User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելին, ձեն հանողին էլ խրատում են, թե վայ, հանկարծ քարի, փետի ձեռ չտաք, մեջը արյուն կա, սահմանադրական պայքարից հանկարծ չշեղվեք, որովհետև եթե մեզ էլ էդ ձևով իշխանություն տվեցիք, մենք էլ ձեր արյունը կթափենք:
    Գժական չի՞
    Սովորական զրպարտություն, ուրիշ ոչինչ:
    ՀԱԿ-ը հայտնում է իր տեսակետը, ու ասում, որ ինքը փետ ու քարին դեմ է (չնայած հենց ՀԱԿ-ի մեջ էլ կան դրան կողմ ուժեր), միաժամանակ ասում է, որ դաշտն ազատ է, դե եթե կաք փեդ ու քարի կողմնակիցներ, անցեք գործի:

    Ի դեպ ես էլ եմ նույն ասում, քեզ, Վիշապին, մյուս ձեր նման մտածողներին. եթե գտնում եք, որ դա է ճիշտը, ապա արեք, ու՞մ եք սպասում: Առաջնորդող չկա՞: Կարող եք գտնել: ԱՍենք Սեֆիլյան Ժիրոյին, ուրիշին, չգիտեմ: Բայց խնդիրն էն ա, որ ձերը քննարկելն ու վերլուծելն ա ու մեղադրելը, որ ինչ-որ մեկը չի արել:

    Ընդհանրապես մեր՝ հայերիս մոտ դա ընդունված սովորություն է: Չստացված բանի համար պատասխանատու գտնելը, ինչ-որ մեկին դրանում մեղադրելը: Է, մեղադրեք:

    Իսկ էդ ընթացքում ՀԱԿ-ը զտվեց ու դարձավ կայուն ուժ, դարձավ ընդդիմություն, որը գործում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ անընդհատ, դարձավ քաղաքական ուժ, որի շուրջ համախմբված է մեծ քանակությամբ հասուն ու հավատարիմ ժողովուրդ: Մնացածը... շատ պարզ է: Ջրի կաթիլի տակ քար ես դնում, էնքան ա կաթում, մինչև քարը ծակվում ա: Վախու՞մ ես չծակենք: Մտածու՞մ ես, որ մենակ զուբիլով ա հնարավոր ջարդել: Մի մոռացի, որ զուբիլը կարող ա քարի վրա ջարդվի, իսկ ջուրը շարունակելու ա կաթել: Էսքանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Վերջին 20 տարվա հայաստանի պատմությունն է ոտից գլուխ արդեն կեղծված, ուր մնաց ՀԱԿ-ն ընդունի իր որևէ սխալը:

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին 20 տարվա հայաստանի պատմությունն է ոտից գլուխ արդեն կեղծված, ուր մնաց ՀԱԿ-ն ընդունի իր որևէ սխալը:
    Դեռևս 2007 թվականին Տեր-Պետրոսյանն արդեն ընդունել է իր սխալը հրապարակայնորեն. Ազատությա Հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասել է, որ ընդունում է իր սխալը, որ էս արնախումին բերել փաթաթել ա էս ժողովրդի վզին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես հրապարակում եմ եղել, լսել եմ:
    Բայց հետագայում արդեն բազմաթիվ ելույթներով ինքը սահմանափակեց սխալների շրջանակը միայն 2 դեմքով ՍՍ + ՌՔ :
    96 -ի մասին խոսք չեղավ ու հետագայում էլ, երբ Ռաֆայել Ղազարյանի խնդրանքով հանդիպել էին ԼՏՊ- ՎՄ, որևէ խոսք չէր եղել ԼՏՊ-ի կողմից իրենց մեջ եղած հին կոնֆլիկտը հարթելու առումով:
    Փաստորեն ԼՏՊ-ի այդ կեցվածքը վանեց ՎՄ-ին միանալու իրեն ու հետո էլ երևի խթան եղավ դառնալու քո նկարագրածը:
    Ջրի երեսին իբր ՎՄ-ն է տմարդը, բայց իրականությունը մի քիչ ավելի խորն է: Այդ ինչու պետք է ՎՄ-ն ինքն իր նախորդ 2 հրաժարականները, 96-ի կեղծիքները, իր թիմի մարդկանց ծեծն ու ջարդը առանց մի ներողության մի կողմ դներ ու անցներ ԼՏՊ-ի թրի տակով՞
    Հիմա հեշտ է ԼՏՊ-ի դեմագոգիկ պաթոսով ՎՄ-ին ախք-ի տեղ մատուցելը, բայց էդ անցած օրերի ականատեսները դեռ կենդանի են և ամեն մի նոր դեմագոգիա գալիս նստում է հնի վրա ու էլ ավելի խորացնում իրավիճակը:
    Արդարացի է, որ 96 թվի բոլոր օյիններ սարքածը հիմա ազգային հերոսի լուսապսակի տակ է՞: Իսկ ՎՄ-ն, որը հանձն առավ, սկսեց հողերի ազատագրումը ու արդեն կարգի գցած գործը տալով զիջեց իր բոլոր դափնիները անարժաններին ու հիմա էլ պետք է ամեն մի գյադու մոտ արդարանա, թե ինքն ով է:
    Սա է ԼՏՊ-ի հին ու նոր կեցվածքի էությունը: Հակ ասած հապավումը բացելիս 3 լուրջ բառ են բացվում: Միթե ազգայինն էն է, որ 93-98 թվերի պատմությունը ամենքս գլուխ ու ոտ շուռ տված պետք է տեսնենք՞: Հինը կեղծելով առաջ չենք շարժվի:
    ՎՄ-ին ինձանից շատ էստեղ երևի քչերը քննադատած լինեն, բայց գոնե հիմա պահն է , որ ճշմարտությունը չպարտակվի:

  5. #5

    Եթե որոշում ենք հարգել Վազգեն Մանուկյանին, ապա նախ հարգենք նրա անուն ազգանունը: Չնայած սա յուրաքանչյուրիս ընտրությունն է, բայց իմ կողմից առանձնահատուկ խնդրանք քաղաքական գործիչներին մասին գրելիս օգտագործել ամբողջական անվանումները, ինչպիսիք են «Վազգեն Մանուկյան», «Լևոն Տեր-Պետրոսյան», «Սերժ Սարգսյան» և այլն: Կրկնում եմ, սա ընդամենը խնդրանք է: Հատուկ նշում եմ, որ խնդրանք է, որպեսզի նոր բարոյախրատական դասեր չսկսվեն, թե զրուցակցիդ մի ասա, թե ինչպես է պետք խոսել, ես հարմարության համար կրճատ եմ գրում և այլն:

    Ինչ վերաբերվում է Մանուկյան Վազգենին, ապա օրինակ իմ դիրքորոշմամբ ինքն իր ուրույն տեղն ունի ՀՀ պատմության մեջ, մեղմ ասած քիչ բան չի արել մեր Պետության կայացման գործում, սակայն ներկայիս՝ իր նկատմամբ վերաբերմունքն նա ինքնուրույն է վաստակել: Ասում են, որ փոս փորողն ինքն է մեջը ընկնում: Ինչու՞ հիշեցի: Որովհետև իրականում սևացման պրոցեսը սկսել էին Մանուկյան Վազգենն ու դաշնակցություննը, դեռ 93-94 թվականներից, երբ փորձում էին Տեր-Պետրոսյանին սևացնել, նրան ներկայացնել որպես ազգի դավաճան, տականք կամ չգիտեմ ինչ:

    Ինչու՞ այս մեջբերածս տողերի հեղինակը այդ դեպքում չի նշում, որ այդ «96-ի օյիններ սարքած հերոսը», իր բառերով եմ ասում, այս երկրի կայացման ու շենացման գործում այդքան բան է արել: Ինչու՞ է սևացնում նրան, ինչու՞ չի ընդունում, որ նրա նկատմամբ հարգանքն արդարացի է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև իրականում սևացման պրոցեսը սկսել էին Մանուկյան Վազգենն ու դաշնակցություննը, դեռ 93-94 թվականներից, երբ փորձում էին Տեր-Պետրոսյանին սևացնել, նրան ներկայացնել որպես ազգի դավաճան, տականք կամ չգիտեմ ինչ:

    այդ «96-ի օյիններ սարքած հերոսը», իր բառերով եմ ասում, այս երկրի կայացման ու շենացման գործում այդքան բան է արել: Ինչու՞ է սևացնում նրան, ինչու՞ չի ընդունում, որ նրա նկատմամբ հարգանքն արդարացի է:
    Առաջին ընդգծված մտքիդ մասով կասեմ որ դեպքերին տեղյակ չես:
    Երկրոդ ընդգծվածի մասով- կարող ես փաստերով հիմնավորված այլ ոչ թե քարոզչական մակարդակի մի օրինակ բերել ու ապացուցել թե ինքն ինչ շենացնող բան է արել՞ /Իհարկե, իր իսկ կոչով ելած մահապարտներին դաշտում թողնելուց զատ՞/

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին ընդգծված մտքիդ մասով կասեմ որ դեպքերին տեղյակ չես:
    Երկրոդ ընդգծվածի մասով- կարող ես փաստերով հիմնավորված այլ ոչ թե քարոզչական մակարդակի մի օրինակ բերել ու ապացուցել թե ինքն ինչ շենացնող բան է արել՞ /Իհարկե, իր իսկ կոչով ելած մահապարտներին դաշտում թողնելուց զատ՞/
    Գնահատակա՞ն ես տալիս
    Ավելի քան տեղյակ եմ

    Իսկ թե ի՞նչ է արել... հմմմ.. բարդ հարց տվեցիր: Քանի որ ինչ էլ ասեմ, հակառակն ես ասելու, մինչդեռ կա պարզ ճշմարտություն... եթե ընդունում ես, որ Մանուկյանն իր վարչապետ եղած ժամանակ ինչ-որ լավ բան արել է, պետք է ընդունես, որ նախագահն էլ է արել: Իսկ իրականում կարելի է երկար ցուցակ բերել: Բայց այդքան խոսելու փոխարեն կարճ կասեմ. իր նախագահության տարիներին պատերազմ ենք հաղթել:

    Հիմա հարց. դու այն տիպի մարդկանցի՞ց ես, որ բոլոր վատ բաները Տեր-Պետրոսյանին է վերագրելու, լավերը այլոց՝ անմիջական պատասխանատուներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    /Իհարկե, իր իսկ կոչով ելած մահապարտներին դաշտում թողնելուց զատ՞/
    Այս հատվածն իսկապես չէի կարդացել
    Ես այս տեսակետը չեմ կրում, սակայն միաժամանակ ասեմ, որ ես էլ եմ դեմ Վազգեն Սարգսյանին հերոսացնելուն, նրան համարում եմ խիստ հայրենասեր մարդ, միաժամանակ մարդ, ով «քիթը խոթեց» իր չհասկացած ոլորտ, ինչը բերեց անշրջելի վատ հետևանքների: Միաժամանակ ես այն մարդկանցից չեմ, ով կուրանա նրա արածը պատերազմի ժամանակ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հրապարակում եմ եղել, լսել եմ:
    Բայց հետագայում արդեն բազմաթիվ ելույթներով ինքը սահմանափակեց սխալների շրջանակը միայն 2 դեմքով ՍՍ + ՌՔ :
    96 -ի մասին խոսք չեղավ ու հետագայում էլ, երբ Ռաֆայել Ղազարյանի խնդրանքով հանդիպել էին ԼՏՊ- ՎՄ, որևէ խոսք չէր եղել ԼՏՊ-ի կողմից իրենց մեջ եղած հին կոնֆլիկտը հարթելու առումով:
    Փաստորեն ԼՏՊ-ի այդ կեցվածքը վանեց ՎՄ-ին միանալու իրեն ու հետո էլ երևի խթան եղավ դառնալու քո նկարագրածը:
    Ջրի երեսին իբր ՎՄ-ն է տմարդը, բայց իրականությունը մի քիչ ավելի խորն է: Այդ ինչու պետք է ՎՄ-ն ինքն իր նախորդ 2 հրաժարականները, 96-ի կեղծիքները, իր թիմի մարդկանց ծեծն ու ջարդը առանց մի ներողության մի կողմ դներ ու անցներ ԼՏՊ-ի թրի տակով՞
    Հիմա հեշտ է ԼՏՊ-ի դեմագոգիկ պաթոսով ՎՄ-ին ախք-ի տեղ մատուցելը, բայց էդ անցած օրերի ականատեսները դեռ կենդանի են և ամեն մի նոր դեմագոգիա գալիս նստում է հնի վրա ու էլ ավելի խորացնում իրավիճակը:
    Արդարացի է, որ 96 թվի բոլոր օյիններ սարքածը հիմա ազգային հերոսի լուսապսակի տակ է՞: Իսկ ՎՄ-ն, որը հանձն առավ, սկսեց հողերի ազատագրումը ու արդեն կարգի գցած գործը տալով զիջեց իր բոլոր դափնիները անարժաններին ու հիմա էլ պետք է ամեն մի գյադու մոտ արդարանա, թե ինքն ով է:
    Սա է ԼՏՊ-ի հին ու նոր կեցվածքի էությունը: Հակ ասած հապավումը բացելիս 3 լուրջ բառ են բացվում: Միթե ազգայինն էն է, որ 93-98 թվերի պատմությունը ամենքս գլուխ ու ոտ շուռ տված պետք է տեսնենք՞: Հինը կեղծելով առաջ չենք շարժվի:
    ՎՄ-ին ինձանից շատ էստեղ երևի քչերը քննադատած լինեն, բայց գոնե հիմա պահն է , որ ճշմարտությունը չպարտակվի:
    Հարգելի Բիձա, սա անձնական հարաբերություններ չեն, սա քաղաքականություն է: Այստեղ միմյանցից նեղանալ, միմյանցից ամաչել չկա: Դու ինձ 96-ին չափալախեցիր, ես հիմա քեզ չեմ միանա, մի հատ գլուխս շոյի, որ միանամ: Էս մուլտիկ ա: Չե՞ս միանա, դե մոռացի քաղաքականությունը: Ու տենց էլ եղավ, մոռացավ քաղաքականությունը: Մ. Վազգենի՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող շտաբից փետրվարի 20-ին բռունցքները դուրս պարզած գոռում էին՝ Լևոն նախագահ: Էս էլ ա իրականություն, արի էս էլ չմոռանանք: Ու եթե վազգենը չի կարոանում այնպես անել, որ իր շտաբում իրան հարգեն, թող երբևէ չփորձի մի ողջ ժողովրդի հարգանք վայելել, առավել ևս՝ թող չփորձի ժողովրդի քվեն ստացած թեկնածուին ստիպել՝ իրենից ներողություն խնդրել կամ իր գլուխը շոյել, քանի որ, նորից եմ ասում՝ սա քաղաքականություն է, այլ ոչ Մ. Վազգենի անձնական կյանքը, սա քաղաքական քննարկում է, այլ ոչ՝ Մ. Վազգենի անձնական օրագրի հերթական էջում կատարված օրագրային գրառման մելամաղձոտ մեկնաբանություն:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 06.09.2009, 23:32:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Ֆհու: Լրիվ կարդացի, հոգիս հելավ: Ամեն տեղ նույնն էր. քննարկվում ա մենակ Հայաստանի քաղաքական կյանքը՝ Հայաստանի սահմաններում ու վերջ: Ախր տենց առանձնացված քաղաքական պրոցեսներ չկա՛ն. հազար հատ հարևան-մարևան, դաշնակից, թշնամի, տո եսիմինչ գրողուցավ ունենք: Նենց ա քննարկվում, ոնց որ մենակ Լևոնն ա, Սերժն ա, ժողովուրդն ա ու պըրծ: Կողքից բա Ռուսաստանը, բա մնացածը... Էդ որ ստեղ հազար հոգի մարդ մեռներ ու Լևոնը դառնար նախագահ, էդ երևի կթողներին, որ ինքը մարսեր, չէ՞: Կամ Սերժը մենակ ինքը իրանով տենց բռնեց ու մարտի մեկ արեց երևի: Հազարումի հարց կա, որ պետք ա դրսում լուծել, ու եթե էն մարդը, որ պետք ա զբաղվի, ասենք, Ռուսաստանի հետ էդ տեսակ հարցերի լուծմամբ, էդ ամեն ինչը դնում ա մի կողմ ու սկսում ա զբաղվել, ասենք, Չարբախի համար քսան դռոբ մեկ ընտրատարածքի կեղծիքներով, ուրեմն իրա իսկական գործը, շատ կներեք, քաքմեջ ա լինում: Ուժով իշխանության հասնելը հենց առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու ա, ես լրիվ համոզված եմ, ու ընդդիմությունն էլ էնքան հիմար չի, որ տեսնի, որ հնարավոր ա ձեռքը երկարեցնել ու վերցնել էդ իշխանությունը, բայց ոչ մի բան չանի: Սենց թե նենց՝ ցանկացած կուսակցության առաջնային նպատակը իշխանության գալն ա: Տենց բանի փորձ էլ եղավ. 2008-ի մարտի մեկը: Հիմա էդ փորձը ինքնաբուխ էր, թե կազմակերպված, արդեն կարևոր չի. կարևորն էն ա, որ փորձը խեղդվեց: Այսինքն՝ էդ ճամփով հնարավոր չէղավ գնալ, ու հիմա էլ հնարավոր չի դեռ: Ու (ինչու եմ ասում՝ Հայաստանի սահմանների մեջ ամեն ինչ քննարկելը սխալ ա) էդ փորձը ճնշվեց Ռուսաստանի կողմից: Մի գրամ անգամ չեմ կասկածում, որ եթե ժողովրդի դեմ մենակ մլիցեքն ու ժամկետային զինծառայողները լինեին կանգնած, տենց բան կլիներ: Հայաստանում ցանկացած քիչ թե շատ կարևոր քաղաքական հարցի լուծման համար նախևառաջ Ռուսաստանի դաբռոն ա պետք. եթե Լևոնը չի կարողանում իշխանության գալ, էդ ոչ թե հնարավորությունների պակասից ա, այլ հենց էդ դաբռոյի բացակայության պատճառով ա: Ամեն դեպքում՝ Սերժն էլ Ռուսաստանի համար իդեալական թեկնածու չի, ու հենց մենակ էն, որ արդեն տարիուկես ա իրադրությունը կատարելապես ստրկատիրական չի, այլ դեռ ապստամբական վիճակ ա, իրա համար մեծ մինուս ա: Հնարավոր ա, որ էդ մինուսը էնքան մեծանա, որ ինքը արդեն դառնա ոչ ցանկալի անձ, ու իր փոխարեն սկսեն փնտրել մի ուրիշին, ում օրոք իրադրությունն ավելի հանդարտ կլինի: Այ էդ ժամանակ արդեն հնարավոր կլինի իշխանությունը վերցնել՝ լինի ընտրություններով, լինի շենք վառելով, ինչ ուզում ա լինի: Իսկ մինչև էդ պետք ա ամեն ինչ անել, որ էդ մինուսները շարունակեն մեծանալ, որ իրան միշտ այլընտրանք լինի՝ ՀԱԿ-ի տեսքով, ոչ թե, ասենք, դաշնակների, որ շարժումը սաղ-սալամաթ մնա էնքան ժամանակ, մինչև էս իշխանությունների կերած բողկերը սկսեն արդեն իրանց գլխից մեծ լինել: ՀԱԿ-ի կողքին պետք ա լինել հենց մենակ նրա համար, որ հիմա դա միակ ընդդիմությունն ա. իսկ ցանկացած քաղաքական դաշտ առանց ընդդիմության ճահիճ ա դառնում: Հիմա ամեն գնով պետք ա թույլ չտալ, որ ընդդիմությունը մեռնի: Ինչ ուզում ա՝ լինի, միշտ պետք ա գոյություն ունենա իշխանության ալտերնատիվը, պլան Բ-ն: Թե չէ մի քայլով կարելի ա մատ լինել:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.09.2009), One_Way_Ticket (07.09.2009)

  12. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հայկո ջան, եթե սենց թե ընենց Ռուսաստանի դաբրոյով ու Մեդվեդի մոտ երդում ուտելով ու կնքվելով պիտի Հայաստանի նախագահը փոխվի ըստ քեզ, էդ դեպքում մեր բոլորիս համար էլ ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու, բա էլ ի՞նչ ժողովրդավարություն-դեմոկրատիա-ծակ մեշոկի մասին է խոսքը: Էդ դեպքում ով էլ նստի, նույն տականքն է լինելու, բա Մեդվեդի «նառուշիլովկեն» ջեբը դրած ֆռֆռալու է… Թե՞ սաղս Տեր-Պետրոսյանի հորեղբոր տղերքն ենք, կամ ինքը Սերժից ավելի լավ տղա է լինելու, ավելի լավ է կառավարելու որպես կայսրության դրածո ֆորպոստում: Եթե այդպես է, ուրեմն ընդդիմությունը ոտից գլուխ ֆարս է. ուրիշ ոչինչ, որովհետև ժողովուրդը ընդդիմության համար ընդհամենը ռեյթինգի միավորներ են. ինչքան շահ հավաքվեն, էդքան ընդդիմության ռեյթինգը բարձր կլինի, ու Մեդվեդը ստիպված կփոխի նախագահին, որ իր հեռավոր ֆորպոստում խժդժություններ չառաջանան, բոլորը հեզ ու խոնարհ լինեն…
    Իհարկե Ռուսաստանի մատը խառն է, բայց մեր ընդդիմությունը պիտի առաջին հերթին Ռուսաստանի լծից ազատվելու մասին էլ մտածեր, ոչ թե ուրիշի դաբրոյով սեփական ժողովրդի գլուխ կանգնելու…
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.09.2009)

  14. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Բիձա, սա անձնական հարաբերություններ չեն, սա քաղաքականություն է: Այստեղ միմյանցից նեղանալ, միմյանցից ամաչել չկա: Դու ինձ 96-ին չափալախեցիր, ես հիմա քեզ չեմ միանա, մի հատ գլուխս շոյի, որ միանամ: Էս մուլտիկ ա: Չե՞ս միանա, դե մոռացի քաղաքականությունը: Ու տենց էլ եղավ, մոռացավ քաղաքականությունը: Մ. Վազգենի՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող շտաբից փետրվարի 20-ին բռունցքները դուրս պարզած գոռում էին՝ Լևոն նախագահ: Էս էլ ա իրականություն, արի էս էլ չմոռանանք: Ու եթե վազգենը չի կարոանում այնպես անել, որ իր շտաբում իրան հարգեն, թող երբևէ չփորձի մի ողջ ժողովրդի հարգանք վայելել, առավել ևս՝ թող չփորձի ժողովրդի քվեն ստացած թեկնածուին ստիպել՝ իրենից ներողություն խնդրել կամ իր գլուխը շոյել, քանի որ, նորից եմ ասում՝ սա քաղաքականություն է, այլ ոչ Մ. Վազգենի անձնական կյանքը, սա քաղաքական քննարկում է, այլ ոչ՝ Մ. Վազգենի անձնական օրագրի հերթական էջում կատարված օրագրային գրառման մելամաղձոտ մեկնաբանություն:
    Կուկ ջան ոչինչ, որ պատճառ- հետևանք, սկիզբ- վերջ խառնել, աջաբ սանդալ ես սարքել ու անունը դրել ես քաղաքականություն՞
    Շատ լավ էլ գիտես, որ Վազգեն- Լևոն բազառը եղել է առնվազն մի 3-4 ամիս առաջ, մինչև ընտրությունները հետևաբար քո թեզը, թե ՝ «թող չփորձի ժողովրդի քվեն ստացած թեկնածուին ստիպել՝ իրենից ներողություն խնդրել» հենց համաձայն քո սկզբունքի կապ չունի քաղաքականության հետ: Քաղաքական բազարը դա ժամանակի մեջ կատարվող խաղ է: Պահից դուրս խոսակցությունն անիմաստ է:
    96 –ին մենակ Վազգենին չեն չափալաղել, ընդիմությանն են չափալաղել ոնց որ հիմա եղավ ու Լեվոնից չի եղել չափալաղը, այլ բոլորիս հայտնի հերոսից: Հերոսն էլ հենց Վազգենից էր ստացել սարքած ու արդեն արշավող բանակը ու իրեն թվացել էր, , թե Հայաստանը քարտերի կալոդ է , ինքն էլ ջոկերն է, ինչ կարտ կուզի կդառնա, կցրի, կճղի, կվառի, կփոխի: Չեմ ուզում խոսել բայց նորից ու նորից հենց էդ կիսագրագետն է գալիս մեջտեղ: Որովհետև 95-96-ից սկսած Հայաստանը շարժվում է հենց նրա դրած հիմքերով ու վերջն էլ չի երևում:
    Իսկ Վազգենի շտաբի պահվածքն էլ խոսում է ոչ թե նրա չհարգված, այլ հանդուրժող լինելու մասին: - Չէ, կոստոլոմ պահեր, որ չենթարկվողին դնգստեր, կամ էլ շպիոններ, որ Լեվոն գոռացողին շտաբից հաներ:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 10.09.2009, 18:31:

  15. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ ջան ոչինչ, որ պատճառ- հետևանք, սկիզբ- վերջ խառնել, աջաբ սանդալ ես սարքել ու անունը դրել ես քաղաքականություն՞
    Շատ լավ էլ գիտես, որ Վազգեն- Լևոն բազառը եղել է առնվազն մի 3-4 ամիս առաջ, մինչև ընտրությունները հետևաբար քո թեզը, թե ՝ «թող չփորձի ժողովրդի քվեն ստացած թեկնածուին ստիպել՝ իրենից ներողություն խնդրել» հենց համաձայն քո սկզբունքի կապ չունի քաղաքականության հետ: Քաղաքական բազարը դա ժամանակի մեջ կատարվող խաղ է: Պահից դուրս խոսակցությունն անիմաստ է:
    96 –ին մենակ Վազգենին չեն չափալաղել, ընդիմությանն են չափալաղել ոնց որ հիմա եղավ ու Լեվոնից չի եղել չափալաղը, այլ բոլորիս հայտնի հերոսից: Հերոսն էլ հենց Վազգենից էր ստացել սարքած ու արդեն արշավող բանակը ու իրեն թվացել էր, , թե Հայաստանը քարտերի կալոդ է , ինքն էլ ջոկերն է, ինչ կարտ կուզի կդառնա, կցրի, կճղի, կվառի, կփոխի: Չեմ ուզում խոսել բայց նորից ու նորից հենց էդ կիսագրագետն է գալիս մեջտեղ: Որովհետև 95-96-ից սկսած Հայաստանը շարժվում է հենց նրա դրած հիմքերով ու վերջն էլ չի երևում:
    Իսկ Վազգենի շտաբի պահվածքն էլ խոսում է ոչ թե նրա չհարգված, այլ հանդուրժող լինելու մասին: - Չէ, կոստոլոմ պահեր, որ չենթարկվողին դնգստեր, կամ էլ շպիոններ, որ Լեվոն գոռացողին շտաբից հաներ:
    Ուրեմն, հարգելի Բիձա, նախ կխնդրեմ՝ գրառմանս համի ու բաղադրության մասին չարտահայտվել: Եվ հետո՝ ընտրություններից 3-4 ամիս առաջ արդեն ակնհայտ երևում էր, թե ով է իրականում ժողովրդի քվեն ստանալու, արդեն երևում էր իշխանությունների խուճապից, արդեն երևում էր էժանագին սոցիոլոգների անճարությունը, արդեն կային հանրահավաքներ՝ հուժկու:
    Իսկ Վազգենի հանդուրժող լինելը, էս դեպքում, միայն զվարճալի կարող է լինել: Ոնց որ ֆուտբոլային թիմի դարպասապահը հակառակորդ թիմին պաշտպանի, մարզիչն էլ հանդուրժող լինի. լավ ա Վազգենը Հայաստանի հավաքականի մարզիչը չի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •