Տիգի հետ համամիտ չեմ, ի դեպ
Եկվորի գրած տարբերակը շատ ավելի պոետիկ է ու մնացած տողերին ու ռիթմին համահունչ
Հատկապես ռիթմի առումով։
Ռիթմում անկումն առաջանում է քո առաջարկած տարբերակում երկու ձայնավորների իրար կողքն ընկնելու պատճառով, Տիգ։
Ճիշտ ես անում անում, Տիգ ջան
Պետք չի Եկվորին ուղղել։
Tig (29.05.2009)
Երբ դու զարմանաս,
Թե ինչպե՞ս է որ այդքանից հետո
Ես կարողացա նույնիսկ…չմեռնել,
ճակատիդ սակավ կնճիռների մեջ
Կհայտնվի մի նոր, աննշան կնճիռ՝
Իմ տասի դիմաց, խորերի դիմաց,
Աննշան կնճիռ, որ սակայն, ավաղ,
Էլ չի ջնջվելու քո լույս ճակատից…
Երբ դու զարմանաս…մի պահ ընդունիր,
Որ սիրում էի, և սերն ինձ փրկեց:
Երբ ուրախանաս,
( Այդ ինչպե՞ս էր, որ… )
Որ այնուհանդերձ ողջ եմ մնացել,
Եվ դու քեզ բռնես ուրախանալիս,
Մազերիդ սաթե սևությունը հոծ
Լռին կխախտվի…եվ քո քունքերին
Ճերմակ կհայտնվի: Մի հատ: Երկու հատ:
Իմ տասի դիմաց, հարյուրի դիմաց…
Երբ ուրախանաս, մի պահ ընդունիր,
Որ սիրում էիր, բայց…չհասկացար:
Եթե չլինի՝
Դու չզարմանաս ու չուրախանաս,
Ոչինչ չի լինի՝
Դու չես կնճռոտվի ու չես ճերմակի…
Սակայն…
Լսիր ինձ գեթ վերջին անգամ.
Երբ այդպես լինի,
Գոնե…
Արտասվիր:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Chilly (29.05.2009), Chuk (30.05.2009), cold skin (29.05.2009), comet (03.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kita (29.05.2009), Kuk (05.02.2010), matlev (01.06.2010), murmushka (29.05.2009), Nadine (30.05.2009), Nareco (01.06.2009), rainbow (14.07.2010), Sona_Yar (29.05.2009), Tig (29.05.2009), Yeghoyan (05.02.2010), Անտիգոնե (15.01.2014), Արևածագ (03.02.2010), Գալաթեա (30.05.2009), Երկնային (30.05.2009), Երվանդ (29.05.2009), Լուսաբեր (08.12.2009), ԿԳԴ (29.05.2009), Հայկօ (29.05.2009), Մինա (04.02.2012), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (02.06.2009), Ջուզեպե Բալզամո (01.06.2009)
Եկվոր ջան, եթե մինչև տարվա վերջ բանաստեղծությունների հրատարակված ժողովածու չունենաս, ես Ակումբի շրջանակում լայնամասշտաբ քարոզչություն ու հանգանակություն եմ սկսելու: Ափսոս են ուղղակի ՍԵՆՑ գործերը, որ Ինտերնետի ծակուծուկերում գնան-կորեն:
Եթե սենց լավ գրած չլինեիր՝ մտածելու էի՝ ես եմ գրել, Եկ![]()
Լավն ես![]()
Եկվոր (01.06.2009)
Հերթական մեծագույն սխալներիցս մեկը. մինչև հիմա չէի կարդացել Եկվորի ստեղծագործությունները: Պատահականության սկզբունքով նոր երեք հատը կարդացի... ուղղակի հիացած եմ գործերի փափկությունից, խորությունից, զորությունից: Անհամբեր սպասում եմ, որ մի քանի օր հետո հանգիստ լինեմ, հոգնած չլինեմ, ու նստեմ, հանգիստ, առանց շտապելու կարդամ բոլոր գործերը: Ամեն դեպքում ուզում եմ հիացմունքս հայտնել, ու ասել, որ Եկվոր, նոր ընթերցող ունես![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (05.02.2010), Chilly (30.05.2009), comet (03.06.2009), Morpheus_NS (01.06.2009), Եկվոր (01.06.2009)
Եկվոր (01.06.2009)
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Եկվոր (01.06.2009)
Եթե ես մի օր
Ճանկերս խրած մեկի ազդրի մեջ
Խելագար, վայրի, ահեղ մռնչամ,
Դուք հասկացեք, որ ես մռնչում եմ
Ոչ թե ա՛յդ օրվա,
Այլ հենց այս օրվա՝ այսօրվա համար,
Որ իմ վայրենին այսօր է ծնվում,
Այլ ոչ թե քսան,
Կամ քսան հազար այգաբաց հետո…
Ի դեպ, թե հանկարծ
Դուք ինձ խելագար պիտի համարեք,
Համարեք, խնդրեմ, բարի խելագար,
Անշառ խելագար,
Խելագար՝ առանց խելքի նշույլի,
Քանզի կան նաև չար խելագարներ,
Որոնք մի քիչ էլ խելք կոչվող գազից
Պարունակում են ուղեղ անվանվող
Խելքաստամոքսում
(Որը, ասում են, ծալքեր էլ ունի…).
Նրանց չեմ սիրում.
Շատ են մարդկային:
Խնդրեմ՝ այդպիսին ինձ չհամարեք…
Կամ էլ…դո՛ւք գիտեք…ես խելագար եմ…
Հա, եթե տեսնեք՝ ճանկերս խրած
Ինչ-որ ազդրի մեջ՝
Վայրագ ոռնում եմ,
(Դա ուշ կլինի և դուք ակամա
Զուր ցավ մի՛ զգացեք ձեր ազդրերի մեջ)
Հիշեք, որ կային բազմաթիվ օրեր,
Երբ չէի կարող,
Եվ չէի անում…
Եվ օրեր կային,
Երբ կարող էի,
Բայց չէի անում…
Մինչև, վերջապես, այդ օրն արեցի…
Թող տերը չտա այդ օրն ինձ ու ձեզ:
Ես վախենում եմ, իսկ դուք՝
Չգիտեմ…
Վտանգը ինչքան փոքրիկ է թվում
Այնքան տուժողն է անխոհեմ կոչվում:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Chilly (03.06.2009), cold skin (03.06.2009), comet (03.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), matlev (01.06.2010), murmushka (03.06.2009), Nadine (03.06.2009), rainbow (14.07.2010), Sona_Yar (03.06.2009), Surveyr (04.06.2009), Tig (03.06.2009), Yeghoyan (05.02.2010), Արէա (13.06.2011), Արևածագ (03.02.2010), Երվանդ (03.06.2009), Լուսաբեր (08.12.2009), ԿԳԴ (05.11.2010), Մարկիզ (05.06.2009), Մինա (04.02.2012), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (03.06.2009), Ջուզեպե Բալզամո (03.06.2009), Փոքրիկ (03.06.2009)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ