Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Մոլախոտների խաղհան կազմակերպել հույս դնելով, որ տեղը ինքն իրեն լավ բան կաճի անբնական է։
Սկզբից պետք է սերմը հայթայթե պատրաստ ունենալ, հետո տարածքը դատարկել ու միանգամից ցանել, թե չէ հա խաղհան ես անելու, փլելու ես ու տեղը նորից ուրիշ մոլախոտներ կաճեն ու անկապ շինություններ կստեղծվեն, ինչպես և հայաստանում արվում է - ձեռի հետ հա սարքում են առանց նախագիծ առանց ճարտարապետական լուծումների, առանց պլանավորման, դրանից էլ ուր նայում ես հավերժ շինարարություն է գնում 10-20 տարի կիսակառույցները ոնց կային նենց էլ շարունակում են մնալ կիսակառույց....

Բայց սկզբունքայնորեն ես պնդում եմ որ պետք չէ նույնիսկ քանդել եղածը, ապականած հողը վերականգնելու վրա ավելի շատ կտանջվենք, քան սկզբունքայնորեն նոր համակարգ ստեղծելով։ Հաճախակի իմաստ չունի հին կառույցները քանդել եթե ազատ տարածքներ շատ կան ու այնտեղ կարելի է կառուցել ու զարգանալ։ Քաղաքական ոդաշտը ԴԱՏԱՐԿ է, այնտեղ եթե զարգացում տեղի ունենա ու սկսեն առաջանալ հասրակական խմբավորումներ, որոնք առկա օրենքները կկիռարեն, դրանցով կղեկավարվեն, դրնաք կլավացնեն, այդ տարածքում մարդիկ / համախոհները կսկսեն շատանալ ու մի օր ավելին կլինի քան հինը։ Հինն էլ երեխա են մածունա թող ուտեն, կմեկուսացնենք ոչ մեկին չեն խանգարի։

Նարարարության համար հինը քանդել պարտադիտ պայման չի, ինքը կփտի կորի կգնա...
Ի տարբերություն բուսական դաշտերի մարդկային տարածքները մի քիչ այլ տրամաբանություն ունեն: Մարդկային դաշտը իրենից բարձր այլ բնական էակ, որպես ֆերմեր չունի: Եղածներից մի քանիսը ֆերմեր են աշխատում, մնացածը- բույս:
Քո պատկերացրածով հայկական մարդկային-բուսական դաշտում հայկական ֆերմեր չկա, և չի էլ լինելու: Դրսից ինչ որ մեկը իր բահ ու քլուգով պետք է գա բեջարի, մենք էլ կամաց-կամաց դառնանք կուլտուրական: Կամ էլ թե չէ օրենքն ինքը ֆերմերն է, ինքն իրեն կկիրառի ու Հայաստանն էս ցեխից կհանի:
Հասկանում եմ և շատ լուրջ վերաբերվում խնդրին, քանի որ սա է մեր տարակարծությունների արմատը:
Սկզբունքային վերլուծության համար պարզեցնենք խնդիրը: Գնանք նախնադար, էնտեղից մեզ հայտնի քաղաքակրթական մեծ փոփոխությունները գրանցելով հասկանանք դրանց էությունը: Դա արագ պրոցես է, շատ արագ հետ կգանք կհասնենք մեր օրերը մի քիչ ավելի շատ բան հասկացած: Կփորձեմ խորը հարցերը մի փոքր ազատ-հումորախառն քննարկել, որ տաղտկալի չլինի:
Նախապես ներող կլինես, եթե քո համար սա մերժված պրիմիտիվիզմ է- գրել էի, թանձրամիտ եմ:

Նախնադարում, քո նկարագրած տարբեր մարդկային- բուսական դաշտերը աշխարհի տարբեր կետերում սկսեցին ինքնակուլտիվացվել և տարբեր ցիվիլիզացիաներ ստեղծվեցին ըստ ներքին ռեսուրսների: Քանի որ արտաքին խելոքներ չկային, միայն ներքին զոռբաներ էին, իսկույն ստրկատիրություն առաջացավ: Ագրեսիվ երկրները հարևաններին էին հոշոտում, հարիֆներն էլ հոշոտվում, վերանում էին երկրի երեսից: Մարդ էակի էությունն էր սա, որը ղեկավարվում էր առավել բարձր բնական օրենքով- էքսպանսիայի պահանջով:
Բայց հետաքրքիրն այն էր, որ անկախ արտաքին հաջողություններից, էդ ագրեսսիվներն էլ իրենց ներքին պրոբլեմն ունեին, թէ ով վերցներ հաղթանակի դափնիները՞:
Հաղթող երկրների ներսում դաժան կռիվ կար ներքին իշխանության համար ևս: Եթե դրսում հարևանին բոլորով էին հոշոտում, ապա ներսում էլ թայֆեքով- իրար: Ժողովուրդն էլ իր մասնակցությունն ուներ այս գործին. Կախված նրանից, թե ինչ դրսի հարևանների հետ պետք է գործ ունենային, ժողովուրդը նեսի իշխանական կռվում օգնում էր տվյալ հարևանության դեմ առավել օգտակար հատկություններ ունեցողներին: Արդյունքում ընդհանուր ջանքերով հաղթում էին կամ շուստրիները, կամ տականքները, կամ անվերջ բարբարոսները:
Բոլոր իշխանության հասած «բջերը» մի բան ունեին ընդհանուր- խելոք մարդը էդ երկներում հարգվում էր: Մասնագետը, գիտնականը, բանիմաց մարդը էդ երկրի ամենալավ վարձատրվող մարդիկ էին: Կարող է, մեկ -մեկ խելառ բռնապետեր իրենց այդ հենարաններին էլ վառեին, կամ կախեին, բայց հիմնական տրամաբանությունը սա էր:
Զարմանալի բան է, չէ, Վայրի առաջնորդներն էին երկրներ- կայսրություններ ստեղծում, բայց էդ ամեն ինչի իրական հիմքը, հիմարի համար իբր թե ետին պլան մղված, մարդկային գրագետ- պրպտող միտքն էր: Այսինքն երկիրը զարգանում էր վայրի առաջնորդի, ներսի խելոք գիտնականների, մասնագետների և ընդհանուր առմամբ ագրեսսիվ փիլիսոփայություն ունեցող ժողովրդի շնորհիվ:
Էքսպանսիայի և ներքին զարգացման այս տրամաբանությունը անկասելի էր, քանի կար հարևան: Երկրի ու նրա ժողովրդի միակ ուշքն ու միտքը եղած հարևանին հոշոտելն էր, բայց հենց որ վերջանում էին հարևանները /սարերի, անանցանելի արգելքների, ծովերի ու օվկիանոսների պատճառով/ ներքին լճացում էր սկսում, -իրարից դժգոհություն, քֆուր, թշնամություն, եղբայրասպանություն:
Արտաքին թշնամի չկար, որ բռնեին հոշոտեին, ստիպված էին ներսում յոլա գնալ: Ամենաշուտը այս վիճակն իրեն զգացնել տվեց կղզիներում, թերակղզիներում: Քանի որ մինչ հարևաններին լրիվ հոշոտելը ու էդ սահմանափակ տարածքում մենակ մնալը այդ մարդիկ շատ ագրեսիվ փիլիսոփայության տեր էին, մեկուսացվելով ինչ որ մի տարածքում, նրանք սկսում էին իրար կրծել: Ու քանի որ պարզ էր, որ եթե մի լուծում չգնեն- իրար լրիվ կհոշոտեն, մտցնում էին անհատի հավասար իրավունքների պաշտպանության սկզբունքներ: Լիակար չէր դա, բայց էլի բան էր: Հունաստանում քաղաքացիներն ու ստրուկներն իրար հետ լավ էլ յոլա էին գնում, որովհետև այլ ելք չունեին: Թողնենք կոնկրետ օրինակների վերլուծությունը, գանք հասնենք քո գնահատականով տկարամիտ Չերչիլի հայրենիք:
Այ էդ կզղում մեկուսացումից բացի իրար համընկան մի քանի այլ պարամետրեր ևս- զարգացած տնտեսություն, եգոկենտրոն, հավատացյալ, բայց ագրեսսիվ, իր արժանապատվությունը հարգող անհատը: Մի խոսքով էդ մարդիկ նորից «հայտնաբերեցին» ու կիրառեցին «դավայտե ժիտ դրուժնօ ս կամնեմ զա պազուխոյ» սկզբունքը նոր պառլամենտի ձևով:
Սկզբում 3 տոկոսը ստացավ քվեարկելու իրավունք: Կամաց-կամաց, երբ տեսան որ որ օրենք ասածը հարգվում է, ու ամեն հաբռգած սատկացվում է հենց տեղում օրենքով ապրող այլոց կողմից, գործերը լավ գնացին: Երկիրը զարգացավ, դուրս եկավ իր սահմաններից ու դարձավ կայսրություն: Այս կայսրությունը տարօրինակ պահվածք որդեգրեց ներսի և դրսի համար: Իր ներսում նա քաղաքակիրթ էր,-ժողովրդավար ու օրինապաշտ, իսկ դրսում նույն նախնադարյան արյունարբու գազանն էր: Ներսի մարդիկ էլ գիտեին այս դուալիզմը ու գտան դրա լուծումն էլ: Մտցրին կրկնակի ստանդարտների հոգեբանությունը, և հարցը մինչև հիմա էդպիսին էլ մնացել է:
Հետագայում այս մոդելը մտավ աշխարհի այլ, ցամաքային հոգոբանության երկրներ էլ ու սկսվեց կիրառվել զուտ տեսական հիմքերի վրա: Օրինակ գերմանացու հոգեբանության մեջ օրենքը կա, բայց դեմոկրատիան չի եղել, այն նոր է մտել կյանք, որովհետև գերմանական իշխանները մինչը 20 դար իրար հոշոտելով էին զբաղված:
Օրենքն ու դեմոկրատիան իրար հետ կապ չունեն:
Օրենք կիրառվում է ցանկացած վայրենի բռնապետի կողմից էլ: Այդ օրենքի ուժով է նա իր բռնապետությունը պահում: Դեկլարատիվ օրենքներ ու իրական աշխատող օրենքներ աշխարհի 90 տոկոս երկրներում էլ կան: Հայաստանում օրենքը 100 տոկոս է դեկլարատիվ:
Ոչ մի օրենք դեմոկրատիա չի ծնում: Դեմոկրատիա ծնում է ամեն անհատի ինքնագիտակցությունն ու ագրեսսիվությունը: Հավերի մոտ մի միլիարդ տարի էլ մնա, դեմոկրատիա չի ծնվի, իսկ 2 գիշատիչ չնայած իրենց կենադանական սահմանափակ խելքին արդեն կարող են համագործակցել ու կիսել ավարը: Դեմոկրատիան դա լավ իմաստով գիշատիչ մարդու բան է: Այ Հայաստանյան իշխանական վերխուշկի մեջ լավ էլ իրենց ներքին, թայֆայական դեմոկրատիան ունեն: Բոլորի իրավունքներն էլ հարգված են ու պաշտպանված:
Տարօրինակ չի, որ գեղցի տղերքը շարժվում են վայրի դեմոկրատիայի օրենքներով, իսկ գիտնական ընդիմությունը մնացել է տգետ՞
Իմ աչքին հեչ էլ տարօրինակ չէ, որովհետև գիտնական ընդիմության մոտ պացիֆիստների ու սահմանափակ մարդկանց գերակշռության շնորհիվ ի սպառ է բացակայում ագրեսսիվությունն ու սեփական արժանապատվությանը տեր կանգնելը- թեկուզ կիրպիչով:
Մենք ներքին ֆերմերներ ունենք, պետք չի թերագնահատել: Այսօրվա էդ գյադա-գյուդան, հենց որ տեսան մյուսներն էլ իրենց իրավունքին են տեր կանգնել, հանգիստ կգան կհարցնեն- բռատ ջան պրոբլեմ ունես, արի լուծենք: Եթե կիրպիչ վերցնողներն ավելի շատ եղան, կասեն լավ տղերք, դավայ նստենք խոսանք, լեզու գտնենք: Ու այդ լեզուն դեմոկրատիան է լինելու, քանի որ Հայաստանը հիմա լրիվ մեկուսացած կղզի է դարձել ու պատրաստ է դեմոկրատիա ընդունելու, եթե դրան տղամարդավարի պահանջողը և տեր կանգնողը գտնվի:
Եթե շարունակենք գլխներս կախ, մի թուշին խփելուց հետո մյուսը դեմ անենք, ապա էսքանից հետո էդ գյադեքին մեղադրողն արդեն իդիոտ պետք է համարվի:
Մեֆ ջան- լսում եմ նաև քեզ: