Մեջբերում ArmBoy-ի խոսքերից Նայել գրառումը
Ես կարող եմ ենթադրել, որ Գովազդի մասին ՀՀ օրենքին դու շատ ուշադրությամբ չես ծանոթացել: Իսկ ահա ԶԼՄ ներկայացուցիչները՝ լավ ուշադիր տնտղել են ու շարժվում են բացառապես օրենքով:

Ահա, մի մեջբերում այս օրենքից, որը վերաբերվում է հենց սոցիալական գովազդին: Խոսքս չարաբաստիկ հոդված 13-ի մասին է, որը սահմանում է, որ



Ձեր պնդումը վերաբերում է առաջին կետին: Իսկ դուք ուշադրություն դարձրե՞լ եք 3-րդ կետին: Խոսքս տեղաբաշխման ծախսերի մասին է: Այն է՝ հեռարձակման: Մի կողմից ասվում է՝ որ ԶԼՄ ընկերությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է սոց. գովազդ ցուցադրել, մյուս կողմից գրվում է, որ ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆ է ԿԱՏԱՐԵԼՈՒ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ; Զգացի՞ք օրենքի այս հոդվածի, մեղմ ասած հակասական լինելը:

Երկրորդը. դուք տեսա՞ք որեւէ տող, որը վերաբերում էր հեռարձակման ժամ-պատարագին: Ճիշտ է, ես էլ չտեսա: Ու չտեսան նաեւ ԶԼՄ-ի ղեկավարները: Դե դու բեր քո սոցիալական գովազդը իմ հեռուստաընկերությունը: Ես կարող եմ հաճելի ժպտալ ու ասել՝ խնդիր չկա, կցուցադրենք... Բայց, ի զարմանս քեզ, կցուցադրենք գիշերվա հազարին, կամ էլ վաղ առավոտյան, երբ մարդիկ նույնիսկ խաշ ուտելու համար չեն հասցրել արթնանալ:



Իհարկե: Բայց՝ որակյալ եւ գրագետ ուղերձների:



Հարցդ շատ լայն է: ՍԳ-ը կարող է ուղղված լինել համընդհանուր բնակչությանը (այսպես կոչված ունիվերսալ գովազդներ), որն ըստ էության քիչ արդյունավետ է: Երկրորդը՝ նպատակասլաց կամ թիրախավորված (սեգմենտավորված) ՍԳ-ն է՝ ուղղված հատուկ խմբերին՝ դեռահասներ, երիտասարդներ, ծնողներ, խոցելի խմբեր եւ այլն: Սա արդեն արդյունավետ է, եթե գովազդն ինքնին բավարար խելամիտ կերպով է ներկայացնում հիմնական ուղերձները, հեռարձակվում է ճիշտ ժամերին եւ այլն: Սա մի ամբողջ գիտություն է, որը պահանջում է ճիշտ մասնագիտական մոտեցում:

Իսկ բուն հարցիդ կարող եմ պատասխանել, որ բոլոր խմբերին էլ ժամանակ առ ժամանակ կարիք ունեն ստանալու այս կամ այն ուղերձները:
գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի
Սա նույն հեռարձակման ծավալն է։

Տեղյակ եմ օրենքի մասին, դիպլոմային եմ գրում, թեմաս հենց սոց գովազդն է։ Դաշտին շատ լավ եմ տեղյակ, մարդկանց կարծիքն է հետաքրքրում, օրենքն էլ շատ լավ ուսումնասիրել եմ, ներվայնանում եմ օրենքից, ամենաահավորն էն ա, որ էս ամենը վերահսկող մարմին չկա։