Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
ներողություն, իսկ հիմա խնդրում եմ նորից ուսումնասիրել թե Ֆրանսիայում ինչ է կատարվել:

Հավաքվել են մարդիկ (նաև ջղայնացած մարդիկ՝ արդարացի ջղայնացած), բայց հավաքվել են ընդամենը իրեն բողոքն արտահայտելու: Եկել է ոստիկանություն, նրանց հրահանգել է հեռանալ:

Մարդիկ որոշել են չգնալ (ճիշտ են արել, որովհետև իրենք իրենց բողոքն արտահայտելու իրավունք ունեն), ոստիկանները սկսել են քաշքշել, առաջացել է տուրուդմփոց:

Հիմա նորից. բա ի՞նչ անեին:
Լուռ լսեին հրահանգն ու հեռանային, էդպես էլ կարծիքը չարտահայտելո՞վ:
Բայց չէ՞ որ ես ու դու համաձայնության էինք եկել, որ իրենք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու:
Դե Ֆրանսիայի ոստիկանները փաստորեն մեզ հետ համաձայնության չէին եկել, դա էլ ժողովրդավարական Եվրոպան: Ամեն դեպքում, թերևս այդ արդարացի ջղայնացած մարդիկ չափից դուրս շատ էին ջղայնացած, իմ ողջ ասելն էլ այդ է, որ նրանք չպիտի այդքան ջղայնանան հեռու Ֆրանսիայից: