Չուկ, էդ հաղթանակի դեպքում: Թող քաղի, այո, հալալ է:
Բայց ես Մինիստրին լրացրեցի անհաջողության դեպքի տարբերակով: Հենց այդ դեպքում միայն ժաղովուրդն է «քաղում» բոլոր հետևանքները, ոչ՝ անձը, մանավանդ եթե նա բոլորին վաղուց համոզել է, որ անձնավորելը սխալ է: Նույնիսկ եթե չի համոզել, միևնույն է ժողովուրդը մենակ է կանգնելու դժվարությունների առաջ:
Ինքը ԼՏՊ երբեք չկրեց այն բաների պատիժը, ինչ եղավ իր քաղաքականության պատճառով:
Դեպրեսսիա ձևացնելը դժվար չի կարծում եմ: Շվեյցարիան էլ մատերի արանքով է նայում, քանի որ բանակի կարիք չունի:
Իսկ կիսապատերազմական դրության մեջ գտնվող պետություններում ինչպես Հայաստանն է, այդպիսի բան լինել չի կարող, քանի որ զինվորների կարիք բանակը միշտ էլ ունի:
Շվեյցարիան համեմատելը կոռռեկտ չի, քանի որ նա չեզոք պետություն է, հետո բոլոր հարևանների հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, ինքը կարա ընդհանրապես բանակը ցրի ու էլի պրոբլեմ չի ունենա:
Ի դեպ, կարող եմ Ռուսաստանի օրինակը բերել, երբ քեռուս տղան կամավոր ցանկացել է բանակ գնա, բայց չեն վերցրել, քանի որ բանակում տեղ չկա:
Բանակի հարցը այնպիսի հարց է, որ ցանկացած երկրում կարելի է շրջանցել, մի տեղ դեպրրեսիայով, մի տեղ գիժ ձևանալով, մյուս տեղ երակ փռթելով:
Շվեյցարիան պարզ կարգ է սահմանել , ասյինքն մարդիկ դեպրեսսիա ձևացնելով կարող են ազատվել, մյուս երկրենրեը ավելի կեշտ օրենքներ են սահմանել:
Բայց մի բանում համոզված եմ, որ Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում , օրինակ գումարով անհնար կլինի ազատվել բանակից:
Վերջիվերջո մենք ի՞նչ ենք ուզում դրանով համոզել, մեզ հույս տա՞լ , որ մեր մոտ ամեն ինչ լավ է՞:
Kuk (28.09.2009)
Իսկ գումարով ազատվելը ինչ սխալ է? Ուղղակի պետք է դա էլ օրինականացնել, որ գումարը գնա բյուջե, ոչ թե մարդկանց գրպանը: Ու դա ունի հիմնավորում: Օրինակ, դու չես ուզում ծառայել, բարի եղիր վճարել, որ քո տեղը պետությունը վճարովի զինվորներ վարձի: Կարծում եմ այսպիսի ձևակերպումը նորմալ կլինի, չնայած չգիտեմ միջազգային պրակտիկա կա, թե ոչ?
Կոնկրետ Հայաստանի դեպքում սխալ է, նախ քանի որ Հայաստանի բյուջեն նույնպես ծառայում է, որպես մի քանի հոգու գրպանի գումար և հետո Հայաստանում կա բանակի թվաքանակ լուրջ խնդիր, որի հետևանքով էլ առաջանում են տարբեր խոսակցություններ բանակի ծառայության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
Ես համոզված չեմ, որ այդ նույն օրինական գումարը կգնա, հայոց բանակի զորացմանը և ոչ թե մի քանի չինովնիկների ու գեներալների գրպանը:
Kuk (28.09.2009)
Կա: Այստեղի բանակից ազատվողները այդքան հեշտ չեն պրծնում, առանց ծախսի: նրանք պարտադիր գումար են վճարում ամեն տարի՝ բանակային հարկ: Նույնիսկ իրական ծանր հաշմանդամները, որոնց բանակը չի էլ ուզում, պարտավոր են դա վճարել:
Համ էլ ալտերնատիվ ծառայություն անցնում՝ ամեն տարի երկու օրվա քաղացիական պաշտպանություն:
Սա առասպել է, ամբողջ աշխարհի աչքերին փչած թոզ: Կզանկանար Շվ. լինել իսկապես չեզոք, բայց չի կարողանում: Այս մասին առանձին թեմայում կպատմեմ, վաղուց հասունացել է:Շվեյցարիան համեմատելը կոռռեկտ չի, քանի որ նա չեզոք պետություն է, հետո բոլոր հարևանների հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, ինքը կարա ընդհանրապես բանակը ցրի ու էլի պրոբլեմ չի ունենա:
Արիացի (28.09.2009)
Kuk (28.09.2009)
Անդրանիկ ջան, ասածիդ հետ համաձայն չեմ: Բացատրեմ, թե ինչու: Դու պնդում ես, որ եթե չկա կոռուպցիայի դեմ պայքար, ապա օրենքի մասին խոսելը անիմաստ է: Բայց ես կասեմ, որ օրենքի մասին պետք ա խոսել, որ հետո էլ հասկանալ, թե կոռուպցիան ինչ բան ա: Եթե չկա օրենք, չկա նաև կոռուպցիա: Որովհետև կոռուպցիան, դա փաստացի օրենքը խախտելու ձևերից մեկն է: Այսինքն օրենքի գոյության հետևանքով առաջացած մի բան, այլ կերպ ասած` ածանցյալ: Այսինքն օրենքի մասին կարելի է խոսել ու քննարկել միշտ, անկախ նրանից կոռուպցիա կա, թե ոչ: Իսկ այ կոռուպցիայի ու դրա դեմ պայքարելու մասին կարելի խոսել ու քննարկել միայն օրենքի առկայության դեպքում:
Այքան գրելու փոխարեմ մի օրիանկ բերեմ մենակ: ՀՀ օրենսդրություն համարվում է շատ լավ, սենց ասած "եվրոստանդարտ" օրենսդրություն, բայց նույնատիպ օրենսդրությունը Եվրոպայում գործում է, այստեղ ոչ: Կարող եք հազար հատ սիրուն, մեկը մյուսից գեղեցիկ գրված օրենքներ հանել, բայց դրանից իրավիճակը չի փոխվի:
Հիմա բավականլավ օրենքներ ունի Հայաստանը, դրանցից շատ-շատերը կարող էս քննարկել: Այստեղ փտած համակարգի հետ գործ ունեն մինչև դա չհասկանանք, սայլը տեղից չի շարժվի:
Այստեղ հիշեցի Օտտո ֆոն Բիսմարկի խոսքերից մեկը "Վատ օրենքներով, բայց լավ ղեկավարներով(չինովնիկներով), կարելի է կառավարել երկիրը: Բայց եթե ղեկավարները վատն են, նույնիսկ ամենալավ օրենքները չեն օգնի"
Դժվար է չհամաձայնել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ