Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
1, ես չեմ ուզում որ ինձ ինչ որ բան նվիրեն: Ես անչափահաս տարիքից ինքնուրույն եմ ապրում ու ինքնուրույն եմ հոգում իմ կարիքները: Նվիրեն էլ չեմ վերցնի: ես ուզում աշխատավոր մարդու գրպանին հասանալի լինի այն, ինչը օրհասական խնդիր է իր համար: Ես դղյակ, շքեղ մեքենա, կամ եսիմ ինչեև չեմ ուզում: Սովորական բնակարան եմ ուզում գնել իմ սովորական աշխատավարձով ու հասանելի գնով:
Լավ էլ անում ես, որ ուզում ես Էլմո ջան..
որ ծուռ նստենք դուզ խոսանք՝ ես հլա քեզնից էլ ավելի շատ բան եմ ուզում..
որ Հայաստանում սովորական մարդը կարողանա իր սովորական աշխատավարձով տարին գոնե մեկ անգամ էլ իր ու իր ընտանիքի համար արձակուրդ կազմակերպի..
բայց դե դու ինձնից էլ լավ գիտես, որ Հայաստանում առայժմ դա անհնար է..
այն պարզ պատճառով, որ աշխատանք քիչ չկա.. տնտեսությունը թերզարգացած է.. երկիրը աղետալի վիճակում է առանց որևէ ռեալ ապագայի..
արի ուղղակի սովորական մահկանացուներիս չհամեմատենք Հայաստանյան օլիգարխ կոչվածների հետ ու ռեալ նայենք, թե Հայաստանն էդ ինչ ռեսուրսներ ունի, որ ինքն իրանով իրա բնակչությանը ապահովի.. ուր մնաց հլա մի հատ էլ մտածի, թե ոնց անի, որ իրա քաղաքացիները իրանց աշխատավարձով տուն առնեն..
իսկ էն փողատերներն էլ, հեչ որ չէ, էդքան չեն ֆայմում գոնե մարդա մի երկու կոպեկ գցվեն, մի քիչ քիչ հետ գցեն, ու ճանապարհներ ստեղծեն Հայաստանի Հայի հանգիստ աշխատելու ու իր աշխատանքով փող ստեղծելու համար..
չէ որ եթե շարքային Հայըհարստանան՝ իրանք էլ ավտոմատ էլ ավելի կհարստանան..

ուրեմն՝ մեր պրոբլեմը ոչ թե էնա, որ մեր երկիրը մեզ էժան տուն չի վաճառում, այլամենամեծ պրոբլեմը, ես կասեյի, էնա, որ փողատեր Հայը դեռ չի հասունացել այնքան, որ հասկանա, որ ոչ թե աղքատ Հայինա պետք նեղել ու վերջին լումաները վրից քերել՝ այլ պետքա օգնել, որ նրանք էլ բարձրանան ու միասին մնացյալ աշխարհին քերեն..


Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
2. Եվրապայում վարձով ապրելու կուլտուրա կա: Նախ այնտեղ ոմն տյոտյաի տանը չէս ապրում, որը երբ տուտուզը կանգնացնի կարա գին ավելացնի, կամ ասի վաղվանից ազատեք: Այնտեղ գործակալություններ կան, որոնք զբաղվում են անշարժ գույքով:
երկրորդը եվրապայում ձեռք չի տալիս սեփական տունը: Էսօր ասենք Մերսեդես ֆիրմայի ինչ որ մասնաճյուղում ինժեներ ես, վաղը կարող ա բարձրացնեն ու գլխավոր օֆիսում ինժեներ նշանակեն, որը 2000 կմ էնկողմ ինչ որ քաղաքում ա: Ու դու ստիպված տուն չէս ծախի այլ կտեղափոխվես նույն գործակալության էդ քաղքաքի շենքի մեջ:
եղբայր դու էլ լավ հասկանում ես, որ էտի օդի մեջ օրինակ էր..
նախ՝ բոլորը մերսեդեսում չեն աշխատում, երկրորդն էլ՝ մերսեդեսը իրա մասնագետներին ամեն օր ստեղից էնտեղ չի ուղարկում..
ուղղակի էդ մարդկանց երկիրնա նախօրոք էնպիսի պայմաններ հորինել, որ ավելի շատ փող աշխատի..
խոսքի տների գների արհեստական թանկացում, որ ամեն մարդ չկարենա դրանք առնել ու ստօպված մարդիկ սկսեն վարձով ապրել..
դե էն տանտերերն էլ, բնականաբար, ավելի շատ հարկ պիտի մուծեն պետությանը՝ ի դեմս հարկայինի.. որ տուն ունի քիչ չի՝ հլա մի բան էլ վարձովա տալիս..
դե իհարկե մի երկու սերունդ էլ որ արանքում անցնի՝ արդեն վարձով ապրելու «կուլտուրան» համատարած բնույթ կկրի..

չեղած տեղից նոր նալոգներ հորինելու ու սեփական բնակչությունից քերելու պրակտիկան Եվրոպայում նորություն չէ..

էդ ուղղակի մեր մոտ են թերի պատկերացումներ լինում աշխարհի մասին մինչև չենք գալիս ու սեփական աչքերով չենք տեսնում, թե ինչն ինչոց է..


Համ էլ երբ Հայաստանը Եվրապայի չափանիշների 20 տոկոսին կհասնի, միասին կհամեմատենք Հայաստանն ու Եվրոպան հա՞:
խոսքը մեր մեջ՝ ես կյանքում չեմ էլ ուզենա, որ Հայաստանը հանկարծ վերածվի այսօրվա արևմտյան Եվրոպայի երկրներից ցանկացածի կարգի մի երկիր..
կբաղձամ, որ մեր ՀԱՍՈՒՆԱՆԱԼՈՒ շրջանը որքանհնարավորէ շուտավարտվի ու կերտենք մեր սեփական բարքերով ու չափանիշներով մի երկիր ու հասարակություն..
հեչ որ չէ գոնե չենք վերածվի ռոբոտատիպ էգոիստ մի մասսայի ու էլի կշարունակենք տխրելուց իրոք վշտանալ, իսկ ուրախանալուց՝ լիաթոք երջանկություն զգալ..
իսկ այդ ամենինչը հնարավոր կլինի միայն ճանապարհների ստեղծմամբ, որ շարքային Հայը կարողանա հանգիստ դուրս գալ միջազգային ասպարեզ..