Աստղ
Մի ժամանակ կար որ այս ֆորումում մարդիկ պարծենում էին նրանով որ Խզմալյանը կանգնեց շարժման կողքը... իսկ հիմա երբ ասում է թե թագավորը մերկ է, ասում ես թե ով է նա՞
Լավ Խզմալյան , Սեֆիլյան թողնենք մի կողմ
Իսկ Մարինե Պետրոսյանի մասին ինչ կասես: Ինքն էլ հո Լևոնի ֆանատ է:
http://www.lragir.am/armsrc/interview29213.htmlԱյս դեպքում ի՞նչ ճանապարհով կարող է հասարակությունը վերադարձնել իշխանություն ձևավորելու իր իրավունքը, երբ արմատներն էլ այսքան խորն են:
Չէ, արմատները դեռ այդքան խորը չեն, որ հնարավոր չլինի արմատախիլ անել: Կան մարդիկ, ովքեր անընդհատ շեշտում են, որ դա պետք է կատարվի սահմանադրական եղանակով: Ըստ իս` դա պարտադիր պայման չէ: Ես ասում եմ` ժողովուրդն ունի ապստամբության իրավունք: Ինձ ոմանք հակազդում են, որ ապստամբությունը վտանգավոր է, և եթե հիմա ժողովուրդն ապստամբությամբ վերցնի իշխանությունը, Հայաստանում կձևավորվի ավանդույթ, և հետո անընդհատ կլինեն խռովություններ: Այստեղ կա տրամաբանություն, բայց ես հակառակ կողմից եմ ուզում մոտենալ. իսկ եթե ապստամբություն չլինի և սահմանադրական ճանապարհով հնարավոր չլինի փոխել վիճակը, ի՞նչ կլինի…կլինի այն, որ Սերժ Սարգսյանը կմնա իր ամբողջ ժամկետով, ինչն ինձ համար աղետ է, որովհետև եթե դու թույլ ես տալիս, որ ինքը մնա մինչև վերջ, նշանակում է` հանդուրժում ես այն, ինչ տեղի ունեցավ: Այսինքն` թույլ ես տալիս, որ մարդկանց վրա կրակելը դառնա ավանդույթ, ինչն ինձ համար ավելի վտանգավոր է, քան, օրինակ, ապստամբությունը:
Գոյություն ունի նախադեպի օրենք, այսինքն` եթե դու մի բան հանդուրժում ես և դեմը չես առնում, դա դառնում է նախադեպ, նախադեպն էլ դառնում է օրենք:
Եվ այստեղ ինձ համար ոչ թե կարևոր է Սերժ Սարգսյանի խնդիրը, այլ այն, որ նա եկել է արյունով, և այդ նախադեպը չպետք է հանդուրժել: Դա ֆորմալ հարց չէ, դա սկզբունքի հարց է: Դու իրեն պետք է հեռացնես հենց այն ձևի համար, որով նա եկել է: Նույնիսկ եթե ինքը լավ նախագահ լիներ (չնայած դրա ոչ մի նշան մինչև հիմա չկա), այն ձևը, որով նա եկել է, պետք է սկզբունքորեն մերժվի, և սա ինձ համար սկզբունքային հարց է:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Տատ
Համաձայն եմ որ չարախնդալ պետք չի:
Սա իսկապես ողբերգություն է: Իսկապես Խզմալյանը ճիշտ է, ողբերգություն է, որ հայկական համաժողովրդական ընդվզումը ղեկավարում է մի մարդ, որ միգուցե է զզվում է մարդկային ըմբոստ տեսակից: Միգուցե նա վրեժ է լուծում 1996-ի ըմբոստներից, միգուցե վրեժ է լուծում 1988-ի ըմբոստներից, որոնք նրան դավաճան հանեցին...
Բայց ինչ մեղք ուներ այս սերունդը, որ այս սերունդին էլ է ուզում զրկի ապագայից ու դարձնի հուսահատ նիհիլիստ, ցինիկներ... ինչպես դարձան շատերը 1988-ի շարժումից հետո երբ տեսան որ լիդերների մեծ մասը այն չեն ինչ ներկայանում են:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Նորմալ հարցազրույց է, այստեղ ի՞նչ տեսար հարգելի Մարդուկ, որ ամագոռգոռ մեկնաբանություններով տեղարեցիր:
Իհարկե զվարճալի է լսլե, վրեժի մասին էն դեպքում, երբ միլլիոն անգամ Մարդը ասել է իր ետ վերադռանալու նպատակը, իհարկե կարող եք ենթադրություններ անել, ընկնել սարեր ու չոլեր, տարբեր պատմություններ բերել , բայց դրանցի ոչինչ չի փոխվի:
Սա ինքնաքննադատություն է՞ր: Ինքնաքննադատվենք անցնենք, առաջ այդպես էլ չհասկանալով, որ այսօրվա շարժան մեջի երիտասարդությունն է, որ կառուցում է իր ապագան ու ուզում է երկիրը զարգանա:
Իսկ որոշ հուսահատ , նիհլիստ ցինիկներ կարող էն անվերջ բողոքել ու բողոքել, այդպես էլ քիթը տնից դուրս չհանելով, տեսնելու համար թե երկրում ի՞նչ է կատարվում իրականում:
Kuk (20.09.2009)
Norton (20.09.2009)
Norton
Մի հատ կասես ով է այն մարդը որ անընդհատ պնդում է թե պետք է գնալ սահմանադրական ուղով: Ում նկատի ունի Մարինեն:Չէ, արմատները դեռ այդքան խորը չեն, որ հնարավոր չլինի արմատախիլ անել: Կան մարդիկ, ովքեր անընդհատ շեշտում են, որ դա պետք է կատարվի սահմանադրական եղանակով:
Մարդիկ կարող են հազար ու մի բան ասեն, դա էեական չի, մարդկանց խոսքերով չեն դատում այլ գործերով:Իհարկե զվարճալի է լսլե, վրեժի մասին էն դեպքում, երբ միլլիոն անգամ Մարդը ասել է իր ետ վերադռանալու նպատակը, իհարկե կարող եք ենթադրություններ անել, ընկնել սարեր ու չոլեր, տարբեր պատմություններ բերել , բայց դրանցի ոչինչ չի փոխվի:
Եթե դուք մարդկանց մասին դատում եք միայն խոսքերով ապա հավերժ խարխափելու եք:
Հիշեցնում է կոմունիստական ժամանակվա լոզունգը, այսօրվա երիտասարդն է կառուցում իր ապագան, բլա բլա բլա .... ուղղակի ոչինչ չասող լոզունգներ:Սա ինքնաքննադատություն է՞ր: Ինքնաքննադատվենք անցնենք, առաջ այդպես էլ չհասկանալով, որ այսօրվա շարժան մեջի երիտասարդությունն է, որ կառուցում է իր ապագան ու ուզում է երկիրը զարգանա:
Մարտի մեկին մարդկանց գնդակահարել են ու բռնազավթել իշխանությունը, իսկ հիմա էլ դրել են վաճառում են երկիրը իր ամբողջ ժողովրդով հանդերձ: Սա է իրականությունը:
Իսկ ինչ է կատարվում որ մենք չգիտենք, միգուցե դու ներգրավված ես պարտիզանական ջոկատների մեջ ու պատրաստվում ես զենքը ձեռքիդ ազատագրական շարժում սկսել, թե աղոթում ես որ սուրբ հոգին իջնի երկնքից ու գիտակցության փոփոխություններ մտցնի որից հետո սահմանադրական ուղով սերժիկը կմեղանչի ու հրաժարական կտա:Իսկ որոշ հուսահատ , նիհլիստ ցինիկներ կարող էն անվերջ բողոքել ու բողոքել, այդպես էլ քիթը տնից դուրս չհանելով, տեսնելու համար թե երկրում ի՞նչ է կատարվում իրականում:
Այս իշխանությունները արդեն այնպիսի բաների մեջ են խորացել որ իրենք այլևս իրենց համար ապագա չեն տեսնում: Հասկանում ես իրենք արդեն գործում են մահապարտի հոգեբանությամբ, գնդակահարել կամ կգնդակահարվես:
Դու դրան հակազդող ինչ ունե՞ս առաջարկելու: Այսպիսի իրավիճակներում եթե չես ուզում դիմել բռնությունների ու դառնալ տեռոռիստ ապա մնում է մի ելք: Ստանալ Աստծո օրհնությունը:
Բայց Աստված օրհնում է միայն նրանց ում գործը Արդար է ու հիմնված է Սիրո վրա:
Միայն Սիրով ու հանուն Արդարության կարելի է միավորել շատ շատ մարդկանց ու այդպիսով գետինը սրանց ոտքի տակից քաշել:
Իսկ միավորելուց հետո պետք է սկսել կոնկրետ քայլեր անել, ոչ թե փիլիսոփայել: Երբ Գանդին կոչ էր անում մի բան բոյկոտել ապա ամբողջ հնդիկ ազգը մեկ մարդու պես բոյկոտում էր: Թե գիտես անգլիացիք տեսան Գանդիի միտինգները ու վախեցան փախան:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Բիձա (21.09.2009)
Կուկ
Ես միշտ էլ ներկա եմ եղել այս ֆորումում իր ստեղծման ամենասկզբներից:
Իսկ ուր են այն լավ մարդիկ երիտասարդները որոնք մի տարի առաջ ներկա էին այս բաժնում: Ու՞ր են այդ ոգևորված մարդիկ: Ես այն ժամանակ էլ գիտեի որ այսպես է վերջանալու: Բայց ներքուստ ուրախանում էի երբ տեսնում էի այդ երիտասարդության էներգիան:
Ու հիմա տխրում եմ երբ նրանք արդեն հոգնել են ու զզվել քաղաքականություն բաժնից ու այլևս չեն մտնում այստեղ: Մի հատ սթափվիր ու մտածիր ինչու այսպես եղավ որ այնպես չլինի որ մի օր զարթնես ու տեսնես որ դառել ես ֆորումի վերջին մոհիկանը:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Իսկ ինչո՞ւ չես մտածում, որ միգուցե պետք էլ չի, որ շուտ հիասթափվող երիտասարդները հետաքրքրվեն քաղաքականությամբ: Ինքս էլ շատ բաներից հիասթափություն եմ ապրել քաղաքականությունից, բայց սառը դատելուց հետո տեսել եմ, որ հիասթափությունն ու ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվելը ոչ միայն փրկություն չի, այլ դեպի կործանում տանող միակ ճանապարհն է: Եվ դու, որ ֆորումի ստեղծման օրվանից հիասթափություն ես քարոզում, հիմա ի՞նձ ես սթափվելու կոչ անում: Ընկեր, սթափվիր ինքդ, մի՛ փորձիր վնասել շրջապատիդ, մի՛ նախանձիր առողջ դատողությամբ ու վճռականությամբ օժտված երիտասարդներին, մի՛ փորձիր հուսահատություն ու ապիկարություն սերմանող գրառումներովդ աղտոտել ֆորումի մթնոլորտը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մարինեն իրավունք ունի ունենալ սեփական տեսակետը այս կամ այն հարցի շուրջ, ինչպես օրինակ ՀԱԿ-ում կան տարբեր տեսակետներ ունեցող քաղաքական ուժեր:
Իսկ եթե կոնկրոտ շատ մարդիկ ֆորումներու մեծ-մեծ խոսալու փոխարեն , ակտիվ մասնակցություն ցուցաբերեն, հնարավոր է, որ սահմանադրական կամ այլ ճանապարհով փոփոխություն անելը ավելի ռեալ կլիներ:
Խորհուրդ եմ տալիս, Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը նորից կարդլա, մանավանդ այն հատվածը որտեղ շեշտվում է, որ նույնիսկ ՀԱԿ ուժերի ամբողջական կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր չի հասնել ցանկացած արդյունքի, եթե դրան չմիանան մնացած ուժերը:
Այսքանից հետո էլի ոչինչ չանողները, մեղմ ասած ոչ մի բարոյական իրավունք չունեն մեղադրական ոճով գրառումներ անելու:
Այո, ապրես գործելով, այդ դեպքում քո գրառումներ անելը այստեղ անիմաստ էն, քանի որ դու միայն գրում էս այլ չես գործում, իսկ գործելու դեպքում գուցե այսօրվա իրականությունը այդքան տխուր չլիներ:
ՀԱԿ-ը այսօր միակ գործող ուժն է, միակ ուժն է , որ ռեալ գործողությունների է դիմում, բայց պետք է հաշվի առնել, որ արդյունքներ կլինեն միայն և միայն, եթե մնացած քաղաքական ուժերն էլ գործեն ռեալ և իմիտացիններ չանեն:
Իսկ, որտեղ էիք դուք Մարդուկ, երբ ՀԱԿ-ը մեկ տարի առաջ նախազգուշացնում էր այսպիսի զարգացումների մասին, որտե՞ղ էիք, երբ հանրահավքներ էին տեղի ունենում, որտեղ միշտ շեշտվել է նման զարգացումների վտանգը: Հիմա՞ եք հասկացել, որ իշխանությունը բռնազավթած է, իսկ իշխանությունները բոլոր ֆրոնտներով ձախողված: Էդ դեպքում ցավաքցում եմ , դուք չափից դուրս ուշացել եք:
Հարգելի Մարդուկ, Հայաստանում կա միակ հակազդող ուժ, դա ՀԱԿ-ն է , եթե մինչև հիմա չես հասկացել:ոյբ
Ես ֆորումներում երկար-բարակ փիլսոայելու փոխարեն նախընտրում եմ ակտիվ գործել, այլ ոչ թե միայն դատարկ փիլիսոփայել: Իսկ այն մարդը, որը ռեալ չի գործում ու միայն վերացական խոսում է, իր Հայաստանի ապագայով մտահոգված լինելը լուրջ կասկածների տեղիք է տալիս:
Մարդուկ , խորհուրդ եմ տալիս կոնկրոտ քո գրառումները կարդալ http://www.akumb.am/showthread.php?p=526525#post526525 թեմայում, այսքանից հետո դու ոչ միայն բարոյական իրավունք չունես Լևոն Տեր-Պետրոսյանից, որևէ բան պահաջել, ավելի լավ կլիներ համեստորեն լռեիր![]()
Մարդուկ, Լևոնի ֆանատ չենք, բայց ամեն անգամ փորձում ենք աջակցել ՀԱԿ-ին՝ մեր հնարավորությունների սահմաններում՝ չնայած էս վերջերս կոնկրետ ես ծուլացել եմ: Նույն Լևոնը ուրախ է, որ մենք իր հետ ենք, մենք էլ ուրախ ենք, որ էսինչ էսինչյանը կամ պարզապես էսինչը մեզ հետ է: Ես իմ բնույթից ելնելով ասում էի, հիմա էլ ասում եմ, որ ճիշտը գրոհն է, որը ի վերջո գուցե և լինի, բայց եթե մի քիչ սառն ենք մտածում, այդքան էլ ճիշտ չի այդ տարբերակը: Մեկը հենց դու ու քո գրառմանը շնորհակալություն հայտնած անձինք, որ հիմա, չլինելով Լևոնի համակիրներ, պահանջում եք նրանից վճռական գործողություններ, նրան կորակեք ուղղակի իշխանություն զավթող: Այդքան բան: Դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե հասարակությունը չշարունակի արագ տեմպերով քաղաքացիականացվել, ապա ինչ իշխանություն էլ գա, կաշխատի մաքսիմալ ավտորիտար լինել:
Այդպես նույնիսկ հայլուրն է ասում, նույնիսկ իշխանությունները
Իսկ դրանում ի՞նչ վատ բան կա: Աթաթյուրքը վատ բան է արել իր ազգի համա՞ր: Միայն նրա խոսքը՝ երջանիկ է նա, ով իրեն կարող է թուրք համարել, ոգեշնչել է մի ողջ ազգ և շարունակում է ոգեշնչել:
Վայ, Մարդուկ... ախր սա էլ ըմբոստություն է, ճիշտ է արդեն այն սենսացիոն շրջանը չէ, երբ ոչ ոք, նույնիսկ իրենց գիգանտներ պատկերացնող ռուս մեկնաբանները չէին կարծում, որ հայը ձմռանը վրանի տակ կգիշերի՝ պահանջելով իր իրավունքների վերականգնում, բայց էլի ընդվզում է: Քո կարծիքով գենետիկորեն վախկոտը կկարողանա նույնիսկ ԱՄՆ-ից էստեղ ինչ-որ գրառում անի՞: Երբեք: Ով եղել է հանրահավաքներին, ես միայն վճռականություն, կամք, ուժ եմ նկատել:
Մարդուկ, իսկ դու ինչ-որ բան անում ե՞ս՝ այս իշխանությունների դեմ պայքարում, թե՞ քո գործը միայն ինչ-որ բան անողներին քննադատելն է:
Ու բավական է աստծո անուն տաք, հերիք է հույսներդ դնեք աստծու վրա: Եթե մենք ոչինչ չանենք, ոչինչ էլ չի լինի: Դարեր շարունակ աստծու հույսին ենք մնացել, որ էս օրին ենք:
Իսկ երբ որ Լևոնը ասում է՝ պահանջում եմ, հրամայում եմ, խնդրում եմ բոլորին ներկա գտնվել հանրահավաքին, դու ներկա գտնվու՞մ ես:Իսկ միավորելուց հետո պետք է սկսել կոնկրետ քայլեր անել, ոչ թե փիլիսոփայել: Երբ Գանդին կոչ էր անում մի բան բոյկոտել ապա ամբողջ հնդիկ ազգը մեկ մարդու պես բոյկոտում էր: Թե գիտես անգլիացիք տեսան Գանդիի միտինգները ու վախեցան փախան:
Էդ պասիվացածներից մեկն էլ ես եմ: Բայց ոչ թե հիասթափվել եմ Շարժումից, այլ հիասթափվել ու հոգնել եմ նույնը 100 անգամ կրկնելուց, հիասթափվածներին ու դժգոհներին ոգևորելուց, անհիմն քննադատողներին նորմալ բացատրելուց, որոնք ոչ էլ միտում ունեն հասկանալու: Կարճ ասած՝ մեր էներգիան տեղում է. այն անսպառ է:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ցավոք ինքս ներկա չկարողացա գտնել ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէր, բայց բոլոր հիասթափվածներին , հուսահատներին մեկ էլ մտահոգներին նվիրում եմ Նիկոլի հերթական հիանալի հոդվածը, միգուցե մտածելո տեղիք կտա
Տասն արդարներից մեկը
Որմնանկար, 1662 թ.
Հանրային կյանքում անհատի դերի քննարկումները ի վերջո հանգում են խոշոր տրամաչափի մարդկանց։ Սրանում տարօրինակ ոչինչ չկա, որովհետեւ հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում եւ փոխում պատմության ընթացքը։ Այս գիտակցումը, ահա, որպես կանոն հանգեցնում է եզրակացության, թե շարքային մարդու վրա չի կարելի պատասխանատվություն դնել գլոբալ պրոցեսների ընթացքի համար։ Ըստ էության, պատմագիտությունն էլ հենց այսպես է մոտենում խնդրին։ Պատմաբանների հետաքրքրության օբյեկտը թագավորներն են, իշխանները, զորավարները, հերոսները։ Պատմաբանությունը, սակայն, չի անդրադառնում այն հարցին, թե, ասենք, ամենասովորական կոշկակարի վարքը, բարքը աշխատանքի մեջ եւ ընտանիքում ինչպես են ազդում պատմության ընթացքի վրա։ Իսկ որ նման ազդեցություն գոյություն ունի, արեւմտյան գիտնականները սկսել են կռահել ոչ հեռավոր անցյալում, երբ շրջանառության մեջ դրվեց «թիթեռնիկի էֆեկտ» հասկացությունը։ Այս արտահայտությունը հատկապես լայն տարածում ստացավ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի հանրահայտ «Եվ թնդաց որոտը» պատմվածքի լույս ընծայումից հետո։ Պատմվածքի հերոսը, ճամփորդելով ժամանակի մեջ` մի քանի հազար տարի ետ է գնում եւ հայտնվում նախնադարյան ժամանակներում։ Այստեղ ահա, պատահաբար տրորում-սպանում է մի թիթեռի, ու երբ վերադառնում է մեր ժամանակներ, խոշոր փոփոխություններ է հայտնաբերում։ Արեւմտյան փիլիսոփաները, ահա, սկսեցին խոսել այն մասին, որ ամենաաննշան իրադարձությունները ուղիղ կապ ունեն գլոբալ, անգամ տիեզերական պրոցեսների հետ, եւ փոթորիկները կարող են ծագել թիթեռի թեւի շարժումից։ Եթե, ուրեմն, ժամանակակից փիլիսոփայությունը սկսել է այդքան լուրջ վերաբերվել թիթեռի թռիչքին, որքան ավելի լուրջ է ամենասովորական անհատի վարքի ազդեցությունը օբյեկտիվ իրականության վրա։ Նման ազդեցությունը, սակայն, անհաշվելի եւ անչափելի է` գոնե գիտության համար։ Բայց այնտեղ, որտեղ գիտությունը անզոր է կամ իր առաջին քայլերն է անում, օգնության է գալիս Աստվածաշունչը։ Հենց առաջին մասում` Ծննդոցում, Սուրբ Գիրքն ընդգծում է անհատի վարքի ուղղակի ազդեցությունը գլոբալ գործընթացների վրա։ Ու եթե Ադամի, Եվայի, Կայենի դեպքում գործ ունենք, այսպես ասած, խոշոր տրամաչափի անհատների հետ, բոլորովին ուրիշ վիճակի ենք հանդիպում Սոդոմի կործանման նախապատմությանը ծանոթանալիս։ Այս դրվագում, ահա, մենք ծանոթանում ենք մի պատմության, որի այդպիսին լինելը կամ չլինելը վճռվում է մեզ անհայտ, շարքային մարդու վարքագծով։
Երբ Տերը Աբրահամին տեղյակ է պահում Սոդոմը եւ Գոմորը կործանելու իր մտադրության մասին, Աբրահամը հարց է դնում նրա առաջ. «Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, եւ արդարը նույն բանին կենթարկվի, ինչ որ ամբարիշտը։ Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը` հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների» (Ծննդոց 18։23, 24)։ Տերը Աբրահամին խոստանում է չկործանել Սոդոմը, եթե այնտեղ հիսուն արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, չի բավարարվում ձեռքբերածով եւ կրկին վախվորած դիմում է Աստծուն. «Իսկ եթե հիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հինգի պատճառով դարձյա՞լ կկործանես ողջ քաղաքը»։ Տերը Աբրահամին խոստացավ չկործանել քաղաքը, եթե այնտեղ քառասունհինգ արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, սրանով նույնպես չի բավարարվում եւ հետաքրքրվում է, թե արդյո՞ք Աստված կկործանի ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Տերը խոստանում է խնայել ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Ի վերջո, Տերը Աբրահամին խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ տասը արդար գտնվի։
Սոդոմում, սակայն, Աստված միայն մեկ արդար գտավ` Ղովտին, եւ նրան հորդորեց չորս հոգանոց ընտանիքի հետ հեռանալ, ապա եւ կործանեց քաղաքը։ Ո՞ւմ վրա է ուրեմն, Սոդոմի կործանման պատասխանատվությունը։ Քաղաքի իշխանների՞, մեծատունների՞. անշուշտ։ Հենց նրանք են առաջին հերթին պատասխանատու քաղաքը համակած ապօրինությունների, մեղքերի, շնության համար։ Աստվածաշունչը, սակայն, քաղաքի կործանման նախապատմության նմանօրինակ շարադրմամբ առաջին պլան է մղում այն իրողությունը, որ տվյալ դեպքում քաղաքի կործանման պատճառը ոչ թե շատերի ամբարշտությունն է, այլ հրեշավոր իրողությունը, որ այնտեղ չգտնվեց տասը արդար։ Տերը կխնայեր քաղաքը, եթե այնտեղ տասը, ընդամենը տասը արդար լիներ` տասը բանվոր, բրուտ, այգեգործ։ Լիդերները մեղավոր են քաղաքը ամբարշտության որջ դարձնելու համար, բայց շարքային բնակիչներինն է այն կործանումից փրկել չկարողանալու մեղքը, որովհետեւ սրա համար շատ բան չէր պահանջվում. ընդամենը արդար լինել։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե անմեղ, ոչ թե մեղքից զուրկ, այլ արդար։ Դժվար է կարծել, թե Սոդոմում բոլորը անարդար ու մեղսագործ են եղել ի սկզբանե։ Քաղաքի կործանումը վրա է հասել այն ժամանակ, երբ արդարները իրենց արդարությունը զոհաբերել են ինչ-որ վայելքների դիմաց, երբ համակերպվել են անարդարության հետ, երբ ձուլվել են ամբարշտությանը, երբ զլացել են պաշտպանել արդար լինելու իրենց իրավունքը, երբ զլացել են տարանջատվել անարդարությունից եւ ամբարշտությունից։ Մի ինչ-որ պահի քաղաքը զրկվել է արդարներից, եւ այս մասին ոչ ոք չի կռահել` հույս ունենալով, որ արդարները շարունակում են ապրել իրենց կողքին, ինչ-որ տեղ, մոտակա տներից մեկում։ Եվ այսպես` ոչ ոք հոգ չի տարել պահանջվող տասը արդարներից մեկը դառնալու համար։
Ես հասկանում եմ բոլոր այն քաղաքացիներին, այսպես կոչված` «շարքային քաղաքացիներին», ովքեր պնդում են, թե իրենք պատմական պատասխանատվություն կրող սուբյեկտ չեն, եւ պատասխանատվությունը քաղաքական, մտավորական, հոգեւոր այրերի ուսերին է։ Սա ճշգրիտ դիրքորոշում է, եւ լիդերները պետք է մշտապես զգան իրենց պատասխանատվությունը։ Բայց լիդերներին պատասխանատվության կանչելը «շարքային քաղաքացիների» ամբողջության, այսինքն` ժողովրդի գործն է։ Գուցե սա հենց այն գործն է, որ պետք է համարվի արդարություն։ Ամեն դեպքում` տանը իր հոգսի մեջ փակված ու հեռու ամեն քաղաքացի պատմական առաքելություն ունի. տասը արդարներից մեկը դառնալու առաքելություն։ Իսկ երբ անարդարությունը բախում է իր դուռը, նա պետք է դուրս գա իր տնից եւ իր արդարությունը հաստատի նաեւ փողոցում։
Ինչ վերաբերում է լիդերներին, արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով։ Անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից։
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Արիացի ջան, բա որ հիմնադիր ա, ի՞նչ ասենք։
Մարդն անկախանալու վաղ պրոցեսից սկասծ ժովովրդի հետ ու ժողովրվդի կողքին էր։
Հետո էլ դարձավ անկախացած երկրի առաջին ընտրյալ նախագահը։
Ինչի՞ եք էդ փաստը տենց ծանր տանում։ Անցած-գնացածն էլ ա՞ տենց դժվար կուլ տալը։
Ձեր կուռք Նժդեհն էլ ազգայնամոլ քսենոֆոբ էր։ Հիմա ինչ՝ համեմատե՞նք սրա նրա հետ։
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 20.09.2009, 22:29:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ