User Tag List

Էջ 6 19-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

  1. #76
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տեղափոխվե՞նք լուսին

    Փոշեհողմեր չկան լուսնի վրա
    Եվ շատ քիչ բան է պետք
    Այս անիծյալ փոշուց
    Ազատվելու համար՝
    Լոկ մոռանալ է պետք
    Օդ շնչելու անմիտ ու հին սովորույթը:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.05.2009), einnA (01.10.2010), Morpheus_NS (18.05.2009), Nadine (18.05.2009), Ohanyan (03.11.2010), rainbow (14.07.2010), Tig (18.05.2009), Արևածագ (28.09.2010), ԿԳԴ (27.05.2009), Մինա (04.02.2012), Շինարար (06.09.2009)

  3. #77
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    * * *

    Նահանջ ես խաղում…
    Ես արտաքնապես հզո՜ր եմ թվում,
    Եվ քեզ թվում է պետք է հարձակվեմ,
    Եվ զարմանում ես՝ ինչու՞ եմ լռում,
    Եվ ՏԱՐԱԿՈւՍԱՆՔՆ ԱՆՔՆՆԵԼԻԻ,
    Խուտուտ է տալիս ՏԽՐՈւԹՅԱՆ ՈԳՈւԴ
    Կողերը փափուկ,
    Իսկ տխրությունդ լուռ ծիծաղում է
    Բարի թզուկի նեղաչք ծիծաղով…
    Ինքդ էլ չես տեսնում, որ քո նահանջը
    Ձևափոխվում է ծաղրական քրքջի,
    Դու նահանջում ես՝ դու ծիծաղում ես…
    Դու արևում ես խավարի կուրծքը
    Աչքիդ շաղափով
    Եվ քո արևած հսկա անցքի մեջ
    Խավար ես կոծկում…
    Ինձանից բացի ոչ ոք չի տեսնում,
    Թե ինչպես ես դու խավար կարկատում
    Եվ ես ուզում եմ գոռալ աշխարհին.
    -Նրա խավարին մի հավատացեք,
    Նրա խավարը անեղծ չէ, հարթ չէ,
    Նրա խավարը կնճիռներ ունի,
    Նրա խավարը իր իսկ աչքերով
    Արևված անցք է՝ կոծկված խավարով,
    Նրա խավարը նահանջից ծնված
    Հեգնաժպիտ է,
    Որը ծաղրական քրքիջ կդառնա…
    Եվ ես կարող եմ շատ բաներ գոռալ
    Խավար աշխարհի հսկա ականջում,
    Եթե հարձակվեմ…
    Բայց չեմ հարձակվում:
    Ինչո՞վ հարձակվեմ…
    Կորացած հոգուս կոր ողնաշա՞րը
    Աղեղ դարձնեմ:
    Իսկ նիզա՞կ… հայա՞ցք…
    Որտե՞ղ ես տեսել խմորից նիզակ,
    Այն ել ու՞մ վրա, նահանջող վագրի՞
    (Չե, վագրը, թեկուզ նահանջող լինի,
    Իմ կարծիքով միշտ վագր էլ մնում է)
    Նիզակ ու՞մ ձեռքում,
    Անխելք ոչխարի՞,
    Որի հողմահար խելքին փչել է
    Վագրին նվաճել…
    Ինչո՞վ հարձակվեմ,
    Բազմակետ դարձած իմ վերջակետո՞վ,
    Որ ԽՈՀԵՄՈւԹՅՈւՆՆ ուղարկել է ինձ
    Իբրև սփոփանք,
    Որ ինձ փրկում է
    Հատու լինելու անանդորր հոգսից,
    Մի բան մինչև վերջ ասելու վախից,
    Որ ինձ հուշում է.
    Լուռ անարգանքին
    Գերլուռ դիմանալ,
    Գոռ հայհոյանքին
    Գերլուռ դիմանալ…
    Չե, եռակետիս բութ եռաժանին
    Վանում է ինձ միշտ հարձակման մտքից
    Եվ որպես վահան իմ ձեռքում դնում
    Իմ գերլռության ատոմառումբը,
    Որ փորձարկելու իրավունք չունեմ…
    Ինչպե՞ս հարձակվեմ…
    Ինչո՞վ հարձակվեմ…
    Ինչու՜ հարձակվեմ:
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 18.05.2009, 11:49:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  4. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.02.2010), Chilly (18.05.2009), comet (20.05.2009), Dorian (18.05.2009), E-la Via (11.07.2010), Mari (22.05.2009), Monk (02.06.2009), Morpheus_NS (18.05.2009), murmushka (27.05.2009), Nadine (18.05.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (18.05.2009), Tig (18.05.2009), Անտիգոնե (14.01.2014), Արևածագ (28.09.2010), Գալաթեա (18.05.2009), Երվանդ (18.05.2009), Լուսաբեր (08.12.2009), ԿԳԴ (05.11.2010), Հայկօ (18.05.2009), Մարկիզ (18.05.2009), Մինա (04.02.2012), Նաիրուհի (24.10.2010), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (23.05.2009), Ռուֆուս (18.05.2009)

  5. #78
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Պատկերներիդ գեղեցկությունը սպանում ա, Եկ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Եկվոր (18.05.2009), Հայկօ (18.05.2009)

  7. #79
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերներիդ գեղեցկությունը սպանում ա, Եկ
    Շնորհակալ եմ, Լիլիթ
    Այս բանաստեղծությունս շուտվանից էի վերցնում-դնում, տատանվում էի… վախենում էի զգացածս չերևա…
    Հիմա էլ եմ վախենում
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  8. #80
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    * * *

    Կանչիր, և ես կգամ, թեկուզ մահվան միջով,
    Թեկուզ արյան գնով, միևնույն է, կգամ,
    Միայն կանչող լինի, լինի ինձնով շնչող,
    Միայն դա դու՛ լինես, ես անպայման կգամ:

    Ասա՝ ես կմեռնեմ, միայն կամքդ լինի,
    Կանցնեմ, թող իմ մահով դեմքիդ ժպիտ շողա,
    Իսկ երբ կմոռանաս՝ էլ քեզ պետք չեմ լինի՝
    Կհառաչեմ թաքուն… սակայն կգամ, կգա՜մ:

    Տիեզերքն է շնչում, այդ հրաշքը անշեջ,
    Հորինելով կյանքի, հոգու լեգենդը հին,
    Կանչիր, և ես կգամ անհունն այդ սրտիս մեջ
    Եվ ինձ քե՛զ կզոհեմ, միայն կանչիր, կանչի՜ր:
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 22.05.2009, 12:20:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  9. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.02.2010), Chilly (29.05.2009), Dorian (03.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kita (22.05.2009), Monk (02.06.2009), murmushka (27.05.2009), Nadine (23.05.2009), Nareco (24.05.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (22.05.2009), Tig (22.05.2009), Yeghoyan (05.02.2010), Երվանդ (22.05.2009), ԿԳԴ (22.05.2009), Հայկօ (22.05.2009), Մինա (06.02.2012), Նաիրուհի (24.10.2010), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ռուֆուս (22.05.2009)

  10. #81
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. * * *

    Եկվոր ջան, էս գրեթե միակ թեման ա, որի վերնագիրը սկսվում ա «Պոեզիա»-ով, և որը ես հետաքրքրությամբ եմ բացում : Հրաշալի ես գրում: Առանց չափազանցնելու. քննադատելու գործում ինձնից բծախնդիր մարդ չկա, բայց իրոք՝ քո ստեղծագործության դեպքում ամեն ինչն է իր բարձրության վրա՝ թե՛ ձևը, թե՛ բովանդակությունը: Շարունակիր նույն ոգով:

    Դու տպագրված գիրք չունե՞ս: Անչափ հաճելի կլիներ գրադարանումս քո ժողովածուն էլ ունենալ... Հեղինակի մակագրությամբ :

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.02.2010), Chilly (03.06.2009), Kuk (05.02.2010), Անտիգոնե (14.01.2014), Արևածագ (23.12.2010), Եկվոր (22.05.2009), Երվանդ (22.05.2009), Նաիրուհի (24.10.2010)

  12. #82
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. * * *

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվոր ջան, էս գրեթե միակ թեման ա, որի վերնագիրը սկսվում ա «Պոեզիա»-ով, և որը ես հետաքրքրությամբ եմ բացում : Հրաշալի ես գրում: Առանց չափազանցնելու. քննադատելու գործում ինձնից բծախնդիր մարդ չկա, բայց իրոք՝ քո ստեղծագործության դեպքում ամեն ինչն է իր բարձրության վրա՝ թե՛ ձևը, թե՛ բովանդակությունը: Շարունակիր նույն ոգով:

    Դու տպագրված գիրք չունե՞ս: Անչափ հաճելի կլիներ գրադարանումս քո ժողովածուն էլ ունենալ... Հեղինակի մակագրությամբ :
    Կա քեզնից բծախնդիր մարդ, Հայկ
    Բայց անգամ ես, իմ կռիս խասիաթով, չեմ կարողանում Եկվորի գրածներում քննադատության հինքեր գտնել:

    Էս վերջին բանաստեղծության հանգավորումն ու ռիթմը շատ յուրահատուկ էր, կատարման համար բարդ և միևնույն ժամանակ շատ նուրբ ճաշակով:

    Երգի պես էր հնչում

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (22.05.2009)

  14. #83
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. * * *

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվոր ջան, էս գրեթե միակ թեման ա, որի վերնագիրը սկսվում ա «Պոեզիա»-ով, և որը ես հետաքրքրությամբ եմ բացում : Հրաշալի ես գրում: Առանց չափազանցնելու. քննադատելու գործում ինձնից բծախնդիր մարդ չկա, բայց իրոք՝ քո ստեղծագործության դեպքում ամեն ինչն է իր բարձրության վրա՝ թե՛ ձևը, թե՛ բովանդակությունը: Շարունակիր նույն ոգով:

    Դու տպագրված գիրք չունե՞ս: Անչափ հաճելի կլիներ գրադարանումս քո ժողովածուն էլ ունենալ... Հեղինակի մակագրությամբ :
    Հայկօ ջան, շնորհակալ եմ լավ խոսքերի համար, ինձ մոտ անընդհատ այնպիսի զգացողություն է, որ ակումբի իմ ընկերներն ավելի շատ են տալիս ինձ, քան ստանում են ինձանից:
    Բանաստեղծություններս, ցավոք սրտի, չեմ տպագրել, մեծագույն հաճույքով կնվիրեի:
    Ակումբն այն միակ տեղն է, որտեղ ես երբևէ իմ գրածներն արժանացրել եմ մասսայական ուշադրության: Գուցե և մի քիչ ափսոսում եմ, որ չեմ տպագրել, սակայն հիմա ներքին և արտաքին հնարավորություններ չունեմ այդ անելու: Եթե մեկնումեկն այդ բանն աներ, 1-2 օրինակ էլ ես կգնեի
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  15. #84
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. * * *

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա քեզնից բծախնդիր մարդ, Հայկ
    Բայց անգամ ես, իմ կռիս խասիաթով, չեմ կարողանում Եկվորի գրածներում քննադատության հինքեր գտնել:

    Էս վերջին բանաստեղծության հանգավորումն ու ռիթմը շատ յուրահատուկ էր, կատարման համար բարդ և միևնույն ժամանակ շատ նուրբ ճաշակով:

    Երգի պես էր հնչում
    Lիլիթ ջան, թուլյ տուր կրկնել 20.05.2009. 17.08-ի «Կարոտ…» -իդ գրառումս
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  16. #85
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. * * *

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Lիլիթ ջան, թուլյ տուր կրկնել 20.05.2009. 17.08-ի «Կարոտ…» -իդ գրառումս
    Չէ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (22.05.2009)

  18. #86
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որդուս

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՜նց անցավ երազն այն իրական,
    Ո՜ւր անցան և խելք, և փոքրություն…
    Ախ, որդիս, հրաշքն իմ մանկական
    Գեթ քո մեջ թող գտնի կրկնություն:
    Ողջույն . . .
    մի ժամ ա նստած կարդում, հետո էլի ու նորից եմ կարդում: Գրելու բան չկա, կարծիք էլ չկա . . . ուղղակի ուզում էի ասեմ, որ կարդալու ընթացքում, սենյակում ուրցի հոտ ա հայտնվել չգիտեմ որտեղից . . . ապրես
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (27.05.2009)

  20. #87
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տեղափոխվե՞նք լուսին

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Փոշեհողմեր չկան լուսնի վրա
    Եվ շատ քիչ բան է պետք
    Այս անիծյալ փոշուց
    Ազատվելու համար՝
    Լոկ մոռանալ է պետք
    Օդ շնչելու անմիտ ու հին սովորույթը:
    Ապրես
    Հազար Մոցարտ`միանգամից.սարսափելի է

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (27.05.2009)

  22. #88
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Որդուս

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն . . .
    մի ժամ ա նստած կարդում, հետո էլի ու նորից եմ կարդում: Գրելու բան չկա, կարծիք էլ չկա . . . ուղղակի ուզում էի ասեմ, որ կարդալու ընթացքում, սենյակում ուրցի հոտ ա հայտնվել չգիտեմ որտեղից . . . ապրես
    Շնորհակալ եմ: Թող ուրցի ու մոշահամուկի, նաև մնացած բոլոր աննման բուրմունքները միշտ անպակաս լինեն ձեր սենյակներից
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  23. #89
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Արևիկ Վ.-ին

    Աչքս մտիր, արև, մտիր աչքերիս մեջ՝
    Ես կոպերս փակեմ՝ լուսավորվեմ քեզնով,
    Ռունգս մտիր, արև, որ քեզ շնչեմ անվերջ
    Ու ջերմանամ, ծաղկեմ ու…հառաչեմ քեզնով:

    Իմ դարերի, արև, անցյալ վայրկյանների
    Կուտակածն այնքան շատ… ու դեռ քիչ է դարձյալ,
    Ներսս մտիր, արև, և թող սիրտս այրի
    Շիթը քո աչքերի, հուրը քո արծաթյա:

    Ես մի կույր եմ, արև, քո լույսն ըմբոշխնելու
    Անհագ մի երազանք մատներում անթեղած,
    Մերկացիր ինձ, արև, առանց ամաչելու…
    Դու արև ես հզոր, ես՝ կույր, եղած-չեղած:

    Զիզի քարին իջնես՝ քարն իմն է լինելու,
    Վարդը ցողով ցողես՝ ես եմ հոտ քաշելու,
    Չգիտեմ, սրանով ես ի՞նչ եմ շինելու,
    Բայց շինածս, արև, լոկ դու՛ ես մաշելու:

    Մտիր աչքերիս մեջ, ներսս մտիր, արև,
    Եվ ես բոժոժ դառնամ՝ ամփոփեմ քեզ իմ մեջ,
    Որ ինչ էլ ես անեմ, ինչ էլ ես արարեմ,
    Արգասիքը լինի քո կրակի՛ անշեջ:

    Խոցիր աչքս, արև, արտասուքով թացիր,
    Եվ ցույց տուր ինձ, արև, ցավն ինչպես է ծնվում,
    Եվ մի՛ խղճա, արև, ախ, արևը, գիտցիր,
    Արտասուքի միջից պայծառ է երևւմ:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  24. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.05.2009), comet (03.06.2009), Dorian (03.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), matlev (01.06.2010), Monk (02.06.2009), murmushka (29.05.2009), Nadine (27.05.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (28.05.2009), Tig (27.05.2009), Արևածագ (03.02.2010), Գալաթեա (27.05.2009), Երվանդ (27.05.2009), ԿԳԴ (28.05.2009), Հայկօ (27.05.2009), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ռուֆուս (28.05.2009), Փոքրիկ (27.05.2009)

  25. #90
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արևիկ Վ.-ին

    Հզզզզզոոոորրրրաաաաաաաաա

    Եթե թույլ տաս մի բան
    Իհարկե ես քեզ չեմ ուզում ուղղեմ, բայց…

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    ................

    Կուտակածն այնքան շատ… ու դեռ քիչ է դարձյալ,

    .....................
    Էս տողը ոնցոր թե սենց ավելի լավա հնչում

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    ................

    Կուտակածն շատ է… ու դեռ քիչ է դարձյալ,

    .....................
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (27.05.2009)

Էջ 6 19-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •