Ես կարող եմ ենթադրել, որ Գովազդի մասին ՀՀ օրենքին դու շատ ուշադրությամբ չես ծանոթացել: Իսկ ահա ԶԼՄ ներկայացուցիչները՝ լավ ուշադիր տնտղել են ու շարժվում են բացառապես օրենքով:
Ահա, մի մեջբերում այս օրենքից, որը վերաբերվում է հենց սոցիալական գովազդին: Խոսքս չարաբաստիկ հոդված 13-ի մասին է, որը սահմանում է, որ
Ձեր պնդումը վերաբերում է առաջին կետին: Իսկ դուք ուշադրություն դարձրե՞լ եք 3-րդ կետին: Խոսքս տեղաբաշխման ծախսերի մասին է: Այն է՝ հեռարձակման: Մի կողմից ասվում է՝ որ ԶԼՄ ընկերությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է սոց. գովազդ ցուցադրել, մյուս կողմից գրվում է, որ ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆ է ԿԱՏԱՐԵԼՈՒ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ; Զգացի՞ք օրենքի այս հոդվածի, մեղմ ասած հակասական լինելը:Հոդված 13. Սոցիալական գովազդ
1. Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության եւ առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող եւ առեւտրային բնույթ չկրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:
2. Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները, ներկայացվում են` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպությունների կողմից:
3. Սոցիալական գովազդի արտադրության եւ տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին:
Երկրորդը. դուք տեսա՞ք որեւէ տող, որը վերաբերում էր հեռարձակման ժամ-պատարագին: Ճիշտ է, ես էլ չտեսա: Ու չտեսան նաեւ ԶԼՄ-ի ղեկավարները: Դե դու բեր քո սոցիալական գովազդը իմ հեռուստաընկերությունը: Ես կարող եմ հաճելի ժպտալ ու ասել՝ խնդիր չկա, կցուցադրենք... Բայց, ի զարմանս քեզ, կցուցադրենք գիշերվա հազարին, կամ էլ վաղ առավոտյան, երբ մարդիկ նույնիսկ խաշ ուտելու համար չեն հասցրել արթնանալ:
Իհարկե: Բայց՝ որակյալ եւ գրագետ ուղերձների:
Հարցդ շատ լայն է: ՍԳ-ը կարող է ուղղված լինել համընդհանուր բնակչությանը (այսպես կոչված ունիվերսալ գովազդներ), որն ըստ էության քիչ արդյունավետ է: Երկրորդը՝ նպատակասլաց կամ թիրախավորված (սեգմենտավորված) ՍԳ-ն է՝ ուղղված հատուկ խմբերին՝ դեռահասներ, երիտասարդներ, ծնողներ, խոցելի խմբեր եւ այլն: Սա արդեն արդյունավետ է, եթե գովազդն ինքնին բավարար խելամիտ կերպով է ներկայացնում հիմնական ուղերձները, հեռարձակվում է ճիշտ ժամերին եւ այլն: Սա մի ամբողջ գիտություն է, որը պահանջում է ճիշտ մասնագիտական մոտեցում:
Իսկ բուն հարցիդ կարող եմ պատասխանել, որ բոլոր խմբերին էլ ժամանակ առ ժամանակ կարիք ունեն ստանալու այս կամ այն ուղերձները:
Էջանիշներ