ԱպրեսԲա շարունակությանը երբ սպասենք?
![]()
ԱպրեսԲա շարունակությանը երբ սպասենք?
![]()
Ես ոչինչ չեմ ուզում...
Աբելյան (26.03.2009)
Էս ինչ դաժան էր![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Աբելյան (26.03.2009)
Աբելյան (26.03.2009)
Բավական վառ երևակայություն: Ես ուղղակի մի հարց ունեմ Իվային, թե ուքր յամանկ նրան ինչպիսի հեքիաթներեն կարդացել և ով է կարդացել՝ծնողները, թե...
Ինքս հոգեբան եմ, համենայն դեպս ավրտել եմ այդ մասնագիտությամբ նաև մագիստռոսի կոչումով, և կարծումեմ, որ Իվան ծանր մանկություն է անցկացրել, համենայն դեպս ինչ-որ հոգեբանական շեղումներ և սթրեսներ է ստացել, հատկապես սեքսուալ առումով:
Բոլոր դեպքերում, ելի եմ ասում, որ ունի լավ վառ երևակայություն:![]()
Աբելյան (26.03.2009)
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ariadna (23.03.2009), impression (23.03.2009), Kita (23.03.2009), Երկնային (23.03.2009), Չիպ (23.03.2009)
Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало
Չգիտեմ ով ո՞նց է կարդում ու հասկանում, դեմ էլ բան չունեմ Lusineh-ի կարծիքին:Ինչքան մարդ, էնքան ենթադրություն ու կարծիք...
Բայց ես ինքս ivy-ի գրածները մեծ հաճույքով եմ կարդում,ակումբում էն եզակիներից է, որ գրածից հանգստություն ու մեղմություն է հոսում, չգիտեմ, սա գովաբանություն չի նրա հասցեին, այլ ուղղակի հիացմունքս՝ նրա ստեղծագործությունների և ընդհանրապես նրա գրառումնեի մասին:Իրական կյանքում էլ նրան հենց էդպիսինն եմ պատկերացնում, հեզ ու բարի...
Հ.Գ.Վաղուց էի ուզում սա ասել, առիթ չկար ուղղակի
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Չիպ (23.03.2009)
Հա լավ, ինչ եք հարձակվել մարդու վրա: Բան էր, ասեց էլի:
Բայց լավ ա իմ «Անարգվածը» չի կարդացել, թե չէ ինձ միանգամից դիագնոզ կտար:![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Իվա չի, այլ Իվան:
Էդ մագիրստորսիդ կոչումը գրել ես, որ հաստա՞տ հավատանք Իվայի ծանր մանկությանն ու սեռական խնդիրներին:
Բախտի բերմամբ, թե պատահմամբ ես էլ եմ հոգեբան, ու միայն այն պատճառով, որ երկու մագիստրոսի կոչում ունեմ, վստահեցնում եմ, որ Իվան ծանր մանկություն չի ունեցել, ոչ էլ սեռական շեղումներ:
Ընդհանրապես, Իվայի բոլոր հեքիաթները կարդա. էս թեմայում իրենք շատ են, համ քեզ կայֆ կլինի, համ էլ մեկ էլ տեսար խեղճի դիագնոզն էլ փոխես...
Այվի
comet (24.03.2009), Kita (23.03.2009), Morpheus_NS (24.03.2009), Norton (24.03.2009), StrangeLittleGirl (24.03.2009), Երկնային (23.03.2009), Ռուֆուս (24.03.2009)
...շարունակություն
... Համբոն և Գալոն անց էին կացնում իրենց ձանձրալի օրերը մի նեղ խցում, որտեղ անգամ տեղաշոր չկար: Երեկոներին կիթառի հնչյուններ էին լսվում կողքի խցից, և մի դժբախտ ծերունական ձայն.
-И тебе пишу моя родная,
Вах мама джан, вот такая доля воровская…
***
Անցնում էին օրերը, շաբաթները, գլորվում էր ժամանակը, Համբոյին շարունակում էր տանջել ձանձրույթը, որի միակ դարմանը դարձել էր ծերունական կիթառը:
-И тебе пишу моя родная,
Вах мама джан, вот такая доля воровская…
-Ոնց չէի ֆայմել մի նամակ էլ ես գրեի…-Մի օր ասաց Համբոն և գրպանից թուղթ ու գրիչ հանեց ու գրեց.
“Իմ սիրելի կնիկ Համասփյուռ:
Մենք լավ ենք, քո ու Զանիի որպիսությունն ենք ուզում իմանանք: Առոք-փառոք հասանք Երևան, մտանք Կարապետիչի մոտ, ասեցին շիշը բացեք, բացեցինք, ժավելի սպիրտ էր մեջը: Դու մի ասա սխալ շիշ էիր դրել սեղանին: Հիմա ինձ ու քյորփիս բերել են էս Թմկա Բերդում բրախել են, ոչ օր ունենք, ոչ արև: Անցած տարի չոբան Կարոյից հազար մանեթ պարտք էի վերցրել, մի ամսից ժամկետը լրանում ա: Էս հազար մանեթը կտանես, իրան կտաս: Մոտս հազար մանեթ էլ մնում ա: Եթե նեղն եք, ասեք, կուղարկեմ:”
Համբոն հազար մանեթը փաթաթեց նամակի մեջ, այն հանձնեց Թմկա Բերդի տիրակալ ուստա Թաթուլին.
-Էս կտաս փոստատարին, որ կնգաս ուղարկի:
Իսկ Թաթուլը բացեց նամակը, հազար մանեթը տեսնելով` հանեց ու գրպանը դրեց, նամակը պատռեց, այրեց, փոխարենը մեկ այլ թուղթ վերցրեց ու գրեց:
“Իմ սիրելի կնիկ Համասփյուռ:
Մենք նեղն ենք: Գնացինք Երևան, Գալոն երգեց, ադամանդներ տվին, էս անպետքը գնաց խուրդեց աղջիկների ու խմելու վրա, դեռ մի բան էլ մենք տակ ենք: Հիմա մենք Թմկա Բերդում չուլի պես ընկած ենք էս չուլանում: Մի բան էլ պարտքերի մեջ ենք: Խնդրում եմ մի նամակ ու մի քիչ փող ղարգի:”
Եվ այդ նամակը մի քանի օրից հասավ տիկին Համասփյուռին:
Մայրն ու Զանին կարդացին նամակը ու շատ վշտացան: Հինգ հազար մանեթ վերցրեցին, ծրարի մեջ դրեցին, մի թուղթ էլ վերցրեցին ու գրեցին.
“Իմ դժբախտ մարդ Համբո:
Ցավում եմ, որ էդպիսի երեխա եմ դաստիարակել: Վերցրու էս հինգ հազար մանեթը, մի քիչ էլ խրատի, որ մյուս անգամ ինքնագլուխ բաներ անելու փոխարեն իրա տանեցիքի մասին մտածի: Իսկ մենք, ընդհանուր, լավ ենք: Զանին աշխատում ա, Ծաղիկը կարգին կաթ ա տալիս, թոշակս էլ բարձրացրել են:”
Ծրարը հանձնեցին փոստատարին ու սկսեցին սպասել պատասխան նամակին:
Փոստատարն էլ նամակը տարավ Թմկա բերդ ու տվեց Թաթուլին:
Թաթուլը կարդաց նամակը, հինգ հազար մանեթը գրպանը դրեց, պատռեց թուղթը, այրեց, փոխարենը նոր թուղթ հանեց ու գրեց.
“Իմ սիրելի մարդ Համբո: Կարոյի հազար մանեթ պարտքը տվեցինք, բայց մենք ահավոր նեղ ենք: Ինձ թոշակից զրկել են, Զանին չի աշխատում, Ծաղիկն էլ ջրծաղիկ ա, իրա ջրիկ կաթից զզվում ենք: Խնդրում եմ մի բանով օգնի:”
Նամակը հասավ Համբոյին, Համբոն կարդաց ու տխրեց: Իսկ մոտը թուղթ չկար, որ պատասխան նամակը գրեր: Հանեց հազար մանեթ թղթադրամը ու թղթադրամի վրա գրեց.
“Իմ սիրելի տիկին Համսփյուռ ջան: Սա իմ վերջին հազար մանեթն ա: Մի տարի պետք ա դիմանաք, մինչև գամ: Դիմացեք: Իսկ ինձ մոտ ամեն ինչ հոյակապ ա: Ես ու Գալոն ողջ-առողջ ենք, կարգին դիմանում ենք:”
Համբոն վերջում ավելացրեց ամիս-ամսաթիվը, հասցեն, և նամակ-թղթադրամը տվեց Թաթուլին, իսկ Թաթուլը այն նույնպես գրպանը դրեց: Մի թուղթ հանեց ու գրեց.
“Դե լավ ա, որ լավ եք ապրում: Բայց հիմա էլ ես հիվանդ եմ: Ահավոր մրսել եմ, թոքաբորբի մեջ եմ: Շտապ դեղեր ա պետք: Էն ախմախ Թաթուլից դեղ եմ ուզում, ինքը ասում ա, որ իրանց մոտ բոլոր դեղերը կան, բայց տաս հազար մանեթ ա ուզում: Խնդրում եմ ղարգի:”
Նամակը փոստատարի միջոցով հասավ տիկին Համասփյուռին, նորից նանն ու Զանին կարդացին ու վշտացան: Ստիպված տաս հազար մանեթ վերցրեցին, գցեցին ծրարի մեջ ու գրեցին.
“Համբո ջան, որ լավանաս, անպայման ձեն հանի…”
Դարձյալ նամակը հասավ Թաթուլին, այս անգամ էլ Թաթուլը այն պատռեց ու այրեց, և գումարը դարձյալ հայտնվեց այտերի պես տռզած իր գրպանում:
***
Անցնում էին օրերը, շաբաթները, իսկ Համասփյուռը նամակ չէր ստանում: Մի օր էլ անհանգստացած վերցրեց Զանիին, Ծաղիկին, մի պայուսակ լցրեց սննդով, ջրով, դեղերով լի ու միասին գնացին Թմկա բերդը որոնելու:
Քայլում էին ժամերով, իսկ ճանապարհը համառորեն շարունակում էր իր փոշոտ ելևէջները: Քայլեցին, քայլեցին և հանկարծ ճանապարհին մի միկրոավտոբուս տեսան, որը ընկած էր փոսի մեջ, իսկ վարորդը հուսահատ կերպով փորձում էր հանել այն:
-Քու՛ տիրումերը,-ամեն մի անարդյունք փորձից հետո նա ուժասպառ նստում էր գետնին, մի փոքր հանգստանում և նորից էր անցնում գործի: Նա դարձյալ Ռաֆի Սամվելն էր:
-Մոքիրներ, կօգնե՞ք հանեմ,-տեսնելով Համասփյուռին ու Զանիին` հևալով հարցրեց Սամվելը:
Համասփյուռի աչքերը փայլեցին.
-Որ օգնեմ, մեզ Թմկա բերդ կհասցնե՞ս:
-Թմկա բերդ, էս կովին էլ հետը՞…-Սամվելը անզոր հայացքով նայեց Ռաֆին և հարցրեց,-Ինչի՞ համար:
-Ամուսինս հիվանդ նստած ա, գնում եմ տեսակցության:
-Լավ, կտանեմ, մենակ թե օգնեք էս տավարին հանեմ էս փոսից,-ասաց Սամվելը ու նորից նստեց փոշոտ գետնին:
-Բա դե կպի, երեքով հանենք:
-Ոնց չէի ֆայմել:
Եվ Սամվելը ստիպված միացավ նանին ու Զանիին: Հրեցին, հրեցին, իսկ Ռաֆը ցնցվում, ցնցվում էր, բայց չէր ենթարկվում:
-Էն սիրուն կովի անունը ի՞նչ ա,-հարցրեց Սամվելը,-որ խնդրենք, մեզ չի օգնի՞:
-Լավ բան ասեցիր: Ծաղի՛կ, ինձ մո՛տ…
Կովը, պոչը շարժելով ու որոճալով մոտեցավ: Ծաղիկի վզի պարանը կապեցին միկրոավտոբուսին, և սկսեցին չորսով հանել այն: Ռաֆը ստիպված տեղի տվեց ու դուրս եկավ փոսից:
-Վայ շատ, շատ շատ շատ մերսի,-ասաց Սամվելը ու ավելացրեց,-որ էս կովը չլիներ, ի՞նչ էինք անելու… Եկեք, երեքիդ էլ տանում եմ:
***
Շարժվում էր Ռաֆը, լսվում էր մեքենայի շարժիչի ներդաշնակ բզզոցը, որին Ծաղիկը ձայնակցում էր իր անզուգական բառաչով: Մի ժամից նրանք տեղ հասան:
-Իջեք, հասել ենք, բայց ձեզ ես հետ տանողը չեմ: Էս Ծաղիկը իրա հոտերով համը հանեց, համ էլ հոտեց Ռաֆս: Հետ գալուց տաքսի կկանչեք: 1000 մանեթով ձեզ մինչև գեղ կհասցնի:
***
Տիկին Համասփյուռը ներս մտավ:
-Էդ ու՞ր,-հարցրեց Թաթուլը,-մուտքը փողով ա:
-Ինչքա՞ն:
-5000 մանեթ:
-Թալան ա, ինչ ա,-զայրացավ Համասփյուռը,-մոտս վերջին 5000 դրամն ա: Հալա պետք ա տաքսիով տուն հասնեմ:
-Տաքսու փողը ինչքա՞ն ա:
-1000 դրամ:
-Դու ինձ 5000 տուր, ես քեզ 1000 մանեթ կտամ:
Տիկինը գրպանից հանեց 5000 դրամանոցը և մեկնեց Թաթուլին: Վերջինս էլ գրպանից 1000 դրամանոց հանեց ու տվեց Համասփյուռին:
Համասփյուռը նայեց թղթադրամին և ապուշ կտրեց: Թղթադրամի վրա գրված էր.
“Իմ սիրելի տիկին Համսփյուռ ջան: Սա իմ վերջին հազար մանեթն ա: Մի տարի պետք ա դիմանաք, մինչև գամ: Դիմացեք: Իսկ ինձ մոտ ամեն ինչ հոյակապ ա: Ես ու Գալոն ողջ-առողջ ենք, կարգին դիմանում ենք:”
-Վայ Աստված…-բացականչեց Համասփյուռը,-ամուսնուս ձեռագիրը…-Հետո նայեց ամիս-ամսաթվին, հասցեին, հիշեց եկած վերջին նամակը և նրա կանացի կարճ ուղեղը հասկացավ ամեն ինչ: Հանեց կոշիկը և ցեխոտված պադոշը տպեց Թաթուլի քաչալին: Թաթուլը ուշագնաց ընկավ: Համասփյուռը նրա գրպանից հանեց այն գումարները, որոնք ինքը ուղարկել էր Համբոյին:
-Գող,-բացականչեց նա,-Ծաղի՛կ, ինձ մո՛տ...
Եվ կովի վզից հանելով պարանը, կապկպեց ուշագնաց եղած Թաթուլի ձեռքերը: Վերցրեցին բոլոր բանալիները ու շտապեցին ազատ արձակել բոլոր բանտարկյալներին: Բայց բոլոր դռները բացելուց էլ զարմանքով նկատում էին, որ խցերը դատարկ են, քանի որ բոլոր խցերն էլ ունեին մեծ պատուհաններ` առանց ապակու ու ճաղերի: Նույնը նաև Համբոյի խցում էր: Բացելով դուռը` Համասփյուռն ու Զանին շտապեցին գրկել Համբոյին ու Գալոյին, սակայն Ծաղիկը նրանցից առաջ անցավ` մի հոյակապ մեգաթռիչքով ցատկելով նրանց գիրկը և լիզելով նրանց սևացած սֆաթները:
-Տո ձեր անուղեղ գլուխը հողեմ, էն պատուհանը ինչի՞ համար էր,-հարցրեց Համասփյուռը:
-Դե, հովանում էինք,-պատասխանեց Համբոն և պայուսակով մի ուժգին դմբուզ ստացավ գլխի մազաթափված հատվածին:
Հետո միասին բացեցին մնացած դռները: Բոլոր խցերը դատարկ էին, բացի Համբոյենց հարևան խցից, որտեղ կիթառը ձեռքին մի ծերունի էր նստած: Նրա պատուհանը նույնպես բաց էր և ճաղեր չուներ:
-Բիձա, մեղք ես, արի մեր հետ,-առաջարկեց Համասփյուռը, բայց ծերունին հրաժարվեց:
-Ուզում չեմ: Ես անտուն մարդ եմ, ու սա իմ կացարանն ա: Առավոտները գնում եմ փող եմ մուրում, իրիկունները գալիս եմ, պատուհանից ներս եմ մտնում, քնում: Իմ համար ապրում եմ, դուք էլ ձեր համար ապրեք: Հա, ու էս էլ շատ թանկ նվեր ա, վերցրեք, պետք կգա,-և ծերունին գրպանից մի փայտիկ հանեց ու մեկնեց Համբոյին:
-Շնորհակալ ենք,-ասաց Համբոն: Չորսով հրաժեշտ տվեցին ծերունուն ու դուրս եկան բերդից: Այնքան երջանիկ էին, որ նույնիսկ մոռացան տաքսի կանչեին ու սկսեցին ոտքով շարժվել դեպի տուն:
Ճանապարհին Համբոն փայտիկը թափահարեց օդում, և հանկարծ հրաշք կատարվեց. նրանց դիմաց կանգնեց Գիքորը` մի քանի կանիստր բռնած.
-Ժավելի՜ սպիրտ...
-Վա՛յ, Գիքոր ջան,-հիացած բացականչեց Համասփյուռը,-ինչ լավ ա, որ դու էլ ես ժավելի սպիրտ ծախում: Էլ էն Տարզանը ուզած գինը չի դնի իրա ապրանքին...
-Ախչի ի՞նչ ապրանք,-ծղրտաց Համբոն,-սա մեր որդի Գիքորն ա, էն որ տարա քաղաքումը կորցրեցի,-Համբոյի աչքերը երջանկությունից լցվեցին,-վա՛յ, Գիքոր ջան...
Բոլորով նետվեցին Գիքորի գիրկը և համբույրներով ծածկեցին նրա անթրաշ թշերն ու ճակատը: Գիքորը կենդանի էր... Բոլորը ուրախությունից թռչկոտում էին: Անգամ Ծաղիկը սկսել էր ռեպ պարել:
-Ապի, հալա ինչքան փող եմ աշխատել,-Գիքորը գրպանից մի բուռ փայլուն մետաղադրամներ հանեց ու շաղ տվեց օդ:
-Ջան եմ ասել,-Գալոյի աչքերը փայլեցին,-ապի, էլ էն Կարապետիչի ադամանդները ի՞նչ ենք անում: Սրանցով տելեվիզոր կարանք առնենք:
-Ոչ մի տելեվիզոր,-առարկեց Գիքորը,-ամուսնանալ եմ ուզում:
Երբ գյուղ հասան, մի քանի րոպեում ամբողջ գյուղով տարածվեց, որ Գիքորը վերադարձել է: Բոլորը երջանկացած հյուրընկալվեցին Համբոյենց տանը և էլ ավելի ուրախացան, երբ իմացան, որ Գիքորը ժավելի սպիրտի բիզնեսով է զբաղված: Նույնիսկ Չոբան կարոն Համբոյից իր հազար մանեթ պարտքը չուզեց:
Եվ բիզնեսմեն Գիքորին պսակեցին գյուղի ամենագեղեցիկ աղջկա հետ: Հարսանիքը, որին հրավիրվեցին բոլոր գյուղացիները, հովանավորեց անձամբ Կարապետիչը, որը հեռուստացույցներ բաժանեց բոլոր հավաքվածներին, իսկ Գալոյին շնորհեց ադամանդի տիտղոս: Բոլորը ուրախ էին ու գոհ, մանավանդ Ծաղիկը, որը կյանքում առաջին անգամ լավ հարբեց: Կարապետիչը Գալոյի հետ երկու բաժակ խմեց Համբոյի թորած թթի արաղից, որից հետո նրանք միասին երգեցին.
-И тебе пишу моя родная,
Вах мама джан, вот такая доля воровская…
-Մենք սուպեր ադամանդ ենք,-հիացած բացականչեց Կարապետիչը և մի կերպ հենվեց Գալոյին:
Իսկ հարսանիքը տևեց ուղիղ յոթ օր, յոթ գիշեր, քանի որ ուղիղ յոթ անգամ լսվեց Տարզանի ամենահաս ձայնը.
-Ժավելի՜ սպիրտ...
ՎԵՐՋ
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
*e}|{uka* (21.02.2010), CactuSoul (07.02.2014), Chilly (24.03.2009), comet (24.03.2009), CrusaderAM (14.06.2009), Enigmatic (24.03.2009), Enipra (16.06.2009), Guest (24.03.2009), Kita (24.03.2009), Mari (15.06.2009), murmushka (26.03.2009), Nadine (26.03.2009), Nun ... (24.03.2009), Sunny Stream (24.03.2009), Terminator (13.06.2009), Yeghoyan (01.04.2010), Արմինե (24.03.2009), Երկնային (24.03.2009), Երվանդ (15.06.2009), Լուսաբեր (24.03.2009), Ծով (14.06.2009), Հայկօ (24.03.2009), Մանուլ (01.04.2010), Շինարար (06.02.2014), Ուլուանա (24.03.2009), Ռուֆուս (01.04.2009), Քամի (24.03.2009)
լավ էր, էտ Համասփյուռը որտեղից էիր գտել
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Աբելյան (26.03.2009)
Հայկ, շատ լավն էր: Մենակ էն պահը, որ Գիքորը ողջ է լինում, ամեն ինչ արժեր: Աչքերս լցվեցին: Կատարվեց մանկությանս երազանքը...
![]()
DIXIcarpe noctem
H.a.y.k.o. ջան, կեցցե՜ս: Լավն էր:![]()
Ծիծաղը դեմքի վարդն է:
Աբելյան (26.03.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ