User Tag List

Էջ 18 19-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 281 հատից

Թեմա: Հեքիաթներ ոչ երեխաների համար

  1. #256
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Վայ, ես էլ մինչև էստեղ տեղադրելն էի կարդացել էս հեքիաթը, ու քանի որ տեղադրելուց հետո չկարդացի, կարծում էի՝ էն անգամ միանգամից էր դրել ամբողջը։ Ես էլ ասեմ՝ ինչի՞ են արձագանքները սենց կիսատ–պռատ։ Մի խոսքով՝ ուզում էի ասել, որ առաջին մասից հետո գրածս կարծիքը վերաբերում էր ամբողջին։
    Հայկն իրոք շատ ուժեղ երևակայություն ունի ու գրելու տաղանդ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  3. #257
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Լավն էր H.a.y.k.o. ջան
    Անսպասելի ավարտ ունեցավ, շնորհակալություն...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  5. #258
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ես էլ մինչև էստեղ տեղադրելն էի կարդացել էս հեքիաթը, ու քանի որ տեղադրելուց հետո չկարդացի, կարծում էի՝ էն անգամ միանգամից էր դրել ամբողջը։ Ես էլ ասեմ՝ ինչի՞ են արձագանքները սենց կիսատ–պռատ։ Մի խոսքով՝ ուզում էի ասել, որ առաջին մասից հետո գրածս կարծիքը վերաբերում էր ամբողջին։
    Հայկն իրոք շատ ուժեղ երևակայություն ունի ու գրելու տաղանդ։
    Ախ ահա, թե ինչ էիք դզում-փչում, իրար ուղարկում նամակներով:

  6. #259
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախ ահա, թե ինչ էիք դզում-փչում, իրար ուղարկում նամակներով:
    Բայց, ճիշտն ասած, ոչինչ չեմ դզել–փչել։ Միայն կարծիքս եմ հայտնել։ Մինչև էդ առաջարկել էի, որ էլի սկսի հեքիաթներ գրել, լավ է ստացվում, ինքն էլ ասեց, որ մի հատ հեքիաթ ունի գրած, բայց չգիտի՝ Ակումբում դնելու բան է, թե չէ, ասեց՝ ուղարկեմ, մի հատ տես, ես էլ կարդացի ու ասեցի, որ անպայման դնի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #260
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց, ճիշտն ասած, ոչինչ չեմ դզել–փչել։ Միայն կարծիքս եմ հայտնել։ Մինչև էդ առաջարկել էի, որ էլի սկսի հեքիաթներ գրել, լավ է ստացվում, ինքն էլ ասեց, որ մի հատ հեքիաթ ունի գրած, բայց չգիտի՝ Ակումբում դնելու բան է, թե չէ, ասեց՝ ուղարկեմ, մի հատ տես, ես էլ կարդացի ու ասեցի, որ անպայման դնի։
    Հա, ինքն էր դզում-փչում, որ քեզ ուղարկեր, էսօրվա պես եմ հիշում:
    Ուխ, մի գաղտնիք բացահայտեցի:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  9. #261
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հայկ տաղանդ ես դու այ տղա մալադեց շատ լավ ես գրել
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  11. #262
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ տաղանդ ես դու այ տղա մալադեց շատ լավ ես գրել
    ահա
    Հեքիաթներ գրել ոչ բոլորն են կարում Հայկ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  13. #263
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր լավն էր, հավեսով կարդացվում էր;-)

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  15. #264
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    շատ-շատ մերսի ժողովուրդ ջան
    զգացված եմ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. #265
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հազար տարի չէի գրել հեքիաթ: Չգիտեմ` ինչ է ստացվել:
    Բայց դե շատ էիք ուզում, ահա ձեզ նոր հեքիաթ:


    Կորած Մութը


    Թե ինչպես կորավ մութը, ոչ ոք չհասկացավ: Միայն այն տեսան, որ բոլոր Պահապան հրեշտակները շատ ցածր են ճախրում ու աղմկում` փորձելով ինչ-որ բան հայտնել:
    - Հորդառատ անձրևի նշան է,- ասաց Բլիթը Կանաչ գլխարկին:
    Նրանք լավ ընկերներ էին: Բլիթը կլորիկ աղջնակ էր` փափուկ ու կարմիր թուշիկներով: Կանաչ գլխարկը շատ բարձրահասակ էր, բոլորը գիտեին, որ նա միակն է, ով կարող է Պահապան հրեշտակներին ձեռքով բարևել, որովհետև մատների ծայրերը հասնում են երկնքին: Նա երբեք գլխարկ չէր դնում, բայց եթե ունենար, այն անպայման կանաչ կլիներ ու իրեն շատ կսազեր, դրա համար էլ նրան հենց այդպես էլ կոչում էին:
    - Հորդ անձրև ամռա՞նը... Լավ կլիներ,- երկնքին նայելով` ասաց Կանաչ գլխարկը:
    Բայց այդ օրն անձրև չեկավ: Այլ կատարվեց անսպասելին: Երեկոյան չմթնեց: Լույսը չլքեց նրանց նաև հաջորդ օրը: Ու ամենուր լսվեցին զարմացած շշուկներ.
    - Մութը կորել է...
    Լույսը դարձավ Ժրաստան աշխարհի տերը: Ժրցիները սկզբում ուրախացան. հավետ լույս, դրանի~ց էլ լավ բան: Բայց երկու օր թռչկոտելուց ու բանելուց հետո նրանք սկսեցին քիչ-քիչ հոգնել: Ու կորցրեցին ժամերի, օրերի հաշիվը` հիմա երեկո՞ է, գիշեր, թե առավոտ: Չէ, օրեր այլևս չկային. մի հավերժ ցերեկ էր: Ամառ, շոգ ու լույս, լույս, լույս... Ժրաստանի վրա ծանր հոգնություն իջավ:
    Սիրահարված Վինպինգը, որ մութն ընկնելուն պես իր էշով սովորաբար գալիս կանգնում էր Բլիթի պատուհանի տակ ու նրա համար սերենադ երգում, հիմա թոշնել, ճլորել էր, էշն էլ մի անպետք ցեխաջուր էր գտել ու հոգնած նստել մեջը: Սիրահարված պատանին փորձում էր «սերենադ» երգել, բայց «ենադ»-ից բացի բան չէր ստացվում. լույսի տակ «սեր» անել չէր կարողանում:
    Մի օր էլ, երբ Վինպինգը հերթական անգամ փորձում էր իր ենադներով էշը ցեխից հանել, Բլիթի համբերության բաժակը լցվեց.
    - Մունաթ-ենադներդ քեզ պահի, ես սե~ր եմ ուզում...
    Ու պատուհանը շրխկոցով փակեց: Նստեց իր սենյակում ու կարմիր թշերն ավելի փքեց: Այ էդպես խեղճ Վինպինգին մտցրեցին իր էշի ցեխը...
    Իսկ արտասահմանցի Կրիսը, որն էկել էր Ժրաստանում սովորելու ու սովորաբար գիշերներն էր կրծում իր կրծելիքը, հիմա մոլորված նայում էր դասերի կույտին` չիմանալով, թե այդ անպետքությունը ոնց կարելի է ուտել, երբ ամեն անհամ տառը պարզ փայլում է լույսի տակ` սրտխանոց առաջացնելով: Կրիսը կուչ էր եկել, դարձել մի բուռ մուկ:
    Ժրաստանի պոետ-գաղափարախոս Պուշնիկը, որը կին չէր, այլ ինչքան էլ կոպիտ հնչի` ճիշտ հակառակը, ամբողջ աշխարհում հայտնի էր իր տաղանդաշատ նիկով, բայց հիմա նրա բանն էլ էր բուրդ: Պոետի բանն այդ փափուկ օրին էր հասել նրա Մուսայի պատճառով, որն իր պայմանագրի մեջ գլխանց էր գրել աշխատանքային ժամերը` մայրամուտից մինչև լուսաբաց: Հիմա ի~նչ մայրամուտ, ի~նչ լուսաբաց… Էլ բան չես փոխի, վերջ, խայտառակվեց Պուշնիկը ողջ աշխարհով մեկ:
    Խաղամոլ ջահելության վիճակն էլ վիճակ չէր: Նրանք սովորություն ունեին ամեն գիշեր բռնել տեղանքի գորշ մկներին (չշփոթել մկացած Կրիսի հետ), ծեծուջարդին սազական փայտեր վերցնել, հետն էլ` մի-մի թաս գոլ ջուր, ու հավաքվել իրար գլխի: Այդ գիշերային հավաքներին նրանք իրենց երկու ամենասիրած խաղերն էին խաղում`Մուկտշոցին ու Ջուրծեծոցին: Ու ո~նց էին խաղում, ի~նչ ազարտով, ի~նչ շախով... Իսկ հիմա ճռճռան արևի տակ ոչ մուկը հավեսով կտշես, ոչ փայտդ կարգին կթրջես: Գեյմ օվր:
    Ժրաստանի բնակիչները, որ միշտ այնքան աշխույժ էին, որ համ լույս ժամանակ էին գործ գտնում, համ մութ, հիմա դարձել էին անպետք, անշնորհք, դժբախտ արարածներ` ամեն մեկը մի անկյունում վեր ընկած:
    Իսկ ամենսարսափելին այն էր, որ մթի անհետանելու հետ միասին սկսեցին մեկը մյուսի հետևից կորչել ժրցիների Պահապան հրեշտակները: Առանց իրենց հրեշտակների ժրցիների գործերն ավելի ու ավելի էին վատանում` ոչ օգնող կար, ոչ խորհդատու:
    Կանաչ գլխարկը, որ անքնության սուր նոպաներից չգիտեր ոնց ազատվեր, հասկացավ, որ այսպես շարունակվել այլևս չի կարող:
    Վեր կացավ, գնաց Բլիթի մոտ:
    - Մարդիկ ի՞նչ են մտածում, սրա վերջը ի՞նչ պիտի լինի:
    Ու Բլիթը կրկնապատկեց ընկերուհու մտահոգությունը.
    - Ոչ ոք ոչինչ չի անում, կործանվում ենք... Պուշնիկն էն լաչառ Մուսային ուզում էր ազատել աշխատանքից, նա էլ վերցրել դատի է տվել մեր ազգի պարծանքին: Կրիսը բոլոր քննություննից կտրվում է, դասախոսներն էլ մարդ չեն ախր. ասա` տեսնում եք արտասահմանցի տղա է, ինչ-որ տեղ էլ` ձեզ նման, ինչի՞ եք կռիսություն անում: Դե իմ հալն էլ հո տեսնում ես ինչ է. անսեր նստած եմ, իմոնք էլ ցեխի մեջ իրար գրկել պառկել են, մեկը մեկից` էշ: Էս մեր վիճակը քիչ է, մի հատ էլ մկներն են դիմել կենդանիների իրավունքների պաշտպանության կոմիտեին, թե իբր իրենց չենք խաղացնում` դիսկրիմինացիա: Հրեշտակներն էլ ոչ մի տեղ չկան, մեռա իմին է'լ զանգելով, է'լ իմեյլ գրելով, չկա, հեռախոսը` անջատած, ինքը` օֆֆլայն: Թե էս ինչ փորձանք էր, որ եկավ մեր գլխին...
    - Էսպես չի լինի, պիտի հավաքվենք, մի բան որոշենք,- լուրջ տոնով հայտարարեց Կանաչ գլխարկը, որ միշտ էլ աչքի էր ընկնում արագ և ճիշտ որոշումներ կայացնելու իր զուտ կանացի տաղանդով:
    Ու Կանաչ գլխարկի նշանակած ժամին Ժրաստանի բնակիչները հավաքվեցին իրար գլխի, որ մտածեն, թե ոնց գտնեն այդ լուսավոր իրավիճակի մութ ելքը:
    - Մութը լքել է մեզ, հայրենակիցներ, հրեշտակներն էլ հեռացել են,- այսպես ասաց Պուշնիկը:
    - Դա ինքներս էլ գիտե~նք,- բացականչեցին տարբեր կողմերից:
    - Այս օրհասական պահին մեզ անհրաժեշտ է համախմբություն,- շարունակեց պոետը:
    - Դրանից չի~ մթնի,- գոռացին ժրցիները:
    - Համ էլ ավելի կշոգենք, ինչպես հիմա,- իր կողմից ավելացրեց Բլիթը, որի ջանը բուղ էր կապել համախմբությունից, ու թշներն էլ ավելի էին կարմրել:
    Կանաչ գլխարկը շտապեց օդ բարձրացնել շոգեխաշված ընկերուհուն, մի քանի անգամ պտտեցրեց ամպերի մեջ ու հետ դրեց նրա հովացած մարմինը;
    - Մենք էլ ենք ուզում,- տարբեր կողմերից ճչացին շոգած ժրցիները:
    - Ինձ էլ կանե՞ս,- ամբոխի միջից խեղճ-խեղճ հարցրեց Կրիսը, որը միշտ էլ երազում էր հայտնվել յոթերորդ երկնքում:
    - Առա~ջ թողեք Կրիսին, ուսանողին` անհե~րթ,- բացականչեց ամբոխը:
    Բայց դե բոլորն էլ գիտեին, որ դա ուսանողության հանդեպ հարգանքը չէր, այլ ուրիշ գույնի անձնագրի: Կրիսին սուսուփուս առաջ թողեցին:
    - Եղբայրներ, մենք այստեղ այլ նպատակով ենք հավաքվել,- փորձեց ժողովրդին կարգի հրավիրել Պուշնիկը:
    Մինչև նրան դա կհաջողվեր, Կրիսը ճախրում էր ամպերի մեջ:
    - Թռա՞ր ծիտիկ,- նրան աչքով արեց Բլիթը, երբ տղան արդեն գետնի վրա էր:
    - Ես ծիտիկ չեմ, օրիորդ Բլիթ,- վիրավորվեց տեղական կատակներ չհասկացող երիտասարդը:
    - Էս կրծողներին մարդ կոմպլիմենտ չանի,- մատը օդ տնկեց Բլիթը:
    Դրանով հովանալու արարաղությունը ավարտվեց, որովհետև Կանաչ գլխարկը հայտարարեց.
    - Պետք է վերադարձնենք մութը, այն ժամանակ բոլորիս էլ հով կլինի:
    - Իմաստուն որոշում էր,- համաձայնեց Պուշնիկը:
    - Բայց ինչպեեե~ս, ախ ինչպեեե~ս, ասա ինչպեեեե~~ս,- լացակումաց ենադեց ցեխոտ Վինպինգը:
    Ու այդ սրտաճմլիկ երգից բոլորն աչքերը լցրեին:
    - Դու հեռացա~ր, ինձ մոռացա~ր, ինչպե~ս ապրեմ, սիրելի~ս,- ուրիշ ենադով շարունակեց ցեխոտը:
    Ամբոխը ավելի հուզվեց:
    - Լսի, դու տաղանդ ես, այ տղա,- վրա տվեցին Ջուրծեծոցի սիրող ջահելները,- քո տեղը Ժրաստանի էստրադայում է:
    Ու բոլորը սկսեցին քթների տակ երգել արդեն հիթ դարձած ենադը.
    - Դու հեռացա~ր, ինձ մոռացա~ր...
    - Ժողովուրդ, սպասեք, մենք պիտի մութը հետ բերենք, ինչ հեռանալ, ինչ մոռանալ, դա հետո կմլավեք,- բոլորին նորից ուշքի բերեց Կանաչ գլխարկը:
    - Իյա~,- իր դժգոհությունը հայտնեց Վինպինգի ցեխոտ էշը:
    Բայց Բլիթը անմիջապես փակեց նրա բերանը իր կլորիկ ձեռքերով:
    - Շարունակեք, Պուշնիկ,- դիմեց Կանաչ գլխարկը իրենց ազգի փայլուն ճակատին ու փափուկ... դե դա արդեն կարևոր չի:
    Պուշնիկը վախով զգաց, որ էլ ոչ մի պիտանի միտք չկա իր գլխում: Այն պահին, երբ նա ևս մի անգամ պիտի խայտառակվեր ամբողջ ժողովրդի առաջ, մեկ էլ Պուշնիկի կողքին հայտնվեց մի նրբակազմ, թիթիզիկ Մուսա ու կոկետ թարթիչները անմեղ թարթեց` նայելով իր գործատուին: Պուշնիկը ուրախությունից քիչ էր մնում թռչկոտեր:
    - Թաղեմ մի թիզ բոյդ,- քթի տակ մրթմրթաց Բլիթը ու ձեռքով չոռ արեց Մուսայի կողմը:
    - Համախմբություն, բարեկամներ,- իր Մուսայի ձեռքը սեղմելով`բացականչեց Պուշնիկը:
    Հիմա այն պահն էր, որ բոլորը պիտի ծափ տային, բայց թոշնած ժրցիները դրա հավեսը չունեին:
    - Վերջը էս մթի հարցը ի~նչ պիտի լինի,- դժգոհեցին նրանք:
    Մուսան անցավ իր պարտականություններին: Պայուսակից հանեց բեյբի օյլը ու սկսեց բարալիկ մատներով մերսել Պուշնիկի լուսապսակ ճակատը: Մի քանի րոպե անց պոետի դեմքը փայլեց:
    - Պետք է գնալ երկինք, տեսնել թե ինչ է կատարվում: Այս կապակցությամբ մի հրաշալի սցենար ունեմ...
    Ու բոլորին սկսեց պատմել իր հանճարեղ գաղափարը: Նրա ամեն խոսքի հետ Կանաչ գլխարկի դեմքը գունատվում էր ավելի ու ավելի: Բայց ոչինչ ասել չէր կարող. սցենարը լավն էր:
    Երբ Պուշնիկն ավարտեց իր խոսքը, բոլորն անմիջապես անցան գործի: Փնտրեցին գտան ամենաբարձր ծառը, հետո հերթով գրկեցին Կանաչ գլխարկին ու բարի ճանապարհ մաղթեցին: Կանաչ գլխարկը հրաժեշտ տվեց իր Բլիթին ու մնացած ընկերներին և սկսեց մագլցել ծառը: Երբ հասավ կատարին ու կանգնեց վերջին ճյուղին, գլուխը հայտնվեց այնտեղ, ուր դեռ ոչ ոք չէր եղել` երկնքի վերջին հարկում, հենց այնտեղ էլ կատարվում էին բոլոր կարևոր գործերը:
    - Չմեռած` երկինք էլ ընկանք,- ինքն իրեն ասաց Կանաչ գլխարկը:
    Կախվելով ամպերից, բարձրացավ վեր` ներքևում թողնելով իր ծառը: Երկնքի վերջին հարկը հենց Կանաչ գլխարկի հասակի բարձրության էր, եթե մի քիչ էլ ձգվեր, գլուխը կկպներ ամպոտ առաստաղին: Նայեց շուրջը` սպիտակ, կապույտ, սիրուն... Մարդ-մուրդ չկա: Էհ հետո՞: Սկսեց քայլել` անհայտ ուղղությամբ: Լուսավոր էր, փայլուն: Շատ գնաց, քիչ գնաց, ինքն էլ չիմացավ, միայն թե զգաց, որ գնալով մթնում է: Դրանից ոգևորվեց ու շարունակեց ճանապարհը: Մի քիչ էլ որ գնաց, տեսավ, որ դիմացը մի մեծ պատ է`ոչ դուռ ունի, ոչ ելք: Թե ինչ էր դրանից այն կողմ, Կանաչ գլխարկի համար հանելուկ էր, բայց սիրտը վկայում էր, որ պիտի մյուս կողմն անցնի: Սկսեց ծեծել պատը; Տուկ-տուկ:
    - Ո՞վ է,- լսվեց մյուս կողմից:
    - Ես եմ, Կանաչ գլխարկը:
    - Ի՞նչ կա,- անտարբեր հարցրեց ձայնը:
    - Որ ասեմ` եկել եմ տատիկիս այցելության, կարկանդակ եմ բերել, կհավատա՞ս:
    - Հա: Տատիկդ արդեն քնել է, այցելության ժամերն ավարտված են, վաղն արի:
    Կանաչ գլխարկը վախեցավ. ինքը հանգուցյալ տատիկին տեսնել այդքան էլ չէր ուզում:
    - Տատիկիս մոտ չեմ եկել: Լուրջ գործով եմ եկել, ներս թող:
    - Լուրջ գործո՞վ: Բա ինչի՞ շուտ չէիր ասում:
    Ու այդ պահին պատը երկու մասի բաժանվեց` Կանաչ գլխարկին ներս թողնելով: Անգլխարկը նայեց շուրջ, տեսավ մի հսկա ամպ է նստած ու չռած աչքերով իրեն է նայում:
    - Ամպ, դո՞ւ էիր ինձ հետ խոսում:
    - Ես ամպ չեմ, Մութն եմ,- ասաց հսկան ու ձեռքերը բացեց` ցույց տալով իր միջի աստղերին, լուսնին ու գրկում անուշ քնած Պահապան հրեշտակներին:
    Կանաչ գլխարկը ուրախացավ:
    - Հըն, էկել եք ներողություն խնդրե՞ք:
    - Ինչո՞ւ պիտի ներողություն խնդրենք,- զարմացավ Կանաչ գլխարկը,- քեզ ո՞վ էր նեղացրել, քեզ ու քեզ, հոտել, գնացել ես:
    - Էհ, դուք խելք հավաքողը չեք:
    Ու Մութը նստեցրեց Կանաչ գլխարկին իր կողքին և մեկ առ մեկ պատմեց իր դժգոհությունները: Թե ոնց իրենց չեն գնահատում մարդիկ ու փոխանակ հանգստանան, պառկեն, քնեն, ինչով ասես` չեն զբաղվում: Ախր ինքը դրա համար չի:
    - Դե ես էլ մտածեցի` ձեզ գիշեր պետք չի, վեր կացա, գնացի: Էն հրեշտակներն էլ են հետևիցս վազելով եկան, իրենք հո ձեզ նման դիվադադար չեն, հնգսատանալ են ուզում:
    - Չէ, ինչ ես ասում, Մութ ջան, դու մեզ պետք ես: Ես գիշերը միշտ էլ հանգիստ եմ եղել, քնել եմ ինձ համար, այ հիմա գնացել ես, ու աչքս մի րոպե չի կպնում:
    - Որ էդպես է, դու մնա ինձ մոտ: Մնացածներին ես պետք չեմ:
    Այդ միտքը Կանաչ գլխարկին այնքան էլ դուր չեկավ, ու նա սկսեց համոզել, որ Մութը հետ գա:
    - Մարդիկ ամեն ինչին էլ հարմարվում ապրում են,- ասաց Մութը:- Հրեն, լսել եմ Մուսան աշխատանքային ժամերը ցերեկային է դարձրել, վերադարձել Պուշնիկի մոտ, Վինպինգը ցեխից դուրս է եկել, մտել ձեր էստրադա, շատ չի տարբերությունը, բայց էլի վատ չի: Կրիսն էլ յոթերորդ երկնքում է թափառում քո թեթև ձեռքով: Էլ ի՞նչ ես ուզում: Էդպես բոլորն էլ կհարմարվեն, կապրեն:
    Կանաչ գլխարկը շատ փորձեց համոզել Մթին, բայց բան չստացվեց: Գուցե Մութը փոխեր միտքը, եթե Կանաչ գլխարկը ինքը հավատար, որ ժրցիները այսուհետև գիշերը հանգստանալու համար են օգտագործելու, բայց քանի որ ինքը դրանում խիստ կասկածում էր, Մթին էլ չկարողացավ համոզել:
    - Մի հատ էլ վաղը կփորձեմ,- ինքն իրեն որոշեց Կանաչ գլխարկը, փաթաթվեց Մթին ու քնեց իր կարոտած հրեշտակների հետ:
    Թե ինչ կլինի հաջորդ օրը, դեռ չգիտենք, միայն թե Կանաչ գլխարկը քնելուց առաջ որոշեց ի վերջո առիթից օգտվել ու առավոտյան այցելել տատիկին:
    Դա վաղը, իսկ հիմա հեքիաթը մոտենում է ավարտին` ներքևում թողնելով բոլոր ժրցիներին, որոնք աչքները վեր հառած սպասում են, թե ինչպես են երկնքից ընկնելու իրենց Կանաչ գլխարկը, Պահապան հրեշտակները ու կորած Մութը:
    Վերջին խմբագրող՝ ivy: 12.06.2009, 16:48:

  17. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.06.2009), Chuk (12.06.2009), cold skin (13.06.2009), Dorian (15.06.2009), Enipra (16.06.2009), murmushka (17.06.2009), Norton (15.06.2009), Երկնային (12.06.2009), Լուսաբեր (12.06.2009), Ծով (14.06.2009), Կաթիլ (13.06.2009), Ներսես_AM (12.06.2009), Ուլուանա (12.06.2009), Ռուֆուս (12.06.2009), Ֆրեյա (12.06.2009)

  18. #266
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հին ու բարի ավանդական այվիական ոճով

    Հավես էր կարդացվում, խոստացիր, որ սրանից հետո էլ երկար չես սպասացնի մինչև մյուս հեքիաթը
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (12.06.2009)

  20. #267
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Լավն էր, սիրուն էր գրված, հեշտ էր կարդացվում: Գրելաոճը ինչպես միշտ շատ լավն էր: Իրադարձության զարգացումը ձանձրանալ չէր թողնում, կարդում էի ընկղմված Բայց հեքիաթն ինքը մի տեսակ իրականություն կտրված էր Ապրե՛ս, լավն էր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (12.06.2009)

  22. #268
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Լսի, մուսայիդ վերադարձի մասին բարեմաղթանքներն ինչ էլ շուտ տեղ հասան։
    Դեմքություն։ Շատ լավն էր։ Այվիական ֆիրմային հումորով, համով–հոտով հեքիաթ էր։ Բառախաղերի վրա հիմնված հումորդ շատ եմ սիրում։

    Հ. Գ. Կանաչ գլխարկին ինձ նմանացրի մի տեսակ։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Բայց հեքիաթն ինքը մի տեսակ իրականություն կտրված էր
    Արտ, բա հեքիաթ էր, ի՞նչ էիր ուզում։ Արի դու խոստովանի, որ ուղղակի դուրդ չի եկել հեքիաթում ներդրված հակաբուական քարոզը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (12.06.2009)

  24. #269
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    իիիիիիիիիիիի շարունակությունն եմ ուզում, նոր հեքիաթի տեսքով
    նենց էի կարոտել յեքիաթներդ

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (12.06.2009)

  26. #270
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    իիիիիիիիիիիի շարունակությունն եմ ուզում, նոր հեքիաթի տեսքով
    նենց էի կարոտել յեքիաթներդ
    Ինքը էդպես է վերջանում, Ներս:

Էջ 18 19-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Անգլերեն երեխաների համար
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.01.2014, 11:09
  3. Ուսուցողական կայքեր երեխաների համար
    Հեղինակ՝ Peace, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2013, 04:14
  4. Ստեղծագործություններ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 05.12.2011, 13:27
  5. Միջոցառում երեխաների համար
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 10:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •