Ոչ, դա չէր իմ տրամաբանությունը: Բարիքներից օգտվեց, երկրից դուրս չարեցին, մի պալատ էլ կարողացավ սարքել: Այն ժամանակ նա առաջին քաղաքակն գործիչն էր ( չեմ նշում բիզնեսի մագնատներին), որ իրեն թույլ տվեց այդպիսի թափով շինարարություն, լքելով աղքատ, պատերազմից, բլոկադայից քանդուքարափ եղած երկրի նախագահական աթոռը:Տատ, իսկ ինչպե՞ս ես պատկերացնում Տեր-Պետրոսյանի պատիժ կրելը:
Արի տրամաբանենք. եթե դու կարծում ես, որ նրա օգուտը պիտի լիներ իր աթոռին նստելուց հետո դրա բարիքներին օգտվելը, ապա ինքը հիմա դրա հնարավորությունը չունի, դա իր համար զրկանք է, հետևաբար պատիժ է կրում: Սա ընդամենը քո մոտիվացիայով, քո տրամաբանությամբ, որին ես համաձայն չեմ:
Պատի՞ժ՝ ես հետը չեմ ապրել, բայց կասկածում եմ, որ տաք ջուր կամ լույս չուներ:Եվ իր անձեռնմխելիությունը չկորցրեց:
Իսկ հիմա ավելի ռեալ:Ի՞նչ է, կարծում ես քո համար ավելի դժվար է քան հենց Լևոնի, ում ընկերների մի մասին տարան ու բանտախցերը նետեցին, ով հազարավոր տանը նստող ու ոչինչ չանող քաղաքացիների շուրթերի հայհոյանքի մի մասնիկը դարձավ, ում ողջ մերձավոր շրջապատին բոլոր հնարավոր տարբերակներով սկսեցին ճնշել, ով ստիպված է տարուց ավելի քաղաքական պայքարի փաստացի առաջնորդ լինել, ընդունել դժվարագույն որոշումներ, որոնց մի մասը ժողովուրդը չի հասկանալու, կամովին մտել է էդ բեռի տակ ու կամովին էդ ծանր բեռը տանում ա: Հլը մեկնումեկդ էդ վիճակում լիներ, տեսնեմ քանի րոպե կդիմանար էդ զրկանքներին:
Հիմա դուդուկի տակ նստեմ, լ՞ամ:
20 տարի հանգիստ ապրելուց հետո հիմա մեկ տարի տառապում է...
Իսկ հայհոյանքի մասնիկը...մեկդ մի լավ ստորագրություն ունի՝ կատվի և մկների փոխադարձ կարծիքների մասին:
Ով կարծիքներից վախենում է, քաղաքականությամբ չի զբաղվում:
Չուկ, գուցե ՍՍ-ն էլ հիմա դժվարագույն որոշումներ ունի ընդունելու, որ ժողովուրդն այսօր չի հասկանում՞:
Տնային ձեռբակալությունն ավելի ապահով բան ա, ԴՎԻսկ Լևոնը իրա համար սկամեյկին նստած ծխում էր քաղաքի կենտրոնում:
Էջանիշներ