Chuk-ի խոսքերից
Կարդացել եմ գրառման այս հատվածը միայն, հետևաբար գրառումս կարող ա կոնտեքստից կտրված լինի: Տրամաբանությունը սխալ ա, որովհետև «ՀՀՇ-ի կեղտոտ ստվեր» հասկացությունը արհեստածին ա: Որովհետև այդ «կեղտոտ ստվերը» ընդամենը բավական գրագետ կատարված հակաքարոզչության, սև փիառի արդյունք ա միայն ու եթե չլիներ ՀՀՇ գործոնը, հակաքարոզչությունը կկազմակերպվեր այլ գործոնի վրա, և կունենայինք ուրիշ «կեղտոտ ստվեր», սև քարոզչության զոհ գնացող ցանկացած անհատ զոհ կգնար այդ քարոզգությանը: Եվ ընդհանրապես շատերը բազում պատճառներ կարող են հորինել շարժմանը չմիանալու համար, Լևոնի «քոռ լինելուց», մինչև Նիկոլի «ճղճղան» լինելը, ցավալին այն է, որ իրենք էլ հավատում, որ չմիանալու պատճառն այդ է: Բայց վստահ եմ, որ դրանք չլինելու դեպքում, ուրիշ պատճառներ կհնարվեին: Հետևաբար ես նման պնդումներին ուղղակի լուրջ չեմ կարող վերաբերվել, քանի որ պայքարը հանուն որոշակի գաղափարների է, ընդհանուր գաղափարների, այսպես ասեմ, «ՎԵՀ» գաղափարների ու լոկալացնել, մանրացնել խնդիրը, շարժվել նեղանձնական պատկերացումներով, վերաբերմունքով ընդամենը ջյլամային քաղաքականություն է:
Էջանիշներ