User Tag List

Էջ 33 160-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536374383133 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #481
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվ, Գռզոն ինչ անի որ դու իրան "ներես"… ո՞նց կարա իրա մեղքերը քավի…
    Մեզքերը կարծում եմ քավելու համար մեր մաֆիոզ կաթողիկոսին թող դիմի:

    իսկ լավ կանի, որ իրա նախնական թալանը բաժանի ժողովրդին:

  2. #482
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզքերը կարծում եմ քավելու համար մեր մաֆիոզ կաթողիկոսին թող դիմի:

    իսկ լավ կանի, որ իրա նախնական թալանը բաժանի ժողովրդին:
    Այսինքն դու փողն ես ուզում… իրա դիրքորոշումն ու աջակցությունը քեզ չի հետաքրքրում… էտ էլ ա վարյանտ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (28.09.2009)

  4. #483
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները

    Հայաստան -- Նախագահներ Գյուլը (ձախից) եւ Սարգսյանը Երեւանում, 6-ը սեպտեմբերի, 2008թ.
    27.09.2009
    Հեղինե Բունիաթյան

    Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին երկու արձանագրությունները, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։
    «Արտգործնախարարները հանդիպում կունենան հոկտեմբերի 10-ին եւ կստորագրեն նախապատրաստված փաստաթուղթը», - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է էրդողանը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

    Վկայակոչելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները՝ գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ նախապես համաձայնեցված երկու արձանագրությունների տակ իրենց ստորագրություններն են դնելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

    Արարողությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ երկու երկրների միջեւ բանակցություններում միջնորդ հանդիսացող երկրի՝ Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը։

    Արձանագրությունների ստորագրումից հետո երկու երկրների կառավարությունները փաստաթուղթը կներկայացնեն խորհրդարանների վավերացմանը։

    Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը կիրակի օրը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը` ընդգծելով, որ արտգործնախարարությունը հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գործընթացների մասին հանրությանը կտեղեկացնի պատշաճ ժամկետներում:

    Օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես էին եկել համատեղ հաղորդագրությամբ, որում ասված էր, որ եռակողմ բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են երկու արձանագրություններ՝ «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», որոնք սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ:

    Եռակողմ հաղորդագրությունում նշվում էր, որ նախատեսվում է Հայաստանում եւ Թուրքիայում անցկացնել «ներքին քաղաքական խորհրդակցություններ», որոնք պետք է ավարտվեն վեց շաբաթվա ընթացքում։ Այնուհետեւ նախատեսվում է, որ երկու արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար:

    Ավելի վաղ՝ 2009 թվականի ապրիլի 22-ին, Շվեյցարիայի միջնորդությամբ ընթացող կարգավորման բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ, ինչի արդյունքն էին, մասնավորապես, վերոհիշյալ երկու արձանագրությունները։

    Ազատություն

  5. #484
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն դու փողն ես ուզում… իրա դիրքորոշումն ու աջակցությունը քեզ չի հետաքրքրում… էտ էլ ա վարյանտ
    կարելի է և այդպես ձևակերպել: Ուտռոմ գողունը թող վերադարձնի , իսկ իրա դիրքորևոշում ՝ կակ վսե, կակ վսե…
    ինքը ինձանից ու քեզանից լավ տղա չլինի /ինկատի ունեմ լավ քաղաքացի/

  6. #485
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ձերբակալվել է ԲՀԿ անդամ, դասախոս Արմեն Ճուղուրյանը

    asue_buildingԱյսօր կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Երևանի Տնտեսագիտական համալսարանի դասախոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:

    Նա եղել է Ֆինանսահաշվային ֆակուլտետի դեկանը, այժմ համալսարանի կրթական բարեփոխումների և արտաքին կապերի բաժնի պետն է:

    2007 թվականի Խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ ցուցակում նա եղել է 55-րդը:

    Ֆորումներից մեկում էլ Ճուղուրյանի ուսանողները նրա մասին գրել են. «համ էլ Ճուղուրյանը կաշառակեր ա», մյուսն էլ ավելացրել է. «Ճուղուրի մասին էլ ասեմ, որ խեղճ ա թվում, բայց կողից հավեսով փողեր ա վերցնում», իսկ մեկ ուրիշը, թե «Ճուղուրյանը էն 5 000 դրամանոց գիրքը զոռով վաճառողը չի՞: Քննության ժամանակ էլ, որ հետ էր ուզում»:
    http://ankakh.com/?p=17486

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (28.09.2009)

  8. #486
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձերբակալվել է ԲՀԿ անդամ, դասախոս Արմեն Ճուղուրյանը
    քավության նոխազ, ինչպես միշտ, կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (28.09.2009)

  10. #487
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ԲՀԿ-ին շուտվանից են նեղում.. ուղղակի շարունակություննա...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. #488
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    քավության նոխազ, ինչպես միշտ, կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում:
    Ճուղուրին լավ գիտեմ: Իրոք սեմուշկա ծախողի պես ուսանողներից փող ա հավաքում: Համ էլ պրոֆեսիոնալ վարսավիր ա, լրիվ լուրջ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (28.09.2009), Ձայնալար (29.09.2009)

  13. #489
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճուղուրին լավ գիտեմ: Իրոք սեմուշկա ծախողի պես ուսանողներից փող ա հավաքում: Համ էլ պրոֆեսիոնալ վարսավիր ա, լրիվ լուրջ:
    ՈՒ էդ միակ փող հավաքողն էր՞, ուրեմն լավ պրծանք:

  14. #490
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՅԴ ՀԱՄԱՏԵՂ


    Բոլոր նրանք, ովքեր տեսնում են հայ-թուրքական արձանագրությունների վտանգները եւ դեմ են արձանագրությունների ստորագրմանն ու ցանկանում են կանխել դա, ունեն արձանագրությունների ստորագրմանը մնացած երկու շաբաթների ընթացքում ջանքերը մեկտեղելու խնդիր: Այդ միտքը սեպտեմբերի 28-ին արտահայտել է Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

    Նա այդ կապակցությամբ տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ականատես կլինենք ՀՅԴ-Ժառանգություն համատեղ ակցիաների եւ միջոցառումների, որոնք, ըստ Ստեփան Սաֆարյանի, թույլ կտան արձանագրությունների ստորագրումը կանխելու հարցում լինել ավելի արդյունավետ, քան առանձին-առանձին ակցիաների եւ գործողությունների դեպքում: Ստեփան Սաֆարյանը ասել է, թե շատ լավ կլիներ, որ հայ ազգային կոնգրեսն էլ միանար այդ համատեղ գործողություններին:

    Ինչ վերաբերում է արձանագրությունների ստորագրումից հետո էլ Ժառանգության անելիքին, ապա ՀՅԴ պես Ժառանգությունն էլ ասում է, թե հետո անելիքը չի քննարկել, քանի որ առայժմ գործում է կանխելու նպատակադրումով:

    Lragir.am
    OK… հիմա ինչ … Ժառանգությունը Էձիկի հրաժահրականն ա պահանջու՞մ… դրանք իսկականից քանդուքյարափ են եղել… Րաֆֆին էլ նի տօ հրաժարվում ա մանդատից նիտօ չէ… վատ բաներ եմ սկսում մտածել դրանց մասին

  15. #491
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ էդ միակ փող հավաքողն էր՞, ուրեմն լավ պրծանք:
    Չէ ապեր, մենակ ինքը չի: Ինքը հաստատ, քո ասածի պես, քավության նոխազ ա: Մատաղացու ոչխար, ավելի շուտ: Բայց դե, մեր ողջ համակարգն ա նենց սարքած, որ բոլորին էլ թալանելու հնարավություն են տալիս, բայց ժամանակ առ ժամանակ պետք են տեսարաններ, ու տեսարանների գլխավոր հերոսներ դառնում են ամենաանզգույշները:

    Ճուղուրը, անկեղծ, մեքս գալիս ա: Նագլի արարած ա, մեր մեջ ասած: Բայց իրան որ նայես, խեղճ ու կրակ հայվանի տպավորություն ա թողնում: Հիմա պիտի գաղութում մազ կտրի: Լավ ա գոնե արհեստ ունի ձեռին:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (29.09.2009), Mephistopheles (29.09.2009)

  17. #492
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    OK… հիմա ինչ … Ժառանգությունը Էձիկի հրաժահրականն ա պահանջու՞մ… դրանք իսկականից քանդուքյարափ են եղել… Րաֆֆին էլ նի տօ հրաժարվում ա մանդատից նիտօ չէ… վատ բաներ եմ սկսում մտածել դրանց մասին
    Մեֆ ջան, Ժառանգության մասին, դաշնակցության էլ վրից, ընդհանրապես ոչինչ մտածել պետք չի - waste of space. Միտքդ մի ծանրաբեռնի եղբայր: Մի քիչ ստորագրություն կկանխեն, կանցնի կգնա: Ինձ մենակ հետաքրքիր ա, թե էտ համատեղ ակցիաներում Ժառանգությունից քանի հոգի են մասնակցելու: Ասենք դաշնակներից մի երեսուն հոգի, գումարած մի երեք հոգի էլ Ժառանգությունից, ու Էձիկ հեռացիր: Էս էլ քեզ սաղ արդյունավետ կանխումը:

  18. #493
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, Ժառանգության մասին, դաշնակցության էլ վրից, ընդհանրապես ոչինչ մտածել պետք չի - waste of space. Միտքդ մի ծանրաբեռնի եղբայր: Մի քիչ ստորագրություն կկանխեն, կանցնի կգնա: Ինձ մենակ հետաքրքիր ա, թե էտ համատեղ ակցիաներում Ժառանգությունից քանի հոգի են մասնակցելու: Ասենք դաշնակներից մի երեսուն հոգի, գումարած մի երեք հոգի էլ Ժառանգությունից, ու Էձիկ հեռացիր: Էս էլ քեզ սաղ արդյունավետ կանխումը:
    Ես էլ առանձնապես ինձ չեմ կոտորում, բայց իրոք չեմ հասկանում թե ժառանգությունը ինչի ա դոշ տալիս ԱԳՆ-ի համար, դաշնակնները քիչ են? Բա որ ԱԳՆ իրոք հրաժարվեց էտ պաշտոնը ոնց են բաժանելու????
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.09.2009, 12:56:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (29.09.2009), murmushka (29.09.2009), Տրիբուն (29.09.2009)

  20. #494
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Թեմայից չշեղվելով.

    ՀՅԴ–ն ու Ժառանգությունը պետք է մանդատները վայր դնեն. ՀԱԿ–ի մոտեցումը

    14:31 • 29.09.09
    ՀՅԴ–ն ու Ժառանգությունը պետք է մանդատները վայր դնեն. ՀԱԿ–ի մոտեցումը

    Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է երեկ հնչած այն հայտարարությանը, թե հայ–թուրքական գործընթացի շուրջ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը պատրաստ են համագործակցել։

    ՀԱԿ–ի համար անընդունելի հայ–թուրքական ներկա գործընթացը կասեցնելու համար Զուրաբյանը կարևորել է համազգային բողոքի հնարավորությունը.

    «Այնուամենայնիվ, մենք համարում ենք, որ այս դեպքերը կանխելու միակ տարբերակն այն է, որ համազգային բողոք լինի՝ ուղղված Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն»։

    Ըստ նրա՝ արտգործնախարար Նալբանդյանի հրաժարականը պահանջելը լուրջ մոտեցում չէ, ավելին՝ դրանով ՀՅԴ–ն օգնում է Սերժ Սարգսյանին։

    Խորհրդարանական ընդդիմադիրների համագործակցությունը, Զուրաբյանի հայտարարությամբ, Կոնգրեսը կողջունի ու դեռ կօգնի, եթե զգա, որ նրանց գործողությունները լուրջ են, իսկ դա ապացուցելու համար «այսօր և՛ «Ժառանգությունը», և՛ Դաշնակցությունն ունեն մի շատ պարզ քայլ», որով կարող են ցնցել իրավիճակն ու այս ընթացքը կանխել։

    «Շատ պարզ քայլ է։ Եթե այսօր «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը որոշում են վայր դնել իրենց պառլամենտական մանդատները, դրանով նրանք, ճիշտ է, իրավական առումով որևէ ճգնաժամ չեն առաջացնում, բայց առաջացնում են լրջագույն քաղաքական ճգնաժամ»,– հայտարարել է Լևոն Զուրաբյանը։
    Աղբյուր՝ tert.am

    Իսկ Ազատություն ռ/կ-ի հարցին, թե ինչպես եղավ, որ Ժառանգությունը համագործակցեց ՀՅԴ-ի հետ, այլ ոչ թե ՀԱԿ-ի, ինչու՞ չեղավ պայմնավորվել, Զուրաբյանը պատասխանեց, որ Ժառանգությունը ՀԱԿ-ի հետ պայմնավորվել փորձելու, հնարավոր համագործակցությունը քննարկելու նույնիսկ քայլ չի արել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (29.09.2009), Rammer (29.09.2009), Ձայնալար (29.09.2009)

  22. #495
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ առանձնապես ինձ չեմ կոտորում, բայց իրոք չեմ հասկանում թե ժառանգությունը ինչի ա դոշ տալիս ԱԳՆ-ի համար, դաշնակնները քիչ են? Բա որ ԱԳՆ իրոք հրաժարվեց էտ պաշտոնը ոնց են բաժանելու????
    Պաշտոնի բաժանումը ջհանդամ, դու ասա Նալբանդյանի կրթությամբ մարդ գտնելու ե՞ն, որ էդ պաշտոնին արժանացնեն Փոխնախարարներից Կիրակոսյանն ա լավը, բնականաբար, չենք խոսում Շավարշ Քոչարյանի թեկնածության մասին Իսկ դեսպաններից շատերը հեռացվեցին աշխատանքից... նրանց փոխարինողները մի քանի կարգ են ցածր նրանցից:

    Ինչպես միշտ, տգիտությունը հաղթում է էս երկրում... արդեն ես էլ լուրջ մտածում եմ, որ քսերոքս անելու բաժնում սովորելուց ճիշտը չկա:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 33 160-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536374383133 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •