Մեդվեդևը մեկնում է Բաքու քննարկելու ղարաբաղյան հարցը...
Ինչպես հայտնում է ռուսական Կոմերսանտ թերթը, հունիսի 29 -ին Մեդևեդևը մեկնում է Ադրբեջան Ալիևի հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Ղարաբաղյան հակամարտությունը քննարկվել է նաև Ութնյակի ԱԳՆ-ների հանդիպման ժամանակ:
...մի շարք այլ հարցերի Հրայր Թովմասյանն անդրադարձավ «Ա1+»-ի հետ զրույցում:
Իսկ ի՞նչ է սպասվում հետախուզման մեջ գտնվողներին: Մինչեւ հուլիսի 31-ը ներկայանալու դեպքում, նրանց վրա համաներումն անմիջապե՞ս կտարածվի, թե՞ նրանց կազատազրկեն:
- Եթե խոսքը Խաչատուր Սուքիասյանի եւ Նիկոլ Փաշինյանի մասին է, ապա եթե նրանք մեղադրվեին այնպիսի հոդվածներով, որոնք մինչեւ 3 տարի պատիժ սահմանեին, ապա նախաքննության մարմինը կարող էր նրանց նկատմամբ համաներում կիրառել, սակայն նրանց առաջադրված հոդվածներով պատիժ է սահմանված 4-ից 10 տարի ազատազրկում: Նրանց նկատմամբ համաներումը կտարածվի, եթե դատարանը նրանց ազատազրկման դատապարտի մինչեւ 5 տարի ժամանակով: Եթե հետախուզման մեջ գտնվողները չներկայանան մինչեւ հուլիսի 31-ը, ապա համաներումը նրանց վրա ընդհանրապես չի տարծվի:
Ա1+
«Հայ Արիներ» Հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միավորումում խմորումներ են![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+Քոչարյանն անգործ չմնաց
Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական միավորման Տնօրենների խորհրդում անկախ տնօրենի կարգավիճակով: Ըստ ընկերության մամլո հաղորդագրության' միավորման բաժնետերերի տարեկան հավաքի ժամանակ ընտրվել են տնօրենության խորհրդի 3 նոր անդամներ, որոնցից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է:
«Սիստեմա»-ի հիմնական ակտիվներն են' ՄՏՍ- ի 52,8 տոկոսը, «Սքայ-Լինկի» 50 տոկոսից ավելին, «Կոմստար»-ի 53 տոկոսը, «ՄԳՏՍ»-ի 33 տոկոսը, «Ինվեստ կապ»-ի 25-ի տոկոսից ավելին, «Սիտրոնիկս»-ի 71 տոկոսը, «Ինտուրիստ»-ի' 66 տոկոսը, Հայաստանում՝ WiMax-օպերատորը, «Cornet AM»-ը, բջջային օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ»-ը (ապրանքանիշը Vivacell-MTS), «Մարս» գործարանը, երեք գիտահետազոտական ինստիտուտներ և այլն:
Ի դեպ, դեռեւս մեկ ամիս առաջ, երբ այս պաշտոնում նոր էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ա1+»-ին ասել է, որ «Սիստեման» պետք է հստակ հայտարարություն անի, արդյոք Քոչարյանն ունի՞ ակտիվներ «Սիստեմայում», թե՞ ոչ:
«Նույն Քոչարյանը պետք է անի հայտարարություն: Եթե Քոչարյանը դրա բաժնետեր է, ապա նա 1 տարի առաջ է նախագահի նստավայրից դուրս եկել. նախագահի աշխատավարձով ո՞նց էր բաժնետեր դառնում: Դա նշանակում է, որ «Վիվասելի» վաճառքը ՄՏՍ-ին, կամ «Արմենտելի» վաճառքը «Բի լայնին» եւ «Արմենտելի» վաճառքը ՕՏԵ-ին արվել է ոչ մաքուր , ոչ թափանցիկ ձեւերով»,-ասել էր նա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ tert.amԱյսօր ժամը 14։00-ի սահմաններում 16 ամիս ընդհատակում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Այս պահին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Կենտրոնի ոստիկանության բաժնում։
Մնացած քննարկումները «Նիկոլը ելնում է ընդհատակից» թեմայում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին օրերին հեռուստատեսությունը ողողված է Զարուհի Փոստանջյանի մասին վարկաբեկիչ նյութերով, բոլոր ելույթ ունեցողները նրան համարում են դավաճան, աններելի արարք կատարող եւ այլն: Բայց ես ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր Զարուհի Փոստանջյանին այսօր ուզում են վարկաբեկել, եթե իրենց ձեռքը հնարավորություն լիներ, վաղուց մեր հայրենիքը ծախած կլինեին: Դա իրենք ապացուցել են այս տարիների ընթացքում: Իսկ հիմա անհայրենիք մարդիկ լեզու են առել ու սկսել են խոսել հայրենիքից: Թող դա անելուց առաջ հիշեն, որ բազմաթիվ ազատամարտիկներ հենց իրենց երեսից գնացել ու հանձնվել են օտար երկրների դեսպանատներ` ապաստան խնդրելով: Իրենց ՙշնորհքն՚ է, որ այսօր Սասուն Միքայելյանն ու մյուս ազատամարտիկները անմեղ տեղը դեռ բանտում են: Այ սրա մասին թող մտածեն այդ ՙհայրենասերները՚: Ես կարծում եմ, որ Զարուհի Փոստանջյանի արարքը շատ դրական քայլ է եւ թող նրան ՙդատողները՚ մի քիչ մտածեն այս երկրի մասին, նոր սկսեն խոսել: Ամեն մարդ իրավունք չունի խոսել դավաճանության մասին:
ԱԺ պատգամավոր,
Ոգու փորձություն ՀԿ նախագահ
Հակոբ Հակոբյան
Աղբյուր՝ lragir.am
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձևը:
Մինչ այդ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և պատվիրակության իշխանամետ անդամները փորձել են ուղղումներ մտցնել այդ բանաձևի մեջ: Շտկումների նպատակն է եղել վերջնակակապես կոծկել 2008թ. մարտի մեկին իշխանությունների, նրա նախկին և ներկա ղեկավարներ, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի և ներկայումս այդ պաշտոնը բռնազավթած Սերժիկ Սարգսյանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարած ոճիրը:
Դավիթ Հարությունյանի և նրա համախոհների այդ քայլերը վիժեցրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հանդես է եկել սեփական առաջարկներով, որոնք վերաբերվել են Մարտի 1-ի և դրա հետևանքով կալանավորված անձանց ազատ արձակման, Փաստահավաք խմբի աշխատանքների վերսկսման և մեղավորների բացահայտման հետ:
Իշխանության վայնասունը իրեն սպասել չտվեց:
Պատճառաբանելով, որ Զարուհի Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակության երկու անդամ, հայրենի իշխանիկների ծախու գրչակները, Ստրասբուրգից և Երևանից սկսեցին վայրահաչել և մեզ հայրենասիրության դասեր տալ:
Դուք չէ, որ պետք է ասեք, թե ով է Զարուհի Փոստանջյանը:
Մենք, Արցախյան ազատամարտի մասնակիցներս, և ոչ միայն մենք, շատ լավ գիտենք, թե ով է փաստաբան, ժողովրդի և նրա լավագույն զավակների պաշտպան Զարուհի Փոստանջյանը:
Այսօր հայրենասիրությունից սկսեցին խոսել նրանք, ովքեր լուռ համաձայնություն էին տվել և ստորագրել միջազգային այնպիսի փաստաթղթերի տակ, որով ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանին ճանաչել են օկուպանտ երկիր, իսկ ազատագրված տարածքները' օկուպացված, ովքեր Հայաստանը գրոշներով վաճառել են օտարին, ովքեր բարոյազուրկ են և անբարո իրենց կենցաղով, ովքեր վախկոտ են, ստորաքարշ և քծնող:
1988-ին սկսված ղարաբաղյան շարժումը այնուհետև վերաճեց Արցախյան Ազատամարտի: Ազգովին ոտքի կանգնեցինք, պաշտպանեցինք Արցախում բնակվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը, Հայի արժանապատվությունը, ազատագրեցինք բռնազավթած մեր հայրենիքի մի մասը:
Արտաքին թշնամուն հաղթելուց հետո, հայ ժողովուրդը զբաղված լինելով պատերազմի ժամանակ Հայրենիքին հասցրած վերքերը բուժելով, անուշադրության մատնեց այն իրողությունը, որ Հայաստանում իշխանությունը աստիճանաբար բռնազավթում էին պատեհապաշտները, հոգով տկարները, էությամբ վաշխառուները:
Այսօր հայ ժողովուրդը պայքարում է օտար, Հային ոչ հարիր արժեհամակարգ պարտադրել ցանկացող իշխանիկների, նրանց կամակատարների, կրիմինալ տարրերի, Արցախյան ազատամարտի տարիներին "մկան ծակը փողով առած" և վախից կանանց փեշի տակը մտած, իսկ այսօր իշխանության բուրգի գագաթին հասած, մեզ հայրենասիրության դասեր տվող, "Հայրենասերին" և "Դավաճանին" զանազանող, հայ ժողովրդին կեղեքող, Հայաստան երկիրը օտարին հանձնող մարդուկների դեմ:
Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այժմ հայ ժողովուրդը մասնակցում է Ազատագրական պատերազմի: Ազգովին հաղթեցինք արտաքին թշնամուն, հաղթելու ենք նաև ներքինին>»,-ասված է հայտարարության մեջ,ո րը ստորագրել են քաղբանտարկյալ ազատամարտիկներ'
Սասուն Միքայելյան
Մուշեղ Սաղաթելյան
Մկրտիչ Սափեյան
Ժորա Սափեյան
Հարություն Ուռուտյան
Մյասնիկ Մալխասյան
Հակոբ Հակոբյան
Սմբատ Այվազյան
Դավիթ Մաթևոսյան
Հովհաննես Հարությունյան
Ժիրայր Սեֆիլյան
Հուսիկ Բաղդասարյան
Վարդան Մալխասյան
A1+
Մոդերատորական: Քոչարյանի և այլոց պաշտոնական դիրքի չարաշահումների մասին քննարկումները տեղափոխվել են այստեղ:
էսպես չի մնա
Գնացել է ԱՄՆ դեսպանատուն
15:30 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի` Անկախության օրվա առիթով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանության բարձրաստիճան աշխատակիցներին անկախության 233-րդ տարեդարձի կապակցությամբ:
Սարգսյանն իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշել է. ՙՑանկանում եմ Միացյալ Նահանգներին հետագա հզորացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում: Մենք իրապես շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Մենք Միացյալ Նահանգներին ընկալում ենք ոչ միայն որպես հզոր երկիր, որպես Հայաստանին ամենամեծ մարդասիրական օգնությունը ցուցաբերող երկիր, այլեւ մի երկիր, որը ամենաօրհասական պահին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնեց, նրա մի ստվար հատվածին իր գիրկն ընդունելով, հնարավորություն տվեց զարգանալու եւ իրենց ավանդը ներդնելու ինչպես Միացյալ Նահանգների հզորացման, այնպես էլ իրենց ազգային ինքնությունը պահպանելու գործում՚:
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ ծավալված առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Դեսպան Յովանովիչը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպումներից իր տպավորությունները:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Յովանովիչը ընդգծել են, որ ինքնատիպ ու հզոր ամերիկահայ համայնքի առկայությունը, ամերիկահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ գործունեությունը բարեկամության իրական կամուրջ է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ:
Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը:
Ա1+
ժողովուրդ, սրան մեկը կարա՞ բան հասկացնի,…մեկը չկա սրան ռագատկով տա սատկցնի… սրա վեջը ե՞րբ ա լինելու… խաբար կա՞
Վերջին խմբագրող՝ Elmo: 07.07.2009, 15:00:
Nadine (07.07.2009)
tert.am«Կապիտալ». Ջերմուկն առանց մոծակների
11:14 • 10.07.09
Ջերմուկ քաղաքը դառնալու է տարածաշրջանային տուրիստական կենտրոն, և նման կարգավիճակ ունեցող քաղաքում մոծակներն ավելորդ են: Այս կապակցությամբ` կառավարությունը 19 մլն դրամ է հատկացնում մոծակասպանության համար` գրում է բիզնես օրաթերթը: Ներկայացնենք հատվածներ հրապարակումից:
Հիմա կասեք լուրը քաղաքական չի, ի՞նչ գործ ունի այստեղ:
Ժողովուրդ ես ծնվել ու 17 տարի ապրել եմ Ջերմուկում: Այնտեղ մոծակ չկա, հարկատուների փողերը թալանում են: Ջերմուկի քամու պայմաններում մոծակներին թռնելու համար ռեակտիվ շարժիչ է պետք: 19 մլն դրամ չգիտեմ ինչ են անելու:
էսպես չի մնա
Փաստորեն լրիվ հերքվեց երկրորդ բջջի առկայության փաստը, ու ունենք կատարյալ միաբջիջների կույտ, որ մեր փողերը քամունա տալիս բառիս բուն իմաստով:
Տո այ միաբջիջներ, որ ձեր ջպերով գնում թառում եք Ջերմուկում, երևի մի երկու մոծակ հաջողացրելա ձեր դեղին արյունը քաշի կամ ձեր ծտերի որոշ բարեմանսություններին այսպես ասած ձեռ քցի, հիմա որոշել եք վրեժ լուծեք?
Նույնիսկ եթե այդպեսա, նույնիսկ եթե մոծակներ կան, նույնիսկ եթե ավելացած մեշոկով փող ունեք ապա էդ հաստ գլուխներդ չի մտնում, որ էկոլոգիական հավասարակշռության հետ խաղերը ձեր պուճուր IQ-ով գորշ զանգվածների համար չի?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Չէ դե ինչու... Կարելի է պոզիտիվ մոտեցում ցուցաբերել: Ասենք. Ջերմուկի մոծակների նկատմամբ դատական գործ հարուցել, մի 3-4 ամիս ձգձգել, վերջը որպես ազգի թշնամիներ գնդակահարություն տալ, հետո դոշներին թուրքական գերբ կարելով, ժամը մեկ մի խումբ շարքով կանգնեցնել պատի մոտ ու "ՌԱՏԱՏԱՏԱՏԱՏԱ"
Մոդերատորական: Խնդրում եմ այս տիպի անլուրջ գրառումներ չանել: Այստեղ խնդիրը գումարի անտեղի վատնումն է, ոչ թե մոծակները:
Վերջին խմբագրող՝ Elmo: 10.07.2009, 11:20: Պատճառ: մոդետատորականի ավելացում
Դե արի հետո էքանից հետո հարկ մուծի.... ավելի լավ չի քո ձեռով մի հատ պիտանի գործ անես, քան թե մուծես բյուջե, որ մոծակ բնաջնջեն:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
www.a1plus.amՕբաման, Մեդվեդեւը, Սարկոզին եւ ԼՂ-ն
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ:
ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Իտալիայում' «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Իբրեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ նրանք վերահաստել են իրենց պարատավորությունը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար Սկզբունքները ամբողջացնելու համար:
«Մենք ցուցում ենք տվել մեր միջնորդներին' ներկայացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին 2007թ ընդունված Մարդրիդյան փաստաթղթի վերամշակված տարբերակը, Համանախագահների' Սկզբունքների վերաբերյալ վերջին մեկնաբանությունները: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերանայել այն տարաձայնությունները, որոնք առկա են նրանց միջեւ եւ վերջնական համաձայնություն տալ Հիմնարար Սկզբունքներին, որը կարտացոլի խնդրի համապարփակ կարգավորումը»,-ասել են Նախագահները:
Հայտարարության մեջ "Փաստեր" խորագրի տակ նշվում է, որ 2007թ նոյեմբերին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախարարները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը Հայաստանին եւ Ադրբեջանին.
«Հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները' Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:
Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
- Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
- Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
- Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
- Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
- Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:
«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքրեի ընդունումը հնարավորությոեւն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը»,-ասված է այդ հատվածում:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսված է մեկ շաբաթից Մոսկվայում:
Rammer (10.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ