User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Որդուս

    Մի խելոք գանձ էի ես փոքրիկ,
    Մի փոքրիկ գանձ էի ես խելոք
    Հեռավոր օրերում այն գողտրիկ,
    Երբ փոքրիկ էի ես ու խելոք:

    Չկային հոգսեր ու հառաչանք,
    Եվ կյանքը մահվան դող չեր հուշում,
    Ճամփեքով աշխարհի իմ հրաշք
    Մրջյունը ծղոտ էր քաշքշում:

    Գտնում էր այգաբացն ինձ արթուն,
    Մեր կովն ինձ հորթուկ էր նվիրում,
    Թթենուց թութ ու լույս էր կաթում
    Աշխարհիս լուսեղեն օրերում:

    Իր այգուց հայրս լոր էր բերում,
    Կեռաս էր բերում ինձ նա փնջով,
    Մայրիկս նոր լավաշ էր բուրում,
    Ու ոչ ոք դժբախտ չէր ոչնչով:

    Գաղտնիք չէր, թե ում եմ ես սիրում,
    Գաղտնիք չէր՝ ումնից եմ վախենում…
    Մեծերը մարդ էին արարում,
    Գաղտնիք չէր՝ ինչպես է դա լինում:

    Իմ հոգին՝ ճռվողուն ու դալար,
    Ձյուներից, ամպերից էր գալիս,
    Ես ոչինչ չունեի միալար,
    Ես ոչինչ չունեի տաղտկալի:

    Ո՜նց անցավ երազն այն իրական,
    Ո՜ւր անցան և խելք, և փոքրություն…
    Ախ, որդիս, հրաշքն իմ մանկական
    Գեթ քո մեջ թող գտնի կրկնություն:

    Եվ այսօր, բարձունքում իմ ունայն
    Ապրում եմ միայն քեզ մաղթելով,
    Որ ապրես բյուր անգամ օրերն այն,
    Երբ փոքրիկ էի ես ու խելոք
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.05.2009), comet (03.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kuk (12.02.2010), Monk (02.06.2009), Morpheus_NS (04.05.2009), murmushka (01.05.2009), My World My Space (02.07.2010), Nadine (01.05.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (03.05.2009), Tig (04.05.2009), Արևածագ (03.02.2010), Լուսաբեր (08.12.2009), ԿԳԴ (06.05.2009), Մաեստրո (26.05.2011), Մինա (04.02.2012), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •