User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Ի՞նչ հիմքեր կան ստեղծագործությանը հավատալու։

    Երբ մոտիկից ես ծանոթանում մարդու մարմնին, տիեզերքին, բնությանը.... անհնար է դառնում հավատալը որ այս ամենը ինքն իրեն է առաջացել։ Եթե բնության նկարը ունի նկարիչի կարիք, ապա ինչպե՞ս բնությունը չունի դրա կարիքը։ Եթե կենդանական աշխարհի և բնության, չգիտեմ ոնց ասեմ, որ չվիրավորվեք, հրաշքները այսօր ծառայում են որպես մոդել ամենատարբեր իրեր պատրաստելու համար, ապա ո՞րն է տրամաբանությունը, որ մոդելը չունի ստեղծող։

    Ստեղծագործությանը հավատալու ինձ ստիպում են այնպիսի հրաշքներ, ինչպիսիք են՝ մարդու աչքը, բարոյական արժեքները, արվեստը, տիեզերքը, մարդու հոգևոր կարիքները, կյանքը, բնազդը, բանականությունը, բջիջը, գենետիկ կոդը, կյանքի բազմազան գեղեցիկ տեսակները, արյունը, կենդանական աշխարհը, ականջը, ֆոտոսինթեզը, քիմիական տարրերը, ծաղիկները..... և վերջապես մեր զարմանահրաշ ուղեղը։

    Շատ տրամաբանական է նաև գիտնականների հետևյալ մեկնաբանությունները.

    Ֆրեդ Հոյլ (Անգլիացի աշխարհահռչակ աստղաֆիզիկ, որը նվիրել է տասնյակ տարիներ Տիեզերքի ուսումնասիրությանը). «Փոխանակ ընդունել անսահման քիչ հավանականություն ունեցող՝ կյանքի՝ կույր պատահականության շնորհիվ առաջացման հնարավորությունը, երևի թե ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ կյանքը առաջացել է նպատակասլաց գործողության արդյունքում»։

    «Ստեղծագործությանը վերաբերող հարցից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի Տիեզերքի բոլոր նյութերը անսահման հին լինեն, իսկ դա անհնար է.... Ջրածինը մշտապես փոխակերպվում է հելիումի և այլ քիմիական տարրերի.... Ինչպե՞ս, ուրեմն, բացատրել այն հանգամանքը, որ փաստորեն Տիեզերքն ամբողջապես բաղկացած է ջրածնից։ Եթե մատերիան լիներ անսկիզբ, այդ երևույթը պարզապես անհնարին կլիներ։ Ուստի տեսնում ենք, որ Տիեզերքն այն տեսքով, որ գոյություն ունի, հնարավորություն չի տալիս ստեղծագործությանը վերաբերող հարցից խույս տալու»։ (The Nature of the Universe—A Series of Broadcast Lectures, by Fred Hoyle, 1950, (Basil Blackwell, Oxford), pp. 105-6)

    Ռոբերտ Յաստրով (աստղագետ, երկրաբան). «Գիտնականները կյանքի առաջացման մասին հարցի վերաբերյալ չունեն հստակ պատասխան, քանի որ քիմիկոսներին դեռ երբեք չի հաջողվել անկենդան մետերիայից ստեղծել կյանք։ Գիտնականները չունեն ապացույց, որ կյանքը ստեղծագործության արդյունք չի»։ (The Enchanted Loom—Mind in the Universe, 1981, by Robert Jastrow, p 19)

    «Աստղագետներից շատ քչերն էին կարծում, որ Տիեզերքի հանկարծակի ծագման գաղափարը կդառնար գիտականորեն ապացուցված փաստ, սակայն աստղադիտակներով կատարված դիտումները ստիպեցին նրանց նման եզրակացության հանգել»։ Այնուհետև, Յաստրովն իր սեփական կարծիքն արտահայտեց այդ եզրակացության առնչությամբ. «Տիեզերքի Սկզբի վերաբերյալ աստղագիտական ապացույցները գիտնականներին շփոթեցուցիչ կացության մեջ են գցում. չէ՞ որ նրանք կարծում են, որ ցանկացած հետևանք պետք է բնական պատճառ ունենա.... Ահա թե ինչ է գրում բրիտանացի աստղագետ Է. Միլնը. «Ոչ մի հայտարարություն չենք կարող անել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել [սկզբում]. Արարչագործության ժամանակ Աստծո կողքին ականատեսներ և վկաներ չեն եղել»։ (The Enchanted Loom—Mind in the Universe, 1981, by Robert Jastrow, pp. 15, 17)

    Վիլյամ Թոմսոն (Բրիտանացի ֆիզիկոս, էլեկտրականության գյուտի ռահվիրաներից մեկը). «Որքան զարգանում է գիտությունը, այդքան մենք հեռանում ենք աթեիզմից»։

    Ալբերտ Էյնշտեյն. Թեև համարվում է աթեիստ, բայց ասել է. «Միայն Տիեզերքի հրաշալի կառուցվածքի մասին մտածելով, որի մասին մենք շատ քիչ բան գիտենք, ես համեստորեն փորձում եմ պատկերացնել դրա ետևում կանգնած բանականության ընդամենը մի փոքրիկ մասը»։

    Սակայն հանուն ազնվության պետք է նաև նշեմ, որ թեև Ալբերտ Էյնշտեյնը համոզված էր, որ Տիեզերքը սկիզբ է ունեցել և ցանկություն էր հայտնել «իմանալու, թե ինչպես է Աստված աշխարհը ստեղծել», այնուհանդերձ, Էյնշտեյնը չէր ընդունում Աստծու՝ որպես անձնավորության գաղափարը. նա խոսում էր տիեզերական «կրոնական զգացումի մասին, որը չի ընդունում ոչ մի դոգմա և գաղափար մարդու պատկերով գոյություն ունեցող Աստծու մասին»

    Արթուր Հոլի Քոմփթոն (Ամերիկացի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր). «Մշտապես ընդարձակվող Տիեզերքը վկայում է աշխարհում երբևէ հնչած մեծագույն խոսքերի ճշմարտացիությունը. «Սկզբում Աստված» (Սա Աստվածաշնչի ամենաառաջին խոսքերն են)։

    Վերներ ֆոն Բրաուն (հրթիռաշինության բնագավառի մասնագետ։ Սա հայտնի Ֆոն Բրաունն է, որը Հիթլերի համար, իսկ հետո սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ–ի համար պատրաստում էր հրթիռներ։ Համարվում էր ռուս գիտնական Կառալյովի մրցակիցը). «Տիեզերական թռիչքների հենց սկզբից, մեր առջև բացվեց Տիեզերքի անծայրածիր տարածության ընդամենը մի փոքրիկ մասը։ Եվ մարդը, առեղծվածներով լի տիեզերքը կողպեքի փոքրիկ անցքի միջով դիտելով, միայն ամրացնում է իր հավատա նրա Ստեղծիչի նկատմամբ»։

    Չարլզ Դարվին (Խնդրում եմ, որ մոդերատորները չջնջեն, քանի որ գրքից մեջբերում է). «Есть величие в этом воззрении на жизнь с ее различными силами, изначально вложенными творцом в незначительное число форм или только в одну»։ (Чарлз Дарвин, Происхождение видов, государственное издательство сельскохозяйственной литературы, 1952, стр. 450)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կտրուկ (21.07.2009), Սելավի (21.07.2009), Վարպետ (22.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •