Ես նոր հեքիաթի նամյոկ էի անում![]()
Ես նոր հեքիաթի նամյոկ էի անում![]()
Վայ, Հայկո՛ ջաաաաան, էսքան հաճախ քեզ տեսնում եմ, հետդ շփվում եմ, ձայնդ համարյա չեմ լսում ու մոռացել էի, որ դու սենց աննման հեքիաթներ ես գրում...
Ապրե՛ս, էսօր անպայման հայտարարելու եմ քո տաղանդի մասին, որ մեր համատեղընկերներն իմանան
Շարունակի՛...
Գիքորի վերադարձը վերջն էր...ու ամենակարևորը Թումանյանի գլխավոր հերոսը հիշատակվում ա միայն վերջորումաաաա....
Ի՞նչ ասեմ, պապին էլ հաստատ կհավաներապրե՛ս, ջանի՛կ...
Հ.Գ. Այվիի հեքիաթներն էլ վաղուց չեմ կարդացել...ուզում եմ բոլորը կարդալ, նոր, համոզված եմ էլի, կգովեմ![]()
Արա գեղեցիկն ու կանաչ կետիկները
Կար չկար, մի թագավորություն` կախարդական, մաքուր ու բարի: Այնտեղ ապրում էր հզոր արքան՝ թագուհու, արքայազնի, Նազիր Վեզրիների ու մնացած մանր-մունր պալատականների հետ: Այդ թագավորությունում ոչ մի արտառոց դեպք չէր գրանցվել դեռևս կարմիր գլխարկների և 7 գլխանի դևերի ժամանակաշրջանից ի վեր: Թագավորությունում կային շատ գեղեցիկ աղջիկներ, սակայն արքայազնը ոչ ոքի չէր սիրահարվում: Նրան հարսանտես էին տարել փայտահատի մոտ` մոխրոտին տեսնելու, սպիտակաձյունիկին, դևերի քարանձավից փրկված գեղեցկուհիներին, սակայն ապարդյուն: Առավոտից մինչև ուշ երեկո նա որսի էր գնում, եղնիկներ ու բադեր որսում, իսկ երեկոյան նստում էր բուխարու մոտ ու "օ սոլե միո" երգում, ինքն էլ չհասկանալով երգի իմաստը: Ամենից շատ արքայազնը սիրում էր որսորդություն անել թագավորության հյուիսային հատվածի անտառում, որին նաև անվանում էին` ծմակուտ: Անտառում, ուր բարձր սոճիներ էին աճում, մի փոքրիկ հարթավայր կար: Այնտեղ "ապրում" էին փոքրիկ սունկերը: Նման սունկեր ոչ մի ուրիշ վայրում չես հանդիպի` սպիտակ, փոքրկ գլուխներ, որոնց վրա կանաչ կետիկներ կային: Մի օր, արքայազնը, որսի ժամանակ այդ անտառն է գնում ու տեսնում տարօրինակ սնկերին:
-Այ քեզ կախարդանք,- զարմանում է նա: - Որտեղից են այստեղ այս սնկերն առաջացել? չլինի թե անտառում չարքեր են ապրում?
Արքան կանչում է իր թագավորության իմաստուններին, խորհուրդ է գումարում, ու հանձնարարում գտնել կանաչ կետերով սնկերի առաջացման պատճառը:
Թագավորությունում խառնաշփոթ է սկսվում, բոլորը այս ու այն կողմ են վազում, ծեր անբան հուռին մնացել էր շվարած, տանիքին նստած: Նույնիսկ մաստակ վաճառող Հռիփսիկ տատն էր իր կրպակը փակել ու գնացել, մի խորը մառանում թաքնվել: Ասում էին, որ նա իր մառանում ինչ-որ սլավոնական ծագումով արքայի ` որին նաև ցար էին անվանում, դիմապատկերով ոսկիներ է պահում: Վիճակը գնալով վատթարանում էր, իսկ իմաստունները յոթը սարից այն կողմ միտք էին անում ու չէին գտնում կանաչ կետիկներով սնկերի առաջացման "սարսափազդու" պատճառը: Շատ է անցնում թե քիչ, ոչ ոք չգիտեր, քանի որ այդ ժամանակ դեռ ժամացույց ասվածի հետքն էլ չկար, մեկ էլ մի գեղեցիկ օր, ինչպես ասվում է բոլոր հեքիաթներում, էս մեր քաջարի արքայազնը վեր է կենում ու գնում անտառ` "սեփական ուժերով" պարզելու վերոնշյալ կետիկավորների առաջացման պատճառը: Գնում-գնում է, մեկ էլ ճանապարհին նրա դիմաց է դուրս գալիս մեծ, բրդոտ արջը, թե բա. «ու՞ր ես գնում, արքայազնն ապրած կենա, էս անտառի միջով, էս խոնավ վայրերով, ախր մեր կողմերում հազար ու մի տեսակի հիվանդաբեր վիրուս կա»: Էստեղ թագավորի տղեն, ինչպես հարկն է, իր մատն է կծում ու միտք անում. «բա որ գնամ ու մի լուրջ հիվանդություն ձեռք բերե՞մ»: Սակայն այս հարցը ինչպես ասում են "дело чести" պիտի գնար ու սնկերի գաղտնիքը բացահայտեր: Արքայազնը ճամփա է ընկնում, գնում գնում է, մեկ էլ հանդիպում է իմաստուններին, որոնք յոթ սարի էն կողմից հետ էին գալիս՝ այդպես էլ չբացահայտած սնկերի գաղտնիքը: Տեսնելով արքայազնին ու վախենալով ժամ առաջ գլխատվելուց, որոշում են խաբել սրան: Ինչպես հայտնի էր, արքայազնը շատ գեղեցիկ էր, սակայն չափազանց տխմար ու կարող էր հավատալ ցանկացած ստի: Իմաստուններն էլ էս գեղեցիկ-ին կանչում են թե բա. «Արա, մի էս կողմ արի, իմացել ենք, որ էդ սնկերի արքայադուստրը մի հրաշք, հուրի փերի աղջիկ է, պիտի գնաս, գտնես սնկերի արքայադրստերը, հետն ամուսնանաս ու բոլոր կախարդանքներին վերջ տաս»: Էս տխմարն էլ հավատում է իմաստուններին ու ճամփան շարունակում: Գնում է գնում, հասնում է հարթավայրին: Մեկ էլ ինչ տեսնի, վերջին 8 տարիներին էս կեղմերում ոչ մի գրամ անձրև չէր եկել, իմաստուններն էլ մի անգամ ասել էին, որ անձրևը նեղացել ու գնացել է ինչ-որ հին գյուղ, անունն էլ Մակինդո կամ Մակարդո, արքայազնը լավ չէր հիշում, սակայն որ անտառը մնացել էր անջուր ու ցամաքել, դա փաստ էր, այն էլ` անհերքելի: Էս մեր Արա անունով սիրուն, սիմպատիչնի արքայազնը որոշում է պոկոտել բոլոր սնկերը, գտնելու համար արքայադստերը ու եթե էս հեքիաթը գրած լիներ մեր հին հեքիաթասաց Գյուլնազ տատը, էս սհաթիս էլ հենց արքայադուստրը կհայտնվեր, կամուսնանար Արայի հետ ու մի քանի շաբաթ հարբեցողությամբ զբաղվելուց հետո, նրանք երկար ու երջանիկ կապրեին, իսկ երկնքից էլ երեք խնձոր կընկներ Նյուտոնի գլխին, սակայն այդպես չեղավ` ոչ մի արքայադուստր, ոչ մի գրամ օղի, իսկ արքայազնի կոկորդն արդեն չորանում էր: Դե էլ ինչ գլուխ ցավեցնեմ, էս պահին հայտնվում են փեփելն ու կեկելը, մի մեծ կտոր ոսկի "ձեռքներին", մի սև, անդուր աղջիկ էլ նրանց հետ: Դու մի ասա, հուռին, էնքան է առանց մաստակ մնում, որ բարկանում է, իր քույրերից մեկին ուղարկում է փեփել-կեկելի հետ, որ գնան, արքայազնին գայթակղեն ու ետ բերեն թագավորություն, որ էդ սարսափելի իրավիճակն անցնի ու Հռիփսիկ տատը նորից իր կրպակը բաց անի ու համով մաստակներ ծախի: Էս մեր արքայազնը ոտով գլխով սիրահարվում է էս սև, անդուր աղջկան, տանում է թագավորություն ու կանգնելով արքայից արքայի առաջն ասում ` Ահա և իմ հարսնացուն:
Իսկ թե ինչ է լինում հետո, կիմանանք` հետո:
*e}|{uka* (09.07.2009), Ambrosine (19.06.2009), Chuk (17.06.2009), cold skin (18.06.2009), murmushka (17.06.2009), Poqrik_Arev (17.06.2009), Ungrateful (18.06.2009), Աբելյան (20.06.2009), Երվանդ (17.06.2009), Ռուֆուս (17.06.2009)
շարունակություն...
Թագավորն ու Թագուհին շատ են վշտանում, ամբողջ օրը կարվոլոլի շիշը ձեռքներին ման են գալիս պալատում ու մտածում, թե ինչ հնարք գտնեն, իրենց մինուճար տղային էդ սևուկ Նվարդիկից ազատեն: Էլ գեղեցկուհիներ, էլ պորտապար, ինչ ասես, որ չեն անում, սակայն Արան իր որոշումից ետ չի կանգնում: Վշտացած, թագավորն ու թագուհին դիմում են անազնիվ քայլի. կանչում են Արայի փոքրիկ ժամանակվա ընկերուհուն` Շամիրամին, որ համարվում էր իրենց թագավորության ամենասիրուն աղջիկը, ու խնդրում նրան գայթակղեցնել Արային: Շամիրամն իր երկար հյուսերը բաց է թողնում, հագնում թագուհու նվիրած Պիաֆ զգեստն ու գնում իր սև գործին: Արան շատ է ուրախանում, երբ տեսնում է իր գեղեցկուհի Շամիրամին: Դպրոցական տարիներին սիրահարված էր Շամիրամին, սակայն նա նույնիսկ երեսին էլ չէր նայում: Շամիրամը սկսվում է քսմսվել Արային, թե բա.
-Ուզում եմ գնալ հանգստանալու, Բուլղարիա, ոսկի ավազներ, կգա՞ս միասին գնանք:
Արան անմիջապես հասկանում է սրա մտքինն ու հրաժարվում: Իսկ հետո խեղճ աղջիկն ինչքան էլ աչքերով ճպճպացնում է, թիթիզ-միթիզ մազերն ոլորում, մեկ է` Արան չի գայթակղվում: Արան հայտարարտում է, որ արքան անարդար է ու ռասսայական խտրականություն է դնում ու եթե նրանք չընդունեն սևուկ նվարդիկին, ինքը կդիմի Ազգեր ու Ռասսաների պաշտպանության կոմիտե, մի խոսքով նամակ կգրի Ամերիկայի նախագահին:
Թագավորն ու թագուհին` տեսնելով, որ իրենց տղան հաստատուն է իր որոշման մեջ, միտք են անում ու որոշում` քարը փեշից ցած գցել ու մի կարգին, տեղը տեղին հարսանիք կազմակերպել: Թագավորը կանչում է նազիր-վեզիրներին ու ուղարկում աշխարհի բոլոր թագավորություններ, իր միակ որդու` Արա Գեղեցիկի հարսանիքին հրավիրելու: Հավաքվում են բոլոր հեքիաթային թագավորությունների հեքիաթային հերոսները, գալիս են բոլոր կողմերից` Մոխրոտիկն իր արքայազնի հետ, Սպիտակաձյունիկն ու իր 7 թզուկները, Քնած գեղեցկուհին իր խորը քնից վեր է կենում ու գալիս, նույնիսկ մեր բոլորիս քաջ ծանոթ Վաղն ու իր Կարմիր Գլխարկը: Մի խոսքով բոլոր-բոլորը գալիս են, մի լավ քեֆ ուրախույթուն են անում, խաղեր խաղում, մեկ էլ թագավորը հայտարարում է, որ իր թագավորության մի մասն ուզում է տղայի հարսանիքի կապակցությամբ նվեր տալ ամենաօրիգինալ հյուրին: Իհարկե առաջին իրեն մեջ է գցում սուտլիկ որսկանը, թե բա ընկեր թագավոր, դու ինձ մի պարկ ոսկի ես պարտք: Թագավորը ջղայնանում է ու սրան դուրս վռնդում: Հետո գալիս են թզուկներն ու ասում, որ իրենք ամենաօրիգինալն են, որովհետև համ թզուկ են, համ 7 ախպեր, համ էլ Սպիտակաձյունիկի հետ են մուլտֆիլմում են նկարահանվել, սակայն թագավորը կանչում է իր պալատի միակ Վիծիկ անունով թզուկին ու պարզվում է, որ սա Սպիտակաձյունիկի մանկության ընկերն է եղել ու Սպիտակաձյունիկի 5-ամյակի կապակցությամբ նկարված կարճամետրաժ ֆիլմում նա էլ է խաղացել: Խեղճ թզուկներ, մնում են առանց նվերի: Հաջորդը գալիս է Մոխրոտն ու ասում, որ քանի որ ինքը ամենափոքրիկ կոշիկն է հագնում, իրեն պիտի տան թագավորության մի մասը, սակայն Սպիտակաձյունիկը, որ մինչ այդ լուռ հետևում էր, վեր է կենում ու բարկացած հայտարարում, որ իր ոտքը հեչ էլ չի զիջում Մոխրոտի ոտին: Բերում, փորձարկում են ու ինչ պարզվի, լրիվ նույնն է: Էս երկուսն էլ գնում են մի կողմ: Նույն հերթականությամբ գալիս են Կարմիր գլխարը, Հենզելն ու Գրետելը, Մատնաչափիկն ու մյուս հերոսնորը, սակայն ոչ մեկը թագավորին իր օրիգինալությամբ չի զարմացնում: Մեկ էլ չգիտես որտեղից ներս է մտնում մի ծեր պապիկ ու հայտարարում, որ ինքն է ամենաօրիգիանլը: Պարզվում է, սա այն պապիկն է, որ ապրում է ամենա-ամենա կապույտ ծովի ափին, իր 50 տարվա սիրելի տատիկի հետ: Թագավորը սրան էլ հենց տալիս է իր թագավորության մի մեծ հատված ու ճամփում իր պառավի մոտ: /Իսկ թե ոնց է պապն իր տատրին ստեր հնջրում ինչ-որ խոսող ձկների ու իր բարեգործության մասին, գիտենք բոլորս:/
Երեկոյան, խորոված սեղանի շուրջ, երբ բոլորը մի թեթև գինովցած են լինում, ներս է մտնում տիկին Հռիփսիմեն ու հայտարարում, որ աշխարհում ինչ-որ նոր ու չբացահայտված վիրուս է տարածված, անունն էլ կրիզիս: Ասում են, սա ցեցի պես մի բան է, սակայն ավելի մեծ չափերի. խժռում, ուտում է իր ճամփին հանդիպած ամեն բան` արժեթղթեր, բանկեր, տներ ու մեքենաներ, նույնիսկ ամբողջ գործարաններ: Էհ... Խեղճ Արայի բախտն էլ իր հետ է լինում, հյուրերը խառնվում են իրար, վեր ու վեշներն առնում ու վազում իրենց ունեցած-չունեցածին տեր կանգնելու: Մնում են միայն ինքը, իր Նվարդիկն ու էն օձ Շամիրամը, որ դեռ հույսեր ունի Արայի ցանցը գցել:
Խեղճ արային ոչինչ չի մնում անել, քան վերցնել իր բաժին թագավորությունը /կանխիկ/ ու Նվարդիկի հետ տեղափոխվել Ամերիկա:
Արային թվում էր, թե Ամերիկայում մածնաբրդուճը սարքած, գդալն էլ մեջը դրած պիտի լինի, սակայն արի ու տես, որ էդ անհայտ վիրուսը հենց էնտեղից էր հայտնվել:
Իսկ թե ինչ է լինում Արայի հետ Միացյալ Նահանգներում, կիմանանք հետո
Վերջին խմբագրող՝ Dayana: 26.06.2009, 22:51:
Հեքիաթ եմ ուզում![]()
I may be paranoid but no android!
*e}|{uka* (12.06.2010)
Առ, Ռուֆուսի մեկը: +1 հեքիաթ, փլիիիիիիիիիիիզ
:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ