User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Զանգվածները չեն հասկանում այնքան, որքան ընտրյալները: Այս հարցում ընտրյալները լեզվաբաններն են, որոնք լեզուն շատ ավելի լավ են հասկանում` իր ողջ պատմական զարգացման մեջ, քան սովորական անհատներս` լեզուն մեկ կոնկերտ ժամանակահատվածում (մեր ապրած կյանքում) դիտարկելիս և հետևություններ անելիս:



    Զուտ տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց լեզվի մեջ ոչ մի բան ինքնաբերաբար չի հատնվում և դառնում կանոն: Քո ասած <ինչ-որ մեկի կամ մեկերի> որոշմամբ է լինում: Լեզվական բարեփոխումներն էլ գիտնական մարդիկ են անում, մեծ լեզվաբանները:
    Վերջին այդպիսի բարեփոխումները արվեցին 1922 թվականին` Մանուկ Աբեղյանի կողմից: Նրա գիտական հիմնավորումները այո' հրովարտակի նման ընդունվեց որպես ճշմատություն, որպես կանոն-նորմա: Այսօրվա գրական-գրավոր հայերենի տեսքը այդ ժամանակ է սահմանվել: Իհարկե հետագայում, այլ նշանավոր լեզվաբների կողմից էլ է լեզուն ճշգրտումների ենթարկվել, բայց ոչ այն չափով և այնպես շրջադարձային ինչպես Աբեղյանը արեց: Հիմնաքարը էլի մնաց Աբեղյանական բարեփոխումը:
    Ճիշտ է լեզուն աընդհատ զարգացող երևույթ է, անընդհատ ճշգրտվում և մաքրվում է, փոփոխությունների կարիք լինում է, բայց այդ փոփոխությունները հենվում են լուրջ գիտական ուսումնասիրությունների հիման վրա, այլ ոչ թե անձերի կամ հասաևակության ինչ որ շրջանակի կողմից դա ընդունելի կամ չընդունելի համարվելու վրա: Անկախ նրանից դա մեծամասնություն է, թե փոքրամասնություն: Միակ բանը որ միշտ հաշվի է առնվում այն է, որ գրավոր լեզուն պետք է կենդանի մնա, անճանաչելիության չափ չհեռանա լեզուն կրողներից(բանավոր), հնարավորինս ճիշտ, մատչելի լինի և գիտական հիմնավորվածություն ունենա:
    Եթե մի օր հույժ կարիք լինի փոփոխել <է>-ի և <ա>-ի գործածության սահմանները դա կրկին լեզվաբաններն են անելու` իհարկե մեծ ու նշանավոր, որոնց խոսքը արժեք և կիրառություն կունենա, հակառակ պարագայում, ցանկացածի նշած տարբերակը դատապարտված է լինելու չկիրառության:
    Անձամբ ես գոնե մոտակա 50 տարում հորիզոնում ոչ այդիպի հարց եմ տեսնում, ոչ էլ այնպիսի լեզվաբան, ով կանդրադառնա այդ խնդրին:
    Վաղուց սահմանվել է <է>-ն գրական տարբերակ է, <ա>-ն բարբառային, խոսակցական:
    Բարեփոխումներից բացի, լեզուն պահպանել է պետք, այլապես 10 տարին մեկ <բարեփոխումներ> կլինեն:

    Հ.Գ. Որպես պարզաբանում.
    Թեմայի սկզբում արված գրառումներիս մեջ մտքեր կան, որոնք ոչ թե իմ համոզմունքն են այլ հեգնական են: Զայրույթ, որ չի պահպանվում մեր լեզուն:
    Դռագոն, այն ինչ Աբեղյանը արեց, ես որակում եմ որպես տապոռով վիրահատություն Բայց դա եղել ու անցել ա, իսկ հիմա այս թեման Աբեղյանի մասին չի ու ծավալվել չեմ ուզում:

    Հիմա խոսում ենք «ա» օժանդակ բայի գրական լեզու մտնելու հնարավորության մասին: Նորից կպնդեմ, եթե այն մտնի, մտնելու է ինքնաբերաբար, մտցնելու է ժողովուրդը, այլ ոչ թե քո մասնագետները, որովհետև նորմալ պայմաններում լեզուն ոչ թե լեզվաբաններն են զարգացնում, ձևափոխում ու եսիմ ինչ անում, այլ հենց ինքը՝ ժողովուրդը: Լեզվաբանները առավելագույն դեպքում վերջում միայն հաստատում են: Իսկ լեզուն ձևափոխությունների է ենթարկվում ՀԵՆՑ ժողովրդի կողմից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (11.09.2009), Արշակ (11.09.2009), Շինարար (11.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրում ենք պիե՜ս
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 17.03.2015, 19:58
  2. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  3. Պոեզիա. Գրում ենք սոնետ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 26.10.2010, 12:22
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •