Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Կուսակցությունը քո ասածները անելու համար պիտի ունենա ժողովրդի աջակցությունը, հենք ունենա:
Չուկ ջան, ենթադրվում է, որ եթե մարդիկ կուսակցություն են հիմնել, ուրեմն այդ աջակցույթունն ունեն, կամ գնահատել են պոտենցիալ աջակցությունը: Հո օդի մեջին կուսակցություն չեն ստեղծում ? Մեր մոտ կան տենց օդի մեջից ստեղծվածներ, բայց մենք էլ գիտենք այդ "կուսակցություններին" - չորս հոգի, տնով տեղով: Հիմա խոսքը ՀԱԿ-ի պես քաղաքական ուժ/կուսակցության մասին է, որը հստակ ունի ժողովդրի աջակցությունը, ու պիտի առաջնորդի այդ ժողովրդին ու հաստակ ցույց տա այն ուղին ու մեթոդները, որով մենք հասնելու ենք հաղթանակի:

Եթե ես ու դու վաղը մի հատ կուսակցություն բացենք, անունն էլ դնենք "Հոմոսեքսուալ կետերի հողային իրավունքներըր հյուսիսային Եվրոպայում", բնականաբար ես ու դու կլինենք միայն այդ կուսակցության մեջ: Բայց եթե քաղաքական ուժ ենք հիմնել ու աննունն էլ դրել է Հայ Ազգային Կոնգրես, ենթադրում ենք, որ ահագին ազգությամբ հայ կոնգրեսավորված է:

ԴիՎի հետ համաձայն եմ, որ ստացվում է այնպես, որ հաղթելու դեպքում տեր են իրենք, ու իշխանություն են ստանում իրենք, որը լրիվ նորմալ է: Բայց երբ գալիս է քվեներին տեր կանգնելու պահը, չգիտեմ ոնց դա պիտի անի ժողովուրդը: Ինչ-որ վերացական արտահայտություն - ժողովուրդ տեր կանգնեք ձեր քվեներին: