Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Ի՞նչ հիմքեր կան ստեղծագործությանը հավատալու։

Երբ մոտիկից ես ծանոթանում մարդու մարմնին, տիեզերքին, բնությանը.... անհնար է դառնում հավատալը որ այս ամենը ինքն իրեն է առաջացել։ Եթե բնության նկարը ունի նկարիչի կարիք, ապա ինչպե՞ս բնությունը չունի դրա կարիքը։ Եթե կենդանական աշխարհի և բնության, չգիտեմ ոնց ասեմ, որ չվիրավորվեք, հրաշքները այսօր ծառայում են որպես մոդել ամենատարբեր իրեր պատրաստելու համար, ապա ո՞րն է տրամաբանությունը, որ մոդելը չունի ստեղծող։

.......................................)
Չենք վիրավորվում Jarre ջան, ուղղակի ուզում ենք իմանալ …այն ստեղծողը, որ ստեղծել է այս ամենը, հաստատ ունի իր ստեղծողը, չէ՞ իրեն էլ է ինչոր մեկը ստեղծել… հնարավոր չէ որ ստեղծողը ինքն իրեն առաջացած լիներ (ըստ ձեր տրամաբանության)… իր հերթին էլ ստեղծողի ստեղծողին էլ ստեղծող է եղել ը այսպես շարունակ… ճի՞շտ է էե՞ ոչ