Տրիբուն-ի խոսքերից
բելգրադը ռմբակոծում էին, որ սերբերը ավելի արագ խելքները գոլւխները հավաքեին ու հասկանային, որ նացիստ նախագահով էս թվին Եվրոպայի կենտրոնում երկիր ունենալ չի կարելի: Սերբերը արդյունքում խելքները գլուխները հավաքեցին, մի քիչ ուշացումով, դրա համար էլ հիմա բացի ԵՄ դուռը աղիողորմ ծեծելուց զբաղված են նաև Բելգրադը վերականգնելով:
Իրաքը ռմբակոծում են, քանի որ չի կարելի որ ողջ նավթի (որից կախված է բոլոր նամուսով երկրների բարեկեցությունը) արդյունահանման ու արտահանման գլխին ու կողքին մշտական Սադամի պես շիզոֆրենիկ լինի: Շահեր ունեին? Բա ինչի պիտի չունենան ? Ինչի որ երկիրը դեմոկրատական է լինում ուրեմն պիտի միջազգային ասպարեզում ոչ մի շահ չունենա ? Լավ էլ պիտի ունենա: Ու քանի որ դեմոկրատական երկիր է, տվյալ դեպքում ԱՄՆ, ուրեմն ավելի հարուստ է, ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ ու ավելի ուժեղ, ու դրա համար էլ ուժեղի դիրքերից պիտի մնացած հարիֆներին թելադրի, թե ինչ է պետք անել: Եթե Իրաքի արաբները իրենք չեն կարողանում իրենց Սադամի հարցերը լուծել ու դրանով վտանգում եմ մնացած աշխարհի բարեկեցությունն ու անվտանգությունը, ԱՄՆ կգա ու իրենց տեղը կլուծի բոլոր հարցերը: Ու կլուծի այնպես ինչպես իրեն է պետք, ոչ թե արաբներին: Ու թող արաբները ինչքան ուզում են չսիրեն յանկիներին: Մենք էլ լինեինք չէինք սիրի: Իսկ ով է սիրում օկուպացիոն ուժերին ??
Ու այս առակի ամենասարսափելի մասն այն է, որ մենք այքան օրինակներ ունենալով խելքներս գլուխներս չենք հավաքում ու երկրի գլխին պահում ենք չընտրված ու սեփական ժողովրդի արյան վրայով նախագահ կնքված նախագահ: Դրա համար էլ մնացած դեմոկրատական երկրները հիմա ինացից գոհ, սեփական շահերից ելնելով, դրած մեզ թելադրում են Ղարաբաղի հարցի լուծում, հայ-թուրքական հարաբերություններ ու մնացած բաները: Սա էլ պատժելու մի ձև է: Եթե մենք չենք կարողանում նորմալ երկիր կառուցել, ուրեմն մնացած նորմալ երկրների հետ հավասարի իրավունքով խոսլեու տեղ չունենք: Համ կթելադրեն հիմա ինչ պիտի անենք, համ բոլոր կողմերից կճնշեն, համ մենք բան չեն կարա ասենք, համ էլ էս նախագահով եթե մտքներովս էլ անցնի մի բան ասենք հաց ու ջրից, գազ ու նավթից, կկտրեն: Կարողա Թուրքիային էլ քսի տան Բելգրադի նման մեզ էլ մի քիչ ռմբակոծի: Այ հենց սենց, ընկեր:
Նորմալ երկիր ես, խոսալու տեղ ունես, ձենդ էլ լսող կա, ռմբակոխող էլ չկա` սեփական շահերով թե առանց սեփական շահերի: Աննորմալ երկիր ես, շան տեղ դնող չկա, ամեն կողմից վրետ թքելու են, պետք լինի մի հատ էլ ռմբակոծելու են, ու մի գրամ էլ խղճի խայթ չեն ունենալու:
Էջանիշներ