Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
Զանգվածների լեզուն չի կարող գրական լեզու դառնալ:
Իսկ ու՞մ լեզուն պետք է գրական լեզու դառնա՝ անհատների՞, էլիտայի՞, իշխանությունների՞…
Արաբ լեզվաբանները, երբ ցանկանում են ինչ-որ վիճելի հարց պարզել, գնում են ամենախուլ, հետամնաց վայրերում ապրող բեդվիններին հարցնում, թե ինչպես կասեին այս ինչ բանը: Որևէ լեզվաբանական կռվան ապացուցելու համար օգտագործվող ամենածանրակշիռ հղումը նրանց մոտ հետևյալն է՝ այսպես են խոսում արաբները: