Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
Դոք.ջորուն թողնենք մի կողմ.
իսկ ընդհանրապես հիբրիդները ՝բուսական աշխարհում են.ոչ կենդանական։ և հետո՝ նույնիսկ ոչ հիմնավորված էվոլյուցիոն վարկածում մարդիք ոչ թէ մուտացիայի արդյունք են այլ պարամորֆոզ և իդեոադապտացիոն երևույթների։
Կտրուկ, դու «մուտացիա» երույթն ես ուղղակի սխալ ընկալում: Օրինակի համար՝ մարդու կապույտ աչքը առաջացել է մուտացիայի հետևանքով (բնականոնը շագանակագույնն է. օրգանիզմում ինչ-ինչ փոփոխությունների պատճառով մելանինը ծիածանաթաղանթ չի հասել, ու աչքը մնացել է կապույտ): Եթե այդ ամենաառաջին կապուտաչյա մարդը չկարողանար բազմանալ, ապա այսօրվա կապուտաչյաները որտեղի՞ց պիտի լինեին:

Գենային մուտացիաները սպոնտան տեղի են ունենում անընդհատ ու ամենուր: Մի մասը կյանքի հետ անհամատեղել է լինում ու չդիմանալով՝ ինքնաոչնչանում է: Մյուս մասը հարմարվում է կյանքին ու շարունակում ապրել ու բազմանալ՝ հաճախ հիմք դառնալով նոր տեսակների կամ որակական նոր փոփոխությունների համար: Սա նորմալ ու անհրաժեշտ երևույթ է: