User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ է իրականում մեզ հայտնի մարդանման կապիկների մասին։ Ինչպես Ֆրեյան էր իր գրառման մեջ տրամաբանել, այսօր իրականում տեսակների շատ միջանկյալ օղակներ են պակաս։ Հենց էվոլյուցիայի տեսանկյունից է տարօրինակ, որ այսօր այսպիսի մեծ անդունդ գոյություն ունի մարդկանց ու կապիկների միջև։ Բացատրեմ ինչու։ Ըստ էվոլյուցիայի տեսության կենդանիները բարձրացել են «էվոլյուցիայի աստիճաններով»՝ դառնալով ավելի ունակ վերապրելու համար։ Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ պահպանվել են կապիկների «ցածր» տեսակները, բայց ավելի զարգացածները, որոնք ըստ էվոլյուցիայի տեսության, պետք է որ ավելի ունակ լինեին վերապրելու՝ վերացել են ։ Փաստորեն վերացել են կապիկին և մարդուն կապող «ժամանակակից» միջանկյալ օղակները, բայց վերապրել են «ցածր» կյանքի տեսակները։ Բա այդ դեպքում ինչպե՞ս մեկնաբանենք «վերապրում է ուժեղագույնը» սկզբունքը
    Սիրելի Jarre դա բառախաղ է որ ասում են կապիկը կամ ճագարը , կամ իշխան ձուկը ավելի քիչ են զարգացած քան մարդը եւ նրանք պետք է վերանաին կամ մարդ դառնաին: Բոլոր կենդանիները որոնց դուք տեսնում եք, դա էվոլյուցիո տարբեր ճյուղերի գագաթներն են, այլ կերպ ասած ամենազարգացած վիճակը այս պահի դրությամբ, այդ գագաթներից մեկն ել մարդն է: Կապիկը եւ մարդը եւ մյուս այլ կենդանիները կողք կողքի են ըստ էվոլյուցիոն զարգացվածության Եվ նրանց բոլորի էվոլյուցիոն գոռծնթացը շարունակվում է այդ թվում եւ մարդու, բաըց շաաաատ դանդաղ եւ աննկատ: մեխանիզմները հայտնի են ` փոփոխականություն մուտացիաների շնորհիվ, բնական ընտրություն կյանքի համար պայքարի շնորհիվ եւ ժառանգականությունը:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Կենսաքիմիայի մի պրոֆեսոր ասում է. «Երբ 150 տարի առաջ Դարվինը հրատարակեց իր՝ «Տեսակների ծագումը» գիրքը, կյանքը պարզ էր թվում։ Գիտնականները կարծում էին, թե բջիջը այնքան պարզ է, որ կարող է հանկարծակի առաջանալ ծովի տիղմից։ Բայց այդ ժամանակից ի վեր գիտությունը հայտնաբերել է, որ բջիջները անսահմանորեն բարդ են, շատ ավելի բարդ, քան 21–րդ դարի աշխարհի բոլոր սարքավորումները։ Ըստ ինձ, բջիջների ֆունկցիոնալ բարդությունը վկայում է նպատակային նախագծման մասին»։
    Ընդամենը անձնական կարծիք է, ոչ մի լուրջ բան:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայքլ Բիհին, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է՝ կենդանի բջիջների ներսում ընթացող բարդ պրոցեսներն ուսումնասիրելով, բացատրում է, որ այն մարդիկ, ովքեր սովորեցնում են, թե բջջի կառուցվածքը էվոլյուցիայի արդյունք է, ոչ մի հիմք չունեն իրենց պնդումներն ապացուցելու համար։ Կարո՞ղ է արդյոք այսքան փոքր, մոլեկուլային մակարդակով էվոլյուցիա տեղի ունենալ։ «Մոլեկուլային էվոլյուցիան գիտական հիմքեր չունի,— գրում է նա։— Չկա գիտական որևէ աշխատություն, օրինակ՝ հեղինակավոր պարբերագիր, մասնագիտական հանդես կամ գիրք, որում նկարագրվի, թե ինչպես է բարդ կենսաքիմիական որևէ համակարգում մոլեկուլային էվոլյուցիա տեղի ունեցել կամ թե ինչպես կարող է տեղի ունենալ։ ....»։
    պնդումները ապացուցելու համար ձաստեր են պետք անհրաժեշտ քանակությամբ, րրանք հավաքվում են կամաց կամաց, իսկ հիմքեր պետք են թեորիան առաջ քաշելու համար, այդ հիմքերը շատ շատ են:

    Աշխատություններ շատ կան, նույնիսկ էքսպերիմենտների միջոցով վերարտադրել են անցյալում ենթադրվող պայմանները եւ տեսել են, որ այդ պայմաններում ինքնաբերաբար առաջանում են օրգանական միացություններ անգամ պուրինային հիմքեր:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա մի փոքրիկ օրինակ։ Հայտնի է, որ կան ավելի քան 100 տարբեր ամիոնաթթուներ։ Կենդանի օրգանիզմների սպիտակուցի համար անհրաժեշտ է ընդամենը 20։ Դրանցից որոշները ունենում են «աջ ասիմետրիա», իսկ մյուսները՝ «ձախ»։ Պատահականության արդյունքում ճիշտ ամիոնաթթուների իրար միանալու և արդյունքում սպիտակուցային մոլեկուլ առաջանալու հավանականության ցուցանիշը, ըստ էվոլյուցիոնիստների, հավասար է 1:10 (113 զրոներով)։ Սակայն մենք գիտենք, որ ցանկացած բան, ինչի հավանականության ցուցանիշը բարձր է 1:10 (50 զրոներով), մաթեմատիկոսների կողմից ժխտվում է և համարվում է անհավանական։ Որպեսզի լավ պատկերացնենք 10-ը 113 զրոներով թիվը, ցանկանում եմ նշել, որ այն գերազանցում է տիեզերքում գոյություն ունեցող բոլոր ատոմների ենթադրյալ թվին։ Բայց սրանից շատ ավելի բարդ է բացատրել և ապացուցել էվոլյուցիայի միջոցով գենետիկ կոդի առաջացումը։ Եթե ձեզ հետաքրքրի գրառումներից մեկում կնշեմ որոշ հիմնական տեղեկություններ դրա մասին։
    սկզբում սպիտակուց չի սինթեզվել, ըստ թեորիայի սկզբում ՌՆԹ-ի պարզագույն մոլեկուլ է առաջացել, որը ունակ է եղել վերարտադրվելու: Այս վարկածի համար դեռ քիչ են հիմքերը, բաըց այն ամենախելքին մոտնա համարվում գիտնականների մեծամասնության համար: Ուրիշ ավելի ռեալ բան չկա:
    Վերջին խմբագրող՝ Doc: 18.07.2009, 12:44:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (22.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •