Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հայկօ ջան թող փորձեն։ Մի անգամ ձախողվի, թող էլի փորձեն: Եթե նպատակները մեծ են ու մենակ իշխանությունն ու անձնական եկամուտները չեն, թող ամեն ձևի փորձեն: Հանուն մեծ նպատակների էլ ոմանք թող զոհաբերեն ամբիցիաները: Փառասիրությունը լավ բան է, եթե կույր չի, առանց փառասիրության քաղ. գործիչը ոնց որ առանց զենքի զինվոր։ Բայց ոչ կույր գոռոզամտությունով ու չորագլխությամբ ամեն մեկը իրենը առաջ բրդի։ Թող լավ ու վատ տղայի հարցեր չդնեն, էդ թող ժողովուրդը որոշի: Հիմա էլ էդ ժամանակները չեն: Մարդու մեծությունը նաև մեծահոգության մեջ է: Թող ժողովուրդը բացի ճարտասանություններից նաև իրական քայլեր տեսնի, նաև զոհաբերություններ տեսնի, էդ ժամանակ ես հավատում եմ, որ այս ժողովուրդը տո կակտիվանա էլ, տո սարեր էլ շուռ կտա, փորձենք չթերագնահատել մեր ժողովրդին: Ամենակարևոր բանը հավատն է, որ ժողովրդի մեջ սերմանեցիր, ապա իմացիր հիմքը դրված է։
Միակ խնդիրն այն է, որ կոնկրետ իշխանության հետ ցանկացած առնչություն ունեցող կուսակցության հետ ՀԱԿ-ի միավորվելը ժողովուրդը, շատ մեծ հավանականությանմբ, կհամարի ոչ թե իրական քայլ կամ զոհաբերություն, այլ սովորական դավաճանություն ու ծախվածություն: