User Tag List

Էջ 19 160-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #271
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Լրագրողների նկատմամբ բռնությունները շարունակվում են:
    Armenia Today էլետրոնային թերթի խմբագիր-կոորդինատոր Արգիշտի Կիվիրյանն այսօր լուսաբացին դաժան ծեծի է ենթարկվել իր տան մուտքի մոտ` Նալբանդյան 9 հասցեում:

    Լուսաբացին` ժամը 5-ին, Կիվիրյանը իր գրասենյակից տուն էր բարձրանում: Նրա գրասենյակը գտնվում է նույն հասցեում` հարեւան մուտքում: Դեպքից հետո Կիվիրյանին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժին:

    " 3 անհայտ անձիք նրան բիտաներով դաժան ծեծի են ենթարկել: Վնասվել է դեմքը, գլխին, ոտքերի, ամբողջ մարմնի վրա բացված վերքեր կան",- " Ա1+"-ին ասաց Կիվիրյանի կինը` Լուսինե Սահակյանը: Կինը ամուսնու ձայնը լսելով` 3-րդ հարկից իջել է ներքեւ եւ այդ ընթացքում կրակոցների ձայներ լսել: Բարեբախտաբար կրակոցները վրիպել են Կիվիրյանից:

    "Արգիշտին հասցրել է բռնել կրակողի ձեռքը եւ կրակոցները տարբեր ուղղություններով են եղել: Արգիշտիի վնասվածքները բիտաններից է: Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում եւ նա ստուգումների է ենթարկվում: Առաջին հերթին պետք է ստուգել գլուխը",- ասաց Լուսինե Սահակյանը:

    Ծեծի ընթացքում հարեւանները ձայներ են լսել եւ հասցրել տեսնել, որ ծեծի ենթարկողները 3-ն են: "Քանի որ մութ է եղել, հարեւանները չեն տեսել նրանց դեմքերը եւ չեն կարող նկարագրել ծեծի ենթարկողներին",- ասաց Լուսինե Սահակյանը:

    Լուսինե Սահակյանը Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների, ինչպես նաեւ մի շարք աղմկահարույց գործերով փաստաբան է: Այս պահին նա դժվարացավ ամուսնու հետ տեղի ունեցածը մեկնաբանել: Մոտ ժամանակներս նա հանդես կգա հայտարարությամբ:

    A1plus.am
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.04.2009), Grieg (30.04.2009), Ֆրեյա (11.05.2009)

  3. #272
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Լեւոն Զուրաբյան. «Այսպիսի շանտաժ շարժման նկատմամբ՝ ապշեցուցիչ է»

    30.04.2009
    Ռուբեն Մելոյան
    Ապրիլի 29-ի երեկոյան կրկին բռնության են ենթարկվել մայիսի 1-ին ընդդիմության հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդները։ Քաղաքացիական հագուստով անձինք փորձել են երիտասարդների ձեռքից խլել թռուցիկները, ապա նրանց ծեծի ենթարկել։

    Ծեծի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդներից երկուսը տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոց, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի որդին՝ Վահագն Գեւորգյանը, Երեւանի թիվ 1 հիվանդանոց։

    Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում որոշ մանրամասներ պատմեց. - «Ես այցելեցի հիվանդանոցներից մեկը, եւ այդ պահին, երբ ես գտնվում էի այնտեղ ինձ զանգահարեց Կենտրոնի միլպետ Աշոտ Կարապետյանը եւ ասաց, որ տղաներից մեկը՝ Վահագնը, ինչ-որ բաներ է ասում, եւ եթե շարունակի այդ ցուցմունքը, նրա վրա վիրավորանքի գործ կհարուցվի»։

    «Ըստ երեւույթին քննիչներ են ուղարկել այդ դեպքի հետաքննության համար եւ ինչ-որ բաներ Վահագնը ասել է, թե չէ՝ ես տեղյակ չեմ», - մեկնաբանեց ընդդիմադիր գործիչը։ - «Ես փոխանցում եմ, թե ինչ է ասել Կենտրոնի միլպետ Աշոտ Կարապետյանը հեռախոսային խոսակցության ժամանակ... ասաց, որ եթե Վահագնը շարունակի ասել այն, ինչ որ նա ասում է՝ ես նրա նկատմամբ էդ վիրավորանքի գործը կհարուցեմ», - փոխանցեց Զուրաբյանը։

    Հայ ազգային կոնգրեսի համակարգողը կատարվածը «բացահայտ շանտաժ» որակեց։

    «Այսպիսի բացահայտ շանտաժ շարժման նկատմամբ, շարժման ակտիվիստների նկատմամբ՝ ապշեցուցիչ է։ Այսինքն, ոչ միայն այս իշխանությունները ապացուցում են, որ այդ հարձակումները քաղաքացիական հագուստով լրիվ վերահսկվել են ոստիկանության կողմից եւ հենց ոստիկանության կողմից էլ կազմակերպվել են, այլ այդքանից հետո նաեւ զանգում են եւ շանտաժով են զբաղվում», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
    Ազատություն.ամ

    այ սենց

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.05.2009), Grieg (30.04.2009), Ֆրեյա (11.05.2009)

  5. #273
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Armenia Today էլետրոնային թերթի խմբագիր-կոորդինատոր Արգիշտի Կիվիրյան
    Ինքը Ջահանգիրյանի դատապաշտպանի ամուսինն ա
    Կարգին մարդ ա, ընկերս իրան ճանաչում ա: Էս ու՞ր են հասել սրանք:
    էսպես չի մնա

  6. #274
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ռուսները կպաշտպանեն Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսեթիայի «պետական» սահմանները:
    Միակ սուվերեն երկիրը, որի սահմանները պաշտպանում է Ռուսաստանը՝ Հայաստանն է:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.05.2009)

  8. #275
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Միակ սուվերեն երկիրը, որի սահմանները պաշտպանում է Ռուսաստանը՝ Հայաստանն է:
    Տաջիկստանը ..

  9. #276
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ծեծել են Նվեր Մնացականյանին

    Մայիսի 7-ին, ժամը 00.02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, 52-ամյա Նվեր Մնացականյանին և դիմել փախուստի։

    Նորայր Մնացականյանը բուժօգնության է դիմել ՙԱրմենիա՚ ՀԲԿ, ստացել բուժօգնություն և գնացել տուն:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

    ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.05.2009), Mephistopheles (07.05.2009), Rammstein (07.05.2009)

  11. #277
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մոդերատորական: Նվեր Մնացականյանի ծեծի մասին լուրի քննարկումները տեղափոխվել են այստեղ: Քանի որ լուրը բուռն քննարկվում է, իսկ այս թեման լուրեր տեղադրելու և ռեպլիկների համար է, քննարկումները նպատակահարմար է անցկացնել նշածս թեմայում:
    էսպես չի մնա

  12. #278
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ծեծի են ենթարկվել ՀԱԿ համակիրները
    11:16 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Ավանը կողմնորոշված է»,- Ավան համայնքի ՀՀԿ-ի ներկայացուցիչները այս արտահայտությամբ են երեկ դիմավորել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին:

    Հանդիպումը այսքանով չի ավարտվել: ՀՀԿ-ականները թույլ չեն տվել Կոնգրեսի անդամներին իրազեկել մայիսի 13-ին, ժամը 18.30-ին Ավանում նախատեսված ՀԱԿ-ի եւ ընտրողների հանդիպման մասին:

    «Երեկ ՀԱԿ-ի անդամները 2 խմբով' կանանց հետ բուկլետներ էին բաժանում եւ ահազանգ ստացանք, որ կանացից մեկին ծեծել են: Գնացինք տեսանք, որ իսկապես ծեծել են»- այսօր «Ա1+»-ին ասաց Ավանում ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Եղիազարյանը:

    Նա զրուցել է ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ. «Նրանցից 2-ին ճանաչեցի' մեկը Ավանի ՀՀԿ-ի երիտասարդական թեւի ղեկավարն էր, մյուսը'ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանի որդին' Արմեն անունով: Նա ինձ ասաց, որ ամեն ինչ նորմալ է, թյուրիմացություն է եղել, կարող ենք շարունակել քարոզարշավը, սակայն երկրորդ խումբը, որ իրազեկում էր' նույն վիճակում էր հայտնվել: Նույն խումբը նրանց հետապնդել է' 25-30 տղամարդիկ կանանց դեմ են դուրս եկել' քաշքշել, հայհոյել եւ խլել բուկլետները: Կա նրանց մեքենայի լուսանկարը' 133 00 11 պետհամարիանիշով կանաչ գույնի «Կիա» մեքենա»:

    Լեւոն Եղիազարյանը հեռախոսով զրուցել է ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, վերջինս վստահեցրել է, որ բացառվում է, տեղի ունեցածին մասնակից լինի Վազգեն Կարախանյանին որդին:

    Տեղի ունեցածի առիթով ՀԱԿ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին' պահանջելով քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: ՀԱԿ-ն ներկայացրել է նաեւ բռնության ենթարկված կանանց անունները եւ նրանց կազմած արձանագրությունները: Արձանագրության մեջ նշված է եւս մեկ խմբի մասին, որը եղել է 44 UU 505 արծաթագույն «Վոլքսվագեն » մեքենայով «Նրանք շուրջկալի մեջ են վերցրել Ավանի մեկ այլ վայրում ՀԱԿ-ի հանրահավաքի իրազեկում իրականացնող կանանց եւ հայտարարել. «Էս Ավանը մերն ա, ով Տարոնին դեմ ա, նրա....: Աղջիկ լինի, թե երեխա կըլնի, ում ձեռը Լեւոնի բուկլետ տեսանք, ոտերը կջարդենք: Ամոթ քեզ, որ Ավանի տիրոջը չես ճանաչում»:

    Տեղի ունեցածը ՀԱԿ-ի Կենտրոնական շտաբի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով' ընդամենը մեկ բանի մասին է վկայում. «Սա ցույց է տալիս ՀՀԿ-ի պատկերացումները ժողովրդավարության մասին: Մենք ամեն ինչ անելու ենք այս ընտրությունների օրինականությունը պաշտպանելու համար»:
    Ա1պլուս
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.05.2009), Norton (11.05.2009)

  14. #279
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Ազատության» հաղորդմամբ այս պահին ավանում կրկին միջադեպ է արձանագրվել: Հանրապետականի շտաբից դուրս եկածները նորից հարձակվել են իրազեկողների վրա: Կարծես թե երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին Ավանում են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, արտաքին հանձնաժողովի համակարգող Վլադիմիր Կարապետյանը, այլք:

    Իրականում սա առաջին միջադեպը չէ: Եթե չլինի ՀԱԿ անդամների, ակտիվիստների զսպվածությունը, իրավիճակը կլինի շատ սրված: Կարող եմ օրինակ բերել ՀԱԿ ակտիվիստ երիտասարդների հետ մայիսի 8-ին տեղի ունեցած կոնֆլիկտը՝ Դավթաշենի եկեղեցու մոտ, երբ Բարգավաճի շտաբից դուրս եկածները կոնֆլիկտ էին հրահրում, պնդելով, որ իբր մենք եկեղեցու մոտ հավաքվելու իրավունք չունենք: Կրկնում եմ, եթե չլիներ մեր զսպվածությունը, նաև այդտեղ իրավիճակը խիստ կթեժանար:

    Ընդհանրապես իշխանական կոալիցիայի հովանավորությունը վայելող, Հանրապետականի ու Բարգավաճ Հայաստանի հետ աշխատողները ամենուր փորձում են կոնֆլիկտներ հրահրել: Պետք է նկատել, որ որևէ այլ թիմի քարոզարշավը այս կերպ խոչընդոտելու փորձ չի արվել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀԱԿ-ը ելել է պայքարի ավազակապետության դեմ, որ թեկնածու մյուս խբերը գործում են նույն՝ անօրինակ ու կեղծ դաշտում և այո՛, այս պայքարը գեղարվեստական ձևակերպմամբ բարու ու չարի, սպիտակի ու սևի պայքար է: Հետևաբար իմ կոչն է մեր բոլոր համախոհներին լինել ավելի ակտիվ, մեր ոչ համախոհներին՝ լինել ավելի ուշադիր, անաչառ ու ազնիվ իրենց խղճի առաջ: Իմացեք, թե ում եք ընտրում և ինչի համար:

    Փոխելու ենք Հայաստանը, սկսում ենք Երևանից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.05.2009), murmushka (11.05.2009), Norton (11.05.2009), Աբելյան (11.05.2009), Արշակ (11.05.2009), Հայկօ (11.05.2009), Ֆրեյա (11.05.2009)

  16. #280
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ծեծը դեռ նոր է սկսվում։ Ու ծեծողների թիկունքում տեսեք թե ինչքան մլիցա է կանգնած՝
    Այ ծեծողներին պաշտպանում են ծեծվողներից։
    Մարդ կա՞ որ գիտի այսքան ժամանակ որևէ մի ծեծողի ձերբակալվելու մասին։ Մարդ կա՞ որ կասկածում է, որ գործ ունի կազմակերպված բռնապետության հետ։ Մարդ կա՞ որ կարծում է սահմանադրական ճանապարհով ու սրանց ենթարկվել–հնազանդվելով էս երկրում սահմանադրական կարգեր կվերականգնի։ Քուա՛նշ։ Էն մի պուճուր մարդ կար է, անհնազանդությունից–բանից էր խոսում, յարաբ ու՞ր կլինի։
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աբելյան (11.05.2009), Նորմարդ (15.05.2009)

  18. #281
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ կա՞ որ կարծում է սահմանադրական ճանապարհով ու սրանց ենթարկվել–հնազանդվելով էս երկրում սահմանադրական կարգեր կվերականգնի։ Քուա՛նշ։ Էն մի պուճուր մարդ կար է, անհնազանդությունից–բանից էր խոսում, յարաբ ու՞ր կլինի։
    Առաջարկում եմ ընթերցել բլոգս:
    Սրա՛ծ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #282
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    «Մի քար հանեց եւ հարվածեց գլխիս»
    21:41 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



    Ավանում համայնքում քարոզաշավ իրականացնելու արդյունքում ՀԱԿ-ի անդամ 3 կանայք` Օֆելյա Մարգարյանը, Աստղիկ Աղեկյանը եւ Ամալյա Պողոսյանը այսօր տեղափոխվեցին Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց` մարմնական վնասվածքներով: «Մենք մեզ համար քարոզարշավ էինք իրականացնում, ՀՀԿ-ի շտաբի մոտ մեզ վրա հարձակվեցին մի խումբ տղաներ, որոնք դուրս եկան սեւ գույնի 05 համարով սկսվող մեքենայից եւ ասացին. «Դուք Ավանում գործ չունեք»:

    Մենք ուշադրություն չդարձրեցինք, սակայն նրանք շարունակեցին գալ մեր հետեւից: 3 մեքենա կանգնեց մեր հետեւից, շուրջկալի մեջ վերցրեցին մեզ եւ սկսեցին հրմշտել մեր երիտասարդներին»,- հիվանդանոցում Ա1+ին պատմեց Օֆելյա Մարգարյանը: Այդ տղաներից մեկը քարով հարվածել է նրա գլխին: «Այդ երիտասարդներից հատկապես մեկն էր ագրեսիվ, սարսափելի հայհոյանքներ էր տալիս: Նա բոլորի ներկայությամբ հողը քանդեց, մի քար հանեց եւ հարվածեց գլխիս: Երբ մյուսները տեսան, որ գլուխս բացվեց եւ արյուն է հոսում` փախան»,-պատմեց նա:

    Ամալյա Պողոսյանը ստացել է բռունցքով հարված որովայնի շրջանում. «Մեզ հետ լրագրողներ կային, տեսախցիկներ կային եւ չէինք կարծում, որ մեզ վրա կհարձակվեն: Ինձանից փորձում էին վերցնել բուկլետները: Երբ տեսան, որ չեմ տալիս, ինձ հրեցին մի կողմ գցեցին գետնին: Ամուսինս մոտեցավ, այդտեղ սկսեցին նաեւ նրան հարվածել: Հետո ինձ նորից խփեցին, էլ ոչինչ չեմ հիշում` ուշաթափվեցի»:

    Աստղիկ Աղեկյանը հարվածներ է ստացել դեմքին, երբ փորձել է նկարահանել, թե ինչպես են մյուսներին ծեծում: Այսօր ծեծի ենթարկված ՀԱԿ-ի անդամ 3 կանայք էլ հայտարարեցին, որ շարունակելու են իրենց գործը: «Մենք գիտենք, որ անօրեն երկրում ենք ապրում եւ ամեն ինչի էլ պատրաստ ենք»,- ասաց Աստղիկ Աղեկյանը:

    Դեպքին ականատես ՀԱԿ-ի անդամները նույնպես Նորք Նորքի հիվանդանոցում էին: Նրանցից Մարիամ Մանուկյանը Ա1+ին վստահեցրեց, որ իրենց վրա հարձակվողները ՀՀԿ-ի անդամներ էին. «Հայհոյելով մեզ ասում էին, որ Ավանը Տարոնիննն է»: Իսկ Ավանի ՀԱԿ-ի շտաբի պետ Լեւոն Եղիազարյանը նկատեց.

    «Ամեն ինչ նկարահանված է, դեռ պետք է պարզել, թե ովքեր են այդ երիտասարդները, նոր հստակ ասել»:

    Կանանց հիվանդանոցում ընդունած բժիշկը` Սամվել Կարապետյանը, Ա1+ին հայտնեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, 3-ն էլ ստացել են սալջարդ վնասվածքներ: «Ցանկալի է, որ հիվանդները գոնե մեկ օր մնան հիվանդանոցում, սակայն նրանք ցանկանում են տուն գնալ»,-ասաց նա: Քիչ առաջ հիվանդանոց այցելեցին ՀԱԿ-ի անդամները:
    և ի դեպ.

    Հանրապետական կուսակցությունը այսօր հանդիպում էր կազմակերպել Աջափնյակ համայնքի ընտրողների հետ: Քարոզարշավին, ինչպես միշտ մասնակցում էին կուսակցության ընտրացուցակի առաջին երեք թեկնածուները,այդ թվում նաեւ Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանը:

    Քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը ահազանգ էր ստացել, որ Ավան համայնքում ՀԱԿ բուկլետներ բաժանող ներկայացուցիչների հետ միջադեպ է տեղի ունեցել: "Ա1+"-ին նա բացատրություն տվեց ինչպես երեկ տեղի ունեցածի, այնպես էլ այսօր տեղի ունեցածի համար:

    Ըստ նրա' ՀԱԿ ներկայացուցիչները ագրեսիվ են քարոզարշավը իրականացնում, մոտենում են երիտասարդների, մտնում են խանութներ բուկլետներ բաժանելու եւ երբ պատասխան են ստանում, որ իրենք արդեն կողմնորոշված են եւ դրա կարիքը չունեն, շատ կոպիտ են պատասխան տալիս, կանայք միջադեպեր են հրահրում:

    Նա հայտարարեց, որ անձամբ դատապարտում է նման միջադեպերը եւ քարոզարշավի բնականոն հունի խոչընդոտումը: Ըստ նրա' բոլոր քաղաքական ուժերը Ավանում ունեն իրենց շտաբերը եւ ինքը, որպես Ավան համայնքի ղեկավար, ամեն ինչ անելու է, որ բռնության դեպքեր տեղի չունենան եւ ամեն ինչ անելու է, որ տեղի ունեցածը բացահայտվի եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

    Այդ ընթացքում նա հեռախոսով զրուցում էր Ավանի ՀԱԿ շտաբի պետ Լեւոն Եղիազարյանի հետ եւ հետաքրքրվում էր տեղի ունեցածով եւ մեր ներկայությամբ դիմեց Լեւոն Եղիազարյանին' կոչ անելով քարոզարշավը շարունակել:

    Ավելի ուշ Լեւոն Եղիազարյանը մեզ հայտնեց, որ կանանցից երեք տեղափոխվել են Նոր Նորքի շտապ օգնության հիվանդանոց: Այժմ "Ա1+"-ի նկարահանող խումբը ուղեւորվում է այնտեղ:
    Երկու նյութն էլ պատճենված է Ա1+-ից:
    Այսպիսով, ես հակված չեմ հավատալու Տարոն Մարգարյանի մասին դրական խոսակցություններին ու նրան համարում եմ ավազակապետության անքակտելի հյուլեներից մեկը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (11.05.2009), Nareco (11.05.2009), Norton (11.05.2009), Rammer (11.05.2009), Աթեիստ (12.05.2009), Հայկօ (12.05.2009)

  21. #283
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ծեծողները թրքի ճուտ լինեին, ծնողներին էլ մորթած կլինեին: Ստորացված տականքներ են դրանք:
    Գագոյին բուկլետներին տենց բան լիներ, հենց տեղում կասֆալտապատվեին հրապարակի կենտրոնում ու իրանց նմանները կգային վրեքները կպպզեին ու արևածաղիկ թքելով իրանց ընկերների վրա կհպարտանային: Ավելի բարձր գտնվելու իրավունք չունեն:

  22. #284
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.05.2009), Chuk (11.05.2009), Rammer (11.05.2009), Ribelle (12.05.2009)

  24. #285
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր



    Մերձիշխանական կողմից խոսակցություններ կան, որ Տարոն Մարգարյանը հրաշալի է թաղապետ է, հետևաբար Ավանում ընտրությունների արդյունքները կանխորոշված: ՎԵրջին 2 օրերի իրադարձությունները հուշում են, որ այս խոսակցություններն ԸՆԴԱՄԵՆԸ քարոզչական հնարք են: Իրականությունն այն է, որ ինչպես տեսնում ենք Ավանում կա դժգոհ մասսա, ով անկախ Տարոնի ինչպիսի թաղապետ լինելուց իր ձայնը տալու է ընդդիմությանը՝ ՀԱԿ-ին, քանի-որ հստակ հասկանում է, որ սա սոսկ քաղաքապետի ու ավագանու ընտրություններ չեն, որ շատ ավելի կարևոր հարց է լուծվում: Այս իրադարձությունները հուշում են, որ իշխանությունները վախենում են Ավանում ՀԱԿ-ի հանրահավաքից, հասկանալով, որ դրանում ընտրողների մեծ քանակի մասնակցությունն ակնհայտորեն կմատնանշի իր ֆիասկոն: Հետևաբար նրանք անում են հնարավորինը հանրահավաքի իրազեկմանը հնարավորինս խոչընդոտելու ինչպես նաև ավանցիներին վախեցնելու համար: Այսպիսով, ես արդեն իսկ գիտեմ առնվազն մի ընտանիք՝ Ավանից, ով պատրաստվում էր մասնակցել ՀԱԿ-ի հետ ամսի 13-ի նախընտրական հանդիպմանը, բայց հիմա վախեցած են ու չգիտեն, մասնակցե՞լ, թե՞ ոչ: Անշուշտ նրանք պետք է մասնակցեն ու պետք է մասնակցեն բոլոր ազատ մարդիկ: Անցել են վախենալու ժամանակները, հիմա պայքարի ժամանակն է: Ի դեպ, այդ հանդիպմանը ես էլ եմ լինելու, այնպես որ բոլոր ակումբցիները, ովքեր կցանկանան մասնակցել հանդիպմանը, կարող են զանգել, որպեսզի միասին լինենք:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 11.05.2009, 22:33:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.05.2009), murmushka (11.05.2009), Rammer (11.05.2009), Երվանդ (11.05.2009)

Էջ 19 160-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •