Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Կուկ արի ծուռ նստենք, դուզը խոսենք: ՀԱԿ-ի մեջի էդ կուսակցությունները հատ հատ ոչմիբան են ու էդքան կուսակցությունները ոչ մեկի տանձին էլ չեն: Մանր մունր կուսակցությունները զուտ ստեղծվել են՝ էնքան որ թոզ փչեն ժողովրդի աչքին, իրենց թուլափայը ստանան: Էսքան ժամանակը սրանց բավարար էր հասկանալու, որ ինչքան կուսակցությունները շատ են, էդքան փոքր են ու էդքան ոչինչ են: Իսկապես ուզում են էս երկրում հարցեր լուծեն, թող մոռանան բոլոր ամբիցիաները, իրար հետ պայմանավորվեն, լուծարվեն որպես չկայացած խմբավորումներ ու միավորվեն մի կուսակցության մեջ, անունն է դնեն խոսքի Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն: Էս փոքր երկրում էդ ինչքան շատ գաղափարախոսություններ կա՞ն, որ:
Էդ մի կուսակցության մեջ թող պայքարեն իրար մորթելով ձգեն հասնեն բարձունքների: Պրծավ: Թող կուսակցությունն էլ ունենա խորհուրդ, որի կազմում կլինեն բոլոր կառկառուն դեմքերը, խորհուրդն էլ թող ամեն խոսքի երկու ամիսը մեկ նստաշրջան անի, քվեարկությունով ընտրի կուսղեկավարի, ոնց որ մադրավարի երկրներում է: Թե չէ էս շիլափլավի պարագայում ժողովուրդը շատ լավ էլ ցույց տվեց հենց քաղաքապետի ընտրություններում, որ թքած ունի սաղի վրա: Սրանից ավել գնահատական էլ ի՞նչ են ուզում:
Հ.Գ. Հա մոռացա ասել, որ դաշտը լավ էլ մաքրվել է, հարմար էլ առիթ է։ Լևոնին էլ հալալ ա, որ էս պրոցեսը ահագին արագացրեց։
Վիշապ ջան, հիմա ՀԱԿ-ը պայքարում ա իշխող-լափող ուժերի դեմ, որոնցից մեկն էլ դաշնակներն են, հիմա շատ էլ որ ձևական դուրս են եկել կոալիցիայից, կառուցողությամբ են զբաղվում, իբր, բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ը պետքա ինքն իրան հավի տեղ դնի, իբր չի հասկանում, որ դաշնակները ձևական են դուրս եկել, ու դաշնակների հետ միավորվի: Ախր ինքը եթե դաշնակների դեմ ա պայքարում նաև, միանա դաշնակներին, էլ ինչի՞ դեմ պետքա պայքարի: Հենա էլ ի՞նչ տարբերություն՝ դաշնակներին միանալու ու օեկին կամ հանրապետականին միանալու մեջ: