Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե մարդկությունը գնացած լիներ այդ տրամաբանությամբ, այն դեռ ծառների վրայի կապիկ կլիներ:
Կյանքը պայքար է, Հաղթում է նա, ով ավելի հանդուգն է, քաջ ու պատրաստ զոհողողությունների: Մի անգամ էս կայքում արդեն նշել էի Ջեֆֆեսրսոնի հայտնի միտքը-կրկրնվեմ- "եթե ապահովությունը գերադասեցիր ազատությանը, ոչ մեկը կունենաս, ոչ էլ մյուսը":
Վազգենը պարտվեց ոչ թե այն պատճառով որ չափառ կոտրեց /կորտրվեց/, այլ որովհետև, չգնաց մինչև վերջ: ԼՏՊ-ն պարտվեց հենց նույն պատճառով:
Հաղթողները առաջին հերթին մեթոդապես են ադեկվատ լինում: Կարևորը հաղթելն է, հաղթողներին չեն դատում: Պարտվածներն են, որ սխալ են հանվում, և եթե կենդանի մնացին, բանտերում են ապրում:
Էդ միայն հայկական տրամաբանությամբ են ՍՍ ու ՌՔ-ն սրիկա: Մնացած աշխարհի կարծիքով նրանք ընդամենը հայաստանում հաղթածներն են: Եվ դրա մեջ ճշմարտության կարգին դոզա կա:
Մենակ գլխիս ու պոչկեքիս չխփեք, դրանցից թուլ եմ:
Տրամաբանական ընթացքը ճիշտ է, մի քանի թերացումներով.

Չափառներ կոտրելը Վազգենին բերեց անօրինական դաշտ, որի պարագայում գրեթե անհնար էր մինչև վերջ գնալը, եթե անգամ տեղն ուրիշը լիներ:

Տեր-Պետրոսյանը, իսկ ավելի ճիշտ ՀԱԿ-ը դեռևս չի պարտվել ու էդպիսի միտումներ ցույց չի տալիս, քանի որ իր ընթացքից չի շեղվել ու շարունակում է պայքարը: Հանդգնությունն ու համարձակությունը չափառներ կոտրելով չեն որոշվում: Շատ ավելի կարևոր գործոններ կան, ինչպիսիք են հաստատակամությունը, նվիրվածությունը, սկզբունքայնությունը, որոնք բոլորը մեր շարժման դեպքում առկա են: Մնացածը ժամանակի խնդիր է, մի ամսվա թե 20 տարվա էական չէ: Միայն խելացնորները, իրականում, կարող են մի քանի օրում ստացվող հաղթանակ պատկերացնել, իսկ լուրջ մասսան գիտի երկարատև պայքարի իմաստը, նշանակությունն ու կարևորությունը: