Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Ավելին, ձեն հանողին էլ խրատում են, թե վայ, հանկարծ քարի, փետի ձեռ չտաք, մեջը արյուն կա, սահմանադրական պայքարից հանկարծ չշեղվեք, որովհետև եթե մեզ էլ էդ ձևով իշխանություն տվեցիք, մենք էլ ձեր արյունը կթափենք:
Գժական չի՞
Սովորական զրպարտություն, ուրիշ ոչինչ:
ՀԱԿ-ը հայտնում է իր տեսակետը, ու ասում, որ ինքը փետ ու քարին դեմ է (չնայած հենց ՀԱԿ-ի մեջ էլ կան դրան կողմ ուժեր), միաժամանակ ասում է, որ դաշտն ազատ է, դե եթե կաք փեդ ու քարի կողմնակիցներ, անցեք գործի:

Ի դեպ ես էլ եմ նույն ասում, քեզ, Վիշապին, մյուս ձեր նման մտածողներին. եթե գտնում եք, որ դա է ճիշտը, ապա արեք, ու՞մ եք սպասում: Առաջնորդող չկա՞: Կարող եք գտնել: ԱՍենք Սեֆիլյան Ժիրոյին, ուրիշին, չգիտեմ: Բայց խնդիրն էն ա, որ ձերը քննարկելն ու վերլուծելն ա ու մեղադրելը, որ ինչ-որ մեկը չի արել:

Ընդհանրապես մեր՝ հայերիս մոտ դա ընդունված սովորություն է: Չստացված բանի համար պատասխանատու գտնելը, ինչ-որ մեկին դրանում մեղադրելը: Է, մեղադրեք:

Իսկ էդ ընթացքում ՀԱԿ-ը զտվեց ու դարձավ կայուն ուժ, դարձավ ընդդիմություն, որը գործում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ անընդհատ, դարձավ քաղաքական ուժ, որի շուրջ համախմբված է մեծ քանակությամբ հասուն ու հավատարիմ ժողովուրդ: Մնացածը... շատ պարզ է: Ջրի կաթիլի տակ քար ես դնում, էնքան ա կաթում, մինչև քարը ծակվում ա: Վախու՞մ ես չծակենք: Մտածու՞մ ես, որ մենակ զուբիլով ա հնարավոր ջարդել: Մի մոռացի, որ զուբիլը կարող ա քարի վրա ջարդվի, իսկ ջուրը շարունակելու ա կաթել: Էսքանը: