User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Միքայել ջան օրենքը կա, դուք ճիշտ եք, բաըց կենսաբանություն գիտությունը եւ կենսաբանություն առարկան որը դասավանդվում է դպրոցներում չգիտես թե ինչու այդ հարցում համնկնում է, իսկ կենսաբանություն գիտությունը հազիվ թե այդ օրենքին պետք է ենթարկվի:
    Եթե կենսաբանությունը այնպիսի պնդում պարունակող տեսություն ունենան, ըստ որի Աստված գոյություն չունի, ապա նա չի դասավանդվի դպրոցներում, քանի որ նրա դասավանդումը կհակասի Սահմանադրությանը:


    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Միքայել ջան ընդամենը այդ փիլիսոփայական բնույթ ունեցող միտքը? Դա գիտական հիմք չէ ցավոք անգամ տեսություն առաջ բերելու համար:
    Այդ միտքը շատ ավելի գիտական հիմք ունի, քան պնդումը, թե կյանքը առաջացել է անկենդան աշխարհից, որը ոչ միայն գիտական հիմք չունի, ոչ միայն փաստ չէ, այլ նաև անտրամաբանական է:

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատիկանի մոտեցումը հարցին մի թերագնահատեք: Դասական հավատքի մարդկանց մեծամասնությանը չի հետաքրքրում թե ինչ է ասում գիտությունը, նրանք հակված են հավաըալ Վատիկանի ասածին կուրորեն, եթե նա հնարամտորեն ձեւակերպի կարծիքը եւ փորցի համաձայնեցնել աստվածաշնչի հետ, ինչը եւ արվում է: Դուք գիտնականների մեծամասնության ուժը մի թերագնահատեք, նրանց ապացույցները պատ են ջարդում, իսկ դուք այստեղ համոզում եք, որ մի բուռ էվոլյուցիոն տեսությունը պաշտպանող գիտնականներ ծալել ու մի կողմ են դրել համարյա թե բոլոր գիտնականներին, են էլ ինչով? - իր դարը ապրած անհիմն տեսություններով եւ ենթադրություններով: Կներեք , բաըց դա ծիծաղելի է եւ անտրամաբանական:
    Ես կփորձեի այս գրառմանը պատասխանել դարվինիզմի շրջանակներում, եթե գոնե պատկերացում ունենայի, թե դուք ինչ եք ակնարկում "դասական հավատք" ասելով: Կարող եմ եզրակացնել միայն որ դուք "գիտնական" և "դարվնիստ" հասկացողությունները կրկին իրար եք խառնել:

    Մեջբերում Doc-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, ես ձեր ասած համառությունը լավ իմաստով եմ ընդունում: Ես այդպես ել չիմացա թե դուք ինչ մասնագիտություն ունեք, կամ որ ինստիտուտն եք ավարտել, կարծում եմ դա կապ ունի դարվինիզմի տեսությունը լիովին ընկալելու համար եւ մոլորության մեջ չնկնելու համար բառախաղերից, որոնք օգտագործում են տեսության սուտի եւ անհիմն հակափաստարկներ բերողները:
    Իմ գովեստի խոսքերը անկեղծ էին և միայն դրական: Իսկ մնացած հարցում կրկին սխալվում եք:

    Հ. Գ.
    Դե հիմա մի ետադարձ հայացք նետեք և տեսեք, թե զրույցը դարվինիզմից ամեն գնով շեղելու ձեր փորձերը ի՞նչ ուղղությամբ են ծավալել կամ ծավալելու հնարավոր քննարկումները:
    Վերջին խմբագրող՝ Միքայէլ: 17.07.2009, 23:40: Պատճառ: Տառասխալ
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •