Ոնց տեսնում եմ դու դեմ ես գերազանցող ուժի կիրառմանը: Օրինակ ասում ես, թե ինչու են աղջկեքի դեմ 2 անգամ ավել հաստավիզ հանում:
Բայց ես էլ հանդիպակած հարցը տամ, ՍՍ-ն ինչ իմանա որ 18-19 տարեկան աղջկերքի հետևում 18-19 տարեկան տղերք կանգնած չեն լինի՞: Իրենք իրենց մենտալիտետով են շարժվում, ինչքան էլ բացատրես, մեկ է բան չեն հասկանալու:
Իսկ եթե դու դժգոհ ես, թե աղջկեքի դեմ ինչու են հաստավիզ տղա հանում, Դա լուրջ հարց է:
Ինչքան գիտեմ Էդ էշերը դեռ չեն հասցրել անհրաժեշտ քանակի հաստավիզ աղջիկ բուծել, դրա համար էլ միշտ ըսենց խայտառակ են ըլնում:
Տրիբուն (05.09.2009)
Կուկ ջան, սաղ լավ ես ասում: Հիամ սենց հարց: Որն է մեր/շարժման նպատակը ? Կառուցել իդեալական հասարակություն, որի ամեն անդամ, կամ գոնե ճնշող մեծամասնությունը լիարժեք հասկանում է կոլեկտիվ/հասարակական օպտիմալ ընտրության օգտակարությունը երկարաժամկետ կտրվածքում ու վեր է կանգնում իր նեղ անձանական/այսօրեկանա շահերից ? Եղբայր, սա ուտոպիա է: Սենց հասարակություններ չկան: Հասրակությունն ուզում է արագ, կոնկրետ ու հրանավորինս մեծ օգուտ` իր կողմից նվազագույն ծախսերով: Եթե մենք հիմա միտինգներով ուզում ենք դաստիարակչական աշխատանքով զբաղվել ու դզմզել էս մեր հասարակությունը, եղբայր, ուրեմն պատրաստավենք միտինգները մտցնել բարձրագույն կրթության ծրագրի մեջ, որպես պարտադիր առարկա, երկու ամիսը մեկ պարտադիր միտինգի հաճախելով, ու երեք տարի հետո էլ քննություն - կոնսպեկտ ԼՏՊ վերջին քսան ելույթների տեքստերից:
Եղբայր, մեր հասարակության հիմնական խնդիրը նա է, որ ինքը առավոտից իրիկուն կյանքում, հեռուստատեսությամբ, ամեն տեղ տեսնում է, որ իր իշխանություններն ամեն ինչ գնում ու վաճառում են: Ինչի ինքը չպիտի վաճառվի ? Մենք հիմա նորմալ հասարակություն կառուցելու ճանապարհին ունենք կոնկրետ խոչընդոտ` ներկա իշպանությունները: Ու մենք ուզում ենք էտ խոչընդոտից ազտավել դաստիարակչական աշխատանքով: Էն էլ կիսապտ պռատ աշխատանքով, քանի որ հերթական քարոզին ներկայանում են ավելի ու ավելի քիչ ուսանողներ:
Ես տենց դեպ չգիտեմ պատմության մեջ, որ հասարակության ինքանագիտակցության մակարդակը ինքն իրան բարձրանա ու հանկարծ հասարակությունը գիտակցի, որ ինքը պիտի չվաճառվի: Բոլոր հեղափոխություններն արվել են հենց այդ կիսագրագետ հասարակության ձեռքերով, ու հետո հենց այդ կիսագրագետների համար էլ գրագետները կառուցել են նորմալ պետություն: Ու հետո նորմալ պետությունը ստիպել է կիսագրագետներին հասկանալ իր իրավունքները: Ուրիշ կերպ ուղղակիչի լինում:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 05.09.2009, 20:15:
davidus (05.09.2009)
Կուկ ջան, չգիտեմ ինչով ա ամրանում: Կարող ա պրոտեիններ ու վիտամիններ են ուտում ու ամեն օր զալում շատնգա են բարձրացնում: Բայց փաստը մնում է փաստ - իրանք իշխանության են: Իրանք մեզ էսօր ներկայացնում են հայ-թուրքական ու ղարաբաղյան բանակցություններում: Իրանք էսօր մեր համար ճակատագրական որոշումներ են ընդունում: Իրանք բյուջե են սարքում, հարկեր են հավաքում, ծախսեր են կատարում, թալանում են, գնումե ն կազինո, ու սենց բաներ: Մի կողմ թողնենք մեր եզրակացությունները, թե վախեցած են դրա համար էլ աղջիկների դեմ հաստավիզների են ուղարկում: Ինչ ունեն էն էլ ուղարկում են, ու ոնց կարում են նենց էլ իրենց իշխանությունը պահում են: Մարդիկ ուղղակի են հասկացել սահմանադրության "սեփականությունն անձեռնմխելի է" դրույթը: Մարդիկ պաշտպանումեն իրենց սեփականությունը:
Չգիտեմ թե համակարգ ասելով դու ինչ ի նկատի ունես: Եթե համակարգ ասելով ի նկատի ունենանք պետությունը, ապա Հայաստանը իր բոլոր պարամետրերով խիստ փակ է: Այն շատ ավելի նման է չափառ քաշած հսկողության տակ եղած ճամբարի, քան պետության:
Մյուս կողմից էլ, այդ մարդիկ դրածո չեն, իրենք են վերցրել իշխանությունը և արդեն վերցնելուց հետո, նոր իրենց աչքաչափով քաղաքականություն են վարում դրսերում:
davidus (05.09.2009), Mephistopheles (05.09.2009)
Ես էլ մի քիչ հեռու գնամ - եթե պետություն ասելով ի նկտաի ունենանք Հայաստանը, ապա Հայաստանը իր բոլոր պարամետրերով հեռու է դասական իմաստով պետություն լինելուց, որ բաց կամ փակ լինի:
Հայաստանը էս պահին մի քանի հոգու ցեխ ա (արտադրամաս), որը շահագործում են մինչև վերջին շուռուպը: Չնայած արդեն ցեխից էլ բան չի մնացել, բոստան ա - կեսի վրա յոնջայա ցանած. մյուս կեսի վրա էլ քյալամ:
Ambrosine (06.09.2009), Mephistopheles (05.09.2009), Բիձա (05.09.2009)
Կներեք օֆֆտոպի համար - արա գոնե ֆուտբոլ խաղալ իմանայինք: Նեմե'ց, հեռացի'ր:
Mephistopheles (05.09.2009)
Զատո կարգին շախմատ ենք խաղում![]()
Չուկ ջան արի ռեալ խոսենք: Ես գեղացի միամիտ մարդ, ու թե էսքան ժամանակ ՀԱԿ-ի երիտասարդների կողմից ես ինչ-որ գիտակցություն եմ ստացել, ու չեմ ասում, ամոթ ինձ: Էդ գիտակցությունը հավայի բան է, էդ Նիկոլի ու մյուսների պոպուլիստական լոլոներն են, որ տակը ընդդիմության լիդերների երկչոտությունն ու թուլությունը չերևա: Էդ գիտակցությունը երբեք էլ տեղ չի հասնի, էդ գիտակցությանը գալու համար մարդիկ 20 տարի դաստիարակվում են, 10 տարի կրթություն են ստանում մնացած կյանքն էլ ապրում են դառը փորձերով: Էդ գիտակցությունը միայն իշխանությունը կարող է սերմանել օրենքով խրելով մինչև բուգը, թե քանի տոկոսն է հետո ջոկում օրենքի իմաստը, քանիսը չէ, էդ արդեն երկրորդական խնդիր է:
Հիմա արի սարեր-ձորեր չընկնենք: Լիքը մարդ պատրաստակամ գալիս ու հավաքվում էր, թե գիտակցություն ունեին, թե չունեին չգիտեմ, բայց այդ լիքը մարդիկ կարող էին կոնկրետ պահանջներ դնել ու ժամկետներ դնել ցույցերի տեսքով, հետո թե կցրեին կամ կգյուլեին, թե պահանջները կբավարարեին այլ խնդիր էր, բայց դա չարվեց, փոխարենը մարդիկ հուզական ելույթներ ու դասախոսություն լսեցին ցրվեցին տուն, ու հիմա դու կրկին շարունակում ես գիտակցության մասին քո «ռեալիստական» լեկցիաները այստեղ:
ՀԱԿ-ը ողջ ժողովդրի էներգիան չկարողացավ օգտագործել, իսկ դու երիտասարդների ծանր բեռից ես խոսում, գիտակցությունից ես խոսում, որը էդպես էլ նվաստիս ուղեղը չմտավ, երևի ճամփին ծախել են, պիվա-միվա են խմել ՀԱԿ-ի ակտիվիստ երիտասարդները:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ