Ափսոս կարդացել ես
Ինչու ԼՊՏ սկսեց այս շարժումը
1. Մասսոնիզմ, այսինքն, դա մասսունների դավադրաբար գործընթացն է, նրանք ծրագրեր ունեն, և դրանց իրականացումը կապում են ԼՊՏ-ի հետ
2. Հայերի թշնամիների շպիոն, հատուկ մեր բնակչությանը պառակտելու համար
3. Ավազակապետերն արդեն իրեն էլ են զզվացրել, վերջապես ժամանակն է պայքարել դրա դեմ
4. Իր անունի բարի համբավի վերականգնում, պատմության մեջ մտնելով որպես նոր զարթոնքի ազդարարող
5. Այլ պատճառ
Սրանք այն պատճառներն են, որոնք լսել եմ երկու դաշտերի կողմից էլ:
1. կետը համարում եմ քիչ հավանական, քանզի կարծում եմ, որ կան այնպիսի ուժեր, որոնք թույլ չէին տա երկրորդ անգամ տեղի ունենար այդպիսիք: Այն որ նա կապ ունի հրեական, ասել է թե գաղտնի կազմակերպությունների հետ, դա բնական է, կարծում եմ այդպիսիք կապեր ունեն գրեթե բոլոր երկրների նախագահները և մասամբ ենթարկվում են նրանց տարբեր ճնշումների:
2. կետը էլ առավել անհավանական է, քանզի այդ դեպքում ԼՊՏ-ն վաղուց ձերբակալված կլիներ, իսկ այդպիսի կարծիք հայտնողներն այն մարդիկ են, որոնց թվում է թե իրենք գիտեն աշխարհում կատարվող ամեն մի իրադարձության պատճառը:
3. Սա նույնպես համարում եմ ոչ հավանական: Նախ քանի որ դա ասում է հենց ԼՊՏ-ն, իսկ այդպիսի պարագայում արվում են արտահայտություններ, որոնք ամենաշատն են հուզում ժողովրդի լայն շերտերին: Պարզապես կոպիտ սխալ էր էլ ավելի խորացնել Ղարաբաղցի Երևանցի խոսակցությունները: Մի քանի հոգու խնդիրները չպետք է տարածել ժողովուրդների հարաբերությունների վրա: Հենց այս հարցի շոշափումը, կարծում եմ հիմնավորում է այն տեսակետը, որ ԼՊՏ-ի կողմից արվող հայտարությունները պարզապես գործիքներ են ավելի լայն շերտեր ներգարվվելու իր շարժման մեջ: Որովհետև վերջինիս կիրառումը մեծ ռիսկ է:
Բայց փաստը մնում է փաստ, ԼՊՏ-ին անհրաժեշտ է իշխանություն և բնականաբար նրա հակառակորդները ներկայիս իշխանություններն են: Ու նրա քայլերը կարծում եմ գրագետ են:
4. Սա էլ է քիչ հավանական, քանզի այդ քայլերի դիմումը մեծ ռիսկ է, և արդյուքը հնարավոր էր լրիվ հակառակ պատկերը տալ: Այնուամենայնիվ քաղաքական ակտիվություն նկատվեց երիտասարդության մեջ, բայց ցավոք նրանց կողմնորոշվածությունը հեռու է ազգային հիմքերից, այսինքն հիմքում ազգային գաղափարախոսությունը չէ, այլ շաբլոն դառած ազատություն վանկարկումները, խոսքի ազատությունները և այլն… Կարծում եմ, որ չպետք է թույլ տալ, որ ամերիկաեվրոպական մտածելակերպը մուտք գործի Հայաստան:
5. Ես կարծում եմ հենց 5 կետն է ամենից հավանականը, այսինքն, 5 կետի իրագործման համար են արվում բոլոր անհրաժեշտ քայլերը: Դժվարանում եմ ասել, թե դա որքանով է բխում հայ ժողովուրդի շահերից: Պարզապես ցավալին այն է, որ եթե նույնիսկ դա դրական է հայերիս համար, ապա արդեն ունեցել է իր բազմաթիվ նաև բացսական հետևանքները:
Հնարավոր է դատողությունները լինեն քիչ հիմնավորված, ես պարզապես փորձեցի մոտավոր ձևակերպել իմ տեսակետը, նշված հարցերի շուրջ:
Էջանիշներ