User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը

  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը

    ՐԱՖՖԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՅԴ-ԻՆ ԵՎ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ

    ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը միավորման կոչ է արել Հայ ազգային կոնգրեսին եւ ՀՅ Դաշնակցությանը: Հովհաննիսյանը նշել է, որ պետք է ընդդիմադիր դաշտում վայր դնել “հատվածական դրոշներ” բարձրացնելու մոլուցքը եւ միավորվել մեկ դրոշի ներքո: “Ես կողմ կլինեի, որ ՀԱԿ-ը, Ժառանգությունը եւ Դաշնակցությունը խորհրդակցությունների շարք սկսեին եւ յուրաքանչյուրն սկսեր իր սխալները վերլուծելուց եւ փորձեր համագործակցության նոր բանաձեւի հիմք դներ: Ընդդիմադիր ուժերի միջեւ շփումը, հաղորդակցումը պետք է”,- նշել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:
    Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ դրանք կանխորոշված էին: “Երևանի քաղաքապետական ընտրությունները տմարդի էին եւ հակահայկական եւ չէին համապատասխանում մեր ժողովրդի ակնկալիքներին”,- նշել է նա:
    Հետաքրքիր ա, որ սխալների մասին ա խոսում, էն, որ իր վստահված անձիք ծախվել ե՞ն
    Դե իհարկե, կանխորոշված էին, վստահված անձիք, որ աճուրդի հանվեն, կանխորոշված կլինի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան ՕԵԿ-ին մոռացար: Հաշվի առնելով որ Սերժը փչացրեց ՕԵԿ-ին ու բեզ պիծի մինուտ դիակ են, ընդիմություն դառնալ կարող է վերակենդանացի իրեն ու ԱԽՔ-ը դառանա ասենք` Ազգային Խաղաղության Քաղաքականություն...Հա արժի նաև Սադոյանին, Պարույր Հայրիկյան ձեն տալ, հաստատ կմիանան:Բա Իդիոտը... ոնց էի մոռացել: Բայց դե իհարկե վերջակետը այս ազգնավեր գործում կդնի տարվա եվրոպացին....Մնում ա Սերժին համոզենք միանա մեզ ու բոլորով դուրս ենք գալիս? Ում ում դեմ? Հա Գալուստի...

    Շուրջօրյա հանրահավաքներին էլ կարելի ա Կարապետիչին կանչել: Կենդանի երաժշտությունը լավա էլի...
    Իմիջայլոց Կարապետիչը կարգին էլ հարցազույց է տվել Լրագրին՝ ԱՆԳԱՄ ՄԵԾ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ ԴԺՎԱՐ Է ՍԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՉԵԼ
    Ապեր ինչ կա՝ սա է, Րաֆֆին կոնկրետ կուսակցություններ է նշել, չծայրահեղացնենք: Բոլորին մերժելով բան դուր չի գա, բոլորի տակի կեղտը որ քննարկենք, ապա մեջտեղը բան չի մնում: Պետք է օգտագործել էն, ինչ կա, հակառակ պարագայում ազգովի խարակիրի ենք անում, ու Հայոց Հարցը լուծվում է: ՀԱԿ-ի մեջ էլ մարդիկ կան, որ ԱԽՔ-ից ու Իդիոտից հազիվ թե կարողանանք ավելի բարձր դասել: Զտվել-զտվել է, կա՞ մարդ որ կարծում է, թե ՀԱԿ-ը ամբողջությամբ զտված ազնիվ ու վեհ մարդկանց բազմություն է: Տեսականորեն էլ նման բան հնարավոր չի: Իսկ տեղաշարժեր իրականացնելու համար լավ է չզտվածներով իրար հետ միավորվեն, գուցե մի բան դուրս գա, քան թե իրար մերժելով իրար թուլացնեն ու պրծնեն: Էդ դեպքում քո ասած Գալուստը դոմինանտ կլինի ու էդ ժամանակ կխնդանք:
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (08.06.2009)

  4. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե կղժժաք վրես, բայց ինձ թվում է ստեղծված իրավիճակում նման միավորումները պետք են։ Մոռանանք, ով է «Դաշնակցություն»–ը, «ՀՀՇ»–ն, «Ժառանգություն»–ը, ի վերջո այս կուսակցություններում խելամիտ մարդիկ կան, որոնք իրենց հետևից կտանեն մյուսներին ու գուցե նոր կուսակցություն էլ ծնվի՝ ներգրավելով առաջադեմ մարդկանց։ Սկզբունքորեն ուզում եմ հավատալ մարդկանց ազնիվ ցանկություններին, թեկուզ և քաղաքականության մեջ։ Ու առհասարակ հայեր, առանց հավատի, մենակ կասկածելով ու պախարակելով աչքիս բանի չենք հասնի։
    Վիշապ ջան ամենավատ բաներից մեկն էլ էնա, որ միավորվելու գաղափարը կարողա (ու այդպես էլ կա) ղժժալուա:
    Միավորման միտքը իհարկե վատը չի` մանավանդ ստեղծված իրադրության մեջ: Բայց ստեղ հայի տուֆտա մտածելակերպնա սկսելու աշխատել: Իսկ ովա էդ միավորման լիդերը լինելու? Ամեն մեկն իրան դնելուա համար մեկի տեղը կամ այլ կերպ ասած ինքը քաշողնա մնացածները վագոններ են: Էս վերջին ընտրություններում նման մի դեպքի ականատես եղանք: ԼՏՊ-ն իհարկե չի պատկերացնի իրենից բացի այլ "ասիչի" առկայություն, դաշնակները հին գաղափարական բլաբլա-ն ոնց մոռանան ու ԼՏՊ-ի մտքերով առաջնորդվեն, իսկ Րաֆֆին էլ... արդեն ասելա ՀԱԿ-ի հետ չմիավորվելուց առաջ: Չնայած եթե մի հրաշքով երեք ուժերը միավորվեն, մոռանալով ամբիցիաները, ապա էլի չեմ պատկերացնում թե ինչ կարող են անել մինչև մոտակա ԱԺ ընտրություններ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա, որ սխալների մասին ա խոսում, էն, որ իր վստահված անձիք ծախվել ե՞ն
    Դե իհարկե, կանխորոշված էին, վստահված անձիք, որ աճուրդի հանվեն, կանխորոշված կլինի:
    Կուկ, ինչ ես կարծում, ՀԱԿ-ի վստահվածներից ոչ ոք չի՞ ծախվել: Եկեք միանգամից նզովենք մեզ ու մեր ցեղը, դրանով ավարտենք: Կառուցողական է պետք լինել, միանգամից չենք կարողանում, սկսենք նորից, ու էլի մանրից:
    Si vis pacem, para bellum

  6. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, ինչ ես կարծում, ՀԱԿ-ի վստահվածներից ոչ ոք չի՞ ծախվել: Եկեք միանգամից նզովենք մեզ ու մեր ցեղը, դրանով ավարտենք: Կառուցողական է պետք լինել, միանգամից չենք կարողանում, սկսենք նորից, ու էլի մանրից:
    Ներկա պահին ժառանգությունը ՀԱԿ-ին մեղադրում ա, որ կայացած չեն, չեն կարողանում իրանց ձայներին տեր կանգնեն, էդ ձայները կորցնելու հարցում մեղքի մի մեծ բաժին հենց ժառանգությունն ունի, որդեն ասեցի, թե ինչի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Եթե վստհաված անձ ես ու Սամոն կոնկրետ մի $10000 դեմա տալիս ասումա կգնաս? Շատ բարդա ասել թե ով ինչ կանի, մանավանդ եթե հրաժարվի ու քյալլա տա կարողա մի երկու օր հետո քցեն քացու տակ, ու էն ուժը, որին պաշտպանումա կսահմանափակվի 2 տողանոց դատապարտող հայտարարությամբ...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկա պահին ժառանգությունը ՀԱԿ-ին մեղադրում ա, որ կայացած չեն, չեն կարողանում իրանց ձայներին տեր կանգնեն, էդ ձայները կորցնելու հարցում մեղքի մի մեծ բաժին հենց ժառանգությունն ունի, որդեն ասեցի, թե ինչի:
    Ինչի ՀԱԿ-ը կայացած կուսակցություն կամ դաշինքա? ԼՏՊ-ն թոշակի գնա ամեն ինչ կպրծնի: Դեմիրճյանի հետևից պտի գնան թե Ա. Սարգսյանի? Սա դեռ լավագույններին եմ ասում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (09.06.2009)

  10. #8
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի ՀԱԿ-ը կայացած կուսակցություն կամ դաշինքա? ԼՏՊ-ն թոշակի գնա ամեն ինչ կպրծնի: Դեմիրճյանի հետևից պտի գնան թե Ա. Սարգսյանի? Սա դեռ լավագույններին եմ ասում:
    Ես գուշակություններով չեմ սիրում զբաղվել
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գուշակություններով չեմ սիրում զբաղվել
    Կուկ ջան գուշակություն չի.. կարելի ասել վիճակագրությունա:
    ՀԱԿ-ը ԼՏՊ-ի շուրջը բյորեղացած կառույցա, միջուկը հանեցիր մնացած կցրվեն տարեր կողմեր, ոնց որ կային մինչ ԼՏՊ-ն:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ ջան գուշակություն չի.. կարելի ասել վիճակագրությունա:
    ՀԱԿ-ը ԼՏՊ-ի շուրջը բյորեղացած կառույցա, միջուկը հանեցիր մնացած կցրվեն տարեր կողմեր, ոնց որ կային մինչ ԼՏՊ-ն:
    Է տենց որ նայենք, ո՞ր քաղաքական ուժի միջուկը հանես, չի ցրվի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ամեն դեպքում եթե քաղաքական ուժը չի կարողանում փոխել հասարկությանը, ապա հասարակությունն է փոխելու քաղաքական ուժին։ Սա պարզ աքսիոմ է։ Անհրաժեշտ է հասարակական պահանջի հետ հաշվի նստել, ինքան էլ այդ հասարակությունը ինտերտ է, դյուրահավատ, պասիվ, այնուամենայնիվ հիմիկվա ցանկացած ուժ որ ուզենա իրենից ընդդիմություն ներկայացնել, նրա միակ ուժը այս հասարակությունն է։
    Si vis pacem, para bellum

  14. #12
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Է տենց որ նայենք, ո՞ր քաղաքական ուժի միջուկը հանես, չի ցրվի
    Օրինակ Դաշնակցությունը, Ժառանգությունը: Րաֆֆիին կամ ընկեր Վահանին հանես բան չի փոխվի
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան ամենավատ բաներից մեկն էլ էնա, որ միավորվելու գաղափարը կարողա (ու այդպես էլ կա) ղժժալուա:
    Միավորման միտքը իհարկե վատը չի` մանավանդ ստեղծված իրադրության մեջ: Բայց ստեղ հայի տուֆտա մտածելակերպնա սկսելու աշխատել: Իսկ ովա էդ միավորման լիդերը լինելու? Ամեն մեկն իրան դնելուա համար մեկի տեղը կամ այլ կերպ ասած ինքը քաշողնա մնացածները վագոններ են: Էս վերջին ընտրություններում նման մի դեպքի ականատես եղանք: ԼՏՊ-ն իհարկե չի պատկերացնի իրենից բացի այլ "ասիչի" առկայություն, դաշնակները հին գաղափարական բլաբլա-ն ոնց մոռանան ու ԼՏՊ-ի մտքերով առաջնորդվեն, իսկ Րաֆֆին էլ... արդեն ասելա ՀԱԿ-ի հետ չմիավորվելուց առաջ: Չնայած եթե մի հրաշքով երեք ուժերը միավորվեն, մոռանալով ամբիցիաները, ապա էլի չեմ պատկերացնում թե ինչ կարող են անել մինչև մոտակա ԱԺ ընտրություններ:
    Ապեր, եթե իրար մերժեն ու իմի չգան, ապա ժամանակը իրենց տեղը կդնի։ Րաֆֆիին ինչքան էլ քննադատնեք, ապա նրա կոչը այդքան էլ մերկապարանոց չի, ժամանակը սկզբունքորեն ցույց տվեց սխալները։ Դրանք չընդունելը ու չորակողություն անելը էլի հերթական սխալը կլինի, որը ստիպված կլինեն ավելի ուշ ընդունել։ Ու այդպես շարունակ հայերս մեր սեփական սխալների վրա էլ չենք սովորելու, դրանով ապացուցելով մեր հիմարագույն լինելը։
    Si vis pacem, para bellum

  16. #14
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ Դաշնակցությունը, Ժառանգությունը: Րաֆֆիին կամ ընկեր Վահանին հանես բան չի փոխվի
    Ուրեմն ոչ ընկեր Վահանն ա միջուկ, ոչ էլ Րաֆֆին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. #15
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, եթե իրար մերժեն ու իմի չգան, ապա ժամանակը իրենց տեղը կդնի։ Րաֆֆիին ինչքան էլ քննադատնեք, ապա նրա կոչը այդքան էլ մերկապարանոց չի, ժամանակը սկզբունքորեն ցույց տվեց սխալները։ Դրանք չընդունելը ու չորակողություն անելը էլի հերթական սխալը կլինի, որը ստիպված կլինեն ավելի ուշ ընդունել։ Ու այդպես շարունակ հայերս մեր սեփական սխալների վրա էլ չենք սովորելու, դրանով ապացուցելով մեր հիմարագույն լինելը։
    Ինչի դա նորությունա?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք ովքե՞ր են
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 152
    Վերջինը: 28.12.2013, 17:57
  2. Ճի՞շտ ճանապարհին ես արդյոք...
    Հեղինակ՝ Ceceron, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 20.11.2009, 16:03
  3. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 04.08.2008, 02:54
  4. Գրառումներ: 49
    Վերջինը: 14.02.2008, 20:24
  5. Կհասցնե՞մ արդյոք…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.04.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •