Ողջոււնում եմ մանրակրկիտ պատասխանդ:
Փորձենք քննարկել մի քիչ ավելի խորը: 80-ականների Իտալիայի և ներկայիս Հայաստանի սկզբունքային տարբերությունը հենց ինքդ ես շեշտել- անկախ դատական համակարգի գոյությունը: Էդ ինչն էր պատճառը, որ քո նկարագրած Իտալիայում- էդ մանկլավիկ երկրում, անկախ դատական համակարգը ժողովրդի ծառան էր՞: Էդ հերոս դատավորները լուսնից էին ընկել՞: Ոչ- դա իտալական հանրային, ազգային, հասարակական մենթալիտետի շնորհիվ էր: Իշխանությունը մաֆիոզ էր, բայց մարդկանց մեծամասնությունը որպես հասրակության անդամներ-առավելապես մաքուր: ԸՆդհանուր առմամբ հասարակության մեջ խիստ գերակշռող էր մաքրվելու տենդենցը: Դատավորները չլինեին, մի ուրիշ շերտ էր խաղի մեջ մտնելու և փոխելու էր վիճակը: Իտալիայում դատական համակարգը դարձավ փոսից դուրս գալու խթանը: Իսկ Հայաստանում որն է լինելու այդ լծակը, եթե ընդհանրապես լինելու է՞:
Մի կողմից սա քաղաքական կանխատեսման ու գնահատականի հարց է, մյուս կողմից մեթոդական հարց է: Ընդիմությունը կարծումէ., որ իր սահմանադրական միտինգներով, սվիններով իշխանության եկածներին հեռացնելու է ու լեգիտիմ իշխանություն է հաստատելու: Ես էլ կարծում. եմ, որ դա անհանար է, քանի որ Հայաստանում դրա որևէ պայման գոյություն չունի: Փոխարենը առաջարկել էի էդ սվինների հետևում թաքնված իշխանիկների ու զորքի հնարավոր թույլ տեղերը գտնել և փորձել էդ կետերին խփելով Հայաստանում քաղաքական-հասարակական մթնոլորտ փոխել: Եթե այս պարզ միտքը դուք քոքից եք ժխտում, ասելով թե իբր հայ ոստիկանը դա մի չտեսնված գազան է, ես էլ ասում եմ հակառակը, խղճուկ մի տականք է, որի միակ ուժը իր պապա-կռիշան է:
Մի գուցե կհիշեք, 92-93 թվերին Հայաստանի փողոցներում ոչ աստիկան կար, ոչ էլ աշխատող լուսաֆոր: Ոչ մի ոստիկանի մտքով չէր անցնում կանգներ փողոց -փող հավաքեր: Դուք սրան ձեր բացատրությունը կտաք, բայց ես էլ համոզված եմ, որ նրանք 94-ին փողոց դուրս եկան միայն վերևների հրամանով, որոնք կարգադրոցին, թե գնացեք փող հավաքեք, -մենք ձեր մեջքին կանգնած ենք: Այ հենց ես տրամաբանությամբ էլ մինչև հիմա էլ աշխատում է հայկական իշխանական ապարատը: Սիստեմի մեջ և դուրս հերոսներ չկան: Ոչ մի գազան էլ չկա, սովորական շավկաներ են, շեֆերի թույլտվույամբ հաբռգած: Շեֆերն էլ նույն վախկոտ ստրկամիտներն են, սվիների հետևում թաքնված: Դուք ես ամեն ինչը հաստատ ինձանից լավ գիտեք, բայց իմանալով հանդերձ տարօրինակ գործելաձև եք ընտրել- էս պրիմիտիվ խանական, ավազակապետական, թայֆայական համակարգին ինչ որ սահմանադրական պայքար եք պարտադրում: Միթե պարզ չի, որ նրանք դա առհասարակ բանի տեղ չեն դնելու, որովհետև գիտեն, մի 20 հոգու կբանտարկեն, մի 2 հոգու կսպանեն, ընդիմությունը կզբաղվի բանտակրվածներով, պայքարը կհանդարտվի: Անդեմ սահմանադրական պայքարը իր մեջ հայկական որևէ արժեհամակարգ չի պարունակում: Դա հայերի 90 տոկոսի համար նույն չինարենն է: Բայց այդ նույն 90 տոկոսի համար իր նեղ շրջապատը թեկուզ շատ փոքր, բայց ինչ որ ազգեցություն ունի: Ուրեմն ձեր կարծիքով անդեմ միտինգավոր-անդեմ ոստիկան հակադրությունն ավելի զորեղ է, քան քեռու տղա միտինգավոր-հորքրոջ տղա ոստիկան հակադրությունը՞:
Նայեք թե ինչ սկզբունքներ կան իշխանական դաշտում: Սերժն իր եղբոր ձեռքը կրակն է ընկել, բայց շարունակում է տեր կանգնել: Ռոբերտ իր մարդասպան թիկնապահին մինջև վերջ տեր կանգնեց: Մյուս մարդասպաններն ու ճիճուները մեկը մյուսի թիկունքին կանգնած են: Դա թասիբի հարց չի, դա թայֆայի տարրական գործելաձև է: Նրանք իրավունք չունեն իրենց սակավաթիվ թիմից զոհողություններ կարատարելու- համ դրանց կկորցնեն, համ էլ համակարգը կքանդվի: Շեֆ- ստորադրյալ պաշտպանական այս սկզբունքը հենց դրված է իրենց գործի հիմքում, որպեսզի արտաքին այլ թույլ ազդակներ այս կապի վրա չազդեն: Ես էլ կարծում եմ, որ այս կարծրացած սիստեմի կազմաքանդման միակ ձևը դա պայքարի հարթությունը փոխելն է-ընտանեկան- բարեկամանական հարթություն մտցնելը :
Գանդիզմն ինչ էր, - պայքարի հարթության փոփոխություն, ասիմետրիկ դիմադրություն: Sucide-boմbing-ը ինչ է, ասիմետրիկ պայքար: Իրաքցիկ քաոս ստեղծելով ամերիկացիներին կզացրին: Հիմա դուք դատարկ ձեռքերով տարին մի 5-6 անագամ դուրս եք գալիս միտինգ անում: Դա էս իշխանությունների որ կարևոր օրգանի վրա է ազդելու՞ -ամոթի: Ինձ եք մեղադրում թե ես ամոթանք տալով ուզում եմ անամոթ ոստիկանին շարքից հանեմ: Ոչ, ես առաջարկում եմ քաոսի հայկական տարբերակ, երբ իշխանության համար ծառայողները հայտնվում են հասարակական հալածյալի կարգավիճակում, այլ ոչ թե հիմիկվա անվերահսկելի ու ընդհանուր առմամբ հասրակության համար շատ էլ ընկալելի ու գովելի լավ տղու:
Ինչ վերաբերում է Ռոբի ու մյուսների Ղարաբաղի շնորհիվ իշխանություն պահելուն, ապա դա ընդամենը Ձեր բարի ցանկություն է: Նրանք էլ, ժողովուրդն էլ վաղուց թքած ունեն Ղարաբաղի վրա: Ղարաբաղի հարցը ներքաղաքական պայքարում մի 5 տոկոս պոտենցիալ ունի, ոչ ավելի: ԼՏՊ-ն էլ հիմա ոչ թե իր սխալն է ուղղում, այլ իր պատմական դեմքն է փորձում մաքրել: Այլապես նա կընդուներ գոնե 1995-1996-ի իր սխալները:
Էջանիշներ