Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Այ տեսնում ես, Դիվի, հարգելիս, թե որքան կողմնապահ ես նայում հարցերին:

Նիկոլը, չեմ խուսափի ասել, էս երկրի ամենաինքնուրույն, ամեաԱԶԱՏ, ամենահամարձակ մարդկանցից մեկն է: Անշուշտ այդ հարցը կարող էր համաձայնեցված լինել Տեր-Պետրոսյանի հետ, կամ նրան այդ մասին տեղեկացված լիներ, բայց Նիկոլը նաև հայտնի է իր ինքնուրույն որոշումներ (այդ թվում խիստ անսպասելու ու կտրուկ որոշումներ) կայացնելու ունակությամբ: Իրականում միամտություն է կարծել, թե Լևոնը Նիկոլին բանտ է ուղարկել
Ես Նիկոլի մասին մեծ կարծիքի եմ, ու կարծում եմ ոևր ինքը շարժման լիդեռներից անկախ դիրք չէր բռնի ու քայլ չէր անի երբեք: նա անչափ պատասխանատու ու բարոյական մարդ է, որպեսի այդպիսի անկախական բաներ աներ էն դեպքում երբ ինքը շարժման մեջ լուրջ դերակատարում ուներ:
ինքը միանշանակ "support" էր անում Լևոնին ու որպես լիդեր կածում եմ ենթարկվում էր նրան: Պատըերազմում հրամանները են ստանում ու կատարում: իսկ Նիկոլի համար Հայաստանում արդեն վաղուց իրավիճակը պատերազմական է