Մենք հոտի սովոր ժողովուրդ ենք, թթվի, քյաբաբի ու բաստուրմի հոտից սկսած– անցումների հոտերով վերջացրած. Ընենց որ հոտի հարցով ես արխային եմ. ԴՎ–ի կողմերում Էդ հոտից վօօբշե վախեցող չկա, իրենք արդեն դրանից նեխել են.
ԿԳԲ ասածը ըտենց էլ իմ համար հանելուկ մնաց, թե հիմա դա ինչ ա՞ . Պուծինի ալմա մատերն ա՞
Եթե դա յա, դրանց ինսուն տոկոսը մնաց վաշինգտոնում ու հիմա համբալ ա աշխատում, իսկ մնացած տաս տոկոսն էլ ռուսաստանում մի հատ վրացու ձեռի տակ են համբալություն անում, Դրանց մասին էր խոսքը՞
Մի հատ բացատրեք հասկանամ թե էդ ինչ նոր հոտավետ գազաններ են հայտնվել էդ կողմերում.
Ոչ, դա չէր իմ տրամաբանությունը: Բարիքներից օգտվեց, երկրից դուրս չարեցին, մի պալատ էլ կարողացավ սարքել: Այն ժամանակ նա առաջին քաղաքակն գործիչն էր ( չեմ նշում բիզնեսի մագնատներին), որ իրեն թույլ տվեց այդպիսի թափով շինարարություն, լքելով աղքատ, պատերազմից, բլոկադայից քանդուքարափ եղած երկրի նախագահական աթոռը:Տատ, իսկ ինչպե՞ս ես պատկերացնում Տեր-Պետրոսյանի պատիժ կրելը:
Արի տրամաբանենք. եթե դու կարծում ես, որ նրա օգուտը պիտի լիներ իր աթոռին նստելուց հետո դրա բարիքներին օգտվելը, ապա ինքը հիմա դրա հնարավորությունը չունի, դա իր համար զրկանք է, հետևաբար պատիժ է կրում: Սա ընդամենը քո մոտիվացիայով, քո տրամաբանությամբ, որին ես համաձայն չեմ:
Պատի՞ժ՝ ես հետը չեմ ապրել, բայց կասկածում եմ, որ տաք ջուր կամ լույս չուներ:Եվ իր անձեռնմխելիությունը չկորցրեց:
Իսկ հիմա ավելի ռեալ:Ի՞նչ է, կարծում ես քո համար ավելի դժվար է քան հենց Լևոնի, ում ընկերների մի մասին տարան ու բանտախցերը նետեցին, ով հազարավոր տանը նստող ու ոչինչ չանող քաղաքացիների շուրթերի հայհոյանքի մի մասնիկը դարձավ, ում ողջ մերձավոր շրջապատին բոլոր հնարավոր տարբերակներով սկսեցին ճնշել, ով ստիպված է տարուց ավելի քաղաքական պայքարի փաստացի առաջնորդ լինել, ընդունել դժվարագույն որոշումներ, որոնց մի մասը ժողովուրդը չի հասկանալու, կամովին մտել է էդ բեռի տակ ու կամովին էդ ծանր բեռը տանում ա: Հլը մեկնումեկդ էդ վիճակում լիներ, տեսնեմ քանի րոպե կդիմանար էդ զրկանքներին:
Հիմա դուդուկի տակ նստեմ, լ՞ամ:
20 տարի հանգիստ ապրելուց հետո հիմա մեկ տարի տառապում է...
Իսկ հայհոյանքի մասնիկը...մեկդ մի լավ ստորագրություն ունի՝ կատվի և մկների փոխադարձ կարծիքների մասին:
Ով կարծիքներից վախենում է, քաղաքականությամբ չի զբաղվում:
Չուկ, գուցե ՍՍ-ն էլ հիմա դժվարագույն որոշումներ ունի ընդունելու, որ ժողովուրդն այսօր չի հասկանում՞:
Տնային ձեռբակալությունն ավելի ապահով բան ա, ԴՎԻսկ Լևոնը իրա համար սկամեյկին նստած ծխում էր քաղաքի կենտրոնում:
Լուծում կլիներ, եթե նա հենց իր օրոք ճանաչեր Ղարաբաղի ադմինիստրատիվ միացումը Հայաստանին : Դա իր անսպասելիությամբ նույնիսկ կանցներ՝ ժողովրդի ինքնորորշում հոդվածով: Բայց բոլորս վախենում էինք մեկին ջղայնացնել (ռուս, թուրք, ադրբեջանցի), ինքն էլ: Կարող է նա իր պատճառներն ուներ, որ ժողովուրդն այդպես էլ չի իմանա:
Մինիմում էր դեմոկրտատական ոչ կոմունիստական կառավարությունը: Նոր սահմանադրությունը: ՕՔ: Ազնիվ ընտրությունների ինստիտու՞տը ( վերջին ազնիվ ընտրությունը Հայաստանում 91 թվին էր և ԼՏՊ դրա հետ կապ չունի, դեռ ՍՍՀՄ օրենսդրությունն էր գործում:
Մինիմում էր կաշառակերության վերացու՞մը: Ինչ որ չեմ հիշում ...թեկուզ ցուցադրական պռոցեսս:
Մինիմում էր պատերազմը, լավ...
Մինիմում էր արդյունաբերության վաճառքը՞ այդ նպատակով:
Իհարկե ամենակարող չէր ԼՏՊ, բայց իր սկսած, փչացրած ու չլուծվածը դրեց հաջորդների ուսերին ու հպարտ, նեղացած հեռացավ:
Չգիտեմ, հիմա էլ այդ նեղանալու պահն է եկել, թե դեռ մի քիչ է՞լ կտանջվի:
Վերջին խմբագրող՝ Տատ: 29.09.2009, 17:40:
Լևոնի թևերն ոլորելը քեզ չի դզում հա՞, ուզում էիր մի երկու հատ էլ չափալախեին, մի երկու հատ էլ դուբինկով մեջքին, քացով պոչկեքին, նոր տանեի՞ն: Ապեր, Լևոնը նախագահ ա, ու էդ պահին ընտրված նախագահ, ու նենց նախագահ, որ ժողովուրդն ընտրել ա, ու եկել հարյուր հազարներով կողքը կանգնել ա, գիշերը տուն չի գնում սառույցի վրա ա քնում, որ իր քվեն ծառայի իր նպատակին: Հիմա դու ասում ես՝ խի՞ չտարան փակեն: Ասեմ մի տարբերակ, թե խի չփակեցին. որտև որ ծեծեին, տանեին փակեին, մենակ Ղարաբաղն ու ցեղասպանությունը տալով չէին պրծնի, կարող ա մի երկու հատ էլ Գյումրի տային, ու եթե հիմա Ղարաբաղ ու ցեղասպանություն տալով էլի պայքարելու են մնալ ու լափել, էդ դեպքում հաստատ չէին պայքարի, պետքա տային ու սսսսսի՜րուն հեռանային, է եթե հեռանալու էին, էլ ինչի տենց դաժան, հենա արդեն իսկ կհեռանային: Այսինքն՝ ստեղ էլ կա հաշվարկ, անել էնքան, որ հետագա գործողությունների համար տեղ լինի, իմաստ ունենա հետագայում գործելը, հնարավոր լինի: Մի խոսքով՝ պետք չի, ապեր, տենց բուռն ցանկություն արտահայտել, որ Լևոնին Օպեռայում տշեին էժան մենթերը. հաշվի առ, որ Լևոնը մի նախագահ ա, որի օրոք անկախացել ենք, երբ կար երկրաշարժ, այնուհետև պատերազմ, ու էդ պատերազմից հաղթած ենք դուրս եկել. ու արի թքած ունենանք հայլուրանման վայրահաչոցների ու բարբաջանքների վրա, թե մութ էր ու ցուրտ: Ու էդ փոքրիկները, որ տենց լավ պատվեր են կատարում, տենց լավ ստրկացել են ու պատրաստ են մարմնի ցանկացած մասով ցանկացած գործողություն կատարել, միայն թե մնան իրենց տիրոջ հավատարիմ ստրուկը, թող լինեին Լևոնի տեղը, տեսնեինք՝ քանի օրից կվերանար Հայաստան աշխարհն իր բոլոր հետաքրքրություններով՝ 100 դրամով տեսանելի Գառնիի տաճարից մինչև ամայի Հյուսիսային Պողոտա՝ հղպացած օլիգարխներն ու սոված ժողովուրդն էլ ներառյալ:
Վերջին խմբագրող՝ Kuk: 29.09.2009, 17:58:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես ել եմ ուրախ, որ հարձակում չեղավ: Սցենարը ժողովրդի ճնշումն օգտագործելով պալատական հեղաշրջում անելն էր: Մաքսիմալ անցավ տարբերակը պետության համար: ՈՒ ամեն ինչ հենց դրան էլ գնում էր, երբ ՌՔ-ն ժամանեց Հայաստան ու խաղաթղթերը խառնեց: Դրանից հետո ծավալվող դեպքերը արդեն լրիվ սպասելի էին:
Նորմալ երկիր ունենալու համար իհարկե պայքարել է պետք: Բայց էդ պայքարն էլ ինքնանպատակ չպետք է լինի, այսինքն պայքար հանուն պայքարի...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ինձ մի բան է հետաքրքիր, հիմա ՀԱԿ-ը էս պահին ինչ է անում կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ:
Եթե ՍՍ-ի հրաժարականն է պահանջում, ապա զբաղված է պարապ գործով...
Լուրջ, շատ հետաքրքիր է և էս պահին կարևոր, եթե կարող եք համապատասխան լինկեր տվեք, տեղեկանամ:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
davidus (29.09.2009)
ոչ պարապ գործը Նալբանդյանի հրաժարական պահանջելն էր՞՞՞՞
ՀԱԿ-ը ասեց ինչ է անում իր վերջին հանրահավաքում, ՀԱԿը մի քանի ամիս առաջ էր սկսել զգուշացնել ու ահազանգել, որ նման խնդիր կա, ՀԱկը մի քանի անգամ համագործակցության կոչ արեց..... կարող եմ երկար շարունակել
համենայնդեպս հաստատ պարապ չի մնացել.........
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
ինչպես նաևՆախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայ-թուրքական խնդրի շուրջ քննարկումներն անիմաստ է համարում, որովհետեւ որոշումն արդեն կայացված է.
«Հայ-թուրքական քննարկումների իմիտացիան նպատակ ունի պատրանք ստեղծել, թե իբր կա համաժողովրդական քննարկում, իսկ քանի որ արձանագրությունները շատ ավելի սուր ընկալվեցին սփյուռքահայերի կողմից, Սերժ Սարգսյանը որոշեց համահայկական տուռնե իրականացնել' սփյուռքահայությանը համոզելու համար: Այս ամենն արվում է նրա համար, որ ցույց տրվի, թե կա համաժողովրդական քննարկման արդյունքում ձեւավորված տեսակետ, որն ի վերջո աջակցում է իշխանություններին»:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարարը հայտարարվել է, որ որեւէ բան անհնար է փոխել այդ փաստաթղթերում, եւ արձանագրությունները ենթակա են ստորագրման. «Արդեն իսկ բոլոր երկրներում բացի Հայաստանից հայտնի է ստորագրման պահը, վայրը, մասնակիցները, բայց հայկական կողմը լռում է դրա մասին: Այնպես որ, լուրջ ընկալել այս քննարկումները իմաստ չունի»:
Արզումանյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը հայկական շահերի դեմ ուղղված քայլերի գնում է այն պատճառով, որ «Հայաստանի այսօրվա իշխանությունները չունեն ոչ ներքին, ոչ արտաքին լեգիտիմություն. Սերժ Սարգսյանը իշխանության է եկել բացահայտ կեղծիքների եւ մարտի 1-ի սպանդի միջոցով, եւ իր արտաքին լեգիտիմությունը ինչ-որ կերպ փոխհատուցելու համար գնում է այնպիսի քայլերի, որոնք հնարավորություն կտան ինչ-ինչ շրջանակների հետ շփումներ իրականացնել եւ ապահովել իր պաշտոնավարությունը: Իսկ արտաքին աշխարհը, օգտվելով նրանից, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ թույլ է, ճնշումներ բանեցնելով ստիպում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք բխում են ճնշում բանեցնող կառույցի կամ պետության շահերից»:
Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ հայոց անկախ պետականության ողջ ընթացքում նախորդ որեւէ իշխանություն չի համաձայնվել իրար կապել հայ-թուրքական եւ ԼՂՀ կարգավորման
Ապա մեջբերեց Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների արած հայտարարությունները, համաձայն որոնց սահմանի բացումը եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե շատ արագ ՀՀ -ն գնա խնդրի հանգուցալուծման, «իսկ արագ հանգուցալուծումը չի կարող բխել ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի շահերից»:
Նա ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը համարում է հրաժարականը. «Միակ հնարավորությունը' կանխելու ոչ հայանպաստ զարգացումները եւ խոսելու թե արձանագրությունների տեքստերում, թե ԼՂՀ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում որեւէ բեկում մտցնելու մասին, մեկն է' Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ հետզհետե բարձրացող ալիքը հանգեցնելու է դրան: Թե խոհեմ կգտնվի՞ Սարգսյանը ինքնակամ հրաժարական տալու, թե՞ դա կանի ժողովրդի ճնշման ներքո, ժամանակը ցույց կտա: Կատարյալ լուծումը կլինի, որ այս անընդունելի հանգրվանին հասցրած իշխանությունը, նախագահը հրաժարական տա' թույլ տալով այլ ուժերի' փորձել շտկել իրավիճակը»:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կասեցնելու համար Հայ Ազգային Կոնգրեսն այս պահին ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ համագործակցելը համարում է անիմաստ:
Անդրադառլնալով «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի այսօրվա այն հայտարարությանը, թե «Ժառանգությունը» ոչ միայն պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի հետ, այլեւ հույս ունի, որ այդ համագործակցությանը կմիանա նաեւ Հայ Ազգային Կոնգրեսը' Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը «Ա1+»-ին ասաց. «Ի՞նչ գործողություններ, ի՞նչ քայլեր են պատրաստվում անել: Թող անեն, կտեսնենք: Մինչ օրս նրանց կատարած քայլերը' քայլեր չեն, քայլերի իմիտացիա են»:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Արմիշ ջան, ճիշտ ես ասում՝ էն ժամանակ ՀԱԿ-ը զգուշացրել ա, բայց, ասենք՝ դաշնակները նոր են սկսել գործել, դե՝ իբր գործել, քանի որ, եթե էն ժամանակ սկսեին, պետքա պահանջեին նախ՝ էձիկի շոֆեռի ընկերոջ հրաժարականը շոֆեռի հետ ընկերություն անելուց, հետո անցնեին շոֆեռի հրաժարականին, հիմա նոր հասնեին էձիկի հրաժարականին, վատ չէր լինի, բայց. ավելորդ ռեսուրս էր օգտագործվելու՝ դե էդ լահմաջոկանան դիետան ավելի վաղ պետք է սկսեին, հարմար ծանոթ էլ չկար, որ էժան լահմաջո տար, համ էլ, դե արի էդքան մարդ ճարի, որ երկու օրը մեկ փոխվելով նստեին էդ լահմաջոական դիետայի վրա, ու հլը հարց ա, էդ դիետան կդիմանա՞ր, թե՞ գրիժա կստանար: Մի խոսքով՝ թանկ էր նստելու, Արմին ջան, մարդիկ էժան տարբերակն են ընտրել, ու իմ կարծիքով՝ ճիշտ են արել, որ միանգամից էձիկի հրաժարականն են պահանջել. էձիկը որ դուրս գա, էլ շոֆեռ չի պահի, շոֆեռի ընկերն էլ արդեն նախկին շոֆեռ դարձածի հետ ընկերություն չի անի, դե արդեն էձիկ նախարարի շոֆեռը չի, էլ ո՞ւմ ա պետք:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Թուրքիայի հետ սահմանների բացման ու հարաբերությունների հաստատման մասին սկզբից խոսում էր ԼՏՊ-ն, ինչի համար էլ որավկվեց որպես թուրքերի հետ քիրվայություն անող և այլն: ՀԺ-ում տպագրվում էին հոդվածներ, թե ինչ լուրջ օգուտներից ենք զրկվում էդ փակ սահմանի պատճառով և այլն: Հիմա ամեն ինչ գլխիվայր շուռա եկել: Ըստ էության ՍՍ-ն արեց այն ինչի մասին խոսում էր ԼՏՊ-ն, հիմա ինչնա բողոքելու պատճառը?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Էլի նույն ջարդուխուրդ եղած տաշտակի մասին, որն այնքա՜ն հաճախ է իր մասին հիշեցնել տալիս: Եղբայր, լեգիտիմ նախագահի բացելն ու ինքնակոչի բացելը տարբեր բաներ են, էդ մասին, դրա թերությունների, վտանգների, բացասական կողմերի մասին բազմիցս ասվել ա, չեք հոգնո՞ւմ նույն թեման անընդհատ կառուսելի վերածելուց:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճիշտն ասած չէի հիշում, որ էս հարցը մյուս թեմաներում քննարկված լինի: Բայց երևի էս հարցը պետք ա քննարկել հայ թուրքական հարաբերությունների թեմայում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ