User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը

  1. #31
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, եթե հիշում ես, Տեր–Պետրոսյանը ժամանակին իր ելույթներում հայտարարում էր, որ համակարգի մեջ կան մարդիկ, որոնք ի վերջո կզգան համակարգի անհեռանկար ու կործանարար լինելը ու կմիանան շարժմանը: Այդ համակարգի մասնիկ բոլորս ենք: Ո՞վ է անհնազանդություն ցուցաբերել այս համակարգին պետական կամ քաղաքացիական հարցեր լուծելիս կամ երբևէ: Քանի՞սն են հերթական գործարքի ժամանակ հրաժարվել արագ կաշառով հարց լուծելուց ու փորձել գնալ դատաիրավական ու օրինական ճանապարհով, կամ պայքարել ասենք հողատարածքների ապօրինի զավթման ու այլ խնդիրերի դեմ: Ասենք օրինական ճանապարհով փորձել գարաժի տարածք ձեռք բերել ու ոչ մի կոպեկ ավել փող չտալ: Շատ քչերը: Բայց հո կարո՞ղ են հիմիկվա կաշառք տվողներն ու վերցնողները օրերից մի օր որոշել թարկել դա, միավորվել ու պայքարել դրա դեմ, որովհետև դա այլևս ձեռ չի տալիս: Ու գնալ այլ՝ օրինական ճանապարհով, որովհետև դա ձեռ է տալիս: Դե արի ու պայքարի մի համակարգի դեմ, որի մեջ ժողովրդի մի ահագին զանգված ներգրավված է, ու այդ զանգվածին մերժիր, տեսնեմ կստացվի՞: Իմ կարծիքով չի ստացվի:
    Հա, հասկանում եմ, համաձայն եմ, բայց դաշնակցությունը հիմա ոչինչ չի անում սրանց դեմ, ինքն իրա թիքեն մեծացնելու հարցով ա զբաղված, հիմա մենք որպես ի՞նչ նստենք հույս փայփայենք, թե հեսա դաշնակները կորոշեն թարգել թալանը ու կսկսեն պայքարել այդ արատավոր երևույթի դեմ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #32
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ՀԱԿ-ն է միավորվում ՀՅԴ-ի հետ, վատ է: Եթե ՀՅԴ-ն է միավորվում ՀԱԿ-ի հետ, լավ է: Պարադադոքս է, բայց՝ փաստ:

    Անձամբ ես կողմ եմ ցանկացած կուսակցության՝ ՀԱԿ-ին միանալուն, ՀՌԱԿ-ՄՌԱԿ-ից բռնած մինչև ՀՅԴ: Փոփոխություններ հաստատ պետք են: Թո՛ղ միանան. դրանից հետո կամ կշարունակեն մարդավարի գործել ընդդիմադիր ճամբարում, կամ էլ կդառնան հերթական անիմաստ դավիթհակոբյանը: Չմոռանանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անցած տարի իր «ակտիվացման» հենց սկզբում հանդիպում ունեցավ Բյուրօյի ներկայացուցչի հետ, որը, ավաղ, անհաջող դուրս եկավ:
    Հայկօ ջան թող փորձեն։ Մի անգամ ձախողվի, թող էլի փորձեն: Եթե նպատակները մեծ են ու մենակ իշխանությունն ու անձնական եկամուտները չեն, թող ամեն ձևի փորձեն: Հանուն մեծ նպատակների էլ ոմանք թող զոհաբերեն ամբիցիաները: Փառասիրությունը լավ բան է, եթե կույր չի, առանց փառասիրության քաղ. գործիչը ոնց որ առանց զենքի զինվոր։ Բայց ոչ կույր գոռոզամտությունով ու չորագլխությամբ ամեն մեկը իրենը առաջ բրդի։ Թող լավ ու վատ տղայի հարցեր չդնեն, էդ թող ժողովուրդը որոշի: Հիմա էլ էդ ժամանակները չեն: Մարդու մեծությունը նաև մեծահոգության մեջ է: Թող ժողովուրդը բացի ճարտասանություններից նաև իրական քայլեր տեսնի, նաև զոհաբերություններ տեսնի, էդ ժամանակ ես հավատում եմ, որ այս ժողովուրդը տո կակտիվանա էլ, տո սարեր էլ շուռ կտա, փորձենք չթերագնահատել մեր ժողովրդին: Ամենակարևոր բանը հավատն է, որ ժողովրդի մեջ սերմանեցիր, ապա իմացիր հիմքը դրված է։
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (08.06.2009)

  4. #33
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, հասկանում եմ, համաձայն եմ, բայց դաշնակցությունը հիմա ոչինչ չի անում սրանց դեմ, ինքն իրա թիքեն մեծացնելու հարցով ա զբաղված, հիմա մենք որպես ի՞նչ նստենք հույս փայփայենք, թե հեսա դաշնակները կորոշեն թարգել թալանը ու կսկսեն պայքարել այդ արատավոր երևույթի դեմ:
    Կուկ բան չեմ ասում: Մեր մեջ ասած երազում եմ ապեր: Դաշնագները որոշ բաներից հրաժարվեցին, չգիտեմ իրենց կամքով, թե Սփյուռքի, թե ում, համենայն դեպս բոլորն էլ հենց հիմա շանս ունեն նոր բան ստեղծելու ու թարմություն մտցնելու էս ճահճային մթնոլորտում: Կամք է պետք: Ինձ էլ, որպես Հայաստանի քաղաքացի հիմա մնում է ցանկություն հայտնել, կամ երազել, ինչն էլ հաճույքով անում եմ:
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (08.06.2009)

  6. #34
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան թող փորձեն։ Մի անգամ ձախողվի, թող էլի փորձեն: Եթե նպատակները մեծ են ու մենակ իշխանությունն ու անձնական եկամուտները չեն, թող ամեն ձևի փորձեն: Հանուն մեծ նպատակների էլ ոմանք թող զոհաբերեն ամբիցիաները: Փառասիրությունը լավ բան է, եթե կույր չի, առանց փառասիրության քաղ. գործիչը ոնց որ առանց զենքի զինվոր։ Բայց ոչ կույր գոռոզամտությունով ու չորագլխությամբ ամեն մեկը իրենը առաջ բրդի։ Թող լավ ու վատ տղայի հարցեր չդնեն, էդ թող ժողովուրդը որոշի: Հիմա էլ էդ ժամանակները չեն: Մարդու մեծությունը նաև մեծահոգության մեջ է: Թող ժողովուրդը բացի ճարտասանություններից նաև իրական քայլեր տեսնի, նաև զոհաբերություններ տեսնի, էդ ժամանակ ես հավատում եմ, որ այս ժողովուրդը տո կակտիվանա էլ, տո սարեր էլ շուռ կտա, փորձենք չթերագնահատել մեր ժողովրդին: Ամենակարևոր բանը հավատն է, որ ժողովրդի մեջ սերմանեցիր, ապա իմացիր հիմքը դրված է։
    Միակ խնդիրն այն է, որ կոնկրետ իշխանության հետ ցանկացած առնչություն ունեցող կուսակցության հետ ՀԱԿ-ի միավորվելը ժողովուրդը, շատ մեծ հավանականությանմբ, կհամարի ոչ թե իրական քայլ կամ զոհաբերություն, այլ սովորական դավաճանություն ու ծախվածություն:
    DIXI
    carpe noctem

  7. #35
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ: ՀԱԿ-ը ըստ էության, ըստ Տեր-Պետրոսյանի ելույթների՝ պայքարում է համակարգի դեմ: ՀԱԿ-ը անհատների, կուսակցությունների դեմ չի պայքարում: Իսկ համակարգի դեմ պայքարելու ՀԱԿ-ի սահմանադրական միջոցները իմ թշվառ կարծիքով սպառված են:
    ՀԱԿ-ը պայքար կոչված ամպագոռգոռ հասկացության տակ ըստ էության բավարարվեց միայն մասովկաներով: Միտինգներ, ելույթներ, երթեր ու վերջ: Ոչ մի ստրատեգիական քայլ բացի մասովկաներից ՀԱԿ-ը չցուցաբերեց, ոչ մի քաղ. անհնազանդության կոչ, ոչ մի զանգվածային լրատվության ճնշում, ոչ մի տնտեսական օբյեկտի արգելափակում, ոչ մի ճանապարհի փակում, ավազակապետությունը թուլացնելու ոչ մի փորձ: Իսկ ժողովրդի ակտիվացման ամենաբուռն պիկը ճնշվեց ռեժիմի կողմից, ու ճակատագրական պահն էլ չօգտագործվեց: Ու այս վեջիններիս համար արդեն ուշ է: Գուցե բարին էլ դա էր: Ու հիմա, այս իրավիճակում որպեսզի լճացմանը վերջ տրվցվի, ապա պետք են թեկուզ արտակարգ, թեկուզ էկզոտիկ քայլեր: Չափազանց ուղղամտություն է բոլորին դավաճան կոչել ու բոլորից պահանջել բացառիկ քայլեր, մի բան, որ ՀԱԿ-ի անդամները կասկածում եմ, որ կանեն, եթե իշխանություն լինեն: Հրես կարդում եմ ընդդիմադիր էջերում, փաստորեն «Ժառանգություն»-ն էլ է դավաճան: Խոստովանեմ, ես էլ բավականին մեծ ժամանակ ընկել եմ այս ծայրահեղության մեջ, մոռանալով, որ քաղաքականության մեջ ուղղամտությունը միայն հետընթացի է հագեցնում: Առանց դիվանագիտության, առանց ճկուն քայլերի, առանց միավորվելու փորձերի, միայն ուղղամիտ կերպով քննադատելով ու չհանդուրժելով բացի քայքայվելուց ոչ մի բանի չես հասնի: Ու պատկերացրու միայն արտակարգ քայլերով հիմա միայն կարելի է այս քնած ժողովրդի մոտ հետաքրքրություն արթնացնել: «Պայքար-պայքար մինչև վերջ»-ը նման է կատաղած ու իր առջև չտեսնող աչքերն արյուն լցրած ցուլի, որ վերջին հանգրվանը ավելի շատ շանսեր ունի ծառը լինելու, քան թե ախոյանը: Իսկ ախոյանը հանձինս ռեժիմի, լավ էլ կազմակերպված մարտավարություն է իրականացնում, կարմիր դրոշակը թափ է տալիս ու ժամանակին խուսանավում է:
    Իհարկե ազնվությունն ու ուղղամտությունը լավ բան են, բայց միայն մտերիմների շրջանակում, գինու սեղանի շուրջ, կնոջդ հետ, բայց միայն ոչ քաղաքականությունում: Այստեղ խաղի կանոնները ուրիշ են: Այստեղ կոզրեր է պետք հավաքել ու հնարավոր է երկար տևի կարտ քաշոցին, որ ցանկալի կոզրերը գան, դրա համար պետք է նաև խաղի ստրատեգիան իմանալ: Թե չէ «հաղթելու ենք» ու «պայքար մինչև վերջ»-ը զուտ միայն ինֆանտիլ լոզունգներ են:
    Վիշապ ջան ավազակապետություն, տոտալիտար համակարգ, ռազմական խունտա ինչ ուզում ես ասա, բայց դա հիմա թուլացնել չի կարելի...լավ ես իմ մտքերով տանջվեմ, հիմա գամ քո ասածին...
    Ապեր ինչ կտա դաշնակցության միացումը ՀԱԿ, բացի նրանից որ շատերը կհիասթափվեն ու կլքեն ՀԱԿ-ի շարքերը?...Չէ լուրջ եմ ասում: Ուզում եմ քեզանից ռեալիստական ու պրագմատիկ պատասխան լսել...
    Ժառանգությունը հասկանում եմ, ու ՀԱԿ-ի մի տարի առաջ կոչ արեց միանալ մի ճակատով հանդես գալ: Ժառանգությունը չմիացավ...
    Բայց թե դաշնակնների համար ինչ հաշավարկ ես անում չեմ ջոգում???

  8. #36
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Միակ խնդիրն այն է, որ կոնկրետ իշխանության հետ ցանկացած առնչություն ունեցող կուսակցության հետ ՀԱԿ-ի միավորվելը ժողովուրդը, շատ մեծ հավանականությանմբ, կհամարի ոչ թե իրական քայլ կամ զոհաբերություն, այլ սովորական դավաճանություն ու ծախվածություն:
    Ապեր, որպեսզի ժողովուրդը չընկնի ենթադրությունների ու հիասթափությունների գիրկը, ապա հայտարարություններին անմիջապես պիտի քայլեր հետևեն: Համ էլ մեր ժողովրդի հետ իրականում հեշտ է եղբայր, մենք իրականում միամիտ ժողովուրդ ենք, սաղ հալած յուղի տեղ ընդունում ենք։ Պարզապես բախտներս էնքանով չի բերել, որ հալած յուղը հիմա ռեժիմի ձեռքին է, բայց կարելի է և ռեժիմի ինֆրոմացիոն կանալն էլ օգտագործել, ձևեր կան, կազմակերպություններ կան: Որ սաղ ջրվեն ու մի կուսակցություն լինի, հլը տեսնեմ, թե Հայլուրը ոնց է կռուտիտ լինելու ու մենակ ՀՀԿ–ի մասին խոսելու: Իսկ սենց էնքան հավայի կուսակցությունների մասին կխոսեն, մենակ ՀԱԿ–ի մասին չխոսեն
    Si vis pacem, para bellum

  9. #37
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան ավազակապետություն, տոտալիտար համակարգ, ռազմական խունտա ինչ ուզում ես ասա, բայց դա հիմա թուլացնել չի կարելի...լավ ես իմ մտքերով տանջվեմ, հիմա գամ քո ասածին...
    Ապեր ինչ կտա դաշնակցության միացումը ՀԱԿ, բացի նրանից որ շատերը կհիասթափվեն ու կլքեն ՀԱԿ-ի շարքերը?...Չէ լուրջ եմ ասում: Ուզում եմ քեզանից ռեալիստական ու պրագմատիկ պատասխան լսել...
    Ժառանգությունը հասկանում եմ, ու ՀԱԿ-ի մի տարի առաջ կոչ արեց միանալ մի ճակատով հանդես գալ: Ժառանգությունը չմիացավ...
    Բայց թե դաշնակնների համար ինչ հաշավարկ ես անում չեմ ջոգում???
    Ապեր, դաշնակները խո խոզի գրիպի վիրուսակիրներ չե՞ն, որ ՀԱԿ–ի անդամներն էլ միանգամից ցվրվեն Շատ քիչ բան է պահանջվում, ընդհամենը հասկանալ միավորվելու նպատակը ու դիմացինին էլ չնսեմացնել: Բաներ կան որոնց մասին լռել ենք, ըմբռնումով ենք մոտեցել, բայց դե արդեն սխալ է, համը դուրս է եկել: Օրինակ քաղաքապետի ավագանու ընտություններում ինչի՞ նման էր, Ժառանգությունը անկախ իր ցուցակն է կազմում դեմ տալիս ՀԱԿ–ին, ՀԱԿ–ը իր ու տենց էլ ոչ մի ընդհանուրի չեկան: Ու դրա համար էլ սենց եղավ ու լավ եղավ: Ցանկություն լինի, լեզու գտնելուց հեշտ բան չկա, կարևորը ցանկությունն է: Դիմացինին էլ գնահատելու ու հարգելու կուլտուրան: Տես էլի լիքը բաներ եմ ասում, ու տենց երազում եմ
    Si vis pacem, para bellum

  10. #38
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, դաշնակները խո խոզի գրիպի վիրուսակիրներ չե՞ն, որ ՀԱԿ–ի անդամներն էլ միանգամից ցվրվեն Շատ քիչ բան է պահանջվում, ընդհամենը հասկանալ միավորվելու նպատակը ու դիմացինին էլ չնսեմացնել: Բաներ կան որոնց մասին լռել ենք, ըմբռնումով ենք մոտեցել, բայց դե արդեն սխալ է, համը դուրս է եկել: Օրինակ քաղաքապետի ավագանու ընտություններում ինչի՞ նման էր, Ժառանգությունը անկախ իր ցուցակն է կազմում դեմ տալիս ՀԱԿ–ին, ՀԱԿ–ը իր ու տենց էլ ոչ մի ընդհանուրի չեկան: Ու դրա համար էլ սենց եղավ ու լավ եղավ: Ցանկություն լինի, լեզու գտնելուց հեշտ բան չկա, կարևորը ցանկությունն է: Դիմացինին էլ գնահատելու ու հարգելու կուլտուրան: Տես էլի լիքը բաներ եմ ասում, ու տենց երազում եմ
    Կոնկրետ հարց եմ տվել ապեր...դու կոնկրետ քայլեր ես ակնլաում չէ ընդիմությունից ու կոնկրետ մի քանիսը նշել ես: Հիմա քո սպասումները չեն արդարացել ու դու գտնում ես որ արդյունավետ կլինի որ դաշնակցությունը միանա: Հիմա ես էլի եմ հարցնում ինչ կփոխվի դրանից Վիշապ ջան? Սկսելու ենք ճանապարնե փակել և այլն ...թե հաջորդ ընտրությոններին ընդիմությունն ա հաղթելու??????

  11. #39
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ հարց եմ տվել ապեր...դու կոնկրետ քայլեր ես ակնլաում չէ ընդիմությունից ու կոնկրետ մի քանիսը նշել ես: Հիմա քո սպասումները չեն արդարացել ու դու գտնում ես որ արդյունավետ կլինի որ դաշնակցությունը միանա: Հիմա ես էլի եմ հարցնում ինչ կփոխվի դրանից Վիշապ ջան? Սկսելու ենք ճանապարնե փակել և այլն ...թե հաջորդ ընտրությոններին ընդիմությունն ա հաղթելու??????
    Հեչ որ չէ, դրոշ վառելը հա էլ կա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (08.06.2009)

  13. #40
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ֆանտաստիկայի բնագավառից ա, իհարկե, էս սաղ խոսակցությունը, բայց դաշնագները, օրինակ, «Երկիր մեդիա» ունեն:

    Չէ, իսկականից՝ հիմա անիմաստ ա էս մասին խոսելը:
    DIXI
    carpe noctem

  14. #41
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆանտաստիկայի բնագավառից ա, իհարկե, էս սաղ խոսակցությունը, բայց դաշնագները, օրինակ, «Երկիր մեդիա» ունեն:

    Չէ, իսկականից՝ հիմա անիմաստ ա էս մասին խոսելը:
    Ջիգյար հենց իրոք դաշնակնները սկսեն թփրտալ, թափով վերակերպարանափոխվելու են քաղբանտարկյալնների....հլը չեմ ասում հիմա ինր կամպրամատներ կաննննննն...

  15. #42
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ հարց եմ տվել ապեր...դու կոնկրետ քայլեր ես ակնլաում չէ ընդիմությունից ու կոնկրետ մի քանիսը նշել ես: Հիմա քո սպասումները չեն արդարացել ու դու գտնում ես որ արդյունավետ կլինի որ դաշնակցությունը միանա: Հիմա ես էլի եմ հարցնում ինչ կփոխվի դրանից Վիշապ ջան? Սկսելու ենք ճանապարնե փակել և այլն ...թե հաջորդ ընտրությոններին ընդիմությունն ա հաղթելու??????
    Չէ։ Ճանապարհ փակելը իմ կարծիքով պրծավ։ Միավորման նպատակը մեկ ալտերնատիվ իշխանություն ստեղծելն է։ Մեկ թիմ, որը հանդես կգա ընդդիմություն ռեժիմին: Մի քանի կուսակցություններ, դաշինք, ֆլան–ֆստան ապագա, հեռանկար չունեն: Ոչ իշխանության տեսքով, որ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեսով: Զատ զատ առանձին կուսակցություններ, խմբավորումներ, քաղաքական ուժեր այլևս սպառված–վերջացած են: Սա էր ասելիքս։

    Հ.Գ հա, ու էդ պարագայում նոր արդեն կարող եմ ասել. ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 08.06.2009, 20:56:
    Si vis pacem, para bellum

  16. #43
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջիգյար հենց իրոք դաշնակնները սկսեն թփրտալ, թափով վերակերպարանափոխվելու են քաղբանտարկյալնների....հլը չեմ ասում հիմա ինր կամպրամատներ կաննննննն...
    Գիտե՞ս, հայերս հետաքրքիր հատկություն ունենք. հենց որ դաշնագները միանան ՀԱԿ-ին ու դառնան իսկական ընդդիմություն, մի երկու հատ էլ ռեալ քայլ անեն, ժողովուրդը փաթթած կունենա բոլոր կամպրամատներն իրար հետ վերցրած: Լավ ա, վատ ա, էս ա:
    DIXI
    carpe noctem

  17. #44
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտե՞ս, հայերս հետաքրքիր հատկություն ունենք. հենց որ դաշնագները միանան ՀԱԿ-ին ու դառնան իսկական ընդդիմություն, մի երկու հատ էլ ռեալ քայլ անեն, ժողովուրդը փաթթած կունենա բոլոր կամպրամատներն իրար հետ վերցրած: Լավ ա, վատ ա, էս ա:
    Դաշնակններին սուպեռ մեն մի սարքեք էլի...էտ իրանց փողերը, իրանց հեռուստաընկերությունը թող օգտագործին էս ընտրություններին խայտառակ չլինելու համար: Բոլորս է լգիտենք թե ինչի սկսեցին ընդիմություն խաղալ....Լավ էլ էական չի: ասածս ինչա... ՀԻՄԱ ուզում եք դաշնակնները, ուզում եք ՕԵԿ-ը, կարապետիչը, էլ ում ասեմ? միանան դառնան ընդիմություն բան չեն կարող անել, ոչ մի բաննն..Հենց Սերժը ռեալ վտանգ զգաց մի օրում բոլորին ֆոլգայաֆիկացնելու է...

  18. #45
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակններին սուպեռ մեն մի սարքեք էլի...էտ իրանց փողերը, իրանց հեռուստաընկերությունը թող օգտագործին էս ընտրություններին խայտառակ չլինելու համար: Բոլորս է լգիտենք թե ինչի սկսեցին ընդիմություն խաղալ....Լավ էլ էական չի: ասածս ինչա... ՀԻՄԱ ուզում եք դաշնակնները, ուզում եք ՕԵԿ-ը, կարապետիչը, էլ ում ասեմ? միանան դառնան ընդիմություն բան չեն կարող անել, ոչ մի բաննն..Հենց Սերժը ռեալ վտանգ զգաց մի օրում բոլորին ֆոլգայաֆիկացնելու է...


    Հենց դրա համար էլ ասում եմ՝ հիմա էս սաղ խոսակցությունն անիմաստ ա: Բայց, սենց թե նենց, ես կողմ եմ միանալուն, քան թե մենակ մնալուն: Մի թիքա երկիր ա, մի միլիարդ հատ կուսակցություն, շատ էլ թե մեծագույն մասը փուչիկ են:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (08.06.2009)

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք ովքե՞ր են
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 152
    Վերջինը: 28.12.2013, 17:57
  2. Ճի՞շտ ճանապարհին ես արդյոք...
    Հեղինակ՝ Ceceron, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 20.11.2009, 16:03
  3. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 04.08.2008, 02:54
  4. Գրառումներ: 49
    Վերջինը: 14.02.2008, 20:24
  5. Կհասցնե՞մ արդյոք…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.04.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •