Չուկ ջան, եթե ուզում ես, որ թեման միայն լցված լինի Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի վերլուծություններով ու ելույթներով, կարող ես բանալի դնել վրան ու լցնել այն դրանցով, բայց կարծում եմ, որ թեման քանի որ կոչվում է «Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը», այլ ոչ թե «Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի գովաբանությունը», ուստի այստեղ պետք է լինեն թե դեմ, թե կողմ, թե անտարբեր կարծիքներ: Եթե գտնում ես, որ այդ կարծիքները բավարար հիմնավորում չունեն, պահանջիր այդ, բայց ոչ թե պահանջիր թեման չլցնել գարշահոտությամբ, որովհետև քաղաքականությունը չի բուրում վարդի պես: Շնորհակալություն իմ համեստ կարծիքը կարդալու համար:![]()
Վազգ ջան, ես հո մեղավոր եմ, որ դու չես հասկանում, որ մենակ վերլուծականներ գրելը չի: ՀԱԿ-ն ակտիվ աշխատում ա, նույն Լևոնը ձեռքը պահել ա իրադարձութունների զարկերակի վրա: Անհրաժեշտ պահին էն քայլերն էլ կլինեն, որոնք դու կընկալես իբրև պայքար: Իսկ առայժմ խորքային պայքարն ու քաղաքականությունն ա գնում: ԿՆերես, որ չես հասկանում էդ, Վազգ ջան![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վանաձորցի, իսկ դու գիտե՞ս, թե քննարկում ի՞նչ է նշանակում:
Թե՞ կարծում ես, որ քննարկում նշանակում է «Լևոնը պուպուշ ա» կամ «Լևոնը ապուշ ա» տիպի անիմաստություններով գրառումների հոծ քանակություն: Ու այո՛, պահանջում եմ, որ նման գարշահոտ ու քննարկման տարր չպարունակող գրառումները չլինեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լավ, ինձ՝ անհասկացողիս բացատրի էդ անտեր պայքարը ե՞րբ ա սկսելու գոնե մի քիչ, մի աննշան արդյունք տալ:
Ասենք չեմ ակնկալում տոտալ կարգերի փոփոխություն ու լրիվ եվրոպական չափանիշներով երկիր: Օրինակ ե՞րբ պայքարը կհանգի նրան, որ ասենք մարդուն փողոցում գնդակահարելը ու անպատիժ մնալը մեր երկրում վերանա:
Լևոնը դրա մասին հեռակա կանխատեսում արել ա՞:
էսպես չի մնա
Այդ դեպքում ակումբում գրանցվելուց առաջ մարդիկ պետք է որոշակի քննություններ հանձնեին բանավիճելու ընդունակություններ կամ սեփական ընդունակությունների գնահատման կարողություն առարկայից: Բանականաբար ես գիտեմ քննարկում ինչ է նշանակում, ու ամեն թեմայում չեմ էլ մասնակցում: Որտեղ չկամ, չկամ… սակայն եթե նման քննություններ չեն հանձնում, ուրեմն ստիպված ես համակերպվել ամենատարաբնույթ բանավիճողների առկայության հետ, ըստ իս… Գրառումս թեմայից դուրս է, եթե ջնջես, չեմ նեղվի, ուղղակի չկարողացա կարծիքս չասել:
10 տարուց, Վազգ ջան:
Փողոցում մարդուն սպանում էին նաև մինչև էս պայքարի ծնունդը (օրինակ՝ Պողոս Պողոսյան), միայն թե քո աչքերը նման բաների նկատմամբ բացվեց դրանից հետո: Ու սա պայքարի նկատելի արգասիքներից էր: Ավելացնելու ունեմ միայն մեկ բան. եթե պայքարի ներկայիս տեմպը չի բավարարում, ինքդ պայքար սկսիր կամ միացիր սրան: Խոստանում եմ, որ յուրաքանչյուր մարդու միանալը վերջնական արդյունքի հասնելու ժամանակն ավելի է կարճացնելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Chuk (14.11.2009)
բայց համաձայն ես, որ մեկ ուրիշը քանդի այդ պատը, իսկ դու նայես ու օտգես բացված պատուհանից
հիանալի գաղափարախոսություն է, դե մեր ազգի կեսից ավելին էլ հենց դրան է սպասում, ուրիշի ձեռքերով շագանակ կրակի միջից հանել բոլորն են սիրում, իսկ սեփական գլխով մի փոքր գոնե աջ շարժել ու տեսնել դառը իրականությունը ... չէ, բա մենք էդ մարդիկն ենք, Լևոնն էլ............ մութ ու ցուրտ տարիները.... ու ...........
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Բիձա (16.11.2009)
Քանի-որ այս կարևոր գրառումը կորավ մի քանի էջ շարունակվող իմ գնահատմամբ անիմաստ «քննարկման» մեջ, ապա հիշեցնում եմ նրա գոյությունը: Սեղմելով մեջբերման մեջի «» նկարի վրա կարդացեք վերլուծությունն ամբողջովին:
հ.գ. Հարկ եմ համարում նշել, որ Վանաձորցուն հասեագրված գրառումը (որն արդեն ջնջվել է) նախատեսված էր ընդամենը Վանաձորցու աչքերը բացելու ու ցույց տալու համար, թե ինչու էի դեմ ծավալված «քննարկմանը», որպեսզի ռեալ իրեն վերաբերվող գրառման վրա տեսներ դրանց գարշահոտ լինելը: Միայն տեղեկացնեմ, որ նպատակիս հասել եմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Պողոս Պողոսյանի ժամանակ ողջ հասարակությունը (տեղեկացվողները քիչ էին) այդ ամենը ընդունեցին ի գիտություն, չընդդիմացան: Այսօր այդօրինակ ցանկացած հարց արժանանում է ընդվզման ու էստեղ կարևոր չի, արդյունքը տեսանելի է քո համար, թե ոչ, որովհետև կարևորը պրոցեսի սկսումն էր, ինչը բարեհաջող արվել է, արվել է մինչև մարտի 1-ը, արվում է մարտի 1-ից հետո առ այսօր ու դեռ կարվի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ