անըդհատ ճնշում են գործադրում թուրքիայի աշխարհիկ իշխանությունների վրա: Էրդողանի կառավարությունը, վերջին քսան տարիների Թուրքիայի լավագույն/առաջադեմ կառավարություններից մեկն է: Էրդողանն էլ, ու էլի շատերը Թուրքիայում հասկանում են, որ Ցեղասպանության ճանաչման հարցը միշտ կախված է լինելու Թուրքիայի գլխին, ու որ լավագույն լուծումը կլիներ ճանաչել այն, վճարել կոնտրիբուցիա, ու հարցը փակել, ձեռի հետ էլ Եվրոպային զրկել այդ գործոնը խաղարկելու հնարավորությունից: Բայց նա հիմա դա չի կարող անել, քանի որ զինվորականներն ու ազգայնականները գլուխը կուտեն:

    Ու եկեք սենց նայենք հարցին - պետք է մեզ արդյո՞ք, որ Թուրքիան հենց այսօր ճանաչի Ցեղասպանությունը: Բա որ ճանաչի ու Թուրքիայում բողոքի ալիք բարձրանա ու իշխանության գան թուրք ազգայնականները: Ավելի սարսափելի սցենար պատկերացնելը դժվար է:
    Սրա հետ էլ եմ մասնակի համաձայն:
    Մասնակի, որովհետև չեմ կարծում որ իրենց հիմիկվա իշխանությունները նվազ ցանկություն ունեն ցեղասպանությունը ճանաչելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Սարգսյանի ջերմ պաշտպանն եմ ես
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2012, 10:17
  2. Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից մոնտաժված կադրեր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.12.2009, 18:01
  3. Ի՞նչ կանեիք, եթե տասն օրով լինեիք Սերժ Սարգսյանի տեղը
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 19.11.2009, 17:58
  4. Սերժ Սարգսյանի աջակցման հանրահավաք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 21.03.2008, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •