User Tag List

Էջ 23 160-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223242526273373123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #331
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես կայունացել է, առավելապես Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո: Ըստ «Արմինֆո»-ի՝ այդ մասին նախօրեին Մոսկվայում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: «Այն բանից հետո, երբ մենք միջազգային դիտորդների դրական գնահատականն ենք ստացել, իսկ ընդդիմությունը շատ ավելի քիչ ձայներ է ստացել՝ իրավիճակն ուժեղ կայունացել է: Եվ չկա այնպիսի ընդդիմություն, որը պատրաստ է քաղաքական անկայունության բերող ինչ-որ ակտերի դիմել, այդպիսի պոտենցիալ Հայաստանում չկա»,- հավաստիացրել է ՀՀ վարչապետը:

    Առավոր
    ընդդիմության բացակայությունն է, ըստ մեր "վարչապետի", կայունության գրավականը

  2. #332
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ժողովուրդ երեկ ինտերնետով նորություններն էի նայում մեկ էլ աչքովս ընկավ մի նյութ , որը վերաբերվում էր Հայաստանին: Ըստ այդ նյութի` ԱՄՆ կառավարությունը զրկում է Հայաստանին ամերիկյան օգնությունից, իսկ թե ինչու ահա այդ նյութը`

    http://www.regnum.ru/news/1174696.html

    Ինձ շատ հետաքրքիր է ինչ կարծիք ունեն մեր ակումբացիները ԱՄՆ կառավարության այս որոշման մասին և այն ինչպես կանդրադառնա հայ- ամերիկյան փոխհարաբերությունների վրա:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.06.2009, 10:38:

  3. #333
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Խուժանապետություն

    Երեկ Արտաշատում տեղի է ունեցել հերթական սկանդալը։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ջահելները հարձակվել են «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհ. Ղազարյանի՝ Գազի Հովոյի խանութի վրա և ավիրել այն։ Աբրահամյանի ջահելները նաև ծեծի են ենթարկել Գազի Հովոյի խանութի աշխատակիցներին։ Վերջիններս, ինչպես երեկ մեզ հաղորդեցին Արտաշատից, դիմել են ոստիկանություն։ Ոստիկանությունը, սակայն, հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում ընդունել։

    Նշենք, որ Աբրահամյանի ջահելները հենց այն նույն անձինք են, ովքեր ապրիլի սկզբին ծեծել էին Գազի Հովոյին պատկանող տաքսի ծառայության վարորդներին, առևանգել մեքենաները և հրկիզել, այնուհետև հրազենից կրակ էին բացել Գազի Հովոյի տան վրա։ Ոստիկանությունը այդ դեպքերի առթիվ քրգործ էր հարուցել և ձերբակալել սույն անձանց։

    Tert.am

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (14.06.2009)

  5. #334
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Խուժանապետություն

    Երեկ Արտաշատում տեղի է ունեցել հերթական սկանդալը։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ջահելները հարձակվել են «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհ. Ղազարյանի՝ Գազի Հովոյի խանութի վրա և ավիրել այն։ Աբրահամյանի ջահելները նաև ծեծի են ենթարկել Գազի Հովոյի խանութի աշխատակիցներին։ Վերջիններս, ինչպես երեկ մեզ հաղորդեցին Արտաշատից, դիմել են ոստիկանություն։ Ոստիկանությունը, սակայն, հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում ընդունել։

    Նշենք, որ Աբրահամյանի ջահելները հենց այն նույն անձինք են, ովքեր ապրիլի սկզբին ծեծել էին Գազի Հովոյին պատկանող տաքսի ծառայության վարորդներին, առևանգել մեքենաները և հրկիզել, այնուհետև հրազենից կրակ էին բացել Գազի Հովոյի տան վրա։ Ոստիկանությունը այդ դեպքերի առթիվ քրգործ էր հարուցել և ձերբակալել սույն անձանց։

    Tert.am
    Ոչինչ, Գազի Հովոն թող մի քիչ համբերի, ու հենց որ ինքը կամ իրա հորեղբոր տղա Բազազ Խաչոն դառնան Ազգային Ժողովի նախագաներ, իրենց տղեքն էլ կտփեն Մկան տղեքին ու կկոտորեն իրա արտերում աշխատող ճորտերին :
    / /

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (14.06.2009), ministr (14.06.2009), Աբելյան (14.06.2009)

  7. #335
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Իրար ինչքան ուզում են թող ուտեն
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. #336
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրար ինչքան ուզում են թող ուտեն
    Մինիստր ջան, տեսել որ Աֆղանստանում էլ, մոջահեդների առաջնորդները առավոտից իրիկուն իրար կոտորում են, ժողովուրդն էլ մանրդից իրա կայֆին քաշ ա գալիս, ու այ հենց սենց ա մտածում «թող ինչքան ուզում են իրար կոտորեն» ու արդյունքում բոլորը միասին ապրում են Աֆղանստանում:

  9. #337
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինիստր ջան, տեսել որ Աֆղանստանում էլ, մոջահեդների առաջնորդները առավոտից իրիկուն իրար կոտորում են, ժողովուրդն էլ մանրդից իրա կայֆին քաշ ա գալիս, ու այ հենց սենց ա մտածում «թող ինչքան ուզում են իրար կոտորեն» ու արդյունքում բոլորը միասին ապրում են Աֆղանստանում:
    չէի ասի
    ժողովուրդն էլ էտ առիթը օգտագործում է ու փախստականի կարգավիճակ ստանալով չվում ա տաք կամ սառը երկրներ:
    ինչ որ շուտով լինելու է Հայաստանում, եթե Սերոժենք որոշեն Դոդի սեփականությանը կպնել: Իսկ դա անխուսափելի է:

  10. #338
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    չէի ասի
    ժողովուրդն էլ էտ առիթը օգտագործում է ու փախստականի կարգավիճակ ստանալով չվում ա տաք կամ սառը երկրներ:
    ինչ որ շուտով լինելու է Հայաստանում, եթե Սերոժենք որոշեն Դոդի սեփականությանը կպնել: Իսկ դա անխուսափելի է:
    ապեր, որը կքոչի, որը կմնա
    մնացողներին ճակատագիրն էլ ոչ մի բանով մոջահեդների երկրում ապրողների ճակատագրից չի տարբերվելու: Մենակ ընդեղ կնանիք չադրաներով են ման գալու, մեր մոտ բաց փորիկներով: Կեցցե՛ն չադրաները: Փոխենք Հայաստանը, սկսենք Երևանից:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (14.06.2009)

  12. #339
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինիստր ջան, տեսել որ Աֆղանստանում էլ, մոջահեդների առաջնորդները առավոտից իրիկուն իրար կոտորում են, ժողովուրդն էլ մանրդից իրա կայֆին քաշ ա գալիս, ու այ հենց սենց ա մտածում «թող ինչքան ուզում են իրար կոտորեն» ու արդյունքում բոլորը միասին ապրում են Աֆղանստանում:
    20-ականների Չիկագոն կամ ընդհանրապես Ամերիկան շատ չէր տարբերվում:
    Արդյունքում թողեցին իրար կերան պրծան, մնաց մի երկու հատ նրանց էլ կոխին ծակը գնաց:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #340
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    off the record

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի դահլիճում հանդիպել է բուհի ուսանողների եւ դասախոսների հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը անդրադարձել է նաեւ ՀՀ ներքաղաքական իրավիճակին:


    Դեսպանը հայտարարել է, որ մայիսի 31-ին տեղի ունեցած երեւանյան ընտրությունները ընթացել են կեղծիքներով: Նա նաեւ նշել է, որ այսօր Հայաստանում տասնյակ մարդիկ անազատության մեջ են միայն իրենց քաղաքական հայացքների համար: Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ճանապարհաշինության ենթածրագրի ֆինանսավորման դադարեցմանը` Յովանովիչը ասել է, որ Հայաստանը այդ ծրագրի սահմանած 5 չափանիշներից 4-ին չի համապատասխանում: Դեսպանը այլ կոշտ գնահատականներ էլ է տվել: Հանդիպումն անցել է «off the record» պայմաններում, այսինքն` առանց հրապարակայնացման: Նշենք, որ բուհի ղեկավարներից ոչ ոք չի մասնակցել հանդիպմանը:

    "Հայկական Ժամանակ"

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (16.06.2009)

  15. #341
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Նշանակվեցին Երևանի համայնքների ղեկավարները


    Այսօր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 89-րդ հոդվածի համաձայն` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներ.

    1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար - Ռուբեն Հովսեփյան
    2. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավար - Մանվել Ջավադյան
    3. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար - Համլետ Մարգարյան
    4. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար - Արթուր Գևորգյան
    5. Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանի ղեկավար - Արմեն Հարությունյան
    6. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար - Գագիկ Գյանջումյան
    7. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար - Դավիթ Օհանյան
    8. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար - Դավիթ Պետրոսյան
    9. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար - Վարազդատ Մկրտչյան
    10. Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար - Մհեր Հովհաննիսյան
    11. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար - Սարգիս Հովհաննիսյան
    12. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար - Արայիկ Քոթանջյան

    Նոր համայնքապետեր նշանակվեցին Կենտրոն, Ավան և Արաբկիր համայնքներում։ Առաջին երկու դեպքերում նոր թաղապետերը փոխարինեցին Գագիկ Բեգլարյանին և Տարոն Մարգարայնին, ովքեր կաշխատեն քաղաքապետի և փոխքաղաքապետի պաշտոնում։ Իսկ ահա Արաբկիրում Ալբերտ Երիցյանին փոխարինել է Համլետ Մարգարյանը։
    Աղբյուր՝ tert.am


    Վիզ դնողների վերջը: Այս մասին վաղուց էին զգուշացվել: Ըստ որոշ տեղեկությունների (չճշտված) Սերժիկի Միշիկը ձեռից առել է «Աթենք» մսամթերքային կոմբինատը, Երիցյանն էլ կարծես թե պատրաստվում է վաճառել իր խանութներն ու ցվրվել Հայաստանից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #342
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ինչի չէր ծախել խանութները?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. #343
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի չէր ծախել խանութները?
    Որքանով որ ինձ ա հայտնի՝ ոչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #344
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Երիցյանը հետախուզվում է

    Մայիսի 23-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով անհայտ անձինք փորձել էին Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղված պայթյուն իրականացնելու համար:

    Հանցագործությունը չէր հասցվել ավարտին, քանի որ հարեւանի պատահական միջամտությամբ պայթել էր պայթուցիչը` դետոնատորը:
    Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել էր 600 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, մետաղյա ինքնաշեն իրան` նախատեսված ուղղորդված պայթյուն իրականացնելու համար, որպես բեկոր ծառայող, միմյանց սոսնձված բազմաթիվ մանեկներ, որպես հեռակառավարման սարք ձեւափոխված Ռոջեր տիպի ռադիոկայան, ինչպես նաեւ ուղիղ կապով տեսահսկում իրականացնելու համար որպես տեսախցիկ ծառայող, ձեւափոխված «Սոնի էրիկսոն» տիպի բջջային հեռախոս: ԱԱԾ-ում հարուցվել է էրեական գործ 34-305, 235, 236 հոդվածներով:

    Ձերբակալվել են թվով 8 անձինք` անմիջական կատարողներն ու մասնակիցները, նրանց թվում հանցավոր խմբի պարագլուխ «Մուսկուլ Գագո» մականվամբ Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, որը 1992-1997 թվականներին ծառայել է ՆԳՆ ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած ստորաբաժանումով որպես հրամանատարի տեղակալ, վերջինիս բնակարանում հայտնաբերվել է բացի իրեղեն ապացույցներից, աննախադեպ քանակի զենք զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Նրա տանը նաեւ հայտնաբերվել է ընդհատակյա քիմիական լաբորատորիա, որտեղից առգրավված բազմատեսակ քիմիական նյութերը օգտագործվել են պայթուցիկ սարքեր եւ թունավոր նյութեր պատրաստելու համար:

    Հանցագործության պատվիրատուն, ըստ ԱԱԾ լրատվական ծառայության, հանդիսանում է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Ալբերտի Երիցյանը` դրա դիմաց վճարելով 150 հազար դոլար` Ռաֆայել Մասումյանի միջոցով: Վերջինիս ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում, Վիեննա մեկնելիս:

    Իսկ Ռոբերտ Ալբերտի Երիցյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ վերջինս Արաբկիրի թաղապետի որդին է:
    Հատկանշական է, որ սույն մահափորձի փաստը փորձում էին թաքցնել, ինչպես Մաքսային կոմիտեի լրատվականում, այնպես էլ անձամբ Գագիկ Խաչատրյանի թիկնազորի ղեկավարն ու թիկնապահները: Անգամ հարեւաններին հրահանգված էր ոչինչ չխոսել պայթյունի մասին: Ի դեպ, այդ դեպքից հետո Գագիկ Խաչատրյանի անվտանգության ապահովման միոջացառումները խստացվել են. նրա ամեն մուտք ու ելքի ժամանակ մետաղյա «վարագույրներով» փակվում են դիմացի շենքի եւ հարեւան կիսակառույցի բոլոր պատուհանները:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.06.2009), Chilly (19.06.2009), masivec (18.06.2009), murmushka (18.06.2009), Հայկօ (18.06.2009), Ձայնալար (18.06.2009)

  20. #345
    masiviliano masivec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2008
    Հասցե
    Մասիվ: 1-ին Մասիվ
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,410
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Թեժ լուրեր

    Սպանվել է «օրենքով գող»



    Հունիսի 20-ին, ժամը 9.30-ին, մեղայականով ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ,1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը:
    Նա հայտնել է, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, հանցավոր աշխարհում որպես ՙօրենքով գող՚ հայտնի, 1960 թ. ծնված, ՙՄարսո՚ մականունով Մարզպետունի Պետրոսյանի հետ անձնական հարցեր պարզելու համար նույն օրը գնացել է Գոռավան և ժամը 9.20-ի սահմաններում, նրա տան մուտքի մոտ, իր անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել է Պետրոսյանի վրա:
    Բաժնում Պ. Շաբոյանը ներկայացրել է որսորդական հրացան և 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
    Մ. Պետրոսյանը տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ մահացել է:
    Պ. Շաբոյանը ձերբակալվել է:
    Կատարվում է նախաքննություն: Հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

    Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ
    Աստված պահպանի Մասիվցիքին
    Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ

Էջ 23 160-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223242526273373123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •