Երբ ա Ավանում?
Երբ ա Ավանում?
Էսօր ՀԱԿ երիտթևով Ավանում էինք իրազեկման: Ճամփին բոլորս էլ ասում էինք. "գնում ենք ծեծ ուտելու": Ու բոլորս էլ կատակով, չնայած գիտեինք Ավանը ինչ տեղ ա: Հասանք ըտեղի շտաբը, որը մի հատ էր ամբողջ Ավանում: Պետը Լևոն Եղիազարյանն էր: Մեզ ասեց, որ ամեն ինչ հանգիստ անենք, որովհետև թաղապետը Տարոն Մարգարյանն ա, ու էս համայնքը մյուսներից տարբերվում ա: Սկզբում որոշվել էր, որ բարձրախոսով ոչ մի վանկարկում չենք անելու, մենակ միտինգի մասին ենք ասելու: Էն էլ հետո որոշվեց, որ բարձրախոսը լավ կլնի մնա վաղվան: Շտաբի դեմով րոպեն մեկ ավտոներ էին անցնում` մգեցված ապակիներով, ու հենց հասնում էին շտաբի դեմը, մի մոմենտ կայնում էին, ու էլի գնում: Մի հատ 07 կար, էտի էր ամենաչամուռը: Մեր կանանցից մեկը հելավ սկսեց նկարել, մեջից մի հատ տավար բացեց պատուհանը ու ասեց. "Յանիմ ի՞նչ ես նկարու՞մ, որ...": Մի քիչ հետո մի հատ փոքր ջիպ անցավ` բաց պատուհանով, մեջից մի հատ լակոտ նայեց ու ասեց. "Էս ի՞նչ ա":
-Կոնգրեսն ա:
-Լևոնն ա՞:
-Հա:
-Վայ թաղեմ ձեզ...
Մեր տղեքից մեկը ասեց, "Քեզ թաղեմ": Ըտեղ ես հասկացա, որ իրոք վտանգավոր ա ըլնելու:
Եղիազարյանը ասեց, որ վերևներից շատերի հետ պայմանավորվել ա, որ ամեն ինչ խաղաղ ա անցնելու: Վերցրեցինք բուկլետները, դուրս եկանք բաժանելու: Բաժանելով գնում էինք, մի հատ սև 010 մեզ հետևում էր, մեջից երկու հատ ակնոցավոր կենդանի: Խաչմերուկներից մեկում եկավ մեր դեմը կտրեց, մեջից մեկը ասեց.
-Մենք ձեր կողմից ենք, գնացեք:
Մի քիչ վերև մի հատ "Սթար" կա, որը Ավանում միակն ա: Ըտեղի մայթին մի հատ 07 կայնեց (ի դեպ, դեմի մայթին ՀՀԿ-ի շտաբ էր), մեջից մի հատ մարդանման կենդանի հելավ, իրան էլ բուկլետ տվեցի, մեկ էլ.
-Էս ի՞նչ ա…
-Կոնգրեսի բուկլետն ա:
-Դե դավայ եղեք ստուց:
Մեր տղեքը պատասխան տվեցին, ու լեզվակռիվ սկսավ: Մի քանի հատ անասուն եկան, մեկը մեկից չաղ, ու սկսեցին վախացնել, թե բա.
-Էսի Տարոնինն ա...
-Էլ սրանից հետո Ավան չմտնեք...
-Ձեզ պետք ա 13 տարի առաջ ասեինք...
Սկսեցին մեր ձեռներից բուկլետները քաշքշել, հլա իմ ձեռից էլ էին ուզում քաշեին, պինդ պահեցի: Հետո տվեցի մերոնցից մեկին, որ պահի մոտը: Ըտեղ մեր կնանիք էլ սկսեցին անպատվել, ու ըտեղ արդեն ծեծկռտուք սկսվեց: Մեկի կուրտկեն ճղեցին, Հյուսիսայինի կնանիքից մեկին խփեցին-քցեցին գետնին, մի ուրիշի ճակատը բացեցին քարով: Մի երրորդին էլ փորին են բոքսել: Ինձ չեն խփել, դրա տեղը ես եմ մի հատ ցմփոր ԲՏ-ի ոտին քացով նստցրել, հետո մեզ եկան բաժանեցին: Էն 07-ի մեջի մարդանման կենդանին ձեռիցս բռնել ա, թե բա.
-Ապեր, դավայ եղաք սաղդ ստուց:
Էն էլ իրանք գնացին, մենք մնացինք: Սկսեցինք թռուցիկները գետնից հավաքել: Մի քանի հատն էլ արյունոտված էին: Շտապ Օգնությունը եկավ 10 րոպեից, մլիցեքը եկան կես ժամից: Հետո Զուրաբյանը, Մանուկյանը եկան ու Ազատությունից լրագրողներ:
Հետո թատրոն սկսեց. մեր կողմերով սկսան հարբածներ գնալ-գալ: Մեկին մլիցեքը թևերից օլորելով բռնեցին տարան, մի քանի րոպե հետո էլի եկավ: Սկսեցինք Սթարի կողմերում բաժանել, մարդկանց եքա մասը վախում էր վերցներ: Հետո մլիցեքը մեզ ասեցին, որ մենք ձեր հետ կգանք, դուք կբաժանեք: Մի չորս հատ մլիցա մեզ ուղեկցեցին, որ իմացան վաղն էլ ենք գալու, ասին. "Էդքան հավես ունե՞նք քայլելու": Տենց, եքա բաժանելով եկանք հասանք շտաբ: Էդ երեք կանայք մինչև հիմա էլ երևի հիվանդանոցում են: Այ հիմա եմ հասկանում, ոնց ա մի ամբողջ համայնք վախի մթնոլորտում պահվում: Ու պատկերացրեք որ Ավանում տենց ա, գյուղերում ոնց կլնի:
Ավանի միտինգը պետք ա էս քարոզարշավի ամենաուժեղ միտինգն ըլնի, որ ցույց տանք սրանց, ովքեր ենք մենք:
Բոլորս առանց վախենալու, մայիսի 13-ին, ժամը 18:30-ին` Ավան: "Սթար"-ի դիմացի տարածքում ՀԱԿ-ը կանցկացնի միտինգ, որը որ ցույց կտա, թե ինչքանով ա պատրաստ ժողովուրդը: Պետք ա հազարներով մասնակցենք:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ambrosine (11.05.2009), Chilly (13.05.2009), Chuk (11.05.2009), Enigmatic (17.05.2009), Mephistopheles (12.05.2009), murmushka (11.05.2009), Nareco (12.05.2009), Norton (11.05.2009), Ribelle (12.05.2009), Աթեիստ (12.05.2009), Հայկօ (12.05.2009), Ձայնալար (13.05.2009), Մարկիզ (13.05.2009), Տրիբուն (12.05.2009)
Կացնահարել են
Երեկ սկանդալային դեպքեր են տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն և Դավիթաշեն համայնքներում։ Բախվել են հանրապետականներն ու ԲՀԿ-ականները, ինչի արդյունքում Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը ծեծի է ենթարկվել։
Մեզ հաջողվեց ճշտել, որ երեկ առավոտյան Արայիկ Քոթանջյանի 18-ամյա որդին մտել է ԲՀԿ-ի՝ Ահարոնյան 67 հասցեում գտնվող նախընտրական շտաբ և ծեծի ենթարկել շտաբի պետ Սամվել Հովհաննիսյանին։ Ավելի ուշ Ծառուկյանի տղաները մտել են ՀՀԿ-ի՝ Մոնումենտում գտնվող շտաբ, որտեղ այդ պահին գտնվել է նաև Քանաքեռ-Զեյթունի թաղապետը, և բոլորին, այդ թվում՝ թաղապետին, ծեծի ենթարկել։ Ըստ ականատեսների՝ «սպեցնազը» ձերբակալել է Ծառուկյանի տղաներին։
Երեկ ՀՀԿ-ԲՀԿ բախում է տեղի ունեցել նաև Դավիթաշենում, ինչի արդյունքում հանրապետականներից մեկին կացնահարել են։
«Հայկական Ժամանակ»
Աղբյուրը՝ tert.am
Si vis pacem, para bellum
Կացնահարել? Սա արդեն նորություն էր... հայտնի դեպքերից վերջին անգամ թուրքն էր հայ կացնահարել
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Zangezur (13.05.2009)
Տեղադրում եմ այստեղ, քանզի այս գործարարը պատահական մարդ չէր, Երևանի կենտրոնում թանկարժեք հյուրանոց էր սարքում ու միլիոններ էր ներդրել Հայաստանում։ Եվ նրա գործունեությունը այսօրվա իշխանություն ունեցողների հետ շատ էլ մեծ կապ ուներ։ Սա հասարակական խնդիր չի, ավելի շատ քաղաքական խնդիր է՝ այսպես է Հայաստանը ապահովում օտարերկրյա ներդրողների անվտանգությունը։ Պատահական չի, որ օլիգարխները թիկնապահների բանակ են պահում, մի խոսքով Հայաստանում փող ունենալն ու խոշոր գործ անելը վտանգավոր է կյանքի համար։Հայտնաբերվել է ամերիկահայ գործարարի դին
Քիչ առաջ ոստիկանության մամլո ծառայությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` նախօրեին իրավապահները Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, հայտնաբերել են ամերիկահայ գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով:
Նախաքննության շահերից ելնելով` դեպքի հանգամանքները եւ հանցագործություն կատարածների անունները ոստիկանությունը չի հրապարակում:
Հաղորդագրության համաձայն` «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանը, ում ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, որոնվում էր ապրիլի 28-ից:
Դեպքի առթիվ մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ` քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն»:
Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը:
Si vis pacem, para bellum
Թեև պնդելու իրավական հիմք չունեմ, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ քաղաքական է: Իրեն անձամբ եմ ճանաչել: Հրաշալի մարդ էր և իմ ունեցած ինֆորմացիայով մշտապես խնդիրներ է ունեցել իշխանության հետ: Արտակարգ անձնավորություն էր, սկզբունքային: Հայաստանում բազում ներդրումներ է արել, առանց շահ ստանալու՝ ասում եմ, առանց չափազանցության: Հետագայում, հավես ունենալու դեպքում, կխոսեմ ավելի մանրամասն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ցավով եմ ասում, բայց շատ իզուր է ներդորւմներ արել Հայաստանում: Այն ժամանակ, երբ Սերոժը լալկան ձայնով հրավիրում է սփյուռքահայությանը ներդրումներ անել Հայաստանում, նրա եղբայր Սաշիկը, պազի ռույլը ձեռը, Լոսում է ներդրումներ անում, ու Հայաստանում գռփած փողերը տանում է Հայաստանից դուրս: Ինչի՞ պիտի ամերիկահայերը Հայաստանում ընդհանրապես ներդրումներ անեն:
Mephistopheles (18.05.2009)
Տրիբուն ջան Սաշիկի Լոս-Անջելոսյան "արկածներին" սփյուռքահայերը լավ գիտեն, իսկ բիզնեսմենները շատ ավելի շատ գիտեն քան մենք Հայաստանցիներս...
Ներդրումներ չանելը հարցի լուծում չի: Դրանից վերջին հաշվով կտուժի միայն ժողովուրդը: Սաշիկը ու մյուս իրա նմանները վաղուց դիզել են իրանց միլլիոնները ու հանել են Հայաստանից դուրս: Միակ լուծումը պայքարելն ա`օրինականության հաստատումը: Իմ շեֆս` մեր ֆիրմայի տերը, ամերիկահայ է: Եթե փակի գնա մենք` աշխատողներս ու մեր ընտանքիներ են տուժելու: Որ հաշվեմ էտ խեղճ մարդուն արդեն մի 1 միլլիոնի $ քցել են: Մինչև մարտի մեկը դաշնագ էր: Հիմա էլ փող չի տալիս դրանց: Ամեն գալուց հարցնում ա "հըն մի բան ստցվում է թե սրանցից պրծում չունենք"...
Mephistopheles (18.05.2009)
ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ…
Բայց մի հատ ցավալի փաստ եմ արձանագրում: Մինչև Հայաստանի ողջ բնակչությունը աշխատանքը չկորցնի, չի ջոգելու, որ սրանց ստեղից պետք ա քացով, փեդով, լոմով, քարով (ծակերով կամ առանց ծակերի) լարել: Քոչը հասել ա իրա նպատակին. սարքել ա լռիվ կառավարվող, կալբաստին ղուրբան, մերկանտիլ ժողովուրդ:
Mephistopheles (18.05.2009)
Ուրեմ դրանից հետո մի հատ մեծ սև թուղթ ենք ճարում, սաղիս փաթեթավորում ենք մեջը, վրեն մի հատ բանձիգ ենք կապում, գրում ենք bye bye Armenia, ու տանում մոստից քցում ենք: Չնայած էտ վաղուց պիտի արած լինեինք: Կամ արդեն արել ենք ու չենք ջոգում: Արդեն մոստից ազատ անկման մեջ ենք ու վայելու ենք թռիչքի հաճույքը: Կաաաաաաաաաաաաայֆ; Ձեռքերոոոոով: Ավելի ակտիիիիիվ: Քելե-քելե, ջան-ջան, նկար-մկար: Պռոստը չենք ջոգում, որ յուրաքանչյուր ազատ անկման վերջը, ծանրության օրենքի համաձայն (էս օղորմածիկ Նյուտոնյանն ա ասել) հատակի հետ բախվելն ա, ԳԸՄՓ:
Kuk (18.05.2009)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ