Դրա հավանականության. մասին էլ կարելի է դատել այսպիսի օրինակներից…
Երիտասարդ ամուսինների դեպքում հետ գալու հավանականությունը անչափ փոքր է, օրինակ կոնկրետ դեպք գիտեմ-ամուսիններով գրին քարտով տեղափոխվել են, ամուսինը մի գործ գտել է, մի երեք տարուց կորցրել է աշխատանքը, /հիմնականում լեզուն չիմանալու և չսովորելու պատճառով/ հիմա կինն է աշխատում… Ետ գնալու մասին առհասարակ չեն մտածում…
Միայնակ տղաների հետ գնալու դեպքեր չգիտեմ, աղջիկների մասին լսած կամ…
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մի հատ նման երկիր ասա Հայաստանից վատ, որ ճար ունեն մարդիկ ու չեն գնում՞՞՞
Պետք չի բարդել ազգի դավաճան սերժանտ ու ռազբիրատչիկ քրեականների մեղքերը ամբողջ ժողովրդի վրա, այդ պայմանները ու հուսահատությունը որ դրանք ստեղծել են դա է հիմքը ու այն դավաճանությունը, որին մեր ցանկացած թշնամի կցանկանա հասնել։
Ինչ է չեք գիտակցում, որ հայաստանը գրավելու համար մի քանի հարյուր միլլիարդի շպիոններ, զինվորներ, տանգեր պատրաստելու փոխարեն մեր այսօրվա իշխանավոր տականքները հասցրել են իրավիճակը նրան, որ Հայաստանը կարելի է հանգիս ԳՆԵԼ քանի որ հնարավորության դեպքում ավելի շատ մարդ կգնա քան նշված սոցալիական հարցումն է պարզել։
Ավելին, «տուն արի» են երգում քանի որ հասկանում են գնացողը հետ էլ չի ուզում գա։
Դեմոգրաֆիական զենքը շատ ավելի վտանգավոր է քան ցանկացած ատոմայինը, մի օր հայաստանում «կպայթի» դեմոգրաֆիական վիճակը կամ ավելի վատ կպայթեցնեն ու դրա դեմ ոչ մի վոին,լավ տղա չի կարա պայքարի, դոշ դեմ տա - վիագրայով ծնցնողներից պիտի հուսանք, որ հայկական հողերը պիտի բնակեցնեն՞....
Առոք փառոք տարբերակը Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան կամ մյուս էմիգրացիոն երկրներն են, որտեղ ներգաղթողին տալիս են տեղ, ապրուստ, լեզվի ուսուցում։ Ներկա դրությամբ առոք փառոք չի բայց 5-6 տարի աշխատելուց հետո կունենաս համեմատաբար անհոգ կյանք իսկ 20 տարի հետո սեփական 4 պատ էլ ամեն ինչ էլ։
Եթե մտադրություն ունես արտագաղթելու ուսումնասիրի http://www.how2immigrate.net/ նույնիսկ ԱՄՆի համար ինչքան էլ հիմա խստացված է, մտածել իմաստ ունի։ Բիձաի մեթոդը լավ է,բայց անպայման պետք է ազնվորեն էմմիգրացիայի նպատակդ ցույց տաս թե չէ վերադաձի վիզա կտան, որ պատավորվում ես վերադառնալ ու մենակ ժամանակվոր կաշխատես հետո կվտարեն։
Իրենք հարցին նման ձևով չեն մոտենում… Իմմիգրացիայի հարց չէ, այլ ուսանելու /ուսանողական վիզայով -F1 / J1 վիզայի դեպքում /աշխատանքային վիզա է/ երբեմն նման հարց ծագում է, կոնկրետ կարելի է լրիվ կարդալ թե երբ է դա կիրառելի http://www.immigrationdirect.com/?gc...FQEhDQodQHXzeA
Ուսանողականը շատ ավելի պարզ է, քանի որ մնալու հարցը հենց իրենց է ձեռնտու.
Ես այն կարծիքի եմ, որ հայ երիտասարդները աշխարհի մյուս երիտասարդների պես պետք է դուրս գան Հայաստանից, լուրջ կրթություն ստանան: Հետագայում արդեն թող իրենք որոշեն թե որտեղ են ապրելու:
Քանի դեռ Հայաստան ասածը մնում է մի քանի գավառամիտ գեղցիների վոտչինա, չարժի որ ունակ, վառ երիտասարդը իր ապագան զոհաբերի այդ տականքներին:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 11.08.2009, 19:09:
ՈՒսանելու հարցը հեշտ է երիտասարդ տարիներին,բայց եթե Էլմոն տուն տեղ ընտանիք ունի, հաստատ 30 բոլորած կլինի ու այդ ժամանակ ուսանող դառնալ նույնիսկ Ph.D.Student բարդ է նույնիսկ երրորդ կարգի համալսարանում։ Մինչև 30 տարեկանն է պետք այդ ճանապարհը բռնել, քանի որ գիտական աստիճանը հաստատ մի 5 տրաի տևում։
Մասնագետի էմմիգրացիան այդքան բոբո բան չի ու շատ ավլեի հնարավոր է ու հեշտ - նպատակ է պետք դնել, գտնել այն տեղանքը, որտեղ քո մասնագիտական գիտելիքների կարիքը ունեն։
Ընկերս ծրագրավորման մասնագետի կարգավիճակով Ավստրալիայում երկար աշխատել է ու հիմա առանց Ph.D. է իհարկե ու հաճախ նեղվում է քանի որ տեսնում է, որ իրենից ավելի ախմախները գիտական աստիճան ունեն ու դրանով առավելություններ կարիերայի համար, բայց ապահով կյանքի համար ոչինչով տուժված չէ։
davidus (11.08.2009)
չէ Սաս ջան: Որ գնացի էլ չեմ գալու: Էս պետությունը պարսիկին ու ինձ նույն գնով ու պայմաններով տուն ծախում: Սաղ տները առել, իրանց համար հնարավոր պատերազմից փախնելու ու ապաստանվելու տեղ են սարքել: Էդ ֆոնի վրա գները տասնապատկվեցին, իսկ պետության հեչ պետքն էլ չի:
Եթե ես ու պարսիկը էս պետության համար նույնն ենք, էլ գալիս եմ ի՞նչ անեմ: Լավ ա Կանադայում հայ էմիգրանտ լինեմ, քան Հայաստանում պարսիկին հավասար ռեզիդենտ:
էսպես չի մնա
Պետությունը թքած ունի:
Ցանկացած իրեն հարգող երկրում եթե անշարժ գույքը զբաղացնում ու չէս ապրում մեջը, էնքան հարկ են ուզում, որ ստիպված ես լինում վաճառել:
Այսինքն գործնականորեն ձեռք չի տալիս 2 տուն ունենաս, մեկը փակես թոռներիդ համար, մյուսում ապրես: Իսկ ստեղ ունեցողը 3-4 հատ ունի, չունեցողը՝ ոչ էլ կարում ա ունենա:
Բացի էդ, ցանկացած մարդավարի երկրում երիտասարդ զույգին էնքան առավել պայմաններով են տուն տալիս, որ ով գոնե մի քիչ անգյալ չի ու աշխատում ա՝ կարողանում ա էդ հարցերը հոգա:
Ստեղ մի բան էլ գալիս չամռվում են, թե ո՞նց ու ի՞նչ պայմաններով եք ապրում ստեղ: Որ իմանան վարձով ես ապրում թաղայինով բանով գալիս տան տիրոջ ունքերը պոկում են: Էն Էլ իրա հերթին ա թանկացնում, որ հարհեր տա: Այսինքն բերդից փախածի նման ենք ապրում:
Կարճ ասած իմ փայ Հայաստանը չեմ վաճառում: Փոխանակում եմ ցանկացած նորմալ բնակարանի հետ քիչ թե շատ նորմալ երկրում:
Վերջին խմբագրող՝ Elmo: 11.08.2009, 20:22:
էսպես չի մնա
Բիձա (11.08.2009)
Սենց բաներից եմ ջղայնանում, խի նախկինը Չէր ծախու՞մ, ավելի շատ, որ տաս տարի Ձեններ կտրած ապրում էին, հիմա էլ արդեն ոնց որ թե վերջացրել են
Էլմո ջան, ուրիշ երկրներում էլ տուն առնելը խաղ ու պար չի, հիմնականում վարձով են ապրում, իսկ հաշմանդամներին էլ ցմահ տուն են տալիս... տենց բաներ էլի...
Ու իմացի, Քո Հայրենիքից այլ տեղ, դու երջանիկ չես կարող ապրել, այլ կզբաղվես ինքնախաբեությամբ…Էս մեկը քեզ հաստատ եմ ասում...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Գաղթական (11.08.2009)
ապեր ես էլ եմ նույն կարծիքի, բայց եթե ընտանիքի տեր չես, երեխա չունես, մի քիչ ավելի հեշտությամբ ես էտ ամենը ասում..... ընտանիքը սրբություն ա, ու տղամարդը պարտավոր ա իրա ընտանիքը պահի, ու եթե չի կարողանում ստեղ, սեփական երկրում ԻՐԱ ՈՒԶԱԾՈՎ ընտանիքը պահի, ապա մեղադրելու չի նրա` դուրս գնալու ցանկությունը....
Վերջին խմբագրող՝ davidus: 11.08.2009, 20:39:
Ժողովուրդ ես իմ կարգի մարդկանց տեսակետն եմ արտահայտում:
Հարցը նրանում չի թե ես ոնց եմ նայում էս ամեն ինչին, հարցը ընդհանուր պրոբլեմն ա, որ կոկորդներս սեղմում ա:
Ուրիշ երկրում սենց, ուրիշ երկրում նենց....: Ես գիտեմ, որ իմ երկրի ռեսուրսները հերիքում են ինձ ու իմ նման տասնյակ հազարավոր ընտանիքներին 4 պատ տրամադրելու ու կապելու էս հող ու ջրին: Բայց չի արվում: 100-ավոր շենքեր են սարքել, ու դատարկ թողել: Չեն կարու՞մ արտոնյալ պայմաններով վաճառեն նորաստեղծ ընտանքիներին: Իհարկե կարում են:
Մոռացել ե՞նք, որ մարդիկ 1 իքնաթիռի տոմսի դիմաց տները տվեցին ու փախան էս երկրից: Ինչ ա պետք ա պատերազմ սկսվի՞, որ տան տեր դառնանք:
Էն ժամանակ չենք գնացել, հիմա էլ չենք գնա: Իսկ նրանք դա գիտեն, դրա համար էլ սենց են վարվում:
Անձամբ ես իմ հարցերը կարողանում եմ լուծել: Գետինը կքերեմ, կապրեմ: Բայց ամեն մարդ չի, որ իմ չափ հնարավորություններ ունի: Մարդ կա 10 դասարանի կրթություն ունի: Թողեն դառնա բո՞մժ"
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ